Խորհրդա-ճապոնական պատերազմ (1945)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդային և ամերիկյան զինվորները Ալյասկայում նշում են Ճապոնիայի հանդեպ տարած հաղթանակը (օգոստոսի 14, 1945)

Խորհրդա-Ճապոնական պատերազմ (ռուս.՝ Советско-японская война, ճապ.՝ ソ連対日参戦), Երկրորդ Համաշխարհային պատերազմի մայրամուտում Խորհրդային Միության պատերազմը կայսերական Ճապոնիայի դեմ՝ 1945 թվականի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 2-ը։

ԽՍՀՄ-ը պատերազմ հայտարարեց Ճապոնիային՝ 1945 թվականի օգոստոսի 9-ին՝ հարձակվելով Մանչուկուո մարիոնետ պետության վրա։ Խորհրդա-մոնղոլական բանակը տապալեց ճապոնական ուժերին Մանչուկուոյում, Մենցզյանում (Մոնղոլիա), հյուսիսային Կորեայում, Կարաֆուտոյում և Կուրիլյան կղզիներում։

Խորհրդային և մոնղոլական զինված ուժերի մասնակցությունը Ճապոնիայի դեմ պատերազմին, Կվանտունյան բանակի ջախջախումը արագացրին Ճապոնիայի կապիտուլյացիան, որը ստորագրվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին։ Դրանով ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 8 CC-BY-SA-icon-80x15.png