ԱՄՆ ռազմաօդային ուժեր
ԱՄՆ Ռազմաօդային ուժեր (USAF) ԱՄՆ զինված ուժերի ռազմաօդային մասը և մեկը յոթ Ամերիկյան զինված ծառայություններից։ Որպես ԱՄՆ բանակի մաս, ռազմաօդային ուժերը հիմնադրվել են 1947 թվականի սեպտեմբերի 18-ին[11]։ Այն ԱՄՆ զինված ուժերի ամենաերտասարդ ճյուղն է և աշխարհի ամենամեծ և տեխնիկապես ամենազինված ռազմաօդային ուժերն են։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնական նպատակներն են ունենալ գերակշռող դիրք օդային տարածքում, իրականացնել հակաահաբեկչական գործողություններ, առավելագույնը կրճատել խաղաղ բնակչության կորուստները ավիահարվածների ժամանակ, հետախուզական բարձր ճշգրտություն և այլն[12]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցություն պատերազմական գործողություններին 1941-1945 թվականներին ԱՄՆ բանակի կազմում։ Այդ տարիներին ռազմաօդային ուժերը կորցրել են 41 575 ինքնաթիռ[13]։ Պաշտոնական տեղեկություններով, ԱՄՆ տարածքում տեղի է ունեցել 52 651 ավիացիոն պատահար[14]։
Մարդասիրական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ ռազմաօդային ուժերը մասնակցել են բազմաթիվ մարդասիրական գործողություններին, այդ թվում՝
- Babylift գործողություն (անօթևան երեխաների տարհանումը Հարավային Վիետնամից)
- Provide Hope գործողություն (մարդասիրական օգնության տեղափոխումը ԱՊՀ երկրներ)
- Provide Promise գործողություն (մարդասիրական օգնության տեղափոխումը Բոսնիա)
- Provide Relief գործողություն (մարդասիրական օգնության տեղափոխումը Սոմալի)
- Unified Assistance գործողություն (մարդասիրական օգնության տեղափոխումը այն երկրներ, որոնք 2004 թվականին տուժել են ցունամիից)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ ռազմաօդային ուժերի վարչական կառուցվածքը հաստատվում է սահմանադրության կողմից և ներառում է ռազմաօդային ուժերի նախարարությունը և շտաբը, 11 հիմնական հրամանատարություններ և հրամանատարական իրավունքներով 27 հաստատություն, այդ թվում 17 վարչություն, 7 կենտրոն և կենտրոնական ենթակայության 3 հաստատություն[15]։
Ռազմաօդային ուժերի վարչական և քաղաքական ղեկավարությունն իրականացնում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը (2013 թվականի դեկտեմբերի 20-ից)։ Ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Մարք Ուելշը (2012 թվականի օգոստոսի 10-ից) իրավասություններ չունի անմիջական օպերատիվ կառավարման համար, սակայն պատասխանատու է ռազմաօդային ուժերի մարտական և կազմակերպչական պատրաստվածության վրա։ Ռազմաօդային ուժերի ղեկավարումն իրականացվում է ռազմաօդային շտաբի միջոցով, որը գտնվում է Պենտագոնում, Վիրջինիա նահանգի Արլինգտոն շրջանում։
Շտաբին են ենթարկվում ռազմաօդային հրամանատարությունը և անմիջական ենթակայության բաժինները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
ԱՄՆ ռազմաօդային ուժերի տարբերանշանները՝ ըստ տարիների
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Global Research Identifier Database — 2015.
- ↑ «Air Force Personnel Center - Air Force Personnel Demographics». af.mil. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Flightglobal - World Air Forces 2015 (PDF), Flightglobal.com
- ↑ http://www.airforce-magazine.com/MagazineArchive/Magazine%20Documents/2012/May%202012/0512facts_figs.pdf
- ↑ «Aim High ... Fly-Fight-Win to be Air Force motto USAF». United States Air Force. 2010 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «The Air Force Flag» (PDF). Air Force Historical Research Agency. United States Air Force. 2007 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 27-ին.
- ↑ USA.gov
- ↑ https://apps.prsa.org/Awards/SilverAnvil/Search?sakeyword=6BW-9611B
- ↑ https://apps.prsa.org/Awards/SilverAnvil/Search?sakeyword=6BW-9703C
- ↑ https://apps.prsa.org/Awards/SilverAnvil/Search?sakeyword=6BW-1012B01
- ↑ United States Air Force (2009 թ․ սեպտեմբեր). «The U.S. Air Force». United States Air Force website. Washington, DC: U.S. Air Force. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ 2010 United States Air Force Posture Statement Արխիվացված 2015-08-10 Wayback Machine. USAF, 9 February 2010.
- ↑ Army Air Forces in World War II
- ↑ «WWII Aircraft Facts». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Соколов А. Состояние и перспективы развития военно-воздушных сил США // Зарубежное военное обозрение. — 2015. — Т. 818. — № 05. — С. 61-70.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ ռազմաօդային ուժեր» հոդվածին։ |
|