Հայկ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Ղազարի Թումանյան
Ծնվել էմայիսի 12, 1901(1901-05-12)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1971[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ազգությունհայ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետ
Մասնագիտությունռազմական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Կուտուզովի շքանշան I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան Order of Bogdan Khmelnitsky Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բուդապեշտի գրավման համար» մեդալ «Վիենայի գրավման համար» մեդալ «Պրահայի ազատագրման համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ» Լեհաստանի Վերածննդի շքանշան Կարմիր դրոշի շքանշան (Մոնղոլիա) և Հունգարական Ժողովրդական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան

Հայկ Ղազարի (Լազարի) Թումանյան (մայիսի 12, 1901(1901-05-12), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1971[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի քաղաշխատող, գեներալ-լեյտենանտ (1945), ԽՄԿԿ անդամ (1917

Ծագումով Լոռվա Դսեղ գյուղից է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանում հեղափոխական գործունեության համար 1919 թվականին ձերբակալվել էր։ 1924 թվականին ավարտել էր Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանը, 1929 թվականին՝ Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արևելյան ֆակուլտետը։ 1930-1933 թվականներին աշխատել էր Չինաստանում, 1937 թվականին՝ Իսպանիայում։ Եղել էր Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիայի զինկոմ։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբին Բելառուսիայում կազմակերպել էր առաջին պարտիզանական ջոկատները, գլխավորել 4-րդ Լենինգրադյան պարտիզանական գունդը։ 1942-1946 թվականներին աշխատել էր որպես կորպուսի ռազմական կոմիսար, բանակի ռազմական, խորհրդի անդամ։ Մասնակցել էր Ելեցի և Վորոնեժի մարտերին, Ստալինգրադյան ճակատամարտին, Կորսուն-Շևչենկովսկիի օպերացիային, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Ետպատերազմյան տարիներին եղել էր սովետական բանակի Զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայի քաղբաժնի պետ, աշխատել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության Կենտրոնական ապարատում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 6, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 233 CC BY-SA icon 80x15.png
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ