RQ-5 Hunter
RQ-5 Hunter | |
---|---|
![]() ԱՄՆ բանակի Hunter RQ-5 ԱԹՍ | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Օգտագործվում է ինչպես | անօդաչու օդանավեր |
Ստեղծող | Israel Aerospace Industries Ltd? |
Արտադրող | ![]() ![]() |
Առաջին թռիչք | մարտ 1991 |
Շահագործման սկիզբ | 1995 |
Շահագործման ավարտ | 2015 |
Կարգավիճակ | 2015-ից չի կիրառվում |
Շահագործողներ | ԱՄՆ բանակ |
![]() |
IAI RQ-5 Hunter (թարգմանաբար՝ Որսորդ), հետախուզական ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aircraft Industries կազմակերպությունների կողմից, և նախատեսվել է օգտագործել ԱՄՆ բանակի կողմից։
Շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականին ԱՄՆ բանակի առաջին ստորաբաժանումը ստացավ RQ-5 Hunter տեսակի ԱԹՍ-ներ։ 1999 թվականին այս սարքերը ակտիվորեն կիրառվել են Մակեդոնիայի Հանրապետությունից իրականացվող ՆԱՏՈ-ի գործողություններում Կոսովոյի տարածքում։ 7 ամիս տևած գործողությունների ընթացքում Hunter ԱԹՍ-ները օդում են եղել ընդհանուր առմամբ 4000 ժամ։ Հետագայում ԱԹՍ-ն օգտագործվել է նաև Իրաքում և այլ մարտական գործողություններում։ Այս ԱԹՍ-ները օգտագործվել են նաև որպես հարվածային միջոցներ, նրանց վրա ավելացնելով ռումբեր։ ԱԹՍ-ի մարտական տարբերակը ունի MQ-5A/B նշանակումը[1]։
2004 թվականին, Hunter տեսակի ԱԹՍ-ներ կիրառվել են ԱՄՆ սահմանների հսկողություն իրականացնելիս։ Այս ծրագրի իրականացման ժամանակ Hunter ԱԹՍ-ները օդում են եղել ընդհանուր առմամբ 329 ժամ, որի արդյունքում կատարել են 556 հայտնաբերումներ[2]։
2012 թվականի հոկտեմբերի դրությամբ ԱՄՆ բանակը ուներ 20 հատ MQ-5B Hunter ԱԹՍ-ներ։ ԱԹՍ-ների շահագործումից հանումը նախատեսվում էր 2013 թվականին[3], սակայն Northrop-ը ստացավ այս ԱԹՍ-ների սպասարկման նոր պայմանագիր[4], որը թույլ տվեց շարունակել կիրառել Hunter տիպի ԱԹՍ-ները 2014 թվականի ընթացքում[5]։
1996-ից 2014 թվականը MQ-5B Hunter ԱԹՍ-ները ԱՄՆ բանակի կազմում իրականացրել են ընդհանուր առմամբ 100000 ժամ թռիչք[6]։
2014 թվականի մարտի 14-ին հայտարարվեց RQ-5 տեսակի ԱԹՍ-ի ոչնչացման մասին Ղրիմի ինքնապաշտպանական ուժերի կողմից հանրապետության օդային տարածքում[7], չնայած, որ Ռուսաստանը ժխտում է այս լուրը, ինչպես և Պենտագոնը ժխտում է այս տարածքում իրականացված թռիչքների փաստը[8]։
2015 թվականի դեկտեմբերի 16-ին Ֆորտ Հութում տեղի ունեցավ Hunter ԱԹՍ-ի վերջին թռիչքը ԱՄՆ բանակի կազմում։
ԱՄՆ բանակը Hunter-ի փոխարեն սկսեց օգտագործել ավելի մեծ և հզոր MQ-1C Grey Eagle ԱԹՍ-ները[9]։
Միջազգային օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականի Բելգիայի ռազմաօդային ուժերը գնել են 6 B-Hunter ԱԹՍ համակարգեր և երկու վերգետնյա կառավարման կենտրոններ[10]։
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկարությունը՝ 7,01 մ
- Թևերի բացվածքը՝ 10,57 մ
- Բարձրությունը՝ 1,9 մ
- Օգտակար բեռի զանգվածը՝ 90 կգ
- Առանց բեռի զանգվածը՝ 727 կգ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 885 կգ
Թռիչքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առավելագույն արագությունը՝ 167 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 21 ժամ
- Թռիչքի հեռավորությունը՝ 125 ժամ
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5500 մ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Northrop Grumman (TRW/IAI) BQM-155/RQ-5/MQ-5 Hunter»
- ↑ «Office of Customs and Border Protection, Air and Marine, UAS Presentation» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-09-ին։ Վերցված է 2006-10-31
- ↑ UAV Growth Continues - Strategypage.com, October 30, 2012
- ↑ Northrop gets new Hunter UAS support deal from US Army - Flightglobal.com, January 30, 2013
- ↑ Pentagon Awards Northrop $37.3 Million to Support Hunter UAV Work Archived 2015-09-28 at the Wayback Machine. - SUASNews.com, January 23, 2013
- ↑ Northrop Grumman’s Hunter Unmanned Aircraft System Surpasses 100,000 Combat Flight Hours Archived 2014-01-16 at the Wayback Machine. - sUASNews.com, 14 January 2014
- ↑ [1]
- ↑ Unmanned Aerial Systems Gear Up For Contested Battlespace - Aviationweek.com, 23 April 2015
- ↑ Soldiers bid farewell to Army's oldest unmanned aircraft - Army.mil, 21 December 2015
- ↑ «Belgian Military Aircraft»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-16-ին։ Վերցված է 2017-05-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hunter RQ-5A / MQ-5B Archived 2006-02-13 at the Wayback Machine. (անգլ.)
- E Hunter / Hunter II Archived 2006-02-13 at the Wayback Machine. (անգլ.)
|