Արտեմ Միկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմ Միկոյան
Artem Mikoyan 2000 stamp.jpg
Արտեմ Միկոյանին նվիրված հայկական նամականիշ
Ի ծնեԱրտեմ Հովհաննեսի Միկոյան
Ծնվել էօգոստոսի 5, 1905 թ.
ԾննդավայրՍանահին, Ռուսական Կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 9, 1970 թ. (65 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա
Ազգությունհայ
Գործունեությունճարտարագետ, ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ
ԿրթությունԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա
ԱշխատավայրՄիԳ
Պարգևներ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ, Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ, Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ, Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ, Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ, 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ,
և Լենինյան մրցանակ

Արտեմ Միկոյան (Անուշավան Հովհաննեսի Միկոյան) (հուլիսի 23 (օգոստոսի 5), 1905[3], Սանահին, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 9, 1970(1970-12-09)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2002 թ.), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցանգամյա դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։ Գերագույն խորհրդի 3-8 գումարումների պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշավան Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1905 թվականի հուլիսի 23֊ին (օգոստոսի 5֊ին), Սանահին գյուղում։ Անուշավանն ուներ երկու քույր (Ոսկեհատ և Աստղիկ) և երկու եղբայր (Երվանդ և Անաստաս)։ Նրա հայրը՝ Հովհաննես Ներսեսի Միկոյանը (1856-1918 թթ.), աշխատում էր Մանեսի պղնձաձուլական գործարանում։ Մայրը՝ Թալիդա Օթարի Միկոյանը (1867-1960 թթ.), տնային տնտեսուհի էր։

Նախնական կրթությունը ստացել է գյուղական դպրոցում (երկու դասարան)։ Ապա, հոր մահից հետո, մայրն Անուշավանին ուղարկել է Թիֆլիս։ Այստեղ նա կրթությունը շարունակել է տեղի հայկական դպրոցում։

1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Ցերեկները որպես խառատ է աշխատել գյուղատնտեսական մեքենաների «Красный Аксай» գործարանում, իսկ երեկոները հաճախել է ՊՏՈՒ֊ի երեկոյան դպրոցը։ 1924 թվականինի տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նորից որպես խառատ աշխատանքի է անցնում «Динамо» գործարանում, և շարունակում է այդտեղ աշխատել ընդհուպ մինչև 1928 թվականը։ 1928 թվականի դեկտեմբերին զորակոչվել է ԲԳԿԲ֊ի շարքերը։ 1929 թվականի օգոստոսին տեղափոխվել է Օրյոլ քաղաքի Իվանովո֊Վոզնեսենսկի զինվորական դպրոցը։

Բանակային ծառայությունից հետո կուսկոմի քարտուղար է աշխատել Մոսկվայի «Компрессор» գործարանում։ 1931 թվին Միկոյանը ուսումնառության է ուղարկվում Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա։

1935 թվականին արտադրական պրակտիկայի է գործուղվում Խարկով քաղաք։ Ակադեմիայի այլ ուկնդիրների հետ միասին նա կառուցում է իր առաջին ինքնաթիռը՝ թեթև «Октябрёнок»֊ը, որը արժանանում է Գլխավոր աէրոակումբի բարձր գնահատականին։ 1936 թվականի գարնանը Միկոյանը սկսում է աշխատել դիպլոմային նախագծի վրա։ 1937 թվականի հոկտեմբերի 22-ին պաշտպանում է դիպլոմային աշխատանքը, և նրան շնորհվում է ԲԳԿԲ֊ի ՌՕՈՒ֊ի ռազմական ինժեներ֊մեխանիկի կոչում։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոյանի ղեկավարությամբ (Մ․ Ի․ Գուրևիչի և Վ․ Ա․ Ռոմոդինի հետ համատեղ) ստեղծվել են Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած ՄիԳ֊1 և ՄիԳ֊3 կործանիչները։ Պատերազմից հետո Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծվել են ՄիԳ֊9, ՄիԳ-15, ՄիԳ-17, ՄիԳ-19, ՄիԳ-21, ՄիԳ-23, ՄիԳ-25, ՄիԳ-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, և ՄիԳ-35 կործանիչները։

Միկոյանի֊Գուրևիչի ԿԲ֊ում ստեղծված ինքնաթիռներով գրանցվել է 55 համաշխարհային ռեկորդ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1956, 1957 թթ.),
  • 6 Լենինի շքանշաններ,
  • Կարմիր դրոշի շքանշան,
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան,
  • 2 Կարմիր աստղի շքանշաններ,
  • Լենինյան մրցանակ (1962 թ.),
  • Գյումրու պատվավոր քաղաքացի (1968)[4]
  • 6 Ստալինյան մրցանակներ (1941 թ., 1947 թ., 1948 թ., 1949 թ., 1952 թ., 1953 թ.)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արտեմ Միկոյան հոդվածին