Սկատ (ԱԹՍ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկատ (БПЛА «Скат»)
«Սկատ»-ի մակետը ՄԱԿՍ-2007 ցուցահանդեսում
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական / հարվածային
ԱրտադրողՌուսաստան ՄիԳ
Գլխավոր կոնստրուկտորԱլեկսեյ Ֆյոդորով
Կարգավիճակակտիվ նախագծում
 MiG Skat Վիքիպահեստում

«Սկատ» (ռուս.՝ Скат), հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարք, նախագծվում էր ՄիԳ կազմակերպության և «Կլիմով» ԲԲԸ-ի կողմից։ Առաջին անգամ ներկայացվել է ՄԱԿՍ-2007 ավիա-ցուցահանդեսի ժամանակ, մակետի տեսքով։

ԱԹՍ «Սկատ»-ի երեք պրոյեկտումը

ՄԻԳ կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովի հայտարարության համաձայն «Սկատ» ԱԹՍ-ի նախագծողական աշխատանքները կանգնեցված են։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության որոշման համաձայն, համապատասխան մրցույթի արդյունքներով, հարվածային անօդաչու թռչող սարքի հիմնական նախագծող է ընտրվել «Սուխոյ»-ի նախագծողական բյուրոն։ Սակայն «Սկատ»-ի նախագծման ժամանակ ստեղծված փորձը կկիրառվի «Սուխոյի» ԱԹՍ-ների ընտանիքի նախագծման ժամանակ, և ՄիԳ-ը կմասնակցի այս աշխատանքներին։ Նախագիծը կանգնեցվել էր ֆինանսավորման բացակայության հետ կապված։

2015 թվականի դեկտեմբերի 22-ին Վեդոմոստի թերթին տված հարցազրույցում ՄիԳ կազմակերպության ղեկավար Սերգեյ Կորոտկովը ասաց, որ աշխատանքները «Սկատ»-ի ուղղությամբ շարունակվում են։ Աշխատանքները շարունակվում են ՑԱԳԻ-ի հետ համատեղ։ Ֆինանսավորումը իրականացնում է Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարությունը[1]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմական հետախուզություն
  • Վերգետնյա նշանակետերի խոցում ավիացիոն ռումբերով և կառավարվող հրթիռներով
  • Ռադիոտեղորոշման համակարգերի ոչնչացում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]