Նիկոլայ Վատուտին
| Նիկոլայ Վատուտին | |
|---|---|
| ռուս.՝ Никола́й Фёдорович Вату́тин | |
| դեկտեմբերի 3 (16), 1901 - ապրիլի 15, 1944[1] (42 տարեկան) | |
| Ծննդավայր | Vatunino, Valuysky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Mariinskyi Park |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
| Կոչում | բանակի գեներալ |
| Զորամաս | 1st Ukrainian Front? |
| Հրամանատարն էր | Հարավարևմտյան ռազմաճակատ, Voronezh Front? և 1st Ukrainian Front? |
| Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
| Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Նիկոլայ Ֆեոդորովիչ Վատուտին (ռուս.՝ Никола́й Фёдорович Вату́тин, դեկտեմբերի 3 (16), 1901, Vatunino, Valuysky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1944[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, բանակի գեներալ 1943, Խորհրդային Միության հերոս (ետմահու, 1965)։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։
Խորհրդային բանակում ծառայել է 1920 թվականից։ Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան 1929, նույն ակադեմիայի օպերատիվ ֆակուլտետը 1934 և Գլխավոր շտաբի ակադեմիան 1937։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի շտաբի պետ (1941 թվականի հուլիս - 1942 թվականի մայիս), Գլխավոր շտաբի պետի տեղակալ և Ռազմակայանի լիազոր Բրյանսկի ռազմաճակատում։ Եղել է Վորոնեժի (1942 թվականի հուլիս-հոկտեմբեր, 1943 թվականի մարտ-հոկտեմբեր), Հարավ-Արևմտյան (1942 թվականի հոկտեմբեր - 1943 թվականի մարտ), 1-ին ուկրաինական (1943 թվականի հոկտեմբեր - 1944 թվականի մարտ) ռազմաճակատների զորքերի հրամանատար, ակտիվորեն մասնակցել Վորոնեժի պաշտպանությանը, Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին, Զախավնյա Ուկրաինայի, Կիևի ու Աջափնյա Ուկրաինայի ագատագրմանը։
Ծանր վիրավորվելուց հետո մահացել և թաղվել է Կիևում, որտեղ նրան հուշարձան է կանգնեցված։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մուվորովի 1-ին, Կուտուզովի 1-ին աստիճանների և չեխոսլովակյան շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 TracesOfWar
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_kartoteka1011077853/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie2020259/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie1560571242/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie12055469/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/kld-card_uchet_officer2383917/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_in_kartoteka1561958522/
- ↑ https://pamyat-naroda.ru/heroes/podvig-nagrada_in_kartoteka1561838598/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Վատուտին» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 303)։ |
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Ապրիլի 15 մահեր
- 1944 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Կիև քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային զորահրամանատարներ
- Գեներալներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Կուրսկի ճակատամարտի մասնակիցներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի գեներալներ