Քաղաքացիական պատերազմ Լիբիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
քաղաքացիական պատերազմ Լիբիայում
Libya map Russian.png
Քաղաքացիական պատերազմ Լիբիայում
Թվական 2011
Վայր Լիբիա
Արդյունք պատերազմը շարունակվում է


Քաղաքացիական պատերազմ Լիբիայում, զինված հակամարտությունների շարք Լիբիայում՝ քաղաքական իշխանույթան համար մղվող պայքարի ընթացքում։ Բաժանվում է հետևյալ փուլերի՝

  • Քաղաքացիական պատերազմ Լիբիայում (2011), զինված հակամարտություն է օտարազգի ինտերվենտների մասնակցությամբ, որի ընթացքում տեղի են ունեցել Մուամմար Քադդաֆիի տապալումը և սպանությունը, ԱԱԽ-ի ուժերով Լիբիայի տարածքի վերահսկման գրավումը և դե ֆակտո Լիբիայի բաժանումը մի շարք ինքնուրույն պետական կազմավորումների[1][2]։
  • Քաղաքացիական պատերազմ Լիբիայում (2011-2014), ռազմական հակամարտության շարունակություն տարբեր ֆրակցիաների և խմբավորումների միջև։
  • Քաղաքացիական պատերազմ Լիբիայում (2014), (անգլիալեզու աղբյուրներում հայտնի է նաև որպես «երկրորդ քաղաքացիական պատերազմ»[3][4]), մի քանի կողմերի միջև պատերազմի շարունակություն է, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է «օրինական կառավարություն» կոչվելու իրավունքին։ Հակամարտությունը սկսվել է 2014 թվականի մայիսի 16-ին, երբ Լիբիայի ազգային բանակի գեներալ-մայոր Խալիֆա Խաֆթարը հայտարարեց իր վերահսկողության տակ գտնվող օդային և ցամաքային ռազմական ուժերի լայնամասշտաբ գործողությունների սկզբի մասին Բենգազի քաղաքի շրջանում՝ նկարագրելով այն որպես «ուղղում հեղափոխության ճանապարհին»[5]։ Ռազմական հարձակումն ստացել է ծածկագրային անվանում՝ «Արժանապատվություն» օպերացիա։ Ռազմական գործողությունները շարունակվում են ներկայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիբիայի պատերազմի պատճառները
  • Լիբիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гуляй-пустыня — Как живется Ливии в условиях анархической конфедерации // Лента.ру, 07.10.2013
  2. «Сатановский: На планете больше не существует государства «Ливия»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-22-ին։ Վերցված է 2020-08-27 
  3. Stephen, Chris (July 27, 2014)։ «Libya: western countries urge citizens to leave as civil war intensifies»։ The Guardian։ Վերցված է August 19, 2014  Lyons, James; White, Stephen (August 3, 2014)։ «Libya civil war: Royal Navy evacuates more than 100 Britons as Embassy closes»։ Daily Mirror։ Վերցված է August 19, 2014  Porsia, Nancy (August 4, 2014)։ «Traffickers cash in on Libya's new civil war»։ Middle East Eye։ Վերցված է August 19, 2014 
  4. «Amid Civil War, Stranded Indians Begin to Leave Libya»։ The New Indian Express։ July 30, 2014։ Վերցված է August 19, 2014 
  5. General Hafter announces coup; politicians react with scorn, order his arrest | Libya Herald

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]