Բայրաքթար ՏԲ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայրաքթար ՏԲ2
Տեսակթռչող սարքի մոդել և թռչող ապարատների ընտանիք
Ենթատեսականօդաչու մարտական ինքնաթիռ
Օգտագործվում է ինչպեսօդային հետախուզություն
ԱրտադրողBaykar Makina ընկերություն[1]
Առաջին թռիչք2009
ՇահագործողներԹուրքիայի զինված ուժեր[2], Ուկրաինայի զինված ուժեր[2], Qatar Armed Forces?[2], Ադրբեջանի զինված ուժեր[2] և Armed Forces of the Kyrgyz Republic?[2]
 Bayraktar TB2 Վիքիպահեստում

Բայրաքթար ՏԲ2 (թուրքերեն՝ Bayraktar TB2, թարգմանաբար՝ դրոշակակիր), թուրքական արտադրության հարվածային տակտիկական միջին բարձրության, երկար թռիչքի տևողությամբ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Նախագծում և արտադրում է «Baykar Makina» ընկերությունը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անօդաչու թռչող սարքի նախագծումը սկսվել է 2000-ականներին ՝ «Baykar Makina» ընկերության կողմից։ ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված Բայրաքթար ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին։

Առաջին թռիչքը տեղի է ունեցել 2014 թվականին[4]։ 2014 թվականի հունիսին և օգոստոսին «Բայրաքթար ՏԲ2»-ը տակտիկական միջին բարձրության դասի անօդաչու թռչող սարքերի թռիչքի տևողության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 8 կմ բարձրության վրա մնալով 24 ժամ 34 րոպե[5]։

«Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքն իր մարտական մկրտությունը ստացել է 2014 թվականին Թուրքիայի արևելքում իրականացված մարտական գործողությունների ժամանակ։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկարություն՝ 6.5 մ
  • Թևերի բացվածք՝ 12 մ
  • Թռիչքի առավելագույն քաշ՝ 650 կգ
  • Օգտակար բեռնատարողություն՝ 55 կգ
  • Առավելագույն արագություն՝ 222 կմ / ժամ
  • Նորմալ արագություն՝ 130 կմ / ժ
  • Գործողության շառավիղ՝ 150 կմ
  • Թռիչքի առավելագույն բարձրություն՝ 8200 մ
  • Ինքնավարության ժամանակ՝ 24 ժամ[6][7]։

«Բայրաքթար ՏԲ2»-ը հանդերձված է Rotax 912 ներքին այրման շարժիչով, կորպուսը պատրաստված է կոմպոզիտային նյութերից և հագեցած է ավտոմատ թռիչքի և վայրէջքի համակարգով։

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բայրաքթար ՏԲ2»-ը կարող է կրել կառավարվող հակատանկային հրթիռներ և օդային ռումբեր։ 2015 թվականի դեկտեմբերին տեղի են ունեցել UMTAS հրթիռների փորձարկումները[8]։

«Բայրաքթար ՏԲ2»-ը չորս կախոցներով, կարող է օդում մնալ ավելի քան 12 ժամ։ Սա թույլ է տալիս իրականացնել մշտական ​​օդային հերթապահություն և թիրախները որոշելուց հետո արագորեն շարժվել դեպի առաջնագիծ՝ հրթիռներ արձակելու համար։ Արձագանքի ժամանակը շատ ավելի կարճ է, քան ավիացիայինը, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ խոցել այն թիրախներ, որոնք հասանելի են միայն կարճ ժամանակային հատվածում։

Մարտական ​​օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականին պաշտոնական տեղեկատվություն է հայտնվել քրդական ստորաբաժանումների դեմ ATGM UMTAS-ով անօդաչու թռչող սարքի հաջող մարտական ​​օգտագործման մասին[9]։
  • 2019 թվականին Լիբիայում «Բայրաքթար ՏԲ2»-ը օգտագործվել է Հաֆթարի բանակի դեմ[10]։
  • «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքերը լայնորեն օգտագործվել են 2020 թվականի փետրվարին Սիրիայի Իդլիբ նահանգում[11] Սիրիայի Հանրապետության կառավարական ուժերի և կառավարությանը հավատարիմ այլ ռազմական կազմավորումների դեմ։
  • «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքերը օգտագործել է Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմում՝ Հայաստանի և Արցախի սահմաններում[12]։
  • «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարքերը ներկայումս օգտագործվում են Ուկրաինայի ԶՈւ կողմից ռուս-ուկրաինական հակամարտության շրջանակներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]