Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

1939-1940 թվականների Խորհրդա-ֆիննական պատերազմ (Խորհրդա-ֆինլանդական պատերազմ, ֆին.՝ talvisota՝ Ձմեռային պատերազմ[1]), զինված առճակատում ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև 1939 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 1940 թվականի մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում։

1939 թվականի նոյեմբերի 26-ին ԽՍՀՄ կառավարությունը բողոքի նոտա ուղարկեց Ֆինլանդիայի կառավարությանը՝ խորհրդային կողմի հայտարարմամբ, ֆիննական տարածքից կատարված հրետանային ռմբակոծության պատճառով։ Ռազմական գործողություններ սկսելու ողջ պատասխանատվությունը դրվեց Ֆինլանդիայի վրա։ Պատերազմն ավարտվեց Մոսկվայի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ ԽՍՀՄ-ի կազմում հայտնվեց Ֆինլանդիայի տարածքի 11%-ը (մեծությամբ երկրորդ՝ Վիբորգ քաղաքով)։ Ֆինլանդիան մերձռազմաճակատային շրջաններից 430 000 ֆինների ստիպողաբար վերաբնակեցրեց երկրի խորքում, ինչի արդյունքում բնակիչները զրկվեցին իրենց ունեցվածքից։

Գրեթե բոլոր արևմտյան, ինչպես նաև որոշ արդի ռուս պատմաբանների կարծիքով՝ ԽՍՀՄ-ի հարձակումը ընդդեմ Ֆինլանդիայի վերաբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմին[2]: Պատերազմի հայտարարումը հանգեցրեց նրան, որ 1939 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը որպես ռազմական ագրեսոր հեռացվեց Ազգերի լիգայից: Դա ևս վկայությունն է այն բանի, որ համաշխարհային հանրության կարծիքով ԽՍՀՄ-ը ագրեսոր պետություն էր և հանդիսանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծած պետություններից մեկը՝ նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և միլիտարիստական Ճապոնիայի հետ միասին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տարբեր աղբյուրներում հանդիպում են նաև՝ Ֆիննական պատերազմ, 1939-1940 թվականների ֆիննական պատերազմ, Ֆիննա-խորհրդային երրորդ պատերազմ, 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմ։ [1].
  2. См., например: Trotter, W. A Frozen Hell: The Russo-Finnish Winter War of 1939—1940.
    Jowett, Ph. et al. Finland at War 1939—45 (Elite).
    Gilber, M. The Second World War: A Complete History.
    Churchill, W. The Second World War.
    Keegan, J. The Second World War.
    Condon, R. Traducido por López-Pozas Carreño, Carlos (1976), Guerra de invierno: Rusia contra Finlandia.
    Russian president B. Yeltsin in a press conference with his Finnish counterpart M. Ahtisaari.