MQ-9 Reaper

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
MQ-9 Reaper
MQ-9 Reaper UAV.jpg
MQ-9 Reaper ԱԹՍ-ն Աֆղանստանում մարտական թռիչքի ժամանակ, 2008 թվական
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական / հարվածային
Օգտագործվում է ինչպեսավիաաջակցություն մեծ խորության վրա և օդային հետախուզություն
ԶենքAIM-9 Sidewinder?[1], GBU-12 Paveway II?[1], AGM-114 Hellfire?[1] և Joint Direct Attack Munition?
ԱրտադրողԱմերիկայի Միացյալ Նահանգներ General Atomics
Առաջին թռիչք2 փետրվար 2001
Շահագործման սկիզբհոկտեմբեր 2007[2]
Կարգավիճակարտադրվում է, կիրառվում է
ՇահագործողներԱՄՆ ռազմաօդային ուժեր և Տաբասկո
Միավոր արտադրված74[3]
Միավորի արժեք16,9 մլն. դոլար[4]
Բազային մոդելMQ-1 Predator
ԱՄՆ ՊՆ կոդMQ-9A[5] և MQ-9
General Atomics MQ-9 Reaper Վիքիպահեստում

MQ-9 Reaper (թարգմանաբար՝ հնձիչ, հնձող), հետախուզա-հարվածային ԱԹՍ, նախագծվել է General Atomics կազմակերպության կողմից, ԱՄՆ ՌՕՈւ, ՌԾՈւ և Բրիտանական ՌՕՈւ կողմից կիրառման նպատակով։ Առաջին թռիչքը կատարվել է 2001 թվականի փետրվարի 2-ին։

Ստեղծվել է MQ-1 Predator ԱԹՍ-ի հիմքի վրա։ Սարքիօ վրա տեղադրված է տուրբոպտուտակային շարժիչ, որը թույլ է տալիս զարգացնել ավելին քան 400 կմ/ժամ արագություն։ Գործնական թռիչքի բարձրությունը կազմում է 13 000 մ։ Առավելագույն թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Block-1 - 2012 թվականի ապրիլին ներկայացվեց ԱԹՍ-ի նոր տարբերակ, որն ուներ մոտ 10-15 ժամով ավելի թռիչքի տևողություն։ Այս արդյունքը հնարավոր եղավ ստանալ լրացուցիչ վառելիքի բաքերի և անվային համակարգի բարելավման[6]։
  • Block-5 - ավելացվեց շարժիչի հզորությունը, տեղադրվեց երկրորդ ռադիոկայանը, ավելացվեց բեռնունակությունը[7]։
  • Reaper ER - ավելացված թռիչքի տևողությամբ տարբերակ (27-ից մինչև 33 ժամ)[8]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին MQ-9 Reaper փոխանցվեց ԱՄՆ ՌՕՈւ-ին 2007 թվականի մարտին, և արդեն հոկտեմբերին այս տիպի սարքերը օգտագործվում էին Աֆղանստանում ծավալված գործողություններում։

Այս սարքերն օգտագործվում են նաև Մեքսիկայի հետ սահմանի վերահսկման ժամանակ։

2009 թվականի մարտ ամսվա դրությամբ ԱՄՆ ՌՕՈւ-ն օգտագործում էր 195 Predator տիպի և 28 Reaper տիպի ԱԹՍ-ներ[9]։

Տակտիկական միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

MQ-9 Տակտիկական միավորը բաղկացած է մի քանի ԱԹՍ-ներից, վերգետնյա կառավարման կայանից, կապի սարքավորումից, ՊԳՊ-ից և սպասարկող անձնակազմից։ ԱԹՍ-ի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց, օդաչու և էլեկտրոնային համակարգերի օպերատոր։ Կախված առաքելությունից ԱԹՍ-ն կարող է զինված լինել տարաբնույթ զինատեսակներով կամ էլեկտրոնային սարքավորումներով։

Գինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակտիկական միավորի գինը կազմում է մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար, կախված միավորի կառուցվածքից[4].

Միջադեպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ ԱԹՍ համարը Վայրը Զոհեր Նկարագիր
13.12.2011 ԱՄՆ ՌՕՈւ Սեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներ, Մախե կղզու օդանավակայան 0/0 ԱԹՍ-ն կործանվել է վայրէջք կատարելիս, զոհեր չեն եղել[10]
05.04.2012 ԱՄՆ ՌՕՈւ Սեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներ, Մախե կղզու օդանավակայան 0/0 ԱԹՍ-ն կործանվել է վայրէջք կատարելիս, զոհեր չեն եղել[11]

Կիրառվում է այս պահին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
  • ԱՄՆ ՌՕՈւ - ընդհանուր առմամբ նախատեսվում է օգտագործել 276 Reaper ԱԹՍ-ներ։ 2011 թվականի դրությամբ տարբեր տվյալներով կիրառվում են 63-ից 74 MQ-9[3]
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Իտալիա Իտալիա
Թուրքիա Թուրքիա
Ֆրանսիա Ֆրանսիա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Time / N. GibbsNYC: Time Inc., 2009. — Iss. 40. — ISSN 0040-781X
  2. MQ-9 REAPER ԱՄՆ ՌՕՈւ-ի կայքում (անգլ.)
  3. 3,0 3,1 ԱՄՆ ՌՕՈւ գնել է 40 Reaper ԱԹՍ-ներ (ռուս.)
  4. 4,0 4,1 Analysis of the Fiscal Year 2012 Pentagon Spending Request | COSTOFWAR.COM (անգլ.)
  5. (unspecified title)Italian Ministry of Defence.
  6. Американцы увеличат продолжительность полёта беспилотников Reaper (ռուս.)
  7. США усовершенствуют ударный беспилотник Reaper (ռուս.)
  8. "Extension du domaine de la lutte": le Reaper est désormais capable de voler 33 heures (ֆր.)
  9. «Drones Are Weapons of Choice in Fighting Qaeda»։ New York Times։ March 16, 2009։ Վերցված է 2009-03-17։ «Considered a novelty a few years ago, the Air Force’s fleet has grown to 195 Predators and 28 Reapers, a new and more heavily armed cousin of the Predator.»  (անգլ.)
  10. На Сейшелах разбился американский беспилотник (ռուս.)
  11. В аэропорту Сейшел вновь разбился беспилотник США (ռուս.)
  12. Italy Might Reap Two More MQ-9 UAVs (անգլ.)
  13. Italia acquisirà 4 UAV Predator B/Reaper (անգլ.)
  14. NATO unmanned aircraft systems operational (գերմ.)
  15. ЦАМТО / Новости / Франция намерена приобрести БЛА «Рипер» — DSCA (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]