ՄիԳ-25
| ՄիԳ-25 | |
|---|---|
| Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
| Ենթատեսակ | Որսիչ |
| Օգտագործվում է ինչպես | aerial interception? |
| Շարժիչ | Tumansky R-15? |
| Զենք | R-40? |
| Արտադրող | ՄիԳ և Սոկոլ |
| Գլխավոր կոնստրուկտոր | Արտեմ Միկոյան |
| Առաջին թռիչք | մարտի 6, 1964 |
| Շահագործման սկիզբ | 1970 |
| Շահագործման ավարտ | 1985 |
| Շահագործողներ | Ալժիր[1], Հայաստան[1][2] և Ադրբեջան[1][2] |
| Արտադրման թվականներ | 1969-1985 |
| Միավոր արտադրված | 1190 |
| ՆԱՏՈ-ի կոդ | Foxbat |
Միկոյան ՄիԳ-25 (ռուս.՝ Микоян МиГ-25, ՆԱՏՕ-ի անվանմամբ՝ Foxbat)։ Խորհրդային երրորդ սերնդի գերձայնային երկշարժիչ կործանիչ-ուղեհատիչ է, որ նախագծվել է Միկոյանի-Գուրևիչի կոնստրուկտորական բյուրոյում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիսունական թվականների կեսերին ԽՍՀՄ-ում նախաձեռնվեց մի ռազմական ինքնաթիռի մշակում, որը պետք է կարողանար դիմակայել ամերիկյան B-58 գերձայնային ռմբակոծիչի, ինչպես նաև նրա մոդիֆիկացիաների ու SR-71 հետախուզական ինքնաթիռի ենթադրյալ սպառնալիքներին։ Միկոյանի ՓԿԲ-ն առաջադրանք ստացավ նախագծել մի կործանիչ, որը պետք է ի զորու լիներ զարգացնել ձայնի եռապատիկ արագություն և թիրախները խոցեր 0-ից 25000 մետր բարձրությունների վրա։
Փորձարարական կոնստրուկտորական բյուրոյում ՄիԳ-25 ինքնաթիռի մշակման հրմանը ձևակերպված է 1961 թ. մարտի 10 ամսաթվով։ Е-155Р-1 փորձնական մեքենայի գործարանային փորձարկումները սկսվել են 1964 թ.-ի մարտի 6-ին, իսկ Е-155П-1 փորձնական մեքենայինը՝ 1964 թ.-ի սեպտեմբերի 9-ին։
1975 թ.-ի ապրիլի 3-ին ՄիԳ-25 ինքնաթիռի պետական փորձարկումներն իրականացնելու համար ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու Ստեփան Անաստասի Միկոյանն արժանացել է ԽՍՀՄ Հերոսի կոչման։ Փորձարկող-օդաչու Նորայր Վաղինակի Ղազարյանն արժանացել է Լենինի շքանշանի։
1977 թ.-ի օգոստոսի 21-ին փորձարկող-օդաչու Ալեքսանդր Ֆեդոտովը Միգ-25 մեքենայով գրանցեց բարձրության բացարձակ համաշխարհային ռեկորդ՝ 37650 մետր։ ՄիԳ-25 ինքնաթիռով ընդհանուր առմամբ գրանցվել են 29 համաշխարհային ռեկորդներ, որոնցից 14 մինչև եվս չեն գերազանցվել։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռն իրենից ներկայացնում է երկու պոչերով մոնոպլան՝ սեղանաձև թևի բարձր տեղադրմամբ, երկու շարժիչներով՝ կողերից տեղադրված կարգավորվող օդակլանիչներով, և կայունարարով։ Ինքնաթիռի մարմինը մետաղյա ամբողջակազմ է. այն տեխնոլոգիապես բաժանվում է դիմային հատվածի, ետխցիկային հատվածի, օդակլանիչների, վառելիքի բաքերի հատված, պաչամասի։
Սպառազինման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է հետևյալ երկրների Ռազմա-օդային ուժերի մեջ
- Ալժիր
- Ադրբեջան
- Բելառուսիա
- Բուլղարիա
- Թուրքմենիստան
- Իրան
- Իրաք
- Լիբիա
- Հայաստան
- Հնդկաստան
- Ղազախստան
- Ռուսաստան
- Սիրիա
- Վրաստան
- Ուկրաինա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||