Կատյուշա (ՀԿՌՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը զինատեսակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կատյուշա (այլ կիրառումներ)։
Կատյուշա
Katyusha launcher rear.jpg
Հիմնական տվյալներ
Շահագործման սկիզբ 1939
Շահագործման ավարտ 1960
Մարտեր Երկրորդ համաշխարհային պատերազմ
Անվանված է Katyusha

«Կատյուշա», Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ ՀԿՌհ։ Այդ ընտանիքի զինատեսակներից թերևս առաջինը։ Անվանումը՝ ԲՄ-13, այսինքն Մարտական մեքենա-13 (ռուս.՝ БМ-13, Боевая машина-13Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թվականներ) օգտագործված դաշտային ռեակտիվ հրետանու անփող համակարգերի ոչ պաշտոնական անվանումը։

Անծուխ վառոդով աշխատող ռեակտիվ արկերի (ՌԱ) մշակումը սկսվել է 1921 թվականին։ Տարբեր տրամաչափերի ՌԱ-ի ՝ «Կատյուշա»-ի արկերի նախատիպերի պաշտոնական փորձարկումներն ու մշակումն իրագործվել են 1929-1933 թվականներին։ ՌԱ ռազմաօդային ուժերում սկսել են օգտագործվել 1937-1938 թվականներին։ 1938-1941 թվականներին ստեղծվել է բեռնատար ավտոմոբիլի վրա մոնտաժված գործարկման բազմալիցք տեղակայանք։ Սովետական հրետանին Մ-13 ՌԱ-ով և ԲՄ-13 գործարկման տեղակայանքներով սկսել է զինվել Հայրենական մեծ պատերազմի նախօրեին։ Պատերազմի ընթացքում ստեղծվել են ՌԱ-ի և գործարկման տեղակայանքների զանազան տարբերակներ (ԲՄ13-ԱՆ, ԲՄ8-48, ԲՄ31-12 և այլն)։ «Կատյուշան» մեծ դեր է խաղացել մարտական գործողություններում։ 1941-1944 թվականներին ԽՍՀՄ-ում արտադրվել են ավելի քան 100 հազար «Կատյուշա» և նրանց համար 12 միլիոն ՌԱ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png