IAI Harop
IAI Harop | |
---|---|
![]() IAI Harop ԱԹՍ-ն Փարիզի ավիա-ցուցահանդեսում 2013 թվական | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական / հարվածային |
Արտադրող | ![]() |
Առաջին թռիչք | 2003 |
Շահագործողներ | Հոմերա, Ադրբեջան և Հնդկաստան |
Բազային մոդել | IAI Harpy |
![]() |
IAI Harop (կամ IAI Harpy 2), հետախուզական և հարվածային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից։ Մշակվել է իսրայելական «Տաասիա ավարիտ» ռազմաարդյունաբերական կոնցեռնի մասը կազմող «Մաբաթ» ռազմաարդյունաբերական ձեռնարկության կոնստրուկտորական բյուրոյի կողմից` դեռևս 2001-2005 թթ.[1]։ Առաջին փորձնական թռիչքը իրականացվել է Նեգև անապատում գտնվող ռազմական օդանավակայանից, 2003 թվականի աշնանը[2]։ «Harop» ԱԹՍ-ն առաջին անգամ ներկայացվել է Aero-India 2009 ցուցահանդեսում։ ԱԹՍ-ն ստեղծվել է նրա նախորդ հարվածային IAI Harpy սարքի կիրառման փորձի գնահատումից հետո։ Նրա վրա տեղադրված է ռադիոտեղորոշիչ կայան (ՌՏԿ), Radiolocation Station (RLS, ռադիոլոկացիոն կայան) և բարձր թույլտվությամբ թվային տեսախցիկ՝ 360 աստիճան տեսադաշտով։
Harop ԱԹՍ-ն հիմնականում ստեղծվել է որպես ՌՏԿ-ների դեմ պայքարի միջոց, այն կարող է ինքնուրույն հայտնաբերել և վերացնել ռադիոճառագայթում արձակող կայանները։ Իրենից ներկայացնում է ինքնակառավարվող ռումբ-ինքնաթիռ։ ԱԹՍ-ն աշխատում է երկու ռեժիմով՝ ինքնակառավարման կամ օպերատորի կողմից կառավարման։ Եթե թռիչքի ժամանակ համապատասխան թիրախ չի հայտնաբերվել կամ նշվել, ԱԹՍ-ն վերադառնում է օդանավակայան ինքնուրույն։ ԱԹՍ-ն ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել նրա հայտնաբերելիությանը (ռադիոտեղորոշիչ պատկեր, ռադիոլոկացիոն պատկեր)։ Նախատեսված է վերացնելու թշնամու հակաօդային պաշտպանությունը առաջին գծում[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի հոկտեմբերին Harop ԱԹՍ-ները ("White Hawk" - Սպիտակ Ուրուր անվան տակ) ներկայացվել են Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարությանը հետագայում կիրառման համար ԱԹՍ-ների ընտրության ժամանակ[4][5]։ Harop-ն ընտրվել է որպես նախնական ընտրված թիմ, սակայն հետագայում մերժվեց, քանի որ ՊՆ-ի դիրքորոշմամբ նախապատվությունը տրվեց բրիտանական արտադրողներին[4]։
2007 թվականի օգոստոսին Հնդկաստանի կառավարությունը բանակցություններ սկսեց ութից տաս Harop համակարգերի գնաման մասին[6]։ 2009 թվականի սեպտեմբերին Հնդկաստանի ՌՕՈւ-ն հայտարարեց 100 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի Harop համակարգերի գնման մասին[7]։
Առաջին անգամ այս մակնիշի ԱԹՍ-ները կիրառվել են մարտական գործողություններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի ընթացքում 2016 թվականի ապրիլ ամսին[8][9]
Մարտավարատեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկարությունը՝ 2,5 մ
- Թևերի բացվածքը՝ 3,0 մ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 135 կգ
- Մարտագլխիկի զանգվածը` 23 կգ[10]
- Նպատակակետերի հայտնաբերման միջոցները` ռադիոհաճախականային, էլեկտրոնա-օպտիկական[10]
Թռիչքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առավելագույն արագությունը՝ 185 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 6 ժ
- Գործնական թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 1000 կմ
Կիրառվում է այս պահին[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառումը 2016 թվականի Ապրիլյան Քառօրյա պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանը և նրա հետևում կանգնած Թուրքիան ու Իսրայելը դարձան առաջին պետությունները, որոնք մարտադաշտում, կոնկրետ` Արցախում լայնորեն կիրառեցին հարվածային կամիկաձե ԱՕԹՍ-ները։ Կամիկաձե-ԱՕԹՍ-ները նոր մահաբեր զենք են, որոնց առաջին անգամ լայնորեն կիրառումը մեծ առավելություն էր տալիս ագրեսոր կողմին` Ադրբեջանին։ Սակայն հայկական կողմին հաջողվեց վայր գցել կամ վայր իջեցնել 12 տարատեսակ ԱՕԹՍ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի ԱՕԹՍ-ներին հաջողվեց որոշակի վնասներ պատճառել հայկական կողմին։ Կամիկաձե-ԱՕԹՍ-ի զոհ դարձավ նաև Մարտակերտի շրջանի տարածք հասած Սիսիանի երկրապահ-կամավորների ավտոբուսը, որտեղ զոհվեցին հայ քաջարի 6 կամավորականներ։ Զուտ պատահականությամբ ԱՕԹՍ-ի զոհ չդարձավ նաև հայ լրագրողների ավտոբուսը, որից տասնյակ մետր հեռավորության վրա ընկավ երկնքից սրընթաց գրոհի իջած մահաբեր սարքը։ Պարզվեց, որ հարվածային այդ սարքերը իսրայելական Harop-ներ են, որոնք արտադրել է «Israel Aerospace Industries» ռազմաօդային կոնցեռնի «Տաասիա Ավիրիտ» ռազմարդյունաբերական ընկերությունը։ Նաև համացանցում հայտնվեց հայկական ռազմական դիրքերը գրոհող իսրայելական ԱՕԹՍ-ի տեսանկարահանությունը[14]։ Իսրայելական «Հարոփ» ԱՕԹՍ-ը իսկական կամիկաձե է, որը, ի տարբերություն հայտնի ամերիկյան «Փրիդեյթըր» (Predator) ԱՕԹՍ-ի, որը հակառակորդի թիրախների վրա արձակում է իր վրա տեղակայված «Հելֆայըր» (Hellfire) հրթիռները, հենց ինքն է նպատակաուղղվում դեպի թիրախը և ոչնչացնում է վերջինիս` երկնքից քարի նման ընկնելով նրա վրա[14]։ Իսրայելական այդ 135 կգ-անոց ԱՕԹՍ-ները օդ են բաց թողնվում թվով 12 հատուկ շարժական կոնտեյներներից, որոնք գտնվում են բեռնատար մեքենայի վրա։ Ցամաքային թիրախները գրոհելու համար այդ ԱՕԹՍ-ն ունի 15-ից 23 կգ-անոց մարտագլխիկ։ ԱՕԹՍ-ը օդում շարժվում է պրոպելլերի օգնությամբ, կարող է 6 ժամ լինել երկնքում` փնտրելով նպատակակետեր։ «Հարոփը» կարող է գործել մեծ բարձրությունների վրա, ինչը ընդլայնում է նրա տեսադաշտը և նվազեցնում իր նկատելիությունն ու ոչնչացման հավանականությունը։ Նպատակակետը գտնելուն և ընտրելուն պես` դրոնը ցած է ընկնում` նրա վրա տանելով իր մահաբեր պայթուցիկ լիցքը։ Իսկ եթե թռիչքի ընթացքում չի հաջողվում ոչնչացման ենթակա նպատակակետ գտնել, ապա դրոնը հետ է վերադառնում իր արձակման վայր[14]։ Քառօրյա պատերազմում առաջին անգամ կիրառված կամիկաձե-ԱՕԹՍ-ները փորձարկում անցան իրական պատերազմական գործողություններում` հետագա ավելի մեծ պատերազմում լայնորեն կիրառվելու համար[14]։ Ըստ Harop-ների արտադրողի` Israel Aerospace Industries-ի պաշտոնական կայքի տվյալների` այդ ԱՕԹՍ-ը կարող է հեռակառավարվել կամ ինքնանպատակաուղղվել դեպի թիրախը` սեփական ռադարի օգնությամբ կամ էլ գետնից արձակվող ռադիոճառագայթները որսալու շնորհիվ[14]։ Harop-ը համարվում է հակառակորդի Հակաօդային պաշտպանության դեմ պայքարի հիանալի միջոց, քանզի այդ դրոնի փոքր չափսերը թույլ են տալիս խուսափել ցամաքային ռադարների կողմից հայտնաբերվելուց[14]։ «Հարոփը» համարվում է «Հարփի» (Harpy) դրոնի կատարելագործված տարբերակը, որը հեռակառավարման հնարավորություն չի ունեցել։ Ի դեպ, իսրայելական հետախուզական ԱՕԹՍ-ները կիրառվել են Ադրբեջանի կողմից նաև այլ հարևան պետությունների դեմ։ Օրինակ` 2014 թ. օգոստոսին Ադրբեջանի տարածքից Իրանի օդային տարածք էր ներթափանցել իսրայելական հետախուզական ԱՕԹՍ-ներից մեկը։ Համենայն դեպս, հայտնաբերվել էր այդ մեկը[14]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՀԱՐՈՓ» ԿԱՄԻԿԱՁԵ-ԱԹՍ-Ը ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ՀՀ Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթ, #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016
- ↑ «Израильский» «HAROP» — это РУССКИЙ «G-1»!!! Archived 2009-12-14 at the Wayback Machine. // «Цельнотянутая Россия», 7 սեպտեմբերի 2009 (ռուս.)
- ↑ Israeli-made kamikaze drone spotted in Nagorno-Karabakh conflict By Thomas Gibbons-Neff April 5, Washington Post (անգլ.)
- ↑ 4,0 4,1 "Israel Unveils Loitering Anti-Missile Drone"
- ↑ "Rivals unveil concepts for loitering munition demo"
- ↑ "India eyes IAI's Harop attack UAV"
- ↑ «IAF plans to induct Harop UCAV by 2011»։ The Times Of India։ 2009-09-30
- ↑ 8,0 8,1 «Arminfo: Azerbaijan uses Israel-made Harop drone against NKR»։ arminfo.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-08-ին։ Վերցված է ապրիլի 6, 2016 (անգլ.)
- ↑ http://www.telegraph.co.uk/news/2016/04/08/suicide-drone-used-for-first-time-in-fighting-between-azerbaijan/ (անգլ.)
- ↑ 10,0 10,1 http://www.hayzinvor.am/38064.html | Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՀԱՐՈՓ» ԿԱՄԻԿԱՁԵ-ԱԹՍ-Ը ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ՀՀ Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթ, #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016:
- ↑ «Harop Loitering Munitions System for the IAF»։ Indian Defence Review։ Վերցված է ապրիլի 6, 2016 (անգլ.)
- ↑ «Indian air force orders Harop loitering munitions»։ Flightglobal.com։ Վերցված է ապրիլի 6, 2016 (անգլ.)
- ↑ «Անօդաչու սարքի անկումը Մարտակերտում»։ ապրիլի 4, 2016։ Վերցված է ապրիլի 6, 2016 – via YouTube
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 http://www.azg.am/AM/2016041516 | Գնդապետ ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան, ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ, «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «India eyes IAI's Harop attack UAV»։ Jane's Defence Weekly։ օգոստոսի 28, 2007 (անգլ.)
- «Israel special - IAI's Harop ups the stakes on SEAD missions»։ Flight International։ փետրվարի 11, 2008։ Վերցված է 2009-02-20 (անգլ.)
- «Israel Unveils Loitering Anti-Missile Drone»։ Defense Update։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-15-ին։ Վերցված է 2009-02-20 (անգլ.)
- «Rivals unveil concepts for loitering munition demo»։ Flight International։ սեպտեմբերի 20, 2005։ Վերցված է 2009-02-20 (անգլ.)
- Sweetman Bill (փետրվարի 11, 2009)։ «IAI Predicts Big UAV Market - And Unveils Loitering Missile»։ Ares: A Defense Technology Blog։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-22-ին։ Վերցված է 2009-02-20 (անգլ.)
- New IDF UAV revealed (video) Archived 2009-03-18 at the Wayback Machine.
|