Ահաբեկչության դեմ պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահաբեկչության դեմ պատերազմ
War on Terror montage1.png
ՀԱԿ-ի աշտարակներից մեկը, որն ավերվել է ահաբեկչական հարձակման ժամանակ, աֆղանական պատերազմ, իրաքյան պատերազմ
Թվական 2001 թվականի սեպտեմբերի 20 - մինչ օրս
Վայր Աֆղանստան, Ֆիլիպիններ, Սոմալի, Պակիստան, Կովկաս
Արդյունք հակամարտությունը շարունակվում է
Հակառակորդներ
«Հարատև ազատություն» ռազմագործողություն՝

Flag of NATO.svg ՆԱՏՕ
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱՄՆ
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Աֆղանստան Աֆղանստան
Flag of Pakistan.svg Պակիստան
Ալժիր Ալժիր
Չադ Չադ
Մարոկկո Մարոկկո
Նիգեր Նիգեր
Մավրիտանիա Մավրիտանիա
Մալի Մալի
Սենեգալ Սենեգալ
Եթովպիա Եթովպիա
և այլն


Ռուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Flag of Israel.svg Իսրայել
Flag of Colombia.svg Կոլումբիա

«Հարատև ազատություն» ռազմագործողություն՝

Ալ-Քաիդա
«Հարատև ազատություն» ռազմագործողություն — Աֆղանստան՝
Flag of Taliban.svg Թալիբան
Flag of Jihad.svg Ուզբեկստանի իսլամական շարժում
«Հարատև ազատություն» ռազմագործողություն — Ֆիլիպիններ՝
NPA.png Նոր ազգային բանակ


Իսլամական ահաբեկչություն`
Flag of Hamas.svg Համաս
InfoboxHez.PNG Հեզբոլլահ
Flag of Jihad.svg Կովկասյան էմիրաթ
Չեչնիա Իչկերիայի Չեչենական Հանրապետություն (մինչև 2007 թվականը)
Ձախ ծայրահեղական խմբավորումներ`
Flag of the FARC-EP.svg Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր
Flag of ELN.svg Ազգային ազատագրական բանակ (Կոլումբիա)
22px Պաղեստինի ազատագրման ազգային ճակատ
Ejército Zapatista de Liberación Nacional, Flag.svg Ազգային ազատագրման Սապատիստական բանակ

Հրամանատարներ
«Հարատև ազատություն» ռազմագործողություն`

Flag of the President of the United States.svg Ջորջ Ու. Բուշ
Flag of the President of the United States.svg Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմի Ֆրենքս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթենլի Մակկրիստալ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դևիդ Պետրեուս
Աֆղանստան Մոհամեդ Ֆախիմ
Պակիստան Ասիֆ Զարդարի
Պակիստան Աշֆակ Պարվեզ Կայանի



Standard of the President of the Russian Federation.svg Վլադիմիր Պուտին
Standard of the President of the Russian Federation.svg Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստան Սերգեյ Ստեպաշին
Ռուսաստան Ալեքսանդր Բորտնիկով
Ռուսաստան Նիկոլայ Պատրուշև
Իսրայել Էխուդ Բարաք
Իսրայել Գաբի Աշքենազի
Իսրայել Յոավ Գալանտ
Իսրայել Իդո Նեխուշտան

«Հարատև ազատություն» ռազմագործողություն:

Ալ-Քաիդա Ուսամա բեն Լադեն
Ալ-Քաիդա Անվար ալ-Ավլակի
Ալ-Քաիդա Այման ալ-Զավախիրի
Ալ-Քաիդա Աբու Ախյա ալ-Լիբի
Ալ-Քաիդա Աբու Մուսաբ ազ-Զարկաուի
Ալ-Քաիդա Աբու Այուբ ալ-Մասրի
Ալ-Քաիդա Օմար Աբդել Ռախման
Ալ-Քաիդա Մոհամեդ Ալի Ալ Բադավի
Ալ-Քաիդա Ռազմի Յուզեֆ #
Ալ-Քաիդա Խալիդ Շեյխ Մոհամեդ #
Ալ-Քաիդա Աբու Դուա
«Հարատև ազատություն» ռազմագործողություն — Աֆղանստան՝
Աֆղանստան Մուլլա Օմար
Աֆղանստան Մուլո Դադուլլահ
Աֆղանստան Ջելալուդին Խականի
Աֆղանստան Բայտուլա Մեխսուդ
Աֆղանստան Խակիմուլա Մեխսուդ
Աֆղանստան Մաուլանա Ֆայզուլա
Աֆղանստան Աբդուլ Գանի Բարադար
Flag of Jihad.svg Թախիր Յուլդաշև
Flag of Jihad.svg Ջումա Նամանգանի
«Հարատև ազատություն» ռազմագործողություն — Ֆիլիպիններ՝
NPA.png Խոսե Մարիա Սիսոն

Ահաբեկչության դեմ պատերազմ (անգլ.՝ War on Terror), համընդհանուր օգտագործվող բառակապակցություն, որն օգտագործվում է քաղաքականության մեջ, զանգվածային լրատվամիջոցներում և այլ ոլորտներում: Կիրառում են նաև «ահաբեկչության դեմ պայքար», «միջազգային ահաբեկչության դեմ պայքար» արտահայտություները:

21-րդ դարում առավել հայտնի է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի արձագանքից հետո:

Բառակապակցության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ահաբեկչության դեմ պատերազմ» բառակապակցությունը տերմին չի համարվում, քանի որ ունի բազմաթիվ տարբեր իմաստներ տարբեր երկրներում, տարբեր ժամանակահատվածներում: Առաջին անգամ այն կիրառվել է արևմտյան մամուլում 19-րդ դարի վերջում Ռուսական կայսրության և Եվրոպայի երկրների կառավարությունների անարխիստների՝ միջազգային քաղաքական առաջնորդների, օրինական իշխանության և նրա ներկայացուցիչների դեմ ուղղված պայքարը արտահայտելու համար:

Մասնավորապես, բառակապակցությունը կիրառվել է Նյու Յորք Թայմս1881 թվականի ապրիլի 2-ի հոդվածում: Բազմաթիվ անարխիստներ ինքն իրենց անվանում էին ահաբեկիչներ, և այդ բառը որևէ բացասական բնույթ չէր կրում:

Այդ բառակապակցությունը շատ հաճախ օգտագործվել է նաև ԱՄՆ նախագահ Ռ. Ռեյգանի կողմից:

2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ահաբեկչության դեմ պատերազմ» բառակապակցությունը «վերակենդանացել» է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 20:30-ին[1], ինչպես հայտնում էին զանգվածային լրատվամիջոցները, Ջորջ Բուշ կրտսերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իր երրորդ հայտարարության ժամանակ ասել է. «...և մենք կհաղթենք ահաբեկչության դեմ պատերազմը»[2]: Հետագայում այդ բառակապակցությունը սկսեց ավելի հաճախ օգտագործվել:

2001 թվականի սեպտեմբերի 20-ին Կոնգրեսին և ամերիկյան ժողովրդին ուղղված դիմումի մեջ, որն ընթերցվել է ԱՄՆ խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ, Ջորջ Բուշ կրտսերը ահաբեկչությանը պաշտոնապես պատերազմ է հայտարարել, հայտնելով. «Ահաբեկչության դեմ մեր պատերազմը սկսվում է «Ալ Քաիդա»-ից, բայց դրանով չի ավարտվում: Այն չի ավարտվի, մինչև աշխարհի յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում չհայտնաբերվի, չկանգնեցվի և պարտության չմատնվի»: Ավելի ուշ՝ ձևակերպելով ահաբեկչության դեմ պատերազմի դոկտրինը, Բուշ կրտսերը ասաց. «...այսօրվա ահաբեկչության դեմ պատերազմը նման է Սառը պատերազմի: Դա թշնամու դեմ գաղափարախոսական պայքար է, որը արհամարհում է ազատությունը և հետապնդում տոտալիտար նպատակներ...»:

2001 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահ Ջորջ Բուշը օրենք է ստորագրել, որը կոչվեց «Հայրենասիրական ակտ»: Այն կառավարությանը և ոստիկանությանը լայն լիազորություններ տվեց քաղաքացիներին հետևելու համար: Օրենքը, մասնավորապես, ընդլայնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ-ի այլ հատուկ մարմինների իրավունքները գաղտնալսման և էլեկտրոնային հղկողության համար, ինչը շատերի կողմից գնահատվեց որպես սահմանադրության 4-րդ փոփոխության խախտում:

Ինչպես նշում է Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխատակից Լի Կայշենը, սեպտեմբերի 11-ին, երբ տեղի է ունեցել ողբերգությունը, Չինաստանը ամերիկյան կառավարությանը հայտնել է, որ սատարում է ահաբեկչության դեմ պատերազմի ծրագիրը: Դա վերացրել է Ջորջ Բուշի անհանգստության պատճառներից մեկը, և ԱՄՆ-ն իր ամբողջ ուժն ուղղեց ահաբեկչության դեմ պատերազմի վրա, իսկ Չինաստանի հետ հարաբերությունները կայունացել են հետագա տասնամյակների համար[3]:

Լոնդոնյան «Նյու Սթեյթսմեն»-ը 9/11-ի իրադարձություններից մեկուկես ամիս անց գրել է. «Պատերազմող ճամբարները և աշխարհի ազգերը միավորվել են մեկ ընդհանուր թշնամու՝ գլոբալ ահաբեկչության դեմ»[4]:

2005 թվականի հուլիսի 7-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո բրիտանական իշխանություններն չցանկացան ընդօրինակել ահաբեկչական հարձակումների դեմ ուղղված ամերիկյան ռազմավարությունը, և «ահաբեկչության դեմ պատերազմ» բառակապակցությունը սկսեց ավելի քիչ օգտագործվել:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]