Jump to content

Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Տեսակռազմական ակադեմիա և բարձրագույն ուսումնական հաստատություն
Հիմնադրված է1918
Անվանված էՄիխայիլ Ֆրունզե
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Պարգևներ
Order of Zhukov Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան Կարմիր Դրոշի շքանշան Order of the Red Banner Կարմիր դրոշի շքանշան (Մոնղոլիա) Բարեկամության շքանշան Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության շքանշան և Military Order "For Services to the People and the Fatherland"
Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (Ռուսաստան)##
Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (Ռուսաստան)
Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, Ռուսաստան
 Combined Arms Academy of the Armed Forces of the Russian Federation Վիքիպահեստում

Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (ռուս.՝ Военная орденов Ленина и Октябрьской Революции, Краснознамённая, ордена Суворова академия им. М. В. Фрунзе), բարձրագույն ռազմական դպրոց, որը գոյություն է ունեցել 1918-1998 թվականներին։ Ակադեմիայի նպատակն է եղել պատրաստել բարձրագույն ռազմական և հատուկ ռազմական կրթությամբ սպաներ։

Մինչև հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի պատմությունը կապված է 1832 թվականի նոյեմբերի 26-ին հիմնված Գլխավոր շտաբի Նիկոլաևյան (իշխանական) ակադեմիայի հետ։ Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան եղել է Ռուսական պետության ռազմական-գիտական կենտրոնը։ Գործունեության ընթացքում հաստատությունը տվել է բարձրագույն ռազմական կրթությամբ հազարավոր սպաներ, որոնք զբաղեցրել են բարձրագույն վարչական և հրամանատարական պաշտոններ բանակում։

Խորհրդային միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի մայիսի 3-ին Նիկոլաևյան ակադեմիան վերակազմակերպվել է Կարմիր բանակի գլխավոր շտաբի ակադեմիայի։ 1918 թվականի ընդունելության ժամանակ եղել է 183 ունկնդիր։ 1921 թվականին կառույցը վերածվել է Կարմիր բանակի ռազմական ակադեմիայի։ 1922 թվականի հունվարի 9-ին Հանրապետական հեղափոխական ռազմական խորհրդի որոշմամբ ակադեմիան պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1925-1998 թվականներին ակադեմիան կոչվել է Միխայիլ Ֆրունզեի անունով, ով ղեկավարել է ակադեմիան 1923-1925 թվականներին։ 1934 թվականի դեկտեմբերի 18-ին ակադեմիան պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի դեկտեմբեր, ակադեմիան տարհանվել է Ղրղզստան Ֆրունզե քաղաք։ Գումարտակի և գնդի հրամանատարների պահեստի ստեղծման համար 1941 թվականի վերջում Գերագույն հրամանատարի կարգադրությամբ ակադեմիայում կազմակերպվել են սպաների արագացված 3-ամսյա դասընթացներ։ Հավաքագրվել են գործնական մարտական փորձ ունեցող, վիրովորումներից վերականգնված, գրագետ ու կամային սպաներ[1]։ 1945 թվականի փետրվարի 21-ին ակադեմիային շնորհվել է Սուվորովի I աստիճանի շքանշան, 1978 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան։ Ակադեմիան պարգևատրվել է նաև սոցիալիստական այլ երկրների 9 պարգևներով։ Ակադեմիան պատրաստել է տասնյակ հազարավոր սպաների, որոնցից մոտ երեսունը դարձել են Խորհրդային Միության մարշալներ, ավելի քան վաթսունը՝ բանակի գեներալներ և զինված ուժերի մարշալներ։ Ակադեմիայի շրջանավարտներից են եղել Սեմյոն Բուդյոննին, Նիկոլայ Վատուտինը, Մատվեյ Զախարովը, Իվան Կոնևը, Ռոդիոն Մալինովսկին, Գրիգորի Շտերնը, Վասիլի Չույկովը։ Ավելի քան 700 շրջանավարտներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի և Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման։

Ակադեմիան 1991 թվականից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի նոյեմբերի 1-ին ՌԴ կառավարության 1998 թվականի օգոստոսի 29-ի № 1009 հրամանագրով Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի, Ռ. Յա. Մալինովսկու զրահապատ ուժերի ռազմական ակադեմիայի և Բ. Մ. Շապոշնիկովայի «Выстрел» 1-ի բարձրագույն սպայական դասընթացների հենքի վրա կազմավորվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համազորային ակադեմիան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Архив Красной Армии ф. 4, оп. 11, д. 66, л. 284.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա» հոդվածին։