Իրաքի պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իրաքի պատերազմը անընդհատ ձգձգվող զինված հակամարտություն է, որը սկսվել է 2003 թվականին Միացյալ Նահանգների գլխավորած այն կոալիցիայի Իրաք ներխուժմամբ, որը տապալեց Սադդամ Հուսեյնի կառավարությունը[1]: Հակամարտությունը շարունակվել է գրեթե ողջ հաջորդ տասնամյակի ընթացքում, քանի որ զավթիչ ուժերի Իրաք ներխուժումից հետո առաջացավ ապստամբական մի շարժում: Ըստ տվյալների 151,000-600,000 իրաքցիներ սպանվել են հակամարտության առաջին երեք-չորս տարվա ընթացքում: 2011 թվականին ամերիկյան զորքերը պաշտոնապես դուրս բերվեցին Իրաքից:  Սակայն, Սիրիայում քաղաքացիական պատերազմի, Իրաքի Իսլամական Պետության և Լևանտի տարածքային նվաճումներից հետո Օբամայի վարչակազմը 2014 թվականին ամերիկյան զորքերն Իրաք տեղափոխելու մասին որոշում կայացրեց: Շատ ու շատ նախկին զինվորականներ աշխատանք ստացան պաշտպանական կապալառուների և մասնավոր ռազմական ընկերությունների կողմից:[2][3] 2014 թվականին ԱՄՆ-ն կրկին նոր կոալիցիայի գլուխ եկավ; շարունակվեցին ապստամբություններն ու մի շարք քաղաքական զինված հակամարտությունները: Ներխուժումը տեղի է ունեցել Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի պատերազմական շրջանակներում՝ սեպտեմբերի 11-ին հաջորդող ահաբեկչության ժամանակ:[4]

2002 թվականի հոկտեմբերին Կոնգրեսը թույլ տվեց նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին ցանկության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրաքի դեմ:[5] Իրաքում պատերազմը սկսվել է 2003 թվականի մարտի 20-ին,[6] երբ ԱՄՆ-ը, որին միացել են Մեծ Բրիտանիան և մի քանի կոալիցիոն երկրներ, սկսեց "շոկային" ռմբակոծությունների տարափը: Երկիր ներխուժած ԱՄՆ-ի գլխավորած զորքերը ջաղջախեցին Իրաքյան զորքերին: Ներխուժումը հանգեցրել է բաասիստական կառավարության փլուզմանը; Սադդամ Հուսեյնը գերի ընկավ դեկտեմբերին "Կարմիր Արշալույս" գործողության ժամանակ, իսկ  երեք տարի անց ենթարկվեց մահապատժի: Սադդամ Հուսեյնի մահից հետո առաջացած Ժամանակավոր Կոալիցիոն Վարչակազմի կառավարումը հանգեցրեց Շիաների և Սուննիների միջև լայնածավալ քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև կոալիցիոն ուժերի դեմ երկարատև խռովության: Իրաքում բազմաթիվ ապստամբ խմբավորումների աջակցում էին Իրանը և Ալ-Կաիդան: Ի պատասխան այդ գործողությունների՝ Միացյալ Նահանգները 2007 թվականին իր զորքերի թիվը հասցրեց 170 000-ի[7]: Զորքերի թվաքանակի նման աճը ստիպեց Իրաքի կառավարությանը և զինվորականներին ավելի ուժեղ հսկողություն սահմանել[8]: Այս գաղափարը շատերի կողմից հավանության արժանացավ:  ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք ավելի արագացավ Բարաք Օբամայի օրոք: ԱՄՆ-ն Իրաքից պաշտոնապես դուրս է բերել բոլոր մարտական զորքերը 2011 թվականի դեկտեմբերին:[9]

Բուշի վարչակազմը Իրաքի պատերազմը հիմնավորում է այն պնդմամբ, որ Իրաքը, Պարսից ծոցում 1990–1991 թվականներին տեղի ունեցած պատերազմից ի վեր ԱՄՆ-ում դիտվել է, որպես "վտարանդի պետություն", ենթադրաբար ունեցել է մասսայական ոչնչացման ծրագիր,[10] և որ Իրաքի կառավարությունը սպառնալիք է հանդիսանում Միացյալ Նահանգների և նրանց կոալիցիոն դաշնակիցների, հատկապես Իսրայելի համար:[11][12] Որոշ ամերիկացի պաշտոնյաներ Սադդամին կեղծ մեղադրանք են առաջադրել Ալ-Կաիդան [13] թաքցնելու և նրան աջակցելու մեջ, մինչդեռ մյուսները վկայակոչել են բռնաճնշումներին վերջ տալու և Իրաքում ժողովրդավարություն ձեռք բերելու ցանկությունը[14][15]: 2004 թվականին սեպտեմբերի 11-ի հանձնաժողովը հայտարարել էր, որ Սադդամ Հուսեյնի գործունեության և "Ալ-Կաիդայի" միջև որևէ օպերատիվ կապի ապացույց չկա:[16][17] Բուշի վարչակազմի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Սադդամի և Ալ-Կաիդայի միջև ենթադրյալ կապերի մասին, որոնք հիմնված էին տարբերակիչ ապացույցների վրա,[13] և որոնք մերժվել են հետախուզության աշխատակիցների կողմից: ԱՄՆ-ի տրամաբանական հիմնավորումը լուրջ քննադատության է արժանացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով։ Չիլկոտի զեկույցը, Մեծ Բրիտանիայի հետաքննությունը իր պատերազմ սկսելու որոշման համար, հրապարակվել է 2016 թվականին և եկել է այն եզրահանգման, որ ռազմական գործողությունները կարող են նաև անհրաժեշտ լինել, բայց այդ ժամանակ դրանք վերջին միջոցները չէին:[18] Ներխուժման հետևանքները թերագնահատվեցին շատերի կողմից: ՀԴԲ -ում հարցաքննության ժամանակ Սադդամ Հուսեյնը խոստովանել է, որ ձևացրել է, թե ունի զանգվածային ոչնչացման զենք, որպեսզի Իրանի առջև ուժեղ երևա:[19] Նա նաև հաստատել է, որ մինչև ԱՄՆ-ի ներխուժումը Իրաքը զանգվածային ոչնչացման զենք չի ունեցել:[20]

Իրաք ներխուժումից հետո 2005 թվականին անցկացվեցին բազմակուսակցական ընտրություններ։ Նուրի ալ-Մալիքին վարչապետ է դարձել 2006 թվականին և իր պաշտոնում մնացել մինչև 2014 թվականը: Ալ-Մալիքիի կառավարությունը վարել է մի այնպիսի քաղաքականություն, որը, շատերի կարծիքով, հանգեցրել է երկրում ավելի վաղ գերիշխող սուննի փոքրամասնության օտարմանը և միջդավանական լարվածության սրմանը: 2014 թվականի ամռանը Իրաքի Իսլամական պետությունը և Լևանտը հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսում և հայտարարեցին համաշխարհային Իսլամական խալիֆայություն, որը հանգեցնում էր «Վճռական Որոշում Գործողության», ևս մեկ ռազմական պատասխան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից: Իրաքյան պատերազմի հետևանքով զոհվել է առնվազն 100 000 քաղաքացի, ինչպես նաև տասնյակ հազարավոր զինվորականներ (տես ստորև տրված տվյալները)։ Զոհերի մեծ մասը 2004-2007 թվականներին տեղի ունեցած խռովությունների և քաղաքացիական հակամարտությունների հետևանքով է: Հետագայում Իրաքում քաղաքացիական պատերազմը, որը համարվում է ներխուժման դոմինոյի էֆեկտ, հանգեցրել է առնվազն 67 000 քաղաքացու մահվան, ինչպես նաև երկրի ներսում հինգ միլիոն մարդու տեղահանման:[21][22][23]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադդամ Հուսեյնի ռեժիմին միջազգային ուժեղ ընդդիմությունը սկսվել է Իրաքի ներխուժումից հետո՝ 1990 թվականին: Միջազգային հանրությունը դատապարտեց ներխուժումը,[24] իսկ 1991 - ին Միացյալ Նահանգների գլխավորած ռազմական կոալիցիան Պարսից ծոցում պատերազմ սկսեց՝ Իրաքին Քուվեյթից վտարելու համար: Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմից հետո ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձել են Սադդամ Հուսեյնին պահել կալանավայրում զսպման քաղաքականություն վարելու նպատակով։ Այս քաղաքականությունը ներառում էր բազմաթիվ տնտեսական պատժամիջոցներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

Մի շարք ստուգումներ են անցկացվել Միավորված ազգերի կազմակերպության հատուկ հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցել է  ապահովության համար, որպեսզի Իրաքը ոչնչացնի իր քիմիական, կենսաբանական և միջուկային զենքն ու սարքերը:[25] Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմին հաջորդած տասնամյակի ընթացքում Միավորված Ազգերի Կազմակերպությունն ընդունել է անվտանգության խորհրդի 16 բանաձև, որոնք կոչ են անում լիովին վերացնել իրաքյան զանգվածային ոչնչացման զենքերը: Անդամ պետությունները տարիներ շարունակ իրենց դժգոհությունն են հայտնել այն կապակցությամբ, որ Իրաքը խոչընդոտում է հատուկ հանձնաժողովի աշխատանքին և լրջորեն չի ընդունում զինաթափման իր պարտավորությունները: Իրաքի պաշտոնյաները հետապնդել են վերակացուներին և խոչընդոտել նրանց աշխատանքը, իսկ 1998 թվականի օգոստոսին Իրաքի կառավարությունը լիովին դադարեցրել է համագործակցությունը վերակացուների հետ ՝ պնդելով, որ նրանք լրտեսել են ԱՄՆ-ի օգտին[26]: Լրտեսության մեղադրանքները հետագայում հաստատվել են:[27]

1998 թ. հոկտեմբերին Իրաքի ազատագրման մասին օրենքի ընդունմամբ երկրի կառավարության վերացումը դարձավ ԱՄՆ պաշտոնական արտաքին քաղաքականությունը: Այդ օրենքը 97 մլն դոլար է տրամադրել Իրաքյան "Ժողովրդավարական ընդդիմադիր կազմակերպություններին"  " Իրաքում Ժողովրդավարությանն անցնելու աջակցության ծրագիր ստեղծելու համար"։"[28] Այս օրենքը հակադրվում էր Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի 687 բանաձևում շարադրված պայմաններին, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվում էր զենքի ծրագրերին, և չի հիշատակվում որևէ բան ռեժիմի փոփոխության մասին:[29] Իրաքի ազատագրման մասին օրենքի ընդունումից մեկ ամիս անց Ամերիկայի Միացյալ Նահանգներն  ու Մեծ Բրիտանիան սկսեցին Իրաքի ռմբակոծության տարափը՝ գործի դնելով «Անապատի Աղվես Գործողությունը»: Այս արշավի հիմնական նպատակն էր խանգարել Սադդամ Հուսեյնի կառավարության քիմիական, կենսաբանական, ինչպես նաև միջուկային զենքի արտադրմանը, սակայն ամերիկյան հետախուզության աշխատակիցները նաև հույս ունեին, որ դա կօգնի թուլացնել Սադդամի բռնությունը: .[30]

2000 թվականին Ջորջ Բուշ-կրտսերի նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ն Իրաքի նկատմամբ սկսեց ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել: 2000 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական հարթակը կոչ էր անում "լիարժեք իրականացնել" Իրաքի ազատագրման մասին օրենքը, որպես Սադդամ Հուսեյնի "վերացման" "ելակետ":[31] Սակայն մինչև սեպտեմբերի 11-ի հարձակումները ներխուժման գրեթե ոչ մի ձևական փորձ չի եղել։[32]

Նախապատերազմական իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 11-ից հետո Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի ազգային անվտանգության թիմն ակտիվորեն քննարկում էր Իրաք ներխուժելու հնարավորությունները: Հարձակման օրը պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը խնդրել է իր օգնականներին. «Դատեք ինքներդ, արդյո՞ք բավական ուժգին է եղել Սադդամ Հուսեյնի հարվածը»:"[33]  Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը Ռամսֆելդի հետ խոսել է նոյեմբերի 21-ին և նրան հանձնարարել է գաղտնի ստուգումներ անցկացնել Իրաք ներխուժման [34] 1003 ռազմական պլանի վերաբերյալ: Նոյեմբերի 27-ին Ռամսֆելդը հանդիպել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության գեներալ Թոմմի Ֆրենկսի հետ  այդ ծրագրերը քննարկելու նպատակով: Հանդիպման արձանագրությունները ներառում են հետևյալ հարցը. "Ինչպե՞ս սկսել" ամերիկա-իրաքյան պատերազմի համար բազմաթիվ հնարավոր արդարացումների թվարկումը։[35][36] Սեպտեմբերի 11-ի դեպքերին ի պատասխան Իրաք ներխուժելու հիմնավորվածությունը լայնորեն կասկածի տակ է դրվել, քանի որ Սադդամ Հուսեյնի և Ալ-Կաիդայի միջև որևէ համագործակցություն չի եղել:[37] Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը 2002 թվականի հունվարին Միության պետությանն ուղղված իր ուղերձում Իրաքն անվանեց չարիքի առանցքային կետ՝ ասելով, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ չի տա աշխարհի ամենավտանգավոր ռեժիմներին աշխարհի ամենաավերիչ զենքով մեզ սպառնալ»: "[38] Ջորջ Բուշ-կրտսերը դա և այլ շատ սարսափելի հայտարարություններ արեց Իրաքի զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքի մասին, չնայած Բուշի վարչակազմը գիտեր, որ Իրաքը միջուկային զենք չունի և ոչ մի տեղեկություն չուներ Իրաքի կենսաբանական զենքի գոյության մասին:[39]

Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղված 2002 թվականի սեպտեմբերի 12-ի իր ուղերձում նա սկսել է պաշտոնապես արտահայտել իր կարծիքը միջազգային հանրության կողմից Իրաք ներխուժման մասին: Սակայն գեներալ-մայոր Գլեն Շաֆֆերի 2002 թվականի սեպտեմբերի 5-ի զեկույցում ցույց է տվել, որ J2 հետախուզական վարչության միացյալ շտաբի պետերը եկել է այն եզրահանգման, որ Միացյալ Նահանգների գիտելիքները Իրաքի ծրագրի տարբեր ասպեկտների վերաբերյալ տատանվում են զրոյից մինչև մոտավորապես 75%, և որ այդ գիտելիքները հատկապես թույլ են միջուկային զենքի հնարավոր ծրագրի ասպեկտների վերաբերյալ: Ապացույց հանդիսացող հիմքերը բավականին աղքատիկ են Իրաքի միջուկային ծրագրերի իրականացման համար: "[40][41] Նույն կերպ Բրիտանական կառավարությունը ոչ մի ապացույց չի հայտնաբերել, որ Իրաքը միջուկային կամ զանգվածային ոչնչացման որևէ այլ զենք ունի, և որ Իրաքը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Արևմուտքի համար: Այդ եզրակացությունը բրիտանացի դիվանագետները կիսել են Ամերիկայի կառավարության հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iraq War»։ Encyclopædia Britannica։ Վերցված է հոկտեմբերի 27, 2012 
  2. Flintoff Corey (սեպտեմբերի 25, 2009)։ «Blackwater's Prince Has GOP, Christian Group Ties»։ National Public Radio։ Վերցված է փետրվարի 28, 2009 
  3. Gordon Michael, Trainor Bernard (մարտի 1, 1995)։ The Generals' War: The Inside Story of the Conflict in the Gulf։ New York: Little Brown & Co 
  4. Collins Dan։ «Congress Says Yes To Iraq Resolution»։ CBS News։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 23, 2019-ին։ Վերցված է մարտի 12, 2019 
  5. «Iraq War | 2003–2011»։ Encyclopædia Britannica (անգլերեն)։ Վերցված է հունվարի 31, 2017 
  6. «Timeline: Invasion, surge, withdrawal; U.S. forces in Iraq»։ Reuters։ դեկտեմբերի 18, 2011 
  7. Hanson Victor Davis։ «Iraq and Afghanistan: A tale of two surges»։ CBS News։ Վերցված է մարտի 14, 2019 
  8. Feller Ben (փետրվարի 27, 2009)։ «Obama sets firm withdrawal timetable for Iraq»։ Yahoo! News։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից մարտի 2, 2009-ին 
  9. «Raw Data: Text of Resolution on Iraq»։ Fox News։ Associated Press։ մարտի 25, 2015 
  10. "Letter to President Clinton on Iraq." PNAC, January 26, 1998 Archived September 9, 2008, at the Wayback Machine.
  11. Center for American Progress (29 January 2004) "In Their Own Words: Iraq's 'Imminent' Threat" Archived 15 January 2016 at the Wayback Machine. americanprogress.org
  12. 13,0 13,1 «Saddam's al Qaeda Connection»։ The Weekly Standard 
  13. "President Discusses the Future of Iraq" Archived 1 August 2016 at the Wayback Machine. The White House, 26 February 2003
  14. "Bush Sought 'Way' To Invade Iraq?" Archived 8 October 2013 at the Wayback Machine. 60 Minutes
  15. «Cheney on torture report: Saddam Hussein 'had a 10-year relationship with al-Qaida'»։ @politifact (անգլերեն)։ Վերցված է մայիսի 28, 2019 
  16. «The Iraq War and WMDs: An intelligence failure or White House spin?»։ The Washington Post։ 2019 
  17. «Sir John Chilcot's public statement 6 July 2016»։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 23, 2017-ին 
  18. Nasaw Daniel (հուլիսի 2, 2009)։ «FBI reports describe Saddam Hussein's reasons for refusing UN inspectors»։ The Guardian։ Վերցված է հունվարի 8, 2020 
  19. Anderson Curt (հունվարի 9, 2017)։ «FBI agent who interrogated Saddam Hussein leads airport case»։ Associated Press։ Վերցված է հունվարի 8, 2020 
  20. «UN Casualty Figures for Iraq for the Month of August 2017» 
  21. «Displacement in Iraq Exceeds 3.3 Million: IOM»։ International Organization for Migration։ փետրվարի 23, 2016 
  22. [1] 2,780,406 displaced and 2,844,618 returnees. Retrieved 2 January 2018.
  23. "World Acts Against Iraqi Invasion of Kuwait." Archived 21 September 2016 at the Wayback Machine.. GlobalSecurity.org.
  24. Zilinskas, Raymond A., "UNSCOM and the UNSCOM Experience in Iraq", Politics and the Life Sciences, Vol. 14, No. 2 (Aug. 1995), 230.
  25. Robert Fisk (դեկտեմբերի 18, 2007)։ The Great War for Civilisation: The Conquest of the Middle East։ Knopf Doubleday Publishing Group։ ISBN 978-0-307-42871-4  Digital copy, does not include page numbers.
  26. Barton Gellman (մարտի 2, 1999)։ «U.S. Spied on Iraq Via U.N.»։ Washington Post։ Վերցված է նոյեմբերի 9, 2017 
  27. «Iraq Liberation Act of 1998 (Enrolled as Agreed to or Passed by Both House and Senate)»։ Library of Congress։ հոկտեմբերի 31, 1998։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 11, 2008-ին։ Վերցված է մայիսի 25, 2006 
  28. «Resolution 687 (1991)»։ ապրիլի 8, 1991։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 23, 2006-ին։ Վերցված է մայիսի 25, 2006 
  29. William Arkin (հունվարի 17, 1999)։ «The Difference Was in the Details»։ The Washington Post։ էջ B1։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 9, 2006-ին։ Վերցված է ապրիլի 23, 2007 
  30. «Republican Platform 2000»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 21, 2006-ին։ Վերցված է մայիսի 25, 2006 
  31. Bob Woodward (ապրիլի 21, 2004)։ Plan of Attack։ Simon and Schuster։ էջեր 9–23։ ISBN 978-0-7432-6287-3 
  32. «Plans For Iraq Attack Began on 9/11»։ CBS News։ սեպտեմբերի 4, 2002։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 25, 2006-ին։ Վերցված է մայիսի 26, 2006 
  33. Woodward 2004, 1–3.
  34. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ tv%msnbc%com անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  35. Michael Isikoff (մարտի 16, 2013)։ «'Building momentum for regime change': Rumsfeld's secret memos»։ MSNBC։ Վերցված է մարտի 31, 2013 
  36. Smith, Jeffrey R. "Hussein's Prewar Ties To Al-Qaeda Discounted". The Washington Post, Friday, 6 April 2007; Page A01. Retrieved on 23 April 2007.
  37. «President Delivers State of the Union Address»։ georgewbush-whitehouse.archives.gov։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 2, 2009-ին 
  38. Vox, 9 July 2016, "No, Really, George W. Bush Lied about WMDs"
  39. IBT Staff Reporter (փետրվարի 8, 2011)։ «Little evidence for Iraq WMDs ahead of 2003 war: U.S. declassified report»։ International Business Times։ Վերցված է դեկտեմբերի 30, 2018 
  40. Shaffer Glen (սեպտեմբերի 5, 2002)։ «Iraq: Status of WMD Programs»։ Politico։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 24, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 30, 2018