ՆԱՏՕ-ն և հակամարտությունը Հարավսլավիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում պատերազմական գործողություններ տեղի ունեցան Իրաքում և Աֆղանստանում։ Սակայն հակամարտությունների առումով ՆԱՏՕ-ն գերազանցապես հիշատակվում է Նախկին Հարավսլավիայում իրագործված ոազմաքաղաքական միջամտության հետ կապված։ Մասնավորապես, 1994 թվականին ՆԱՏՕ-ի օդուժը ռմբահարեց Խորվաթիայի կազմում գտնվող և Սերբիային միանալ ձգտող Սերբական Կրայինայի Հանրապետությունը։

Բոսնիա-Հերցեգովինա հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջամտության անհրաժեշտություն զգացվեց նաև Բոսնիա-Հերցեգովինայում բռնկված հակամարտության կապակցությամբ։ Արդյունթում՝ 1995 թվականի նոյեմբերին Դեյթոնում (ԱՄՆ) կայացավ Սերբիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի առաջնորդների հանդիպումը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հստակեցվեցին Բոսնիա և Հերցեգովինսւյում խաղաղության հաստատման վերաբերյալ ապագա պայմանագրի ընդհանուր սկզբունքները։ Իսկ արդեն 1995 թվականի դեկտեմբերին Սերբիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահները Փարիզում ստորագրեցին վերջնական համաձայնագիրը։

Սերբիայի իրավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների վերջերին սրվեց իրավիճակը Սերբիայի կազմում գտնվող Կոսովոյի տարածբում, որի բնակչության մեծամասնությունն ալբանացիներ էին։ Կոսովոյի ալբանական բնակչությունը չէր ճանաչում Բելգրադի իշխանությունը և ստեղծել էր կառավարման սեփական մարմինները։ Ստեղծվել էր նաև «Կոսովոյի ազատագրման բանակը», որը հարվածներ էր հասցնում պետական ուժերին։ Կառավարական և ալբանական զորքերի միջև սկսվեցին ընդհարումներ, որոնբ ուղեկցվում էին ալբանական բնակչության էթնիկական զտումներով։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Հարավսլավիայի Նախագահ Միլոշևիչից պահանջում էին բանակցություններ սկսել Կոսովոյի ալբանացիների հետ։

Հարավսլավիայի խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ռամբույեում (Ֆրանսիա) նախկին Հարավսլավիայի խնդիրներով զբաղվող երկրների (ԱՄՆ, ԳԴՀ Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և Ֆրանսիա)ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացան Կոսովոյի հակամարտող կողմերի միջև բանակցություններ։ Սերբական կողմը հրաժարվեց հաշտության պայմանագիրը ստորագրելուց, քանզի դեմ էր Կոսովո օտարերկրյա զորքեր մտցնելուն։ Ի պատասխան դրա՝ ՆԱՏՕ-ն 1999 թվականի մարտի վերջին ռազմական գործողություններ սկսեց ընդդեմ Հարավսլավիայի։ Արդեն հունիսին Սերբիայի ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության հետ կնքեց հրադադարի վերաբերյալ պայմանագիր։ Կառավարական զորքերը դուրս էին բերվում Կոսովոյի տարածքից, իսկ փոխարենը Կոսովո էր մուտք գործում ՆԱՏՕ-ի զորախումբը։ Թեև ՆԱՏՕ-ի գործողությունները չէին ստացել ՄԱԿ-ի լիազորությունները, դրանց արդյունքները արժանացան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությանը։ Իսկ Կոսովոն, օգտվելով ազգերի ինքնորոշման իրավունքից, ժամանակի ընթացքում հասավ իր նպատակին և ձեռք բերեց անկախություն։

Իրադարձությունը Մակեդոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունը սրվեց Մակեդոնիայում։ Երբ 1999 թվականին Կոսովոյում սկսվեցին էթնիկական զտումները, դեպի Մակեդոնիա շարժվեց ալբանացի փախստականների ալիքը։ Մակեդոնիայի բնակիչները, սակայն, մտավախություն ունեին, որ երկրի ալբանացի փոքրամասնությունը կվերածվի մեծամասնության։ Երկրում սկսեցին սրվել հակաալբանական տրամադրությունները, իսկ Մակեդոնիայի ալբանաբնակ շրջանները հայտնվեցին ալբանացի զինյալների վերահսկողության տակ։ Մակեդոնիայում քաղաքացիական պատերազմի և երկրի բաժանման վտանգ կար։ Ալբանացիները պահանջում էին իրենց իրավունքների ընդլայնում, իսկ մակեդոնացիները՝ երկրի տարածքային ամբողջականության պահպանում։ 2001 թվականին սկսվեցին ռազմական ընդհարումները։ 2001 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի շնորհիվ Մակեդոնիայի կառավարության և ալբանական համայնքի ներկայացուցիչների միջև կնքվեց հաշտության համաձայնագիր։ Ալբանական զինված ջոկատները զինաթափվեցին, և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը մակեդոնական ոստիկանության հետ մեկտեղ մուտք զործեցին ալբանաբնակ շրջաններ։ Այսպիսով՝ ՆԱՏՕ-ի անմիջական ջանքերի շնորհիվ էականորեն փոխվեց աշխարհի քաղաքական քարտեզը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

  1. Պատմության 12-րդ դասարանի դաագիրք