Tadiran Mastiff

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Tadiran Mastiff
Tadiran-Mastiff-III-hatzerim-1.jpg
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԻսրայել Tadiran Electronic Systems
Առաջին թռիչք1973
ՇահագործողներԻսրայել
Tadiran Mastiff Վիքիպահեստում

Tadiran Mastiff հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Tadiran Electronic Industries կազմակերպության կողմից, որոշ ռազմական պատմաբանների կողմից անվանվում է որպես առաջին ժամանակակից ռազմական ԱԹՍ[1]։ Առաջին թռիչքը կատարվել է 1973 թվականին։ ԱԹՍ-ն ուներ ակտիվ տվյալների հոսքի կապ, որով փոխանցվում էր բարձր ճշգրտության տեսաազդանշան։

ԱԹՍ-ն ունենալով տեսահաղորդման բարձր որակ և 7 ժամից ավել օդում մնալու հնարավորություն տվեց իսրայելյան զինված ուժերին աննախադեպ առավելություն մարտավարական իմաստով, հետախուզության խորության և տեղեկությունների ստացման արագության իմաստով[2]։

1973 Արաբա-իսրայելական պատերազմից հետո Իսրայելի պաշտպանության բանակը առաջադրեց խնդիր տալու հնարավորություն մարտական հրամանատարությանը տեսնել «բլրից այն կողմ»։ Համաձայն առաջին տեխնիկական առաջադրանքի այս գործողություններ կատարող սարքը պետք է ունենար կարողություն կրել 10 կիլոգրամ օգտակար բեռ 30–50 կիլոմետր հեռավորության վրա։

Tadiran Electronic-ը սկսեց նախագծել Mastiff Mini RPV (Remote Piloted Vehicle, հեռակառավարվող սարք)։ Tadiran Mastiff սարքը թողարկելուց ի վեր այն երեք անգամ մոդեռնիզացվել է և երկար ժամանակ օգտագործվել իսրայելական զինված ուժերի կողմից։ Այս սարքի մասնակցությամբ ամենահանրահայտ դեպքն է երբ, 1982 թվականի Լիբանանյան պատերազմի ժամանակ Tadiran Mastiff սարքի տեսախցիկը նկարել էր Յասեր Արաֆաթին[3]։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկարությունը՝ 3,3 մ
  • Թևերի բացվածքը՝ 4,25 մ
  • Բարձրությունը՝ 0,89 մ
  • Օգտակար բեռի զանգվածը՝ 37 կգ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 138 կգ

Թռիչքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առավելագույն արագությունը՝ 185 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 7 ժ 30 րոպե
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 4480 մ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Encyclopedia of the Arab-Israeli Conflict: A Political, Social, and Military History: A Political, Social, and Military History, ABC-CLIO, 12 May 2008, by Spencer C. Tucker, Priscilla Mary Roberts, page 1054-55 ISBN
  2. The Encyclopedia of the Arab-Israeli Conflict: A Political, Social, and Military History: A Political, Social, and Military History, ABC-CLIO, 12 May 2008, by Spencer C. Tucker, Priscilla Mary Roberts, page 1054-55
  3. http://www.tutorgig.info/Mastiff+Bat_es.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]