Իսլամիստական ահաբեկչական հարձակումների ցանկ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
![]() |
Ուշադրություն, սույն ցանկը կարող է թերավարտ լինել։ |

1990-ականներից ջիհադիստ գրոհայինների կողմից օգտագործվող «ջիհադիստական սև դրոշը»

Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) դրոշը

Թալիբանի դրոշը
Սույն հոդվածում ներկայացված են բոլոր այն իսլամիստական ահաբեկչական հարձակումները, որոնք սկսած 1979 թվականից լայնորեն լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցների շրջանում։
Ողջ աշխարհում ծայրահեղ իսլամիստների կողմից կրոնական-քաղաքական այս կամ այն դրդապատճառներով իրագործվել են բազմաքանակ ահաբեկչական հարձակումներ։ Սովորաբար ահաբեկիչների մարտավարության մեջ են մտնում հրկիզումները, տրանսպորտային միջոցների պայթեցումները, ռումբի պայթեցման սպառնալիքները, մահապարտ ահաբեկիչների հարձակումները, ռմբակոծությունները, զանգվածային հրաձգությունները, դանակահարությունները, օդահենությունները, առևանգումները և գլխատումները։
1970-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
20 նոյեմբերի, 1979 | Մեքքայի Մեծ մզկիթի գրավում «Իխվան» խմբավորման կողմից[1] | 244 | 180 |
Ընդհանուր՝ | 244 | 180 |
1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և առաջին տիկին Նենսի Ռեյգանը հարգանքի տուրք են մատուցում զոհված ԱՄՆ քաղաքացիներին

«Նևե Շալոմ» սինագոգը Ստամբուլում
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Նոյեմբերի 29, 1981 | Ազբակիայի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում Դամասկոսում, «Իսլամական Եղբայրություն» խմբավորման կողմից[2] | 200 | |
![]() |
Ապրիլի 18, 1983 | Բեյրութում ԱՄՆ դեսպանատան ռմբակոծություն Իսլամական ջիհադիստական կազմակերպության կողմից[3] | 63 | 120 |
![]() |
Հոկտեմբերի 23, 1983 | Բեյրութի զորանոցի ռմբակոծություն Իսլամական ջիհադիստական կազմակերպության կողմից[4] | 307 | 75 |
![]() |
Դեկտեմբերի 12, 1983 | 90 րոպե տևողությամբ համակարգված ռմբակոծություն Քուվեյթի վեց ռազմավարական հաստատություններում, այդ թվում՝ դեսպանատներում, օդանավակայանում, նավթաքիմիական գործարանում և այլուր, հարձակումն առավել նշանավոր է այն հանգամանքով, որ կարող էր վերածվել «Մերձավոր Արևելքում 20-րդ դարի ամենակործանարար ահաբեկչական գործողությունը», սակայն ռումբերի սխալ շահագործման շնորհիվ գործողությունը խլեց ընդամենը 6 մարդու կյանք[5] | 5 | 0 |
![]() |
Սեպտեմբերի 20, 1984 | Բեյրությում ԱՄՆ դեսպանատան ռմբակոծությունը Հեզբոլլահ շիա իսլամիստական կազմակերպության կողմից[6] | 24 | 0 |
![]() |
Հունվարի 21, 1985 | Ինդոնեզիայի Կենտրոնական Ճավա կղզում Բորոբուդուր կոչվող 9-րդ բուդդիստական տաճարի ռմբակոծություն[7] | 0 | 0 |
![]() |
Ապրիլի 12, 1985 | Պայթյուններ Էլ Դեսկանսո ռեստորանում[8] | 18 | 82 |
![]() |
Հունիսի 14, 1985 | Trans World Airlines-ի թիվ 847 թռիչք, օդահենություն «Հեզբոլլահ» և «Շիա իսլամ» կազմակերպության գրոհայինների կողմից[9] | 1 | 0 |
![]() |
22 Հուլիսի 1985 | 1985 թ. Կոպենհագենի պայթյուններ | 1 | 26 |
![]() |
Սեպտեմբերի 6, 1986 | «Նևե Շալոմ» սինագոգի հարձգություն[10] | 22 | 0 |
![]() |
Հուլիսի 7, 1989 | Քիրյաթ Յեարիմի մոտ մահապարտ ահաբեկչի հարձակում Թել Ավիվ-Երուսաղեմ ավտոբուսի թիվ 405 երթուղում[11] | 16 | 0 |
Ընդհանուր՝ | 657 | 303 |
1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային առևտրի կենտրոնի ներքնահարկը պայթյուններից հետո (փետրվարի 26, 1993)

Ֆրանսիական ավիաուղիների «Airbus A300B2-1C» ինքնաթիռը 1982 թվականին

Թել Ավիվի «Ապրոպո» սրճարանի սպանությունների զոհերին նվիրված հուշարձան

Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան պայթյուններից հետո

ԱՄՆ դեսպանատան ռմբակոծված շենքը Դար-էս-Սալամում
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Փետրվարի 4, 1990 | Եգիպտոսում հրեա զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի հրաձգություն Պաղեստինի իսլամական ջիհադիստական շարժման անդամների կողմից[12] | 11 | 17 |
![]() |
Փետրվարի 2, 1992 | Ուրումչիի ահաբեկչություն | 3 | 23 |
![]() |
Մարտի 17, 1992 | Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում | 29 | 242 |
![]() |
Դեկտեմբերի 29, 1992 | Եմենում «Ալ-Քայիդա» ահաբեկչական կազմակերպության կողմից «Գոլդ մոհուր» հյուրանոցի ռմբակոծություն | 2 | 7 |
![]() |
Հունվարի 25, 1993 | ԱՄՆ Վիրջինիա նահանգի Լենգլի բնակավայրում Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կենտրոնական գրասենյակի հրագություն | 2 | 3 |
![]() |
Փետրվարի 26, 1993 | Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի պայթյուններ[13] | 6 | 1,042 |
![]() |
Մարտի 12, 1993 | շարունակական պայթյուններ Մումբայում | 257 | 0 |
![]() |
Հուլիսի 2, 1993 | Սվազի (Սեբաստիա) կոտորած, 35 մտավորականների զանգվածային սպանություն, որոնց մեծ մասը հարում էր շիիզմի ալեվիզմ ուսմունքին[14] | 35 | 0 |
![]() |
Ապրիլի 6, 1994 | Մահապարտ ռմբակոծություն Աֆուլայի ավտոբուսում | 8 | 55 |
![]() |
Ապրիլի 13, 1994 | Հադերայի ավտոկայանի մահապարտ ռմբակոծություն | 5 | 30 |
![]() |
Հուլիսի 18, 1994 | Բուենոս Այրեսի Հրեական կենտրոնի ռմբակոծություն | 85 | 300 |
![]() |
Հուլիսի 26, 1994 | Լոնդոնում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում | 0 | 20 |
![]() |
Հոկտեմբերի 19, 1994 | Ավտոբուսի պայթյուն Դիզենգոֆ փողոցում, Թել Ավիվի Դիզենգոֆ փողոցով երթևեկող «Համաս» խմբավորման մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցում | 22 | 50 |
![]() |
Նոյեմբերի 11, 1994 | Մահապարտ հեծանվորդի ինքնապայթեցում Նետզարիմ բնակավայրի մոտ | 3 | 12 |
![]() |
Դեկտեմբերի 11, 1994 | Մանիլայից Տոկիո ուղևորվող Ֆիլիպինյան ավիաուղիների 434 չվերթի ժամանակ ռումբի պայթեցում, ինքնաթիռը կարողանում է հաջող վթարային վայրէջք կատարել Օկինավայի «Նահա» օդանավակայանում[15] | 1 | 10 |
![]() |
Դեկտեմբերի 24, 1994 | Air France-ի թիվ 8969 չվերթի օդահենություն Ալժիր քաղաքի մոտ՝ Ալժիրի զինված իսլամական խմբավորման 3 անդամների և 1 առանձին ահաբեկչի կողմից[16] | 7 | 25 |
![]() |
Հունվարի 22, 1995 | Բայթ Լիդի կոտորած, մահապարտ հարձակում Պաղեստինի իսլամական ջիհադի կողմից | 20 | 69 |
![]() |
Հունվարի 30, 1995 | Ոստիկանության գրասենյակի տարածքում ոստիկանական մեքենայի պայթեցում[17][18] | 42 | 286 |
![]() |
Հուլիսի 20, 1995 | Ջամմուի շուկայում սկուտերի պայթեցում. «Հարքաթ ուլ Անսար» խմբավորումը ստանձնեց պատասխանատվություն[19] | 17 | 100+ |
![]() |
Հուլիսի 24, 1995 | Ավտոբուսի ռմբակոծություն Ռամաթ Գանի, մահապարտ հարձակում Համասի կողմից | 5 | 33 |
![]() |
Հուլիսի 25, 1995 | Փարիզի մետրոյի պայթյուններ (1995) շարունակական ռմբակոծություններ Փարիզում՝ Ալժիրի զինված իսլամական խմբավորման կողմից | 8 | 100+ |
![]() |
Հոկտեմբերի 20, 1995 | Ռիեկայի ռմբակոծություն, մահապարտ ահաբեկիչը փորձել էր ոչնչացնել ոստիկանության տեղամասը՝ ռումբով լի մեքենայով հարավածելով շինության պատին | 1 | 29 |
![]() |
Փետրվարի 25, 1996 | Ավտոբուսի ռմբակոծություն Ջաֆֆայի մոտ, երկու հարձակումներ Երուսաղեմի մոտ Համասի կողմից | 45 | 52 |
![]() |
Մարտի 4, 1996 | Ինքնապայթեցում Դիզենգոֆի կենտրոնում մահապարտ-ահաբեկչական հարձակում Համասի կողմից՝ Պուրիմ հրեական տոնի նախօրեին | 13 | 130 |
![]() |
Ապրիլի 18, 1996 | Հրաձգություն Կահիրեի «Եվրոպա» հյուրանոցում իսլամիստ գրոհայինների կողմից[20] | 18 | 17 |
![]() |
Հունիսի 25, 1996 | Խոբարյան աշտարակների ռմբակոծություն[21] | 20 | 372 |
![]() |
Փետրվարի 25, 1997 | Սինցյան ինքնավար երկրամասի վարչակենտրոն Ուռումչիում միանգամից երեք ավտոբուսի ռմբակոծություն | 9 | 74 |
![]() |
Մարտի 21, 1997 | Ապրոպո սրճարանի ռմբակոծություն, ռմբակոծություն Թել Ավիվի «Ապրոպո» բացօդյա սրճարանում, Համասի մահապարտ ահաբեկչի կողմից | 3 | 46 |
![]() |
Հուլիսի 30, 1997 | 1997 թ. Մահանե Եհուդա շուկայի պայթյուններ, թվով երկու ռմբակոծություններ Երուսաղեմի «Մահանե Եհուդա» կոչվող շուկայում, Համասի գրոհայինների կողմից | 16 | 178 |
![]() |
Սեպտեմբերի 18, 1997 | Ավտոմեքենաների պայթյուններ Մոստարում (1997) | 0 | 29 |
![]() |
Նոյեմբերի 17, 1997 | Լուքսորի կոտորած, 6 զինյալ ահաբեկիչներ հարձակում գործեցին Լուքսոր տաճար այցելած զբոսաշրջիկների վրա[22] | 62 | 26 |
![]() |
Փետրվարի 14, 1998 | Կոիմբատուր քաղաքի 11 մասերում թվով 12 հարձակում կազմակերպվեց, ինչի արդյունքում սպանվեց 58, և վիրավորվեց՝ ավելի քան 200 քաղաքացիական անձ | 58 | 200+ |
![]() |
Օգոստոսի 7, 1998 | Դար-Էս-Սալամում և Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան ռմբակոծություն[23] | 224 | 4000+ |
![]() | ||||
![]() |
Հոկտեմբերի 8, 1999 | Ջեսորի ռմբակոծություն | 10 | 150 |
![]() |
Դեկտեմբերի 8, 1999 | Խուլնայի մզկիթի ռմբակոծություն | 8 | 30 |
Ընդհանուր՝ | 1049 | 7757+ |
2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2000[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Ապրիլի 23, 2000 | Սիփադանի առևանգումներ (ապրիլի 23, 2000 – սեպտեմբերի 19, 2000) | 0 | 5 |
![]() |
Հոկտեմբերի 12, 2000 | Եմենի Ադեն նավահանգստում ամերիկյան «Քոուլ» ռազմանավի ռմբակոծում | 17 | 39 |
![]() |
Դեկտեմբերի 22, 2000 | Դելիի պատմական Կարմիր ամրոցի ահաբեկչական հարձակում | 3 | 0 |
![]() |
Դեկտեմբերի 24, 2000 | Սուրբ ծնունդի նախօրեին Ինդոնեզիայի ութ քաղաքներում տեղակայված եկեղեցիների ռմբակոծում[24] | 18 | 0 |
Ընդհանուր՝ | 38 | 44 |
2001[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դելֆինարիում» դիսկոտեկի փլատակները (2012)
Մոջահեդների դաշտային հրամանատար, Աֆղանստանի պաշտպանության նախկին նախարար Ահմադ Շահ Մասուդի (1953-2001) դամբարանային շիրիմը

Փրկարար շունը Սեպտեմբերի 11-ի աղետի տեղամասում

Պենտագոնի շենքը
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Մարտի 4, 2001 | 2001 թ. Նեթանիայի պայթյուններ, մահապարտ ահաբեկչական հարձակումներ Իսրայելի Նեթանիա քաղաքում | 3 | 60+ |
![]() |
Ապրիլի 14, 2001 | Ռամնա Բաթամուլի ռմբակոծություններ (2001) | 10 | 17 |
![]() |
Մայիսի 18, 2001 | «Հաշարոն» մոլի ռմբակոծություն Իսրայելի Նեթանիա քաղաքում | 5 | 100+ |
![]() |
Մայիսի 27, 2001 | Դոս Պալմասի առևանգումներ | 40 | 18 |
![]() |
Հունիսի 1, 2001 | «Դելֆինարիում» դիսկոտեկի մահապարտ ահաբեկչություն | 21 | 100+ |
![]() |
Օգոստոսի 9, 2001 | Սբարրո ռեստորանի մահապարտ ահաբեկչություն, Երուսաղեմի կենտրոնում «Սբարրո» պիցցերիայի մահապարտ ահաբեկչական հարձակում Համասի գրոհայինների կողմից | 15 | 130 |
![]() |
Սեպտեմբերի 9, 2001 | Նահարիա կայարանի մահապարտ ահաբեկչություն Համասի կողմից ուղարկված իսրաելյան արաբի կողմից | 3 | 94 |
![]() |
Սեպտեմբերի 9, 2001 | Ահմադ Շահ Մասուդի սպանությունը Աֆղանստանի Տախար երկրամասում | 1 | 0 |
![]() |
Սեպտեմբերի 11, 2001 | Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ, 4 մարդատար ինքնաթիռների առևանգում «Ալ-Քայիդա» խմբավորման 19 անդամների կողմից ԱՄՆ Արևելյան ափում. երկու օդանավ մխրճվում է Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների և շրջակա կառույցների մեջ, ինչի հետևանքով շինությունները փլուզվում և հրդեհի են բռնկվում, մեկ օդանավ մխրճվեց Պենտագոնի մեջ (Առլինգթոն շրջան, Վիրջինիա), իսկ չորրորդ օդանավը, որն ուղևորվում էր դեպի մայրաքաղաք Վաշինգտոն (նպատակ ունենալով ոչնչացնել կա՛մ Սպիտակ տունը, կա՛մ էլ Կապիտոլիումը), անձնակազմի անդամների և ուղևորների անձնազոհ դիմադրությանն ընդհարվելով, ընկավ Շենքսվիլ բնակավայրի մոտ (Փենսիլվանիա նահանգ) | 2996 | 6000+ |
![]() |
Հոկտեմբերի 1, 2001 | Ջամմու և Քաշմիրի օրենսդիր մարմնի հրաձգություն | 38 | 0 |
![]() |
Նոյեմբերի 29, 2001 | Նազարեթից Թել Ավիվ ուղևորվող ավտոբուսի մահապարտ ռմբակոծումը Պարդես Հանայի մոտ | 3 | 7 |
![]() |
Դեկտեմբերի 2, 2001 | Համար 16 ավտոբուսի մահապարտ ռմբակոծում Հայֆայում | 15 | 40 |
![]() |
Դեկտեմբերի 13, 2001 | Դելիում հիմնված «Ջայիշ-է-Մուհամմադ» և «Լաշխար-է-Թոյբա» պակիստանյան ահաբեկչական կազմավորումների կողմից իրականացված մահապարտ հարձակում հնդկական պառլամենտի վրա, որի նպատակն էր ձերբազատվել պետական կառավարությունից և երկրում հաստատել անարխիա[25] | 7 | 12 |
Ընդհանուր՝ | 4687 | 13 500+ |
2002[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելում է «Նորդ Օստի» ահաբեկչությունից տուժածներին

Կարաչիում ավտոբուսի պայթյունների զոհերի հիշատակին նվիրված հուշաքար Ֆրանսիայում
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 22, 2002 | Հարձակում Կալկաթայում Ամերիկյան մշակութային կենտրոնի վրա | 5 | 20 |
![]() |
Հունվարի 25, 2002 | Թել Ավիվի բացօթյա առևտրային կենտրոնի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում Թել Ավիվ քաղաքում՝ պաղեստինցի մահապարտ ահաբեկչի կողմից. ինքնապայթման հետևանքով վիրավորում ստացավ 24 քաղաքացի | 1 (մահապարտ) | 24 |
![]() |
Հունվարի 27, 2002 | Ահաբեկչություն Ջաֆֆա փողոցում (2002) | 2 | 100+ |
![]() |
Փետրվարի 1, 2002 | «The Wall Street Journal» պարբերականի լրագրող Դենիել Փերլի գլխատումը Պակիստանում | 1 | 0 |
![]() |
Մարտի 2, 2002 | Եշիվաթ Բեյթ Յիսրայելի կոտորած, Երուսաղեմի Բեյթ Յիսրայել կենտրոնական թաղամասում տեղի ունեցած մահապարտ ահաբեկչություն | 12 | 54 |
![]() |
Մարտի 9, 2002 | Ռմբակոծություն «Կաֆե մոմենտ» սրճարանում, պաղեստինյան ահաբեկչական հարձակում Երուսաղեմում | 12 | 54 |
![]() |
Մարտի 20, 2002 | Ավտոբուսի ռմբակոծություն Ումն ալ-Ֆահմում, հյուսիսային Իսրայելի Ումն ալ-Ֆահմ բնակավայրով անցնող ավտոբուսի մահապարտ ռմբակոծություն | 8 | 27 |
![]() |
Մարտի 21, 2002 | Ջորջ արքայի փողոցի ռմբակոծություն | 4 | 42 |
![]() |
Մարտի 27, 2002 | «Պարկ» հյուրանոցի կոտորած, Համասի կողմից իրականացված մահապարտ ռմբակոծություն Նեթանիա քաղաքի «Պարկ» հյուրանոցում | 31 | 140 |
![]() |
Մարտի 29, 2002 | Քիրյաթ ՀաՅովել սուպերմարկետի ռմբակոծություն | 3 | 28 |
![]() |
Մարտի 30, 2002 | Հարձակումներ Ռագհունաթ տաճարի վրա | 11 | 20 |
![]() |
Մարտի 31, 2002 | «Մացցա» ռեստորանի ռմբակոծություն, ահաբեկչական գործողություն Հայֆա քաղաքում՝ Համասի մահապարտ ահաբեկչի կողմից | 17 | 40+ |
![]() |
Ապրիլի 10, 2002 | Յագուրի ռմբակոծություն | 9 | 19 |
![]() |
Ապրիլի 11, 2002 | «Ղրիբա» սինագոգի պայթեցում, Թունիսի Ջերբա կղզում պայթյուցիկներով զինված բնական գազի բեռնատարը մխրճվում է «Էլ Ղարիբա» սինագոգի մեջ | 20 | 30+ |
![]() |
Ապրիլի 12, 2002 | Մահանե Եհուդա շուկայի ռմբակոծություն (2002) | 7 | 104 |
![]() |
Մայիսի 7, 2002 | Ռիշոն ԼեՑիոնի ռմբակոծություն, մահապարտ ռմբակոծություն Ռիշոն ԼեՑիոնի մարդաշատ խաղային ակումբներից մեկում | 16 | 57 |
![]() |
Մայիսի 8, 2002 | Ավտոբուսի ռմբակոծություն Կարաչիում (2002), մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան մխրճում է ավտոբուսի մեջ. ավտոբուսում մեծ մասամբ երթևեկում էին ֆրանսիացի ճարտարագետներ | 15 | 40 |
![]() |
Մայիսի 14, 2002 | Կալուչակի կոտորած, Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում երեք ահաբեկիչներ հարձակվեցին զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վրա | 31 | 47 |
![]() |
Մայիսի 19, 2002 | Նեթանիայի շուկայի ռմբակոծություն | 4 | 59 |
![]() |
Հունիսի 5, 2002 | Մեգիդդո հանգույցում ավտոբուսի ռմբակոծություն | 14 | 43 |
![]() |
Հուլիսի 4, 2002 | Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի հրաձգություն (2002) | 3 | 4 |
![]() |
Հունիսի 11, 2002 | «Հերզիլյա» սննդի կետի ռմբակոծություն | 1 | 15 |
![]() |
Հունիսի 14, 2002 | Հարձակումներ Կարաչիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա, ահաբեկչական հարձակումների շարք Կարաչիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա | 12 | 51 |
![]() |
Հունիսի 18, 2002 | Փաթթ հանգույցում ավտոբուսի ռմբակոծություն | 19 | 74 |
![]() |
Հունիսի 19, 2002 | Ֆրենչ Հիլի մահապարտ ռմբակոծություն | 7 | 50 |
![]() |
Հուլիսի 13, 2002 | Քասիմ Մագարի կոտորած, զինյալների կողմից 27 հնդիկ բանվորների զանգվածային սպանություն Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի արվարձաններում | 27 | 30 |
![]() |
Հուլիսի 16, 2002 | Հարձակում ավտոբուսի վրա Իմմանուելի մոտ. | 9 | 20 |
![]() |
Հուլիսի 17, 2002 | Նևե Շաանան փողոցի ռմբակոծություն | 5 | 40 |
![]() |
Հուլիսի 31, 2002 | Երուսաղեմի հրեական համալսարանի ռմբակոծություն | 9 | 100 |
![]() |
Օգոստոսի 4, 2002 | Հարձակում թիվ 361 ավտոբուսի վրա (Մերոն հանգույց). | 9 | 38 |
![]() |
Սեպտեմբերի 19, 2002 | Ավտոբուսի ռմբակոծություն Ալենբի փողոցում. | 6 | 70 |
![]() |
Սեպտեմբերի 24, 2002 | Հարձակում Ախշարդհամ տաճարի վրա | 32 | 80 |
![]() |
Հոկտեմբերի 2, 2002 | Զամբոանգա քաղաքի ռմբակոծություններ, Զամբոանգա քաղաքում տեղադրված երեք ռումբերից առաջինի պայթման հետևանքով սպանվում է 4 մարդ, այդ թվում մեկ ամերիկացի կանաչ բերետավոր, իսկ ևս 25-ը տարբեր աստիճանի վիրավորանք ստանում (այդ թվում՝ ևս մեկ կանաչ բերետավոր) | 4 | 25 |
![]() |
Հոկտեմբերի 8, 2002 | Հարձակում Ֆայլակա կղզում, երկու քուվեյթցի մոջահեդներ հարձակվեցին մի խումբ ԱՄՆ ծովային հետևազորայինների վրա՝ սպանելով մեկին և վիրավորելով մյուսին․ երկու հարձակվողներն էլ ոչնչացվեցին | 1 | 1 |
![]() |
Հոկտեմբերի 12, 2002 | Բալիի ռմբակոծություններ (2002), ահաբեկչական հարձակում Ինդոնեզիայի Բալի կղզու Քութա տուրիստական գոտում, որի հետևանքով սպանվեց 202 և վիրավորվեց 240 անձ[26] | 202 | 240 |
![]() |
Հոկտեմբերի 17, 2002 | Զամբոանգա քաղաքի ռմբակոծություններ, Զամբոանգա քաղաքում տեղադրված երեք ռումբերից երկրորդը պայթեց առևտրի կենտրոնում՝ սպանելով առնվազն 7 և վիրավորելով մոտ 150 քաղաքացու | 7 | 150 |
![]() |
Հոկտեմբերի 21, 2002 | Զամբոանգա քաղաքի ռմբակոծություններ, Զամբոանգա քաղաքում տեղադրված երեք ռումբերից վերջին երրորդը պայթեց Ֆորտ Փիլար ծովային ամրոցի կաթոլիկ աղոթատեղիում, ինչի հետևանքով սպանվեց կառույցը հսկող ֆիլիպինցի մեկ ծոյին հետևազորային, իսկ ևս 18-ը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ | 1 | 18 |
![]() |
Հոկտեմբերի 21, 2002 | Մահապարտ ռմբակոծություն Կարկուր հանգույցի մոտ | 14 | 40+ |
![]() |
Հոկտեմբերի 23, 2002 | «Նորդ Օստի» ահաբեկչություն, մարդաշատ ներկայացման ժամանակ Մոսկվայի Դուբրովկա թատրոնի գրավում չեչեն զինյալների կողմից | 170 | 700+ |
![]() |
Հոկտեմբերի 27, 2002 | Սոնոլի գազալցակայանի ռմբակոծություն | 3 | 18 |
![]() |
Նոյեմբերի21, 2002 | Ավտոբոսի ռմբակոծություն Քիրյաթ Մենախեմի մոտ | 11 | 50 |
![]() |
Նոյեմբերի 24, 2002 | Հարձակումներ Ռագհունաթ տաճարի վրա (նոյեմբերյան հարձակում) | 14 | 45 |
![]() |
Նոյեմբերի28, 2002 | Ահաբեկչական հարձակումներ Մոմբասայում (2002), իսլամիստ ահաբեկիչների միաժամանակյա հարձակումներ Մոմբասայում տեղակայված իսրայելյան հյուրանոցի և Իսրայելին պատկանող չարթերային ինքնաթիռի վրա․ հարձակումների հետրևանքով սպանվեց 13 մարդ (10-ը՝ քենիացի, 3-ը՝ հրեա), չհաշված 3 մահապարտ ահաբեկիչներին, վիրավորում ստացավ 80 մարդ․ ինքնաթիռն անվնաս մնաց երկու ձախողված գնդակոծումից հետո | 13 | 80 |
Ընդհանուր՝ | 821 | 2897+ |
2003[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 5, 2003 | Թել Ավիվի կենտրոնական ավտոկայանի կոտորած | 23 | 100+ |
![]() |
Փետրվարի 28, 2003 | Կարաչիում ԱՄՆ հյուպատոսարանի հարձակումներ | 2 | 6 |
![]() |
Մարտի 5, 2003 | Թիվ 37 ավտոբուսի մահապարտ ռմբակոծություն Հայֆայում | 17 | 53 |
![]() |
Ապրիլի 30, 2003 | Մահապարտ ռմբակոծություն Mikes Place ռեստորանում | 3 | 50+ |
![]() |
Մայիսի 1, 2003 | Սաուդյան նավատորմի արքայական ուժերի համազգեստով ծպտված ահաբեկիչը ներթափանցել է ամերիկյան բազա, սպանել մեկ ամերիկացու և հաջողությամբ հեռացել այնտեղից[27] | 1 | 0 |
![]() |
Մայիսի 12, 2003 | Ռիյադի բնակելի տների ահաբեկչական հարձակում, մի քանի զինյալներ կրակ բացեցին արևմտյան երկրների ներկայացուցիչներով բնակեցված երեք բնակելի շենքերի վրա, ինչպես նաև պայթեցրին մեքենաներ | 39 | 160+ |
![]() |
Մայիսի 12, 2003 | Զնամենսկոյեի մահապարտ ռմբակոծություն (2003) | 59 | 200 |
![]() |
Մայիսի 16, 2003 | Կասաբլանկայի ռմբակոծություններ, ռմբակոծությունների շարք Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում | 45 | 100+ |
![]() |
Մայիսի 18, 2003 | Ֆրենչ հիլի մահապարտ ռմբակոծություններ (2003) | 7 | 20 |
![]() |
Մայիսի 19, 2003 | Աֆուլայի պայթյուններ | 3 | 70 |
![]() |
Հունիսի 11, 2003 | Ավտոբուսի ռմբակոծություն Դավիդկա հրապարակում | 17 | 100 (մոտ.) |
![]() |
Օգոստոսի 5, 2003 | Մարիոթ հյուրանոցի ռմբակոծություն, ռմբակոծություն Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի Սեթիաբուդի հարավային արվարձանում․ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի ավտոմեքենան պայթեցրեց «Մարիոթ» հյուրանոցի նախասրահի դռների մոտ | 12 | 150 |
![]() |
Օգոստոսի 19, 2003 | Ավտոբուսի ռմբակոծություն Շմուել ՆաՀավիի մոտ | 24 | 130+ |
![]() |
Օգոստոսի 25, 2003 | Մումբայի ռմբակոծություններ (Օգոստոսի 25, 2003) | 54 | 244 |
![]() |
Սեպտեմբերի 9, 2003 | Ցրիֆինի ավտոկայանի ահաբեկչական հարձակում | 9 | 15 |
![]() |
Սեպտեմբերի 9, 2003 | Հիլլել սրճարանի ռմբակոծություն | 7 | 50+ |
![]() |
Հոկտեմբերի 4, 2003 | «Մաքսիմ» ռեստորանի մահապարտ ռմբակոծություն, մահապարտ ահաբեկչական հարձակում Հայֆայի «Մաքսիմ» լողափնյա ռեստորանում, զոհերի թվում էին երկու ընտանիքներ և չորս երեխա, այդ թվում մեկ երկու ամսական երեխա | 21 | 51 |
![]() |
Նոյեմբերի8, 2003 | Ռիյադի բնակելի տների ահաբեկչական հարձակում, մահապարտ ահաբեկչական հարձակում Լաբան հովտում (Ռիյադ) | 17 | 122 |
![]() |
Նոյեմբերի15–20, 2003 | Ստամբուլի ահաբեկչական հարձակումներ (2003), ռմբակոծություններ Ստամբուլում | 57 | 700 |
Ընդհանուր՝ | 418 | 2,321+ |
2004[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի փետրվարի 6-ին Մոսկվայի մետրոպոլիտենի «Ավտոզադովսկայա» կայարանի պայթյունների զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ

Մադրիդի ահաբեկչությանը զոհ գնացածների հիշատակին նվիրված հուշատախտակ
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 10, 2004 | Պալոպոյի սրճարանի ռմբակոծություն, «Սամպոդո Ինդա» կարաոկե սրճարանի պայթյունի Ինդոնեզիայի Պալոպո քաղաքում | 4 | 3 |
![]() |
Հունվարի 14, 2004 | Ռմբակոծություն Էրեզ հանգույցում | 4 | 10 |
![]() |
Հունվարի 29, 2004 | Ավտոբուսի ռմբակոծություն Գազա փողոցում | 11 | 50+ |
![]() |
Փետրվարի 6, 2004 | Մոսկվայի մետրոյի պայթյուններ | 41 | 102+ |
![]() |
Փետրվարի 22, 2004 | Ավտոբուսի ռմբակոծություն Լիբերթի Բել զբոսայգում | 8 | 60 |
![]() |
Փետրվարի 27, 2004 | «Սուպերֆերրի-14» լաստանավի խորտակում Աբու Սայաֆի ահաբեկիչների կողմից | 116 | 0 |
![]() |
Մարտի 9, 2004 | Հարձակում ստամբուլյան ռեստորանի վրա, երկու իսլամիստ գրոհային ռեստորանի վրա կրակ բացելուց հետո, այն պայթեցնում են ինքնաշեն պայթուցիկներով․ գործողության ժամանակ հարձակվողներից մեկը սպանվում է, իսկ մյուսը՝ ծանրո վիրավորում ստանում | 1 | 5 |
![]() |
Մարտի 11, 2004 | Գնացքի պայթյուններ Մադրիդում[28][29] | 192 | 2050 |
![]() |
Ապրիլի 21, 2004 | Սկզբնապես Սաուդյան Արաբիայի ոստիկանության պատկանող պայթուցիկ սարքերով լի մեքենան պայթեցվում է շինության մոտ[30] | 5 | 148 |
![]() |
Մայիսի 29–30, 2004 | Խոբարի կոտորած, հրաձգությունների և ռմբարկումների շարան «Ալ-Քայիդա» խմբավորման հետ կապ ունեցող չորս գրոհայինների կողմից՝ Ալ-Խոբարում տեղակայված նավթարդյունաբերական երկու կառույցների և բնակելի շինությունների դեմ | 22 | 25 |
![]() |
Հունիսի 6, 2004 | Ալ-Սուայիդիում «Ալ-Քայիդայի» թաքստոցը նկարահանելիս «BBC»-ի լրագրող Սայմոն Քամբերսը և թղթակից Ֆրենկ Գարդները հարձակման ենթարկվեցին խմբավորման համակիրների կողմից․ Քամբերսը սպանվեց, իսկ Գարդները ծանր վիրավորում ստացավ | 1 | 1 |
![]() |
Հունիսի 8, 2004 | «Vinnell Corp.» մասնավոր ռազմական կազմակերպության ամերիկացի աշխատակցի սպանությունը Ռիադում[31][32][33][34] | 1 | 0 |
![]() |
Հունիսի 18, 2004 | կողծ ոստիկանության կողմից առևանգվելուց 5 օր անց ամերիկացի Փոլ Մարշալ Ջոնսոնի գլխատումը Ռիադում | 1 | 0 |
![]() |
Հուլիսի 28, 2004 | Բաքուբահի ռմբակոծություններ | 68 | 24+ |
![]() |
Օգոստոսի 1, 2004 | Հարձակումներ եկեղեցիների վրա Իրաքում | 12 | 71+ |
![]() |
Օգոստոսի 3, 2004 | Ազգությամբ իռլանդացի աշխատողի գնդակահարություն Ռիադում[35] | 1 | 0 |
![]() |
Օգոստոսի 21, 2004 | Դհակայի նռնակային հարձակում, ահաբեկչական հարձակում Բանգլադեշի Դհակա քաղաքում «Հարքաթ-ուլ-Ջիհադ ալ-Իսլամի» խմբավորման անդամների կողմից՝ ահաբեկչության դեմ բողոքի երթի ժամանակ | 24 | 300+ |
![]() |
Օգոստոսի 31, 2004 | Մոսկվայի մետրոյի պայթյուններ (օգոստոս, 2004) | 10 | 50 |
![]() |
Սեպտեմբերի 1–3, 2004 | Բեսլանի ահաբեկչական հարձակում[36][37] | 385 | 783 |
![]() |
Սեպտեմբերի 9, 2004 | Ջակարտայում Ավստրալիայի դեսպանատան ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում Ջակարտայում․ մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցրեց Ավստրալիայի դեսպանատան բակում կայանած բեռնատարի մեջ տեղադրված ռումբը | 9 | 150+ |
![]() |
Սեպտեմբերի 15, 2004 | Ռիադում «Marconi Company» հեռահաղորդակցական ընկերության բրիտանացի աշխատողի գնդակահարությունը սեփական մեքենայում[38] | 1 | 0 |
![]() |
Հոկտեմբերի 7, 2004 | Սինայի ռմբակոծություններ, թվով երեք ահաբեկչական բնույթի ռմբակոծոմներ Եգիպտոսի Սինայի թերակղզում | 34 | 171 |
![]() |
Նոյեմբերի 2, 2004 | Հոլանդացի կինոռեժիսոր Թեո վան Գոգի սպանությունը ամստերդամաբնակ ջիհադիստ Մուհամմեդ Բույերիի կողմից։ Կրակելով նրա վրա 8 անգամ՝ Բույերին կտրել է զոհի կոկորդը և վերքեր հասցրել կրծքավանդակին[39] | 1 | 0 |
![]() |
Նոյեմբերի 13, 2004 | Ավտոբուսի ռմբակոծություն Պոսոյի մոտ | 6 | 3 |
![]() |
Դեկտեմբերի 6, 2004 | Հինգ զինյալներ հարձակվեցին Ջիդդա քաղաքում ԱՄՆ հյուպատոսարանի վրա․ երեք գրոհայիններ ոչնչացվեցին սաուդյան անվտանգության ուժերի կողմից, իսկ մնացած երկուսը վնասազերծվեցին և ձերբակալվեցին[40] | 9 | 10 |
Ընդհանուր՝ | 1066 | 4016+ |
2005[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության վայրը

Լոնդոնի մետրոյի պայթյունների ժամանակ
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 13, 2005 | Իսրայել-Գազա սահմանագծի ահաբեկչական հարձակում | 6 | 4 |
![]() |
Փետրվարի 14, 2005 | Ռաֆիկ Հարիրիի սպանություն, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ավտոշարասյունը դարձավ 1000 կգ տրոտիլի պայթյունի զոհը | 22 | 0 |
![]() |
Փետրվարի 25, 2005 | «Ստեյջ» ակումբի ռմբակոծություն | 5 | 50+ |
![]() |
Մայիսի 28, 2005 | Տենտենայի շուկայի ռմբակոծություններ | 22 | 90 |
![]() |
Հուլիսի 5, 2005 | Հարձակում Հինդու Ռամ տաճարի վրա | 6 | 0 |
![]() |
Հուլիսի 7, 2005 | Լոնդոնի ահաբեկչություն, շարունակական ահաբեկչական ռմբակոծություններ Լոնդոնի մետրոպոլիտենում | 53 | 700+ |
![]() |
Հուլիսի 12, 2005 | «Հաշարոն» առևտրի կենտրոնի մահապարտ ռմբակոծություն | 5 | 90+ |
![]() |
Հուլիսի 23, 2005 | Շարմ էլ Շեյխի ահաբեկչական հարձակումներ, ռմբակոծություններ Աբդուլլահ Ազամի խմավորումների կողմից (Ալ քայիդայի լիբանանյան ճյուղ) եգիպտական Շարմ էլ Շեյխ առողջարանային քաղաքում | 64 | 150 |
![]() |
Օգոստոսի 17, 2005 | Բանգլադեշի ռմբակոծություններ, ահաբեկչական հարձակումներ «Ջամա՛աթուլ Մոջահեդ Բանգլադեշ» խմբավորման կողմից | 2 | 50 |
![]() |
Հոկտեմբերի 1, 2005 | Բալիի ռմբակոծություններ | 20 | 100+ |
![]() |
Հոկտեմբերի 26, 2005 | Հադերայի շուկայի ռմբակոծություն | 7 | 55 |
![]() |
Հոկտեմբերի 29, 2005 | Տենտենայի շուկայի ռմբակոծություններ (2005)[41] | 60 | 180+ |
![]() |
Հոկտեմբերի 30, 2005 | Քրիստոնյա աղջիկների գլխատումներ Ինդոնեզիայում, անչափահաս քրիստոնյա աղջիկների գլխատում մուսուլման գրոհայինների կողմից՝ Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում | 3 | 0 |
![]() |
Նոյեմբերի 9, 2005 | Ամմանի ռմբակոծություններ, մահապարտ ռմբակոծությունների շարան Հորդանանի մայրաքաղաք Ամմանի հյուրանոցներում[42][43] չորս հարձակվողների թվում կային կին և ամուսին[44] | 60 | 115+ |
![]() |
Դեկտեմբերի 5, 2005 | ՀաՇարոն առևտրի կենտրոնի մահապարտ ռմբակոծություն | 5 | 40+ |
![]() |
Դեկտեմբերի 31, 2005 | Պալու քաղաքի քրիստոնյա մսավաճառի խանութում ինքնաշեն մեխային ռումբի պայթեցում | 8 | 53 |
Ընդհանուր՝ | 348 | 1857+ |
2006[խմբագրել | խմբագրել կոդը]

Մումբայի պայթյուններից վնասված գնացքը
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Մարտի 2, 2006 | Պայթուցիկներով լի մեքենան պայթեցվում է «Մարիոթ» հյուրանոցի տարածքում, Կարաչիում ԱՄՆ հյուպատոսարանի մերձակայքում | 4 | 30 |
![]() |
Մարտի 7, 2006 | Վարանասիի ռմբակոծություններ, ռմբկածությունների շարք hիդուիստական և բուդդայական կրոնի կենտրոն համարվող Վարանասի սուրբ քաղաքում | 28 | 101 |
![]() |
Մայիսի 30, 2006 | Կեդումիումի ռմբակոծություն | 4 | 0 |
![]() |
Ապրիլի 17, 2006 | Թել Ավիվի սննդի կետի ռմբակոծություն (2006) | 11 | 70 |
![]() |
Ապրիլի 24, 2006 | Դահաբի ռմբակոծություններ (2006) | 23 | 80 (մոտ.) |
![]() |
Ապրիլի 30, 2006 | Դոդայի կոտորած (2006), Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Դոդա բնակավայրում 35 հնդիկների զանգվածային սպանություն | 35 | 0 |
![]() |
Հուլիսի 11, 2006 | 2006 թ. Մումբայի երկաթգծի պայթյուններ, 11 րոպեի ընթացքում գործարկվում է թվով յոթ պայթուցիկ[45] | 209 | 700+ |
![]() |
Սեպտեմբերի 15, 2006 | Ահաբեկչական հարձակումներ Եմենում (սեպտեմբերի 15, 2006) | 5 | 0 |
Ընդհանուր՝ | 319 | 981 |
2007[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլազգոյի օդանավակայանը ձախողված ահաբեկչությունից 40 ժամ անց
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 29, 2007 | Հացաբուլկեղենի խանութի պայթյուններ Էյլաթում[46] | 3 | 0 |
![]() |
Ապրիլի 18, 2007 | Զինված հարձակում «Զիրվե» հրատարակչության վրա, հրատարակչության 3 անդամների սպանություն շինություն թափանցած 5 զինյալների կողմից | 3 | 0 |
![]() |
Մայիսի 13, 2007 | Ջայպուրի ռմբակոծություններ | 80 | 216 |
![]() |
Հունիսի 30, 2007 | Գլազգոյի միջազգային օդանավակայանի ահաբեկչություն (2007) | 1 (մահապարտ ահաբեկիչ) |
5 |
![]() |
Հուլիսի 10–11, 2007 | Գլխատումներ Բասիլանում (2007) | 34 | 9 |
![]() |
Օգոստոսի 14, 2007 | Քահթանիայի ռմբակոծություններ (2007) | ~500 | ~1500 |
![]() |
Օգոստոսի 14, 2007 | Բենազիր Բհուտտոյի սպանություն, պատասխանատվություն վերցրեց Ալ-Քայիդայի առաջնորդներից Մուստաֆա Աբու ալ-Յազիդը | ~21 | ՞ |
Ընդհանուր՝ | ~642 | ~1730 |
2008[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Փետրվարի 4, 2008 | Դիմոնայի մահապարտ ռմբակոծություն (2008) | 1 | 9 |
![]() |
Հուլիսի 26, 2008 | Ահմեդաբադի ռմբակոծություններ (2008) | 56[47][48] | մոտ 200[47][48] |
![]() |
Սեպտեմբերի 13, 2008 | Դելիի պայթյուններ, պակիստանյան ծայրահեղական խմբավորումների կողմից իրականացված ռմբակոծությունների շարան Դելիում․ պայթյունների պատճառով սպանվեց 30, և վիրավորում ստացավ՝ 130 մարդ․ երկու շաբաթ անց ևս մեկ ահաբեկչական հարձակում իրագործվեց Մեհրաուլիի տարածքում, ինչի պատճառով մահացու վիրավորում ստացավ 3 անձ | 30 | 130 |
![]() |
Սեպտեմբերի 20, 2008 | «Մարիոթ» հյուրանոցի պայթյուն Իսլամաբադում․ Իսլամաբադում պայթուցիկներով զինված աղբատարը պայթեցվեց «Մարիոթ» հյուրանոցի տարածքում, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 54 անձ, այդ թվում՝ 2 ամերիկացի աշխատողներ | 54+ | 0 |
![]() |
Սեպտեմբերի 27, 2008 | 2008 թ․ սեպտեմբերի 27-ի Դելիի պայթյուններ | 3 | 23 |
![]() |
հոկտեմբեր, 2008 - հունվար, 2009 | Ահաբեկչական հարձակումներ Մոսուլի քրիստոնյաների վրա | 40+ | ՞ |
![]() |
Նոյեմբերի26, 2008 | Մումբայի ահաբեկչական հարձակումներ, մուսուլման ծայրահեղականների ահաբեկչական հարձակումները Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայում, ինչի հետևանքով սպանվեց ավելի քան 160 մարդ, իսկ շատերն ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ․ Հնդկաստանի կառավարությունը կատարվածի մեջ մեղադրեց պակիստանյան «Լաշխար-է-Թայբա» խմբավորմանը՝ նշելով որ վնասազերծված և սպանված ահաբեկիչները Պակիստանի քաղաքացիներ էին, ինչը Պակիստանի կառավարությունն սկզբնապես ժխտեց, սակայն ավելի ուշ՝ ապացույցների առկայության պատճառով, ստիպված եղավ ընդունել․ կենդանի բռնվածների թվում էր նաև ահաբեկիչ Աջմալ Քասաբը, ով 2012 թվականին կախաղան բարձրացվեց[49][50][51] | 166+ | ՞ |
Ընդհանուր՝ | 350+ | 362+ |
2009[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտ Հուդի հրաձգությունից տուժած զինվորականն առաջին օգնություն ստանալիս
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունիսի 1, 2009 | Լիթլ Ռոքի հավաքակայանի հրաձգություն | 1 | 1 |
![]() |
Հունիսի 18, 2009 | Բելեդուեյնի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում «Ալ-Շաբաբ» խմբավորման կողմից, ինչի հետևանքով սպանվեց 35 մարդ | 35 | ՞ |
![]() |
Հուլիսի 17, 2009 | «Մարիոթ» և «Ռից-Կարլտոն» հյուրանոցների ռմբակոծություններ, մահապարտ ահաբեկչական հարձակումներ Ջակարտայում | 9 | 53 |
![]() |
Նոյեմբերի 5, 2009 | Ֆորտ Հուդի հրաձգություն, ահաբեկչական հարձակում ԱՄՆ Տեխաս նահանգի Քիլին բնակավայրի մոտ | 13 | 33 |
Ընդհանուր՝ | 58 | 87+ |
2010-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի մետրոյի պայթյունների ժամանակ
2010[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը Լյուբյանկա կայարանի զոհերին հարգանքի տուրք մատուցելիս

Աբդուլա Շահ Գազիի աճյունատուփը
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 7, 2010 | Նագ Համմադիի կոտորած, քրիստոնյա ղպտիների զանգվածային սպանություն Եգիպտոսի Նագ Համմադի քաղաքում | 11 | 11 |
![]() |
Փետրվարի 3, 2010 | Ստորին Դիրի ռմբակոծություն (2010) | 8 | 70 |
![]() |
Փետրվարի 13, 2010 | Պունայի ռմբակոծություն, գերմանական հացաբուլկեղենի պայթյուն Հնդկաստանի Պունա քաղաքում | 17 | 54+ |
![]() |
Մարտի 3, 2010 | Բաքուբայի ռմբակոծություններ | 33 | 55 |
![]() |
Մարտի 29, 2010 | Մոսկվայի մետրոյի պայթյուններ, պայթյուններ Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում․ կատարվածի պատասխանատվությունը ստանձնեց «Կովկասի էմիություն» կոչվող ահաբեկչական խմբավորումը [52] | 40 | 102 |
![]() |
Մայիսի 10, 2010 | Ահաբեկչական հարձակումներ Իրաքում, հրաձգությունների և ռմբարկումների շարան Իրաքում | 100+ | 350+ |
![]() |
Մայիսի 28, 2010 | Հարձակումներ Լահոր քաղաքի ահմադիյա մզկիթների վրա, ահաբեկչական հարձակումներ ահմադիյա դավանողների համայնքի երկու մզկիթների վրա | 86[53] | Չի նշվում[53] |
![]() |
Հուլիսի 1, 2010 | Լահորի ռմբակոծություններ, հակասուֆիստական ահաբեկչական հարձակում, ուղղված իսլամի «աղանդների դեմ»[54] | 42+ | 175+ |
![]() |
Հուլիսի 11, 2010 | Կամպալայի ահաբեկչական հարձակումներ, մահապարտ ռմբակոծություններ, ինքնապայթումներն իրագործվել են 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին հետևող ամբոխի մեջ | 74 | 70 |
![]() |
Հուլիսի 15, 2010 | Զահեդանի ռմբակոծություններ, մահապարտ ռմբակոծություններ՝ ուղղված Իրանի շիա իսլամ դավանողների դեմ (ներառյալ՝ Հեղափոխական բանակի անդամների) | 27+ | 270+ |
![]() |
Օգոստոսի 17, 2010 | Ահաբեկչական գործողություններ Բաղդադում, ռմբակոծություններ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում | 69+ | 169 |
![]() |
Օգոստոսի 25, 2010 | Ռմբակոծություններ Իրաքում | 53+ | 270+ |
![]() |
Հոկտեմբերի 6, 2010 | Աբդուլա Շահ Գազիի աճյունատուփի կրկնակի մահապարտ ռմբակոծություն, հակասուֆիստական արշավի մաս[55] | 9+[55] | 55[55] |
![]() |
Հոկտեմբերի 31, 2010 | Բաղդադի եկեղեցու հրաձգություն, ահաբեկչական հարձակում Բաղդադի Ասորական կաթոլիկ եկեղեցում | 51+ | 78 |
![]() |
Նոյեմբերի 5, 2010 | Դարրա Ադամ Խել մզկիթի ռմբակոծություն | 66+ | 80 |
![]() |
Դեկտեմբերի 7, 2010 | Վարանասիի ռմբակոծություններ | 2 | 37 |
![]() |
Դեկտեմբերի 11, 2010 | Ստոկհոլմի ռմբակոծություններ | 1 (ահաբեկիչ) | 2 |
![]() |
Դեկտեմբերի 25, 2010 | Պակիստանի Բաջաուր երկրամասում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոններից մեկում կին ահաբեկիչը մարդաշատ մասում պայթեցնում է ինքն իրեն[56] | 1 | 0 |
Ընդհանուր՝ | 673+ | >1794 |
2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկֆուրտի օդանավակայանի զոհերին նվիրված գրառում
(գերմ.՝ Wut, Trauer + warum? - զայրույթ, սուգ +ինչու՞)
(գերմ.՝ Wut, Trauer + warum? - զայրույթ, սուգ +ինչու՞)
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 1, 2011 | Ալեքսանդրիայի ռմբակոծություն | 23 | 97 |
![]() |
Հունվարի 18–20, 2011 | 2011 թ․ հունվարի մահապարտ ահաբեկչություն Իրաքում | 137+ | 230 |
![]() |
Հունվարի 24, 2011 | Պայթյուն Դոմոդեդովո օդանավակայանում | 37 | 173[57] |
![]() |
Հունվարի 27, 2011 | Բաղդադի ահաբեկչական հարձակումներ | 48 | 78 |
![]() |
Մարտի 2, 2011 | Ֆրանկֆուրտի օդանավակայանի հրաձգություն | 2 | 2 |
![]() |
Մարտի 8, 2011 | Ֆայսալաբադի ռմբակոծություն | 25+ | 127+ |
![]() |
Մարտի 29, 2011 | Տիկրիտի հրաձգություն, ահաբեկչական հարձակում Իրաքի Տիկրիտ քաղաքում՝ Իրաքի իսլամական պետություն (ԻԻՊ) խմբավորման կողմից | 65 | 100 |
![]() |
Մայիսի 5, 2011 | Ալ Հիլլայի ռմբակոծություն | 24 | 72 |
![]() |
Մայիսի 7, 2011 | Հարձակումներ Իմբաբայի եկեղեցիների վրա, ահաբեկչական հարձակումների շարան Կահիրեի Իմբաբա թաղամասում գտնվող ղպտիական ուղղափառ եկեղեցիների վրա | 15 | 232 |
![]() |
Հուլիսի 18, 2011 | Հոտանի ահաբեկչական հարձակումներ | 4 | 4 |
![]() |
Հուլիսի 30, 2011 | Կաշգարի ահաբեկչական հարձակում, ահաբեկչական հարձակումների շարան Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի Կաշգար քաղաքում. մի շարք ույղուր զինյալներ բեռնատար մեքենա գողացան, որի վարորդին սպանելուց հետո այն վարեցին հետիոտների ամբոխի վրա, ինչից հետո դուրս եկան բեռնատարից և սկսեցին դանակահարել պատահական անցորդների. մեկ օր անց՝ հուլիսի 31-ին, երկու շղթայական պայթյունների հետևանքով քաղաքի ռեստորաններից մեկում հրդեհ բռնկվեց | 15 | 42 |
![]() |
Սեպտեմբերի 7, 2011 | Դելիի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակումներ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում | 17 | 76 |
![]() |
Հոկտեմբերի 4, 2011 | Մոգադիշոյի ռմբակոծություն | 100 | 110+ |
![]() |
Հոկտեմբերի 7–13, 2011 | Բաղդադի ռմբակոծություններ | 64 | 190 |
![]() |
Հոկտեմբերի 28, 2011 | Վահաբական իսլամիստը զինված հարձակում ձեռնարկեց Սարաևոյում ԱՄՆ դեսպանատան վրա. զինյալին հաջողվեց մեկ ոստիկանի վիրավորել, ինչից հետո ոստիկանական ուժերը վնասազերծեցին նրան | 0 | 2[58] |
![]() |
Դեկտեմբերի 22, 2011 | Բաղդադի ռմբակոծություններ, համակարգված ահաբեկչական հարձակումների շղթա Բաղդադում | 60+ | 160+ |
![]() |
Դեկտեմբերի 25, 2011 | Ահաբեկչական հարձակումներ Նիգերիայում (Սուրբծննդյան ռմբակոծություններ), ռմբակոծությունների և հրաձգությունների շղթա Նիգերիայի Մադալա, Ջոս, Գադակա և Դամատուրու քաղաքներում գտնվող եկեղեցիների վրա | 41[59] | 57+ |
![]() |
Դեկտեմբերի 28, 2011 | Փիշանի ահաբեկչություն, ջիհադիստական մարզումներին մասնակցելու համար Պակիստան ուղևորվող 15 ույղուր երիտասարդներ ճանապարհին առևանգեցին երկու հովվի | 8 | 5 |
Ընդհանուր | 717+ | 1757+ |
2012[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկեր:Hillary Clinton Testimony to House Select Committee on Benghazi (cropped).png
Հիլարի Քլինթոնը վկայություն է տալիս Բենգազիի դեպքերի շուրջ
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 5, 2012 | Ռմբակոծություններ Իրաքում, ահաբեկչական հարձակումներ Բաղդադում և Նասիրիայում՝ Իրաքի իսլամական պետություն (ԻԻՊ) խմբավորման կողմից | 73 | 149 |
![]() |
Փետրվարի 23, 2012 | Ռմբակոծություններ Իրաքում, ահաբեկչական հարձակումներ Բաղդադում՝ Իրաքի իսլամական պետություն (ԻԻՊ) խմբավորման կողմից | 83 | 250+ |
![]() |
Մարտի 20, 2012 | Ռմբակոծություններ Իրաքում, ահաբեկչական հարձակումներ Բաղդադում և Իրաքի առնվազն 9 քաղաքներում՝ Իրաքի իսլամական պետություն (ԻԻՊ) խմբավորման կողմից | 52 | ~250 |
![]() |
Մարտի 20, 2012 | Թուլուզի և Մոնտոբանի ահաբեկչական հարձակումներ, ահաբեկչական հարձակումներ Ֆրանսիայի Թուլուզ և Մոնտոբան քաղաքներում՝ ուղղված ֆրանսիական բանակում ծառայող մուսուլմանների և հրեա քաղաքացիների դեմ | 7 | 5 |
![]() |
Մայիսի 3, 2012 | Մախաչկալայի ահաբեկչական հարձակում | 14 | 130[60] |
![]() |
Մայիսի 21, 2012 | Սանայի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում Միասնության օրվա ամենամյա ռազմական շքերթին պատրաստվող եմենյան բանակի զինվորականների դեմ | 101+ | 220+ |
![]() |
Հունիսի 13, 2012 | Ահաբեկչական հարձակումներ Իրաքում, համաժամանակյա ռմբակոծություններ և հրաձգություններ Իրաքում | 93 | 300 |
![]() |
Հունիսի 29, 2012 | Տիանցզինյան ավիաուղիների 7554 չվերթ, օդահենության ձախողված փորձ 6 ույղուրների կողմից, որոնց ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը կարողանում են հաջողությամբ վնասազերծել | 2 | 14 |
![]() |
Հուլիսի 18, 2012 | Բուրգասի ավտոկայանի ռմբակոծություն | 7 | 32 |
![]() |
Հուլիսի 23, 2012 | Ահաբեկչական հարձակումներ Իրաքում | 116 | 229 |
![]() |
Օգոստոսի 16, 2012 | Ահաբեկչական հարձակումներ Իրաքում | 128 | 417 |
![]() |
Սեպտեմբերի 9, 2012 | Ահաբեկչական հարձակումներ Իրաքում | 108+ | 371+ |
![]() |
Սեպտեմբերի 11, 2012 | Բենգազիի ահաբեկչական հարձակում, ահաբեկչական հարձակում Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա[61] | 4 | 11 |
Ընդհանուր՝ | 788+ | 2378+ |
2013[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնյան մարաթոնի առաջին պայթյունից րոպեներ անց

Լի Ռիգբիի հիշատակին նվիրված երթ Մանչեստեր քաղաքում (հունիսի 2, 2013)
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 10, 2013 | Պակիստանի ահաբեկչական հարձակումներ, ռմբակոծություններ Պակիստանում | 130 | 270 |
![]() |
Հունվարի 16, 2013 | Ին Ամենասի գազի հանքավայրի գրավում, Ալ-Քայիդայի գրահոյինների հարձակումը Ին Ամենասի մոտ տեղակայված բնական գազի հանքավայրի վրա. հարձակման արդյունքում պատանդ էր վերցվել շուրջ 600 աշխատող[62] | 67+ | անհայտ |
![]() |
Փետրվարի 16, 2013 | Ռմբակոծություններ Կվետտայում (փետրվարի 16, 2013) | 110 | 200 |
![]() |
Փետրվարի 21, 2013 | Հիդերաբադի պայթյուններ, երկու ռումբերի պայթման արդյունքում սպանվեց 16 և վիրավորվեց՝ 119 քաղաքացի | 16 | 119 |
![]() |
Ապրիլի 15, 2013 | Բոստոնյան մարաթոնի ահաբեկչական գործողություն, ներգաղթյալ չեչեն եղբայրներ Ջոխար և Թամերլան Ցարնաևների կողմից Բոստոնյան մարաթոնի վերջնագծում տեղադրված ռումբերի պայթեցում[63] | 3 | 183[64] |
![]() |
Մայիսի 11, 2013 | Ռեյհանլըի ռմբակոծություններ, ահաբեկչական հարձակումներ Թուրքիայի Հաթայի մարզի Ռեյհանլը քաղաքում [65] | 52 | 140 |
![]() |
Մայիսի 22, 2013 | Լի Ռիգբիի սպանություն, Բրիտանիայի արքայական հրաձգային գնդի ռազմական թմբկահար Լի Ռիգբիի սպանությունը բրիտանացի մուսուլմաններ Մայքլ Ադեբոլաջոյի և Մայքլ Ադեբովալեի կողմից[66] | 2[67][68] | 0 |
![]() |
Մայիսի 23, 2013 | Ագադեզի և Առլիթի հարձակումներ, արևմտաաֆրիկյան ջիհադիստների ահաբեկչական հարձակումները Նիգերի Ագադեզ և Առլիթ բնակավայրերում | 26 | 30+ |
![]() |
Մայիսի 25, 2013 | Լա Դեֆանսի ահաբեկչություն, Փարիզի Դեֆանս արվարձանում իսլամիստ ծայրահեղականը դանակահարեց ֆրանսիացի զինվորականի | 0 | 1 |
![]() |
Մայիսի 27, 2013 | Ռմբակոծություններ Բաղդադում | 71 | 224 |
![]() |
Հունիսի 15, 2013 | Քվեթայի ահաբեկչություն, ահաբեկչական հարձակում «Լաշխար-է-Ջհանգվի» խմբավորման կողմից | 26 | 20+ |
![]() |
Հունիսի 22, 2013 | Քաշմիրի հրաձգություն, ուղեկցորդների համազգեստով ծպտված ահաբեկիչները Պակիստանի Գիլգիտ Բատիստան բնակավայրի մոտ գտնվող լեռնագնացների ճամբարում (Նանգա Պարբաթ լեռան մոտ) կրակ բացեցին լեռնագնաց զբոսաշրջիկների և տեղացի ուղեկցորդի վրա. զոհերի թվում կային Ուկրաինայի, Չինաստանի, Սլովակիայի, Լիտվայի և Նեպալի քաղաքացիներ | 11 | 2 |
![]() |
Հուլիսի 7, 2013 | Բոդհ Գայայի ռմբակոծություն, թվով տասը ռումբ պայթեցվեց Հնդկաստանի Բոդհ Գայայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մահաբոդհի տաճարային համալիրում | 0 | 5 |
![]() |
Սեպտեմբերի 13, 2013 | Ահաբեկչական հարձակում Հերաթում ԱՄՆ հյուպատոսարանի վրա | 2 | 20 |
![]() |
Սեպտեմբերի 21, 2013 | «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնի ահաբեկչական հարձակում | 67 | 175[69][70][71] |
![]() |
Սեպտեմբերի 22, 2013 | Փեշավարի քրիստոնեական եկեղեցու ահաբեկչական հարձակում, մահապարտ ահաբեկչական հարձակում Պակիստանի Փեշավար քաղաքի Քոհատի Գեյթ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննեսի եկեղեցում, ինչի հետևանքով զոհվեց 83 և վիրավրում ստացավ՝ 250 մարդ[72][73] | 80-83 | 250 |
![]() |
Սեպտեմբերի 29, 2013 | Գուջբայի քոլեջի զանգվածային սպանություններ, «Բոքո Հարամ» խմբավորման իրականացրաց սպանդը Նիգերիայի Գուջբայի քոլեջի հանրակացարանում | 44 | 0 |
![]() |
Հոկտեմբերի 28, 2013 | Տյանմենի հրապարակի սպանություններ, Պեկինի Տյանմենի հրապարակում ամենագնաց ավտոմեքենան մխրճվում է ամբոխի մեջ և այրվում, սպանելով 5 և վիրավորելով 38 մարդու[74] | 5 | 38 |
![]() |
Դեկտեմբերի 5, 2013 | Սանայի ահաբեկչական հարձակումներ | 56 | 162 |
Ընդհանուր՝ | 768+ | 1839+ |
2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդնեյի ահաբեկչությունուց րոպեներ անց
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 19, 2014 | Բաննուի ռմբակոծություն, հարձակում Թալիբանի կողմից | 26 | 38 |
![]() |
Փետրվարի 14, 2014 | Բոռնոյի կոտորած | 200+[75] | |
![]() |
Մարտի 1, 2014 | Կունմինի հարձակումներ, 8-հոգանոց զինված հարձակում Կունմինի կայարանի խաղաղ բնակչության վրա | 28 | 143 |
![]() |
Ապրիլի 14, 2014 | Աբուջայի ահաբեկչություն, «Բոքո Հարամ»-ի կողմից իրագործված ռմբակոծություններ Աբուջայում | 88+ | 200+ |
![]() |
Ապրիլի 30, 2014 | Ուրումչիի ահաբեկչական հարձակումներ, հարձակումներ և ռմբակոծություններ Ուրումչիի երկաթուղային կայարանում | 3 | 79 |
![]() |
Մայիսի 20, 2014 | Ջոսի ռմբակոծություններ | 118[76] | 56+[76] |
![]() |
Մայիսի 22, 2014 | Ուրումչիի ահաբեկչական հարձակումներ, Ուրումչիում 5 ահաբեկիչ տեղափոխող երկու ամենագնաց մեքենաներ մխրճվում են քաղաքի կենտրոնական շուկայի շարքերում և մեքենայից մարդկանց բազմության մեջ պայթուցիկ նյութեր նետում, հետագայում մեքենաները միմյանց բախվելով նույնպես պայթում են[77][78] | 39 | 90+ |
![]() |
Մայիսի 24, 2014 | Բրյուսելի Հրեական թանգարանի հրաձգություն, երկու ահաբեկիչ կրակ են բացում Բրյուսելի Հրեական թանգարանում, ինչի պատճառով սպանվում է 4 մարդ[79] | 4 | 0 |
![]() |
Հուլիսի 28, 2014 | Դանակներով և կացիններով զինված հանցախումբը Էլիսկու բնակավայրում հարձակվեց ոստիկանական բաժանմունքի և մի շարք կառավարական գրասենյակների վրա. մի մասը նույնիսկ հասավ Հուանգդի բնակավայր՝ հարձակվելով անցորդների վրա և ճանապարհին ջախջախելով մեքենաները[80] | 37 | 13 |
![]() |
Օգոստոսի 2014 | Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) գրոհայինները Դեյր-էլ-Զորի մարզում զանգվածային սպանդի ենթարկեցին Շայթաթ սուննի արաբական ցեղին պատկանող շուրջ 700 մարդու[81][82] | 700 | |
![]() |
Օգոստոսի 15, 2014 | Ահաբեկչական հարձակում Կվետայի ավիաբազայի վրա | 12 | |
![]() |
Սեպտեմբերի 23, 2014 | Դանակահարություններ Էնդեյվոր Հիլզում, զինված հարձակում Մելբուրն Էնեյվոր Հիլզ թաղամասում. աֆղանական արմատներով ավստրալիացի Նուման Հայդերը դանակահարեց հակահաբչական ծառայության երկու սպայի և սպանվեց ոստիկանական ուժերի կողմից[83] | 1 | 2 |
![]() |
Հոկտեմբերի 5, 2014 | Պայթյուններ և հրաձգություններ Գրոզնիում, ահաբեկչական հարձակումներ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում | 6 | 12[84] |
![]() |
Հոկտեմբերի 20, 2014 | Սեն-Ժան-Սյուր-Ռիշելյեի հարձակում, միայնակ գործող ահաբեկիչը սեփական մեքենայով մահացու վրաերթի ենթարկեց երկու կանադացի զինվորի | 1 | 1 |
![]() |
Հոկտեմբերի 22, 2014 | Պառլամենտ Հիլի հրաձգություն, միայնակ գործող ահաբեկիչը պատերազմի զոհերի հուշահամալիրի մոտ մահացու վիրավորեց մեկ զինվորի, այնուհետև հարձակվեց պառլամենտի վրա[85] | 1 | 3 |
![]() |
Հոկտեմբերի 22, 2014 | Համասի ահաբեկիչը սեփական մեքենայով մահացու վրաերթի ենթարկեց Երուսաղեմի երկաթուղային կայարանում գտնվող քաղաքացիներին | 2 | 8[86] |
![]() |
Հոկտեմբերի 23, 2014 Ֆարուք Նյու Յորք | Հարձակումներ Քուինսում (2014), Զեյլ Թոմսոնը (նաև հայտնի որպես` Զայիմ Ֆարուք Աբդուլ-Մալիք), կացնով հարձակվեց Նյու Յորքի ոստիանության չորս աշխատակցի վրա` ծանր վիրավորում հասցնելով ոստիկաններից մեկի գլխի ետևի հատվածում և թևի հատվածում վիրավորելով մեկ այլ ոստիկանի, ինչից հետո մնացյալ սպաները մահացու վիրավորեցին հարձակվողին` միևնույն վիրավորելով խաղաղ բնակչի[87] | 0 | 5 |
![]() |
Նոյեմբերի 5, 2014 | Երուսաղեմի հարձակումներ, Համասի գորհայինը բարձր արագությամբ վարելով բեռնատար ավտոմեքենան, վրաերթի է ենթարկում անցորդների | 4 | 13 |
![]() |
Նոյեմբերի 18, 2014 | Ահաբեկչական հարձակում Երուսաղեմի սինագոգի վրա | 5 | 7 |
![]() |
Նոյեմբերի 28, 2014 | Կանոյի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում Նիգերիայի Կանո քաղաքում | 120 | 260[88][89][90][91] |
![]() |
Դեկտեմբերի 1, 2014 | Աբու Դաբիի առևտրի կենտրոններից մեկի զուգարանում փարաջա կրող կինը մահացու դանակահարում է ամերիկացի ուսուցչի. ավելի ուշ կինը ռումբ է տեղադրում ոմն եգիպտաամերիկացի բժշկի տան բակում[92][93][94] | 1 | |
![]() |
Դեկտեմբերի 4, 2014 | Գրոզնիի հարձակումներ[95] | 26 | |
![]() |
Դեկտեմբերի 9, 2014 | Ավտոբուսի ռմբակոծում Բուկիդնոնի մոտ | 11 | 43 |
![]() |
Դեկտեմբերի 15–16, 2014 | Սիդնեյի ահաբեկչություն, 49-ամյա իրանցի Մոնիս Հարոնը Սիդնեյի գործարար կենտրոնի մոտ պատանդ է վերցնում «Lindt» շոկոլադի սրճարանի 10 հաճախորդի և 8 աշխատակցի. Նախապես Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը իրողությունը դիտարկել է որպես զինված հարձակում, սակայն ի վերջո որակել ահաբեկչական գործողություն. հարձակման ահաբեկչական բնույթը մինչ օրս վիճարկվում է. | 3 | 4 |
![]() |
Դեկտեմբերի 16, 2014 | Փեշավարի դպրոցի ահաբեկչություն, «Թալիբան» շարժման գրոհայինները գրավում են Փեշավար քաղաքի դպրոցը` պատանդ վերցնելով մոտ 500 աշակերտի և ուսուցչի. հարձակման հետևանքով սպանվում է մոտ 140 մարդ, որոնց մեծ մասը` աշակերտներ[96] | 140[97] | |
![]() |
Դեկտեմբերի 16, 2014 | Ռադայի ռմբակոծույուններ, երկու մահապարտ ահաբեկիչ, պայթուցիկներով բեռնված մեքենաները մխրճեցին շիա մուսուլմանական ապստմաբների անցկետի վրա | 26[98] | |
![]() |
Դեկտեմբերի 18, 2014 | Գումսուրիի առևանգումներ, «Բոքո հարամ» խմբավորման խռովարարները Գումսուրի գյուղական համայնքում սպանեցին 32 տղամարդու և առևանգեցին առնվազն 185 կանանց և երեխաների | 32[99] | |
![]() |
Դեկտեմբերի 18, 2014 | Սիրիայի արևելքում հայտնաբերվում է Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) գրոհայինների կողմից ալ-Շայթաթ ցեղի շուրջ 230 մարդու զանգվածային գերեզմանոց[100] | 230 | |
![]() |
Դեկտեմբերի 20, 2014 | Դանակահարություններ Տուրի ոստիկանատնում, զինված տղամարդը «Ալահու Ակբար» բացակաչելով մուտք է գործում Ֆրանսիայի Տուր քաղաքի ոստիկանության բաժանմունք և վիրավորում երեք ոստիկանի, ինչից հետո սպանվում է ոստիկանական ուժերի կողմից[101] | 1 | 3 |
![]() |
Դեկտեմբերի 21, 2014 | Դիժոնի հարձակումներ, Ֆրանսիայի Դիժոն քաղաքում անհայտ անձը «Ալահու Ակբար» բացակաչելով սեփական մեքենայով վրաերթի է ենթարկում անցորդներին | 0 | 11 |
![]() |
Դեկտեմբերի 22, 2014 | «Բոքո հարամ» խմբավորման գրոհայինները ռմբակոծում են Նիգերիայի Գոմբե քաղաքի ավտոկայանը | 20+[102] | |
![]() |
Դեկտեմբերի 2014 | Իրաքի սուննիաբնակ ալ-Անբար նահանգում Իսլամական պետության զինյալները մահապատժի են ենթարկում 150 կնոջ, ովքեր հրաժարվել էին նրանց հետ ամուսնանալ.սպանված կանանցից շատերն այդ պահին հղի էին[103] | 150 | |
![]() |
Դեկտեմբերի 24, 2014 | Բաղդադից 25 կմ դեպի հարավ գտվող Մադաեն բնակավայրի մոտ մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևանքով սպանում է 33 մարդ և վիրավորում ևս 55-ը[104] | 33 | 55 |
![]() |
Դեկտեմբերի 25, 2014 | «Ալ-Շաբաաբ» խմբավորման հարձակումը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում | 9[105] | |
![]() |
Դեկտեմբերի 28, 2014 | «Բոքո Հարամ» խմբավորման հարձակումը կամերունյան գյուղի վրա | 30[106] | |
Ընդհանուր | 2120+ |
2015[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլի Էբդոյի ահաբեկաչական հարձակումն իրականացրած եղբայրներ Սայիդ և Շերիֆ Քուաշիները
Շառլի Էբդոյի զոհերին նվիրված մոմավառություն Փարիզում

Լրագրողները դեպքի վայրում (Կոպենհագեն)

Դատաբժշկական փորձագետները Սուրուչի ահաբեկչությունից հետո

Թալի Zug 9364 գնացքի հարձակումը կանխած բրիտանացի Քրիս Նորմանը և ամերիկացիներ Էնթոնի Սադլերը, Սպենսեր Սթոունը և Ալեք Սկառլատոսը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվում են Պատվավոր լեգեոնի շքանշանով
Ծաղկեփնջեր և խաղալիքներ՝ նվիրված Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հիշատակին (Պուլկովո միջազգային օդանավակայանի մուտքի մոտ)

Փարիզի ահաբեկչության կազմակերպիչ-իրականացնողներից Սալահ Աբդեսլամը

Ոստիկանական ուժերը՝ արձակման ենթարկված «Բատակլան» թատրոնի տարածքում (նոյեմբերի 14, 2015)

Սան Բերնարդինոյի հրաձգությունն իրականացրած Ռիզվան Ֆարուկը
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 5, 2015 | Պայթուցիկներով զինված մեքենանան պայթեցվում է Աֆղանստանում Եվրամիության ոստիկանական առաքելության (EUPOL) գրասենյակի մոտ. Թալիբանն իր վրա վերցրեց գործողության պատասխանատվությունը[107] | 1 | 16 |
![]() |
Հունվարի 6, 2015 | Երկու մահապարտ ահաբեկիչ հարձակվում են Իրաքի ալ-Ջուբբա բնակավայրի մզկիթի վրա. հարձակումների հետևանքով սպանվում է 25 (այդ թվում` 10 զինվոր, անվտանգության 13 աշխատակից) և վիրավորվում 21 մարդ[108] | 25 | 21 |
![]() |
Հունվարի 7–9, 2015 | Իլ դը Ֆրանսի ահաբեկչական հարձակումներ, ընդհանուր առմամբ` 5 ահաբեկչական հարձակում Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասում, որոնց հետևանքով սպանվեց 17 (այդ թվում` 3 զինյալներ) և վիրավորվեց 22 մարդ | 20 | 22 |
![]() |
Հունվարի 7, 2015 | Շառլի Էբդոյի հրաձգություն, ահաբեկչական հարձակում «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա. Սայիդ և Շերիֆ Քուաշիները զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով ու նռնականետներով, «Ալլահու ակբար» բացականչելով մուտք են գործում պարբերականի գրասենյակ՝ սպանելով 12 և վիրավորելով 10 մարդու[109]. եղբայրները ոչնչացվում են հատուկ նշանակության ջոկատի կազմակերպած գրոհի ժամանակ | 12 | 10 |
![]() |
Հունվարի 8, 2015 | Բագայի զանգվածային սպանություններ, Նիգերիայի հյուսիսում գնտվող Բագա բնակավայրում «Բոքո Հարամ» խմբավորման զինյալները զանգվածային սպանդի ենթարկեցին ավելի քան 200 բնակչի[110] | 200+ | -- |
![]() |
Հունվարի 9, 2015 | Վենսենյան դարպասների ահաբեկչություն, զինյալը մոտք է գործում Փարիզի Վենսենյան դարպասներ շրջանում գտնվող կոշերաին ապրանքների սուպերմարկետը, կրակ բացում և պատանդներ վերցրնում, հետագայում պարզվում է, որ հարձակվողը ոմն Ամեդի Կուլիբալին էր` Քուաշի եղբայրների ծանոթը. զինյալը ոչնչացվում է հատուկ նշանակության ջոկատի կազմակերպած գրոհի ժամանակ[111] | 4 | 9 |
![]() |
Հունվարի 10, 2015 | Ջաբալ Մոհսենի մահապարտ ահաբեկչական հարձակումներ | 9 | 30+ |
![]() |
Հունվարի 29, 2015 | Ահաբեկչական հարձակումներ Սինայի թերակղզում | 44 | - |
![]() |
Հունվարի 30, 2015 | Պակիստանի հարավում գտնվող շիա իսլամական մզկիթում մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևաքով սպանվում է շուրջ 55 և վիրավորվում 59 մարդ[112] | 55+ | 59+ |
![]() |
Փետրվարի 13, 2015 | Փեշվարի արվարձաններից մեկում, ուրբաթ օրվա աղոթքների ժամանակ, երկու զինյալ ներխուժում են շիա իսլամական մզկիթ և սպանում մոտ 19 հավատացյալի[113] | 19 | 40+ |
![]() |
Փետրվարի 14–15, 2015 | Կոպենհագենի ահաբեկչական հարձակումներ, զինյալը կրակ է բացում Կոպենհագենի սրճարաններից մեկում, այնուհետև հարձակվում Մեծ սինանգոգի վրա` սպանելով երկու քաղաքացու և վիրավորելով ևս հինգի[114] | 2 | 5 |
![]() |
Մարտի 7, 2015 | Մայդուգուրիի մահապարտ ահաբեկչություն, Նիգերիայում հինգ մահապարտ ինքնապայթումների հետևանքով սպանվում է 58 և վիրավորվում 143 մարդ | 58 | 143 |
![]() |
Մարտի 15, 2015 | Լահորի երկու եկեղեցիների վրա կատարված մահապարտ ահաբեկչական հարձակումների հետևանքով սպանվում է առնվազն 15 մարդ[115] | 15 | |
![]() |
Մարտի 18, 2015 | Բարդոյի ազգային թանգարանի ահաբեկչական հարձակում, Թունիսի Բարդո քաղաքում ԻԼԻՊ-ի զինյալները հարձակում են Ազգային թանգարանի վա` սպանելով 21 և վիրավորելով 51 մարդու[116] | 21 | 50+ |
![]() |
Մարտի 20, 2015 | Սանայի մզկիթների ռմբակոծություն, ԻԼԻՊ-ի կողմից Սանայում մի քանի մզկիթների ռմբակոծության հետևանքով սպանվում է 135 մարդ[117] | 135 | |
![]() |
Մարտի 25, 2015 | ԻԼԻՊ-ի համակիրներ Բենգազիի հեղափոխականների շուրա խորհուրդի կողմից Բենգազիում իրականացվեցին մի քանի մահապարտ ահաբեկչական հարձակումներ. սպանվեց 12 և վիրավորվեց` 25 մարդ. փոխրհաձգությունների հետևանքով մահացու վիրավորումս ստացավ ոստիկանական ուժերի 5 աշխատակից[118] | 12 | 25 |
![]() |
Մարտի 27, 2015 | Մակկա ալ-Մուկարամ հյուրանոցի ահաբեկչություն | 20+ | 28 |
![]() |
Ապրիլի 2, 2015 | Գարիսայի համալսարանի ահաբեկչություն, «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայինները, զատկի տոներին ընդառաջ, զանգվածային սպանդի ենթարկեցին 148 ուսանողի, որոնց մեծ մասը քրիստոնյաներ էին[119][120] | 148 | |
![]() |
Ապրիլի 8, 2015 | Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում երկու ոստիկան է սպանվում. կատարվածի մեջ մեղադրվում էր ԻԼԻՊ-ը[121][122] | 2 | |
![]() |
Ապրիլի 14, 2015 | Մոգադիշոյի ահաբեկչություն, «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայինները հարձակվում են Մոգադիշոյի կառավարական շենքերից մեկի վրա | 17 | 58 |
![]() |
Ապրիլի 17, 2015 | ԻԼԻՊ-ի կողմից ձեռնարկված ռմբակոծություններ Բաղդադում, որի պատճառով սպանվում է ավելի քան 40 մարդ[123] | 40+ | 59+ |
![]() |
Ապրիլի 17, 2015 | Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայված ԱՄՆ հյուպատոսարանի մուտքամասի մոտ մեքենայի պայթյունի հետևանքով սպանվեց 3 անձ, ևս 5-ը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[124] | 3 | 5 |
![]() |
Ապրիլի 18, 2015 | Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքի բանկերից մեկի մոտ տեղադրված ռումբի պայթման հետևանքով զոհվեց 33 քաղաքացի, իսկ 100-ից ավելի անձինք վիրավորվեցին. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[125] | 33 | 100+ |
Somalia | Ապրիլի 20, 2015 | Սոմալիի Պունտլանդ երկրամասում ՄԱԿ-ի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը պայթեցվեց «Ալ-Շաբաաբ» խմբավորման զինյալների կողմից. հարձակմանը զոհ գնաց 9 մարդ, ևս 4-ը ստացան վիրավորումներ[126] | 9 | 4 |
![]() |
Ապրիլի 27, 2015 | Ահաբեկչական հարձակում Զվորնիկի ոստիկանական բաժանմունքում, ահաբեկչական հարձակում Բոսնիա և Հերցեգովինայի Զվորնիկ քաղաքում (Սերբական Հանրապետություն). վահաբական շարժման զինյալը կրակ բացեց ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվեց մեկ ոստիկան, ևս երկուսը ստացան հրազենային վիրավորումներ. փոխհրաձգության արդյունքում հարձակվողը նույնպես սպանվեց[127] | 2 | 2 |
![]() |
Մայիսի 3, 2015 | Բաղդադում, երկու մեքենաների պայթյունի (10 րոպեի ինտերվալով) հետևանքով սպանվեց 19 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը [128] | 19 | անհայտ |
![]() |
Մայիսի 3, 2015 | Քուրտիս Քալվելի կենտրոնի հարձակումներ, ԱՄՆ Տեխաս նահանգի Գարլանդ քաղաքում երկու զինված անձինք մուտք գործեցին Քուրտիս Քալվելի կենտրոն, որտեղ անցկացվում էր «Նկարի՛ր Մուհամմեդին» ծաղրանկարչական ցուցահանդեսը, և սկսեցին կրակ բացել. արդյունքում վիրավորվեց մեկ մարդ, իսկ զինյալները ոչնչացվեցին. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[129][130][131][132][133] | 2 | 1 |
![]() |
Մայիսի 3, 2015 | Թալիբանի զինյալները հարձակում գործեցին Աֆղանստանի Վարդուժ քաղաքի մի քանի անցակետի վրա. արդյունքում սպանվեց 17 ոստիկան[134] | 17 | |
![]() |
Մայիսի 4, 2015 | Քաբուլում կառավարական ավտոբուսը հարձակման ենթարկվեց մահապարտ ահաբեկչի կողմից, ինչի հետևանքով սպանվեց 1, վիրավորվեց՝ 15 մարդ[135] | 1 | 15 |
![]() |
Մայիսի 10, 2015 | Բաղդադում, և դրա մերձակայքում գտնող Թաջի և Թարմիա բնակավայրերում երկու մեքենաներ պայթեցվեցին՝ սպանելով՝ 14 և վիրավորելով 30 մարդու. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[136] | 14 | 30 |
![]() |
Մայիսի 10, 2015 | Աֆղանական կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը հարձակման ենթարկվեց մահապարտ ահաբեկչի կողմից․ պայթյունի պատճառով սպանվեց 3, և վիրավորվեց՝ 10 մարդ․ Թալիբանը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[137] | 3 | 10 |
![]() |
Մայիսի 13, 2015 | Շիա մուսուլմանների տեղափոխող ավտոբուսը հարձակման ենթարկվեց վեց զինված մոտոցիկլավարների կողմից․ սպանվեց 45, և վիրավորվեց՝ 13 մարդ․ պատասխանատվություն ստանձնեցին միանգամից մի քանի իսլամիստական խմբավորումներ[138] | 45 | 13 |
![]() |
Մայիսի 14, 2015 | Մշակութային իրադարձության ժամանակ քաբուլյան հյուրանոցներից մեկը հարձակման է ենթարկվում Թալիբանի զինյալների կողմից, ինչի հետևանքով սպանվում է 14 հոգի, այդ թվում՝ մեկ ամերիկացի, մեկ իտալացի և չորս հնդիկ[139] | 14 | |
![]() |
Մայիսի 17, 2015 | Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի մուտքամասում Թալիբանի ձեռնարկած մահապարտ ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվում է 3, և վիրավորվում՝ 18 հոգի․ հարձակման թիրախն էր ոստիկանական մարզումների համար նախատեսված եվրոպական մեքենան[140] | 3 | 18 |
![]() |
Մայիսի 19, 2015 | Աֆղանստանի արդարադատության նախարարության կայանատեղիում մահապարտ ահաբեկչի ձեռնարկած մեքենայի պայթեցման հետևանքով սպանվում է 4, և վիրավորվում՝ 43 մարդ[141] | 4 | 42 |
![]() |
Մայիսի 21, 2015 | Լիբիայի Միսրատա քաղաքի մոտ տեղակայված զինվորական անցակետում մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևանքով սպանվում են երկու զինվորական պահակներ[142] | 3 | |
![]() |
Մայիսի 22, 2015 | Սաուդյան Արաբիայի Ալ-Քադիիհ գյուղում մահապարտ ահաբեկիչն աղոթքի ժամին հարձակում գործեց շիա իսլամական մզկիթի վրա. պայթյունի հետևանքով սպանվեց 21, և վիրավորվեց ավելի քանի 90 հավատացյալ․ ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[143] | 21 | 90+ |
![]() |
Մայիսի 25, 2015 | Աֆղանստանի Նավզաթի շրջանի ոստիկանական բաժանմունքի գրավման ժամանակ Թալիբանի զինյալները սպանում են 19 ոստիկանի և 6 զինվորի[144] | 25 | |
![]() |
Մայիսի 26, 2015 | Քենիայի Գարիսա քաղաի հյուսիսային հատվածում «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալները հարձակվեցին պարեկային ծառայության ոստիկանների վրա, ինչը վերածվեց փոխհրաձգության, ինչի հետևանքով 5 ոստիկան վիրավորվեց. զինյալները ոչնչացվեցին[145] | 2 | 5 |
![]() |
Մայիսի 28, 2015 | «Քրիստալ գրանդ իշտար» և «Բաբելոն» հյուրանոցային համալիրների մոտ մեկ րոպեի տարբերությամբ երկու մեքենա պայթեցվեց, ինչի պատճառով սպանվեց 10, և վիրավորվեց՝ 30 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[146] | 10 | 30 |
![]() |
Մայիսի 29, 2015 | Դամմամ քաղաքում մահապարտ ահաբեկիչն ինքնապայթում է շիա իսլամական մզկիթի կայանատեղիում՝ սպանելով 4 մարդու. վիրավորների թիվն անհայտ է[147] | 4 | |
![]() |
Հունիսի 1, 2015 | Տարտարի երկրամասում երեք մահապարտ ահաբեկիչներ «Համվի» տեսակի զրահամեքենայով հարձակվեցին իրաքյան ոստիկանական բաժանմունքի վրա՝ սպանելով 41, և վիրավորելով՝ 63 մարդու[148] | 41 | 63 |
![]() |
Հունիսի 5, 2015 | Պայթյուններ Դիարբեքիրի ցույցերի ժամանակ, կրկնակի պայթյուններ Դիարբեքիրում՝ Թուրքիայի քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության բողոքի ցույցի ժամանակ․ պայթյունների հետևանքով սպանվում է 4, և վիրավորվում՝ 100 ցուցարար[149][150][151] | 4 | 100+ |
![]() |
Հունիսի 13, 2015 | Հաջաջ բնակավայրի մոտ չորս պայթուցիկ նյութերով զինված ամենագնաց մեքենան պայթեցվեց իրաքյան ոստիկանատան մոտ, ինչի պատճառով սպանվեց 11, և վիրավորվեց՝ 27 մարդ[152] | 11 | 27 |
![]() |
Հունիսի 26, 2015 | Սեն-Կանտեն-Ֆալավիեի ահաբեկչություն, ահաբեկչական հարձակում Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Սեն-Կանտեն-Ֆալավիե քաղաքում․ գործարանի առաքիչ Յասին Սալին մեքենայով մուտք է գործում խտացված գազի արտադրության գործարան և մխրճվում պահեստավորված գազի բալոնների մեջ, մինչ այդ ահաբեկիչը գլխատում է գործարանի տնօրենին՝ ձեռնարկության մուտքի մասում տեղադրելով գլուխը և իսլամիստական կարգախոսներով դրոշներ[153][154] | 1 | 11 |
![]() |
Հունիսի 26, 2015 | Քուվեյթի մզկիթի ռմբակոծություններ, Շիա Իմամ Սադիքի մզկիթի պայթեցման հետևանքով սպանվում է 27 հավատացյալ․ պատասխանատվություն է ստանձնում ԻԼԻՊ-ը | 27 | |
![]() |
Հունիսի 26, 2015 | Թունիսի ահաբեկչական հարձակումներ, ահաբեկչական հարձակումներ Թունիսի երկու տուրսիտական հյուրանոցներում, որոնց հետևանքով սպանվում է 28 մարդ | 38 | |
![]() |
Հունիսի 26, 2015 | Լեգոյի ճակատամարտ, «Ալ-Շաբաբ» խմբավորման հարձակումը Սոմալիում Աֆրիկյան միության առաքելության (ՍԱՄԱ) ռազմակայանի վրա, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 30 խաղաղապահ | 30+ | |
![]() |
Հունիսի 26–30, 2015 | «Բոքո հարամ» խմբավորումը հարձակումներ է գործում գյուղական համայնքների, մզկիթների և այլ հանրային վայրերի վրա․ հարձակումներին զոհ է գնում 200 խաղաղ բնակիչ[155] | 200 | |
![]() |
Հունիսի 29, 2015 | Շվութ Ռախելի հրաձգություն, զինված հարձակում քաղաքացիական մեքենայի վրա, 1 զոհ | 1 | |
![]() |
Հուլիսի 5, 2015 | Երկու պայթյուններ Ջոս քաղաքում՝ համապատասխանաբար էլիտար ռեստորանում և մզկիթում, ինչի հետևանքով սպանվում է առնվազն 15 մարդ[156] | 15+ | |
![]() |
Հուլիսի 7, 2015 | Զարիա քաղաքի կառավարական կառույցներից մեկի ներսում տեղադրված ռումբի պայթման հետևանքով զոհվում է 20 մարդ[157] | 20 | |
![]() |
Հուլիսի 13, 2015 | Երկու մահապարտ ահաբեկիչ ինքնապայթում են Ֆոտոկոլ քաղաքի բարերից մեկում՝ սպանելով 13 հոգու[158] | 15 | |
![]() |
Հուլիսի 16, 2015 | Չատտանուգայի հրաձգություն | 7 | 2 |
![]() |
Հուլիսի 17, 2015 | Նիգերիայի երկու քաղաքներում իրագործված մահապարտ հարձակումների արդյունքում սպանվում է 62 մարդ[159] | 62 | |
![]() |
Հուլիսի 20, 2015 | Սուրուչի ահաբեկչություն, մահապարտ ահաբեկչություն Թուրքիայի Շանլըուրֆայի նահանգի Սուրուչ քաղաքում (մեծ մասամբ՝ քրդաբնակ), ինչի հետևանքով սպանվում է 33, և վիրավորվում՝ 104 մարդ․ ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[160][161][162] | 33 | 104 |
![]() |
Հուլիսի 22, 2015 | Գոմբե քաղաքի երկու ավտոկայաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով սպանվում է մոտ 40 մարդ[163] | 40 | |
![]() |
Հուլիսի 26, 2015 | Մարուոայի հայտնի գիշերային ակումբներից մեկում մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևանքով զոհվում է 14 մարդ․ դեպքից երեք օր առաջ նույն քաղաքում երկու մահապարտ ահաբեկիչների հարձակման հետևանքով առնվազն 20 մարդ էր զոհվել[164] | 15 | |
![]() |
Հուլիսի 27, 2015 | Գարդասպուրի հարձակումներ, Քաշմիրում պակիստանյան արմատներով երեք իսլամիստ ահաբեկիչ, ծպտվելով հնդկաստանյան բանակի համազգեստներով, հարձակում գործեցին Գարդասպուրի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա, ինչի հետևանքով սպանվեց 3, վիրավորվեցին՝ 15 ոստիկանների, ինչպես նաև 4 քաղաքացի․ երեք զինյալներն էլ ոչնչացվեցին հնդկաստանյան հատուկ ուժերի կողմից[165] | 10 | 15 |
![]() |
Օգոստոսի 11, 2015 | Նիգերիայի Սաբոն Գարիի քաղաքի մարդաշատ շուկայում որոտացած հզոր պայթման արդյունքում զոհվում է 47 մարդ[166] | 47 | |
![]() |
Օգոստոսի 13, 2015 | Ռմբակոծություններ Բաղդադի շուկայում, Բաղդադի կենտրոնական շուկաներից մեկում պայթուցիկներով բեռնված բեռնատարի պայթեցման հետևանքով սպանվում է 70, վիրավորվում՝ 200 մարդ[167] | 70+ | 200 |
![]() |
Օգոստոսի 21, 2015 | Հրաձգություն Թալի Zug 9364 գնացքում, հրաձգություններ և դանակահարություններ Ամստերդամից Փարիզ մեկնող Թալի արագընթաց գնացքում, ինչի հետևանքով վիրավորվում է 5 ուղևոր․ ֆրանսիական ոստիկանության համոզմամբ, միջադեպն ուներ ռադիկալ իսլամիստական նրբերանգներ[168] | 0 | 5 |
![]() |
Օգոստոսի 28–30, 2015 | «Բոքո Հարամ» խմբավորման զինյալները Նիգերիայի երեք գյուղերում կոտորում են 79 բնակչի (միայն Բաանու գյուղում սպանվում է 68 բնակիչ)[169] | 79 | |
![]() |
Սեպտեմբերի 10, 2015 | «Բոքո Հարամից» ճողոպրած փախստականների ճամբարում իրագործված պայթյունին զոհ է դառնում առնվազն 2 փախստական[170] | 2 | |
![]() |
Սեպտեմբերի 17, 2015 | Բաղդադում երկու մահապարտ ինքնապայթումների հետևանքով սպանվում է 10, վիրավորվում՝ 55 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[171] | 12 | 55 |
![]() |
Սեպտեմբերի 17, 2015 | Իրաքյան արմատներով իսլամիստ Ռաֆիկ Յուսեֆը դանակով հարձակվեց ոստիկանի վրա՝ վիրավորելով նրան. իսլամիստը ոչնչացվեց[172] | 1 | 1 |
![]() |
Սեպտեմբերի 21, 2015 | Նիգերիայում կատարված մի քանի պայթյունների հետևանքով զոհվեց առնվազն 54 մարդ[173] | 54 | |
![]() |
Սեպտեմբերի 24, 2015 | Եմենի մայրաքաղաք Սանայում, Այդ ալ-Ադհա կոչվող տոնակատարության ժամանակ, շիա մզկիթում տեղադրված ռումբի պայթյունների հետևանքով սպանվում է 25 հավատացյալ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[174] | 25 | |
![]() |
Սեպտեմբերի 29, 2015 | Մոտոցիկլետ վարող երեք անձինք մահացու վիրավորեցին ազգությամ իտալացի բուժաշխատողի. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[175] | 1 | |
![]() |
Հոկտեմբերի 1, 2015 | Հյուսիսարևելյան Նիգերիայում «Բոքո Հարամի» նախաձեռնած մի քանի մահապարտ հարձակումների հետևանքով զոհվում է 14 (ներառյալ մահապարտները), և վիրավորում՝ 39 մարդ [176] | 14 | 39 |
![]() |
Հոկտեմբերի 1, 2015 | Արևմտյան ափի երկրամասի Նաբլուս բնակավայրում, զինյալը կրակ է բացում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ՝ սպանելով տղամարդու և կնոջ. հարձակման ժամանակ ամուսինների վեց երեխաներից չորսը գտնվում էին մեքենայում, որոնք, սակայն, որևէ վիրավորում չստացան. զինյալների հարձակումը դրական արձագանքներ ստացավ Համասի կողմից[177] | 2 | |
![]() |
Հոկտեմբերի 2, 2015 | Պարամատայի հրաձգություն, Սիդնեյի Պարամատա արվարձանում 15-ամյա ներգաղթյալՖարհադ Խալիլ Մուհամմադ Ջաբան ոստիկանության կենտրոնական գրասենյակի մոտ գնդակահարեց ոստիկանության աշխատակցի, ավելի ուշ զինյալը փոխհրաձգության մեջ մտավ ոստիկանների հետ, ինչի հետևանքով ինքը սպանվեց՝ պատճառելով ևս 2 զոհ[178] | 4 | |
![]() |
Հոկտեմբերի 3, 2015 | Իտալացի բուժաշխատողի սպանությունից չորս օր անց՝ նույնատեսակ ձևով սպանվում է նաև ազգությամբ ճապոնացի անձնավորություն. ԻԼԻՊ-ը կրկին ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[179] | 1 | |
![]() |
Հոկտեմբերի 3, 2015 | Բաղդադի՝ մեծ մասամբ շիա իսլամական բնակչությամբ թաղամասերում երկու մահապարտ պայթյունների հետևանքով սպանվում է 18, և վիրավորվում՝ 61 բնակիչ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[180] | 20 | 61 |
![]() |
Հոկտեմբերի 5, 2015 | Քաբուլում տեղակայված աֆղանական հետախուզական կենտրոնի վրա իրագործված երկու մահապարտ ռմբակոծությունների վիրավորվում է երեք մարդ. Թալիբանը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[181][182] | 2 (մահապարտներ) | 3 |
![]() |
Հոկտեմբերի 7, 2015 | «Ալ-Շաբաաբ» խմբավորման զինյալները սպանեցին Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի զարմիկին և մեկ իրավաբանի, ովքեր գտնվում էին մեքենայի մեջ[183] | 2 | |
![]() |
Հոկտեմբերի 10, 2015 | Անկարայի ահաբեկչական հարձակում, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ կատարված պայթյունների հետևանքով սպանվում է 102, և վիրավորվում շուրջ 400 քաղաքացի. ըստ թուր[184][185][186] | 102 | 400+ |
![]() |
Հոկտեմբերի 10, 2015 | Չադի մահապարտ հարձակումներ, Չադում կատարված մի շարք մահապարտ ահաբեկչությունների արդյունքում սպանվում է 33, և վիրավորվում՝ 51 մարդ. կազմակերպման մեջ մեղադրվում էր «Բոքո Հարամը»[187] | 33 | 51 |
![]() |
Հոկտեմբերի 11, 2015 | Քաբուլում բրիտանական շարասյան վրա ուղղված պայթյունը վիրավորում է 7 աֆղանացու. պատասխանատվություն է կրում Թալիբանը[188] | 0 | 7 |
![]() |
Հոկտեմբերի 22, 2015 | Նիգերիայի հյուսիսարևելյան Բոռնո նահանգում «Բոքո Հարամի» հարձակմանը զոհ է գնում 20 քաղաքացի[189] | 20 | |
![]() |
Հոկտեմբերի 23, 2015 | Նիգերիայում երկու առանձին մզկիթների վրա կատարված հարձակման պատճառով ընդհանուր առմամբ սպանվում է 42 քաղաքացի[190] | 42 | |
![]() |
Հոկտեմբերի 28, 2015 | «Բոքո Հարամ» խմբավորման գրոհայինները հարձակում են գործում նիգերյան գյուղի վրա՝ գնդակահարելով 13 մարդու և ենթադրաբար հրկիզելով գյուղի տներն ու մեքենաները[191] | 13 | |
![]() |
Հոկտեմբերի 31, 2015 | A321-ի ավիավթար Սինայի թերակղզում, ռուսական «Metrojet» ավիաընկերության՝ Շարմ էլ Շեյխ-Սանկտ-Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը օդ բարձրանալուց ընդամենը 23 րոպե անց կործանվում է, ինչի հետևանքով զոհվում է 224 ուղևոր և անձնակազմի անդամ, ավելի ուշ պարզվում է որ օդանավում ռումբ էր պայթել. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը [192][193] | 224 | |
![]() |
Նոյեմբերի 12, 2015 | Բեյրութի պայթյուններ, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ էլ-Բարաջնե հարավային արվարձանում իրագործված զուգահեռ մահապարտ պայթյունների հետևանքով սխպանվում է 42 քաղաքացի[194] | 42 | |
![]() |
Նոյեմբերի 13, 2015 | Ահաբեկչական հարձակումներ Փարիզում, նոյեմբերի 13-ի երեկոյան իրագործված համակարգված ահաբեկչական հարձակումների շարան (զանգվածային հրաձգություններ, ինքնապայթումներ), ինչի հետևանքով զոհվում է 137, և վիրավորվում՝ 368 մարդ. կատարվածը համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ֆրանսիական հողի վրա իրագործված ամենաարյունալի սպանդը[195] | 137 | 368 |
![]() |
Նոյեմբերի 13, 2015 | Շիաիսլամական հուղարկավորության ժամանակ մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևանքով սպանվում է 20 մարդ[196] | 21 | |
![]() |
Նոյեմբերի17, 2015 | «Աբու Սայաֆ» խմբավորման անդամները հարավային Ֆիլիպիններում գլխատում են մի մալայզիացու[197] | 1 | |
![]() |
Նոյեմբերի 17, 2015 | Նիգերիայի Յոլա քաղաքի շուկաներից մեկում կատարված մահապարտ ահաբեկչության հետևանքով զոհվում է ավելի քան 30, և վիրավորվում՝ ավելի քան 80 խաղաղ բնակիչ[198] | 30+ | 80+ |
![]() |
Նոյեմբերի 18, 2015 | Սարաևոյում միայնակ գործող իսլամիստը սպանեց երկու զինվորի և հինք քաղաքացու[199] | 3 | 5 |
![]() |
Նոյեմբերի 18, 2015 | Նիգերիայի Կանո քաղաքի բջջային հեռախոսների շուկայում որոտած երկու պայթյունի հետևանքով զոհվում է 15, և վիրավորվում՝ ավելի քան 100 մարդ. կազմակերպման մեջ կասկածվում էր «Բոքո Հարամ» խմբավորումը[200] | 15 | 100+ |
![]() |
Նոյեմբերի 20, 2015 | Բամակոյի ահաբեկչական հարձակում, Մալիի մայրաքաղաք Բամակոյում, իսլամիստ զինյալները «Ալլահու ակբար» բացականչելով ներխուժեցին հրաձգության արդյունքում սպանեցին 19 մարդու և պատանդ վերցրին ավելի քան 160 մարդու | 19 | 160+ |
![]() |
Նոյեմբերի 20, 2015 | Շիա մզկիթում մահապարտ ահըաբեկչի ինքնապայթման հետևանքով սպանվում է 10, իսկ տարածքում իրագործված այլ պայթման հետևանքով՝ 5 մարդ[201] | 11 | 5 |
![]() |
Նոյեմբերի 21, 2015 | Կամերունի հյուսիսում, «Բոքո Հարամի» հետ առնչություններ ունեցող մահապարտ ահաբեկիչները սպանում են առնվազն 10 մարդու[202] | 10 | |
![]() |
Նոյեմբերի 22, 2015 | Կին մահապարտ ահաբեկչի ինքնապայթմանը զոհ են դառնում 8 հոգի, այդ թվում՝ կանայք և երեխաներ[203] | 8 | |
![]() |
Նոյեմբերի 24, 2015 | Թունիսում նախագահական թիկնազորին տեղափոխող ավտոբուսի պայթեցման հետևանքով սպանհվում 12 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնում է կատարվածի պատասխանատվությունը[204] | 12 | |
![]() |
Նոյեմբերի 24, 2015 | Արիշի ահաբեկչություն, ահաբեկչական հարձակում Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքում (Հյուսիսային Սինայ), որտ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր անց. զինյալները հարձակվեցին այն հյուրանոցի վրա, որտեղ աշխատում էին ընտրական դատավորները. հարձակումների հետևանքով սպանվեց 7, և վիրավորվեց 10-ից ավելի մարդ[205] | 7 | 10+ |
![]() |
Նոյեմբերի 5, 2015 | «Բոքո հարամ» խմբավորման գրոհայինները ներխուժեցին նիգերյան գյուղ և սկսեցին անկանոն կրակ բացել բնակիչների ուղղությամբ, ինչի արդյունքով զոհվեց 18 մարդ[206] | 18 | |
![]() |
Նոյեմբերի 27, 2015 | Նիգերիայում շիա հավատացյալների երթի ժամանակ «Բոքո Հարամի» կազմակերպած մահապարտ ահաբեկչությանը զոհ է գնում 21 մարդ[207] | 22 | |
![]() |
Նոյեմբերի 28, 2015 | Սաքքարա քաղաքի ոստիկանական անցակետի մոտ իսլամիստ զինյալները սպանում են անվտանգության 4 աշխատակցի[208] | 4 | |
![]() |
Նոյեմբերի 28, 2015 | Գրոհայինները հրթիռներ են գործարկում Մալիի հյուսիսում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (MINUSMA) ճամբարի վրա, ինչի հետևանքով սպանվում է 3, վիրավորվում՝ 20 խաղաղապահ․ պատասխանատվությունը ստանձնեց «Անսար-ադ-Դին» խմբավորումը[209] | 3 | 20 |
![]() |
Դեկտեմբերի 2, 2015 | Սան Բերնարդինոյի զանգվածային սպանություն, զանգվածային սպանություններ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում, որի ժամանակ Ռիզվան Ֆարուք և Թաշվին Մալիք ամուսնական զույգը սոցիալական ծառայության կենտրոնում կատարված հրաձգության հետևանքով սպանում են 14 և վիրավորում` 22 մարդու․ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կատարվածն ահաբեկչություն որակեց[210][211][212] | 14 | 22 |
![]() |
Դեկտեմբերի 5, 2015 | «Բոքո Հարամ» խմբավորման չորս կին մահապարտ ահաբեկիչներ հարձակում գործեցին Չադ լճում գտնվող Քուլֆուա կղյակում՝ սպանելով առնվազն 15, և վիրավորելով ավելի քան 130 մարդու[213] | 19 | 130+ |
![]() |
Դեկտեմբերի 6, 2015 | Եմենի Ադեն նավահանգստային քաղաքի քաղաքապետ Ջաաֆար Մուհամմադ Սաադը սպանվում է մեքենայում տեղադրված ռումբի պայթման արդյունքում․ ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվութոյւնը[214] | 1 | |
![]() |
Դեկտեմբերի 8, 2015 | Կանդահար օդանավակայանի ահաբեկչություն, Թալիբանի անդամների ձեռնարկած ահաբեկչական հարձակումը «Կանդահար» օդանավակայանում և դրա մերձակայքում, ինչի հետևանքով զոհվում է 70-ից ավելի մարդ և վիրավորվում ևս 35-ը[215][216] | 70+ | 35 |
![]() |
Դեկտեմբերի 8, 2015 | Ռաֆայում ռազմական շարասյան դեմ ուղղված պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով սպանվում է 4 մարդ, և վիրավորվում ևս 4-ը[217] | 4 | 4 |
![]() |
Դեկտեմբերի 9, 2015 | Շիա մզկիթի մուտքի մոտ մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևանքով սպանվում է ավելի քան 11 հավատացյալ.[218] | 11+ | 20 |
![]() |
Դեկտեմբերի 11, 2015 | Քաբուլում Իսպանիայի դեսպանատան ահաբեկչական հարձակում, Թալիբանի գրոհայինները պայթուցիկ սարքերով բեռնված մեքենան մխրճեցին Քաբուլում Իսպանիայի դեսպանատան հյուրասենյակի ուղղությամբ՝ սպանելով վեց հոգու և վիրավորելով շատերի[219] | 6 | |
![]() |
Դեկտեմբերի 11, 2015 | Սիրիայի հյուսիսարևելյան Թել-Թամեր քաղաքում, որը հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով, ԻԼԻՊ-ը ականապատված երեք ավտոմեքենա է պայթեցնում, ինչի հետևանքով զոհվում է 60 մարդ, և ևս 80 մարդ ստանում է տարբեր աստիճանների վիրավորումներ[220] | 60 | 80 |
![]() |
Դեկտեմբերի 12, 2015 | Սիրիայի Հոմս նահանգի հիվանդանոցներից մեկի մոտ ԻԼԻՊ-ի գրոհայինները ականապատված մեքենա են պայթեցնում՝ սպանելով 16, և վիրավորելով՝ 54 մարդու[221] | 16 | 54 |
![]() |
Դեկտեմբերի 12, 2015 | ԻԼԻՊ-ի զինյալի կողմից ականապատված բեռնատարը պայթեցվում Իրաքի և Սաուդյան Արաբիայի պետական սահմանի մոտ, սպանելով 6, և վիրավորելով՝ 14 մարդու[222] | 6 | 14 |
![]() |
Դեկտեմբերի 13, 2015 | «Բոքո Հարամի» գրոհայինները լայնամաստշտաբ ահաբեկչական հարձակում գործեցին Նիգերիայի Վարվարա, Մանգարի և Բուրա-Շիկա գյուղերում, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ սպանվեց 30, և վիրավորվեց՝ 20 մարդ. հարձակումը գործելիս զինյալներից շատերն օգտագործում էին մաչետեներ[223] | 30 | 20 |
![]() |
Դեկտեմբերի 21, 2015 | Քաբուլի «Բաղրամ» ավիաբազայի տարածքում, մահապարտ մոտոցիկլետավարի հարձակման հետևանքով սպանվեց 6, և վիրավորվեց՝ 3 անձ [224] | 7 | 3 |
![]() |
Դեկտեմբերի 26, 2015 | «Բոքո Հարամի» զինյալները հարձակվեցին Նիգերիայի հյուսիսում գտնվող Քիմբա գյուղի վրա՝ կրակ բացելով գյուղացիների վրա և հրկիզելով տները. հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 14 մարդ[225][226] | 14+ | |
![]() |
Դեկտեմբերի 28, 2015 | Քաբուլի միջազգային օդանավակայան տանող ճանապարհին Թալիբանի մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվեց առնվազն 1, և վիրավորվեց՝ 33 մարդ[227] | 2 | 33 |
![]() |
Դեկտեմբերի 28, 2015 | Տասնչորս կին մահապարտ ահաբեկիչներ (12-ից 18 տարեկան) համաժամանակյա հարձակում գործեցին Նիգերիայի Մայդիգուրի քաղաքում. ահաբեկչուհիներից յոթը ոչնչացվեցին Նիգերիայի հատուկ նշանակության ջոկատի կազմակերպած գրոհի ժամանակ, իսկ երեքին հաջողվեց փախչել և ինքնապայթել քաղաքի մզկիթներից մեկի տարածքում՝ սպանելով 26, և վիրավորելով՝ 85 մարդու[228] | 36 | 85 |
![]() |
Դեկտեմբերի 29, 2015 | Պակիստանի հյուսիսարևմտյան Մարդան քաղաքում երկրի ազգային վիճակագրական ծառայության մասնաճյուղի մուտքամասում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվում է 27, և վիրավորվում ավելի քան 50 մարդ[229] | 27 | 50+ |
![]() |
Դեկտեմբերի 29, 2015 | Դաղստանի Դերբենդ քաղաքում զինյալը կրակ է բացում տեղացիների վրա՝ սպանելով 1, և վիրավորելով 11 մարդու. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[230] | 1 | 11 |
Ընդհանուր՝ | 3097+ | 3383+ | ||
2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրան-Բասամի ահաբեկչության ժամանակ թիրախ դարձած լողափը (2008 թ. լուսանկար)

Բրյուսելյան օդանավակայանի ահաբեկչության մեջ կասկածվողների լուսանկարը օդանավակայանում (ձախից աջ՝ Նաջիմ Լաաչրաուի, Իբրահիմ էլ Բաքրաուի և Մուհամմադ Աբրինի

Լահորի Գուլշան-է-Իքբալ պուրակը, որտեղ 2016 թվականի մարտի 27-ին իրագործվեց մահապարտ ահաբեկչական հարձակում
Ջակարտայի ահաբեկչության հետևանքով վնասված ոստիկանական դիտակետը

Օռլանդոյի ահաբեկչական հարձակման զոհերին նվիրված մոմավառություն
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 1, 2016 | Թալիբանի մահապարտ ահաբեկիչը ինքնապայթեց Քաբուլի «Լե Ժարդեն» ռեստորանում, ինչի արդյունքում սպանվաց 2, և վիրավորվեց 15 մարդ[231] | 2 | 15 |
![]() |
Հունվարի 2, 2016 | Պաթանկոտի հարձակումներ, «Ջաիշ է Մուհամմադ» խմբավորման զինյալները հարձակվեցին հնդկական ավիաբազայի վրա՝ սպանելով անվտանգության ուժերի 7 անդամի և վիրավորելով շատերի[232] | 7 | |
![]() |
Հունվարի 3, 2016 | Հինգ իսլամիստ մահապարտ ահաբեկիչները հարձակում են գործում Իրաքի ռազմաբազաներից մեկի վրա․ ինքնապայթումների հետևանքով սպանվում է 15, վիրավորվում՝ 22 մարդ[233] | 15 | 22 |
![]() |
Հունվարի 4, 2016 | Զինյալը պայթուցիկներով բեռնված բեռնատարը մխրճեց Քաբուլի օդանավակայանի մոտ տեղակայված քաղաքացիական կապալառուների գրասենյակի զրահապատ դարպասների վրա, որից հետո պայթեցրեց այն` վիրավորելով 30 հոգու[234] | 0 | 30 |
![]() |
Հունվարի 7, 2016 | Զլիտենի ահաբեկչական հարձակում, Լիբիայի Զլիտեն նավահանգստային քաղաքի մերձակայքում գտնվող ալ-Ջաֆալ ոստիկանական վերապատրաստման ճամբարում իսլամիստ գորհայինները բեռնատար ավտոմեքենա պայթեցրին, ինչի հետևանքով սպանվեց 50-ից ավելի մարդ, և վիրավորվեցին հարյուրավորները[235] | 50+ | 100+ |
![]() |
Հունվարի 7, 2016 | Փարիզի ոստիկանատան ահաբեկչական հարձակում, մարոկկացի իսլամիստը, կրելով կեղծ մահապարտի գոտի, կացին-դանակով հարձակվում է ոստիկանների վրա. ոստիկանները մահացու վնասազերծում են հարձակվողինց[236] | 1 | 0 |
![]() |
Հունվարի 7, 2016 | Լիբիայի Ռաս Լանուֆ նավթային նավահանգստի անցակետի մոտ ականապատված մեքենայի պայթման հետևանքով սպանվում է 7, և վիրավորվում՝ 11 մարդ[237] | 7 | 11 |
![]() |
Հունվարի 8, 2016 | Հուրգադայի ահաբեկչական հարձակում, Եգիպտոսի Հուրգադա քաղաքի «Բելա Վիստա» հյուրանոցի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով վիրավորվում է երեք զբոսաշրջիկ. ահաբեկիչների մոտ եղել է Իսլամական պետության դրոշը[238] | 0 | 3 |
![]() |
Հունվարի 11, 2016 | Մարսելում ԻԼԻՊ-ի 15-ամյա թուրք հետևորդը մաչետեով հարձակվեց հրեա ուսուցչի վրա՝ վիրավորելով նրան[239] | 0 | 1 |
![]() |
Հունվարի 11, 2016 | Իրաքի առևտրի սրահներից մեկում ԻԼԻՊ զինյալների համակարգված մահապարտ ահաբեկչության պայթյունների հետևանքով սպանվում է առնվազն 20, և վիրավորվում՝ 40 մարդ[240] | 20 | 40+ |
![]() |
Հունվարի 12, 2016 | Պայթյուններ Ստամբուլում, Ստամբուլի պատմական կենտրոնում ԻԼԻՊ-ի մահապարտ ահաբեկիչը ինքնապայթման հետևանքով սպանում է 10 զբոսաշրջիկի և վիրավորում ևս 15-ի[241] | 11 | 15 |
![]() |
Հունվարի 14, 2016 | Ջակարտայի ահաբեկչություն, Ջակարտայում 4 ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվում է 2, և վիրավորվում՝ 24 անձ. հարձակումը պլանավորվել և ֆինանսավորվել էր ԻԼԻՊ-ի կողմից[242] | 2 | 24 |
![]() |
Հունվարի 15, 2016 | Էլ-Ադդեի ահաբեկչություն, «Ալ-Շաբաաբ» խմբավորման գրոհայինները հարձակում գործեցին Էլ-Ադդեում Աֆրիկյան Միության քենիական ռազմակայանի վրա՝ սպանելով ավելի քան 63 մարդու և վիրավորելով շատերի[243] | 63+ | |
![]() |
Հունվարի 15, 2016 | Ուագադուգուի ահաբեկչական հարձակում, Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի կենտրոնում իսլամիստ զինյալները հարձակումներ են գործում «Կապուչչինո» ռեստորանի և «Սպլենդիդ» հյուրանոցի վրա՝ սպանելով ավելի քան 20 խաղաղ բնակչի[244] | 20+ | 15+ |
![]() |
Հունվարի 21, 2016 | Բաչա Խան համալսարանի ահաբեկչություն, իսլամիստ զինյալները հարձակում են գործում Պակիստանի հյուսիսարևմտյան Խիյբեր-Պախտունխվա նահանգի Չարսադդա քաղաքում գտնվող Բաչա Խան համալսարանի վրա՝ սպանելով առնվազն 22 մարդու. Թալիբանը ստանձնում է կատարվածի պատասխանատվությունը[245][246] | 22 | |
![]() |
Հունվարի 22, 2016 | «Ալ-շաբաաբ» խմբավորման զինյալները Սոմալիի լողափային ռեստորաններից մեկում հարձակում են գործում՝ սպանելով 20 այցելուի[247] | 20 | |
![]() |
Հունվարի 25, 2016 | Կամերունի շուկաներից մեկում մահապարտ ահաբեկիչների ինքնապայթման հետևանքով սպանվում է 25, վիրավորվում՝ 62 մարդ. կատարվածի մեջ կասկածվում էին «Բոքո Հարամ» խմբավորման խռովարարները[248] | 25 | 62 |
![]() |
Հունվարի 30, 2016 | «Բոքո Հարամ» խմբավորման գրոհայինները հարձակվեցին նիգերիական գյուղի վրա՝ սպանելով առնվազն 65, և վիրավորելով՝ 136 բնակչի[249] | 65 | 136 |
![]() |
Մարտի 13, 2016 | Գրան-Բասամի ահաբեկչություն, հրաձգություններ Կոտ դ'Իվուարի Գրան-Բասամ նավահանգստային քաղաքի լողափային հանգստավայրերում, ինչի հետևանքով զոհվում է 18 մարդ[250] | 18 | |
![]() |
Մարտի 20, 2016 | ԻԼԻՊ-ի մահապարտ ահաբեկիչները Իրաքի Անբար բնակավայրում սպանում են առնվազն 24 մարդու[251] | 24 | |
![]() |
Մարտի 22, 2016 | Ահաբեկչություններ Բրյուսելում, մահապարտ ահաբեկչական պայթյուններ բրյուսելյան օդանավակայանում և բրյուսելյան մետրոպոլիտենում, որոնց հետևանքով սպանվում է 35, և վիրավորվում՝ ավելի քան 300 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[252][253][254] | 35 | 300+ |
![]() |
Մարտի 25, 2016 | ԻԼԻՊ-ի երեք մահապարտ ահաբեկիչներ հարձակվում են Եմենի Ադեն քաղաքի անվտանգության անցակետերի վրա՝ սպանելով 26 հոգու[255][256] | 29 | |
![]() |
Մարտի 25, 2016 | Բաղդադի հարավում գտվող Իսկանդարյա պատմական քաղաքի մարզադաշտում որոտած պայթյունի հետևանքով զոհվում է 30, վիրավորվում՝ 95 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[257][258] | 30 | 95 |
![]() |
Մարտի 27, 2016 | Լահորի ահաբեկչություն, մահապարտ ահաբեկչական հարձակում՝ ուղղված Լահոր քաղաքի քրիստոնյա համայնքի անդամների դեմ, որոնք Զատկի տոնն էին նշում Գուլշան-է-Իքբալ պուրակում․ հարձակման հետևանքով սպանվում է 70, և վիրավորվում՝ 300 մարդ. պայթյունն իրագործվել էր պակիստանյան Թալիբանի «Ջամաաթ-ալ-Ահրար» ենթախմբավորման կողմից[259][260] | 70 | 300 |
![]() |
Ապրիլի 19, 2016 | Քաբուլի ահաբեկչական հարձակումներ, ահաբեկչական հարձակումներ պետական անվտանգության թիմի անդամների վրա, ինչի հետևանքով սպանվում է 64, վիրավորվում՝ 347 մարդ. հրաձգությունը համարվում է 2001 թվականից ի վեր քաղաքային գոտում Թալիբանի ձեռնարկած ամենալայնամասշտաբ հարձակումը[261] | 64 | 347 |
![]() |
Ապրիլի 23, 2016 | Բանգլադեշի Ռաջշահի քաղաքում զինյալները մահացու կացնահարեցին համալսարանային պրոֆեսորի. ԻԼԻՊ-ը ստանձնեց հարձակման պատասխանատվությունը՝ պարզաբանելով, որ պրոֆեսորը «քաղաքում աթեիզմ էր սերմանում»[262][263] | 1 | |
![]() |
Ապրիլի 25, 2016 | Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում մահացու կացնահարում են ստանում միասեռականների իրավունքների պաշտպանության երկու ակտիվիստներ. կատարվածի պատասխանատվությունը ստանձնեց «Ալ-Քայիդայի» բանգլադեշյան ստորաբաժանումը, պնդելով, որ ակտիվիստները եղել են «Բանգլադեշում հոմոսեքսուալությամբ զբաղվելու և այն ջատագովելու սկզբնավորողները»[264][265] | 2 | |
![]() |
Մայիսի 11, 2016 | Բաղդադի կենտրոնական շուկայում ականապատված մեքենայի պայթեցման արդյունքում զոհվում է առնվազն 40, և վիրավորվում՝ 60 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[266] | 40 | 60 |
![]() |
Հունիսի 12, 2016 | Զանգվածային սպանություն Օռլանդոյում, զանգվածային սպանություններ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղակայված «Pulse» գեյ ակումբում. ահաբեկչության հեղինակն աֆղանական արմատնեորվ ԱՄՆ քաղաքացի Օմար Մաթինն էր, ով հավատարմության երդում էր տվել Իսլամական պետությանը. հարձակման հետևանքով սպանվում է 49, և վիրավորվում՝ 53 մարդ. ոստիկանական ջոկատների հետ փոխհրաձգության ժամանակ Մաթինը նույնպես սպանվում է[267][268][269] | 49 | 53 |
![]() |
Հունիսի 14, 2016 | Ֆրանսիայի Մանյանվիլ քաղաքում ԻԼԻՊ-ին հավատարմության երդում տված անձը մահացու դանակահարում է երկու քաղաքացու և մեկ ոստիկանի[270] | 2 | |
![]() |
Հունիսի 21, 2016 | ԻԼԻՊ-ի գրահայինները ներխուժում են Ռուքբան բնակավայրի մոտ գտնվող ռազմակայանի փախստականների ճամբար՝ սպանելով 6, և վիրավորելով՝ 14 մարդու[271] ԻԼԻՊ-ն ավելի ուշ ստանձնեց պատասխանատվությունը[272] | 6 | 14 |
![]() |
Հունիսի 22, 2016 | Հնդիկ սուֆիստական ժանրի երգիչ Ամջադ Սաբրիի սպանությունը պակիստանյան Թալիբանի ենթախմբավորումներից մեկի կողմից, որի անդամները Սաբրիին մեղադրում էին աստվածանարգության մեջ.[273][274] | 1 | |
![]() |
28 Հունիսի 2016 | Ահաբեկչություն Աթաթուրքի անվան օդանավակայանում, միաժամանակյա ահաբեկչական հարձակումներ (հրաձգություն, մահապարտ հարձակումներ) Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում, ինչի հետևանքով սպանվում է 45, և վիրավորվում՝ 230 մարդ[275][276] | 45 | 230 |
![]() |
Հուլիսի 1, 2016 | Դաքքայի ահաբեկչական հարձակում, Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի Գուլշան Թհանա դիվանագիտական թաղամասում գտնվող սրճարաններից մեկում ահաբեկիչների խումբը հարձակում է իրականացնուն և գերիներ վերցնում. կազմակերպված հակաահաբեկչական գրոհի ժամանակ փրկվում է տասներեք գերի, իսկ սպանվում է երկու ոստիկանության սպա և վեց ահաբեկիչ. ևս մեկ ահաբեկիչ բերման է ենթարկվում. չնայած ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը, բանգլադեշյան պաշտոնական աղբյուրների վարկածով հարաձուկմն իրականացրել էր «Ջամաաթ-ուլ-Մոջահեդ» տեղական խմբավորումը.[277] օգոստոսի 27-ին, Բանգլադեշի ոստիկանությունը ոչնչացրեց երեք զինյալի, որոնք մեղադրվում էին Դաքքայի հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ. զինյալների մեջ էր նաև ոմն 30-ամյա ոմն Թամիմ Ահմեդ Չոուդուրին, ով Կանադայի քաղաքացի էր[278] | 26 | |
![]() |
Հուլիսի 3, 2016 | Բաղդադի ահաբեկչական հարձակումներ, համակարգված կրկնակի ռմբակոծություններ, ինչի հետևանքով սպանվում է շուրջ 300, և վիրավորվում՝ ավելի քան 221 մարդ[279] | 300+ | 221+ |
![]() |
Հուլիսի 4, 2016 | Ինդոնեզիայի Կենտրոնական Ճավա երկրամասում մահապարտ ահաբեկիչը հարձակվեց ոստիկանության գրասենյակի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի[280] | 1 | 1 |
![]() |
Հուլիսի 7, 2016 | Մուհամմադ իբն Ալի ալ-Հադիի դամբարանի ահաբեկչական հարձակում, համակարգված ահաբեկչական հարձակում՝ մահապարտ մեքենավարների, մահապարտ ահաբեկիչների և զինված հրաձիգների կողմից Բաղդադի շիա իսլամական սրբավայրում, ինչի հետևանքով սպանվեց 56, վիրավորվեց՝ 75 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[281] | 56 | 75 |
![]() |
Հուլիսի 18, 2016 | Հարձակում գնացքի վրա Վյուրցբուրգում, 17-ամյա աֆղանացի փախստական Ռիազ Խան Ահմադզաին, զինված դանակով և կացինով, Տրոյխտլինգեն-Վյուրցբուրգ երթուղով ընթացող գնացքում լրջորեն վիրավորեց հինգ մարդու. դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում հարձակվողը սպանվեց[282] | 1 | 5 |
![]() |
Հուլիսի 24, 2016 | Անսբախի ահաբեկչական հարձակում, մահապարտ ահաբեկչական հարձակում Գերմանիայի Անսբախ քաղաքի գինետանը, որի ժամանակ ահաբեկիչը փորձում էր ինքնապայթել լայնամսշտաբ երաժշտական փառատոնի ընթացքում. պայթյունի հետևանքով 15 մարդ վնասվածքներ է ստանում. հետագայում հրապարակված մի շարք տեսանյութերում երևում է, որ ահաբեկիչը հավատարմության երդում է տալիս Իսլամական պետությանը և Աբու Բաքր ալ-Բաղդադիին. հարձակման միակ զոհը հենց մահապարտն էր[283][284] | 1 | 15 |
![]() |
Հուլիսի 26, 2016 | Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրեի եկեղեցու ահաբեկչություն, երկու զինված իսլամիստ ծառայողական մուտքով ներխուժում են Ֆրանսիայի Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե քաղաքի կաթոլիկ եկեղեցի, կտրում վանականի կոկորդը և պատանդառում 4 միանձնուհու. հատուկ նշանակության ջոկատի կազմակերպած գրոհի ժամանակ զինյալները ոչնչացվեցին. ԻԼԻՊ-ը ստանձնեց պատասխանատվությունը[285]. զինյալներից մեկը գրանցված էր ֆրանսիական անվտանգության գործակալությունների ցուցակում [286][287] | 3 | |
![]() |
Օգոստոսի 8, 2016 | Կվետտայի ահաբեկչություն, մահապարտ ահաբեկչական հարձակում Պակիստանի Կվետտա քաղաքի հիվանդանոցում, ինչի հետևանքով սպանվեց 77, և վիրավորվեց՝ 100 մարդ[288] | 77 | 100+ |
![]() |
Սեպտեմբերի 18, 2016 | Ուրիի ահաբեկչություն, ահաբեկչական հարձակում Հնդկաստանի Ջամմու և Քաշմիրի նահանգի Ուրի շրջանում. չորս զինյալ հարձակում գործեցին Հդնկաստանի զինված ուժերին պատկանող կառույցի վրա. հարձակմանը զոհ գնաց 18 զինվոր, ևս 19-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ[289] | 18 | 19 |
![]() |
Նոյեմբերի 28, 2016 | Օհայոյի նահանգային համալսարանի ահաբեկչություն, 18-ամյա սոմալիացի փախստական ուսանող Աբդուլ Ռազակ Ալի Արթանն Օհայոյի նահանգային համալսարանի ուսանողական ավանում մեքենայով մխրճվում է մարդկանց մեջ, այնուհետև սառը զենքով վիրավորում անցորդներին. հետաքննիչների համոզմամբ Արթանը ներշնչված է եղել Իսլամական պետության և Անվար ալ-Ավլակիի գաղափարախոսություններով [290][291] | 0 | 11 |
![]() |
Նոյեմբերի 12, 2016 | Խուզդարի ահաբեկչություն, ահաբեկչական հարձակում Պակիստանի Բելուջիստան նահանգի Խուզդար քաղաքի Շահ Նուրանիի սրաբավայրում, որի ժամանակ սպանվեց 47, և վիրավորվեց՝ 100 մարդ. հետագա զոհեր գրանցվեցին պայթյուններից խուճապահար փախչողների շրջանում. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[292][293][294][295] | 56 | 102 |
![]() |
Դեկտեմբերի 11, 2016 | Կահիրեի ղպտիական եկեղեցու ահաբեկչություն, մահապարտ ահաբեկչական հարձակում Կահիրեի Սուրբ Պողոս-Պետրոս ղպտիական եկեղեցում անցկացվող պատարագի ժամանակ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[296][297][298] | 29 | 47 |
![]() |
Դեկտեմբերի 19, 2016 | Ահաբեկչություն Բեռլինում, ահաբեկչական հարձակում Բեռլինում, որի ժամանակ Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարի վարորդը դուրս է գալիս փողոցի երթևեկելի հատվածից և մեքենայով մխրճվում է մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 12, և վիրավորելով 56 մարդու[299][300] | 12 | 56 |
Ընդհանուր՝ | 1326+ | 2,620+ |
2017[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայր | Ամսաթիվ | Նկարագրություն | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|---|---|
![]() |
Հունվարի 1, 2017 | Զինված հարձակում «Ռեյնա» գիշերային ակումբի վրա, զինված հարձակում Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում, ինչի հետևանքով զոհվում է 39, և վիրավորվում՝ 70 մարդ[301] | 39 | 70 |
![]() |
Հունվարի 2, 2017 | Պայթյուններ Բաղդադում, պայթուցիկներով զինված բեռնատարը գործարկվում է Բաղդադի՝ մեծ մասամբ շիա մուսուլմաններով բնակեցված թաղամասերից մեկի շուկայում։ Իսլամական պետությունը ստանձնեց հարձակման պատասխանատվությունը[302][303] | 36 | 52 |
![]() |
Փետրվարի 3, 2017 | Մաչետեով հարձակում Լուվրում, մաչետեով զինված անձը վիրավորեց մեկ զինվորի, ինպես նաև անձամբ վիրավորում ստացավ. հարձակումից առաջ տվյալ անձը սոցիալական ցանցում իր զորակցությունն էր հայտնել Իսլամական պետությանը[304] | 0 | 2 |
![]() |
Փետրվարի 8, 2017 | Հարաձակում Հյուսիսային Աֆղանստանում Կարմիր խաչի աշխատողների շարասյան վրա՝ Իսլամական պետության զինյալների կողմից․ հարձակման հետևանքով սպանվել է 6 անձ, ևս երկուսը գերևարվել է [305] | 6 | 0 |
![]() |
Փետրվարի 11, 2017 | Աֆղանստանի Լաշքարղահ քաղաքի բանկերից մեկի մոտ Թալիբանի մահապարտ ահաբեկչի ականապատ մեքենայի պայթեցման հետևանքով սպանվում է 7, վիրավորվում՝ 21 մարդ[306] | 7 | 21 |
![]() |
փետրվարի 16, 2017 | Սեյվանի մահապարտ ռմբակոծություն, մահապարտ ռմբակոծություն Պակիստանի Սեյվան քաղաքի Լալ Շահբազ Քալանթար սրբատեղիում՝ ԻԼԻՊ-ի մահապարտ ահաբեկչի կողմից, ուխտավորների՝ Մագրիբի աղոթքից հետո Սուֆի աղոթքի ժամանակ[307] | 90 | 300+ |
![]() |
Փետրվարի 19, 2017 | Վերջերս ազատագրված Մոսուլ քաղաքում կատարված մահապարտ ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվում է հինգ խաղաղ բնակիչ[308] | 5 | 0 |
![]() |
Փետրվարի 21, 2017 | Պակիստանի Թանգի բնակավայրում՝ աֆղանական պետական սահմանի մոտ, երեք զինյալ հրաձգության մեջ մտան սահմանային անվտանգության աշխատակիցների հետ․ 20-րոպեանոց փոխհրաձգությունից հետո զինյալներից երկուսը հաջողությամբ պայթեցրին իրենք իրենց, իսկ երրորդը, չհասցնելով ակտիվացնել իր շահիդի գոտին, ոչնչացվեց անվտանգության ծառայակիցների կողմից[309][310] | 7 | 22 |
![]() |
Փետրվարի 22, 2017 | Հյուսիսային Սիրիայի Ալ-Արիշ քաղաքում հայտնաբերվեց երկու ղպտի քաղաքացու մարմին․ քաղաքացիներին ենթադրաբար առևանգել էին Իսլամական պետության հետ առնչություն ունեցող զինյալները[311] | 2 | 0 |
![]() |
Փետրվարի 28, 2017 | Աֆղանստանի հյուսիսային Հելմանդ նահանգի Լաշխար Գահ քաղաքի ամրակետում Թալիբանի ձեռնարկած ահաբեկչական հարձակմանը զոհ է գնում տասներկու ոստիկան [312] | 12 | 0 |
![]() |
Մարտի 8, 2017 | Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ռազմական հիվանդանոցում, բժշկական համազգեստով քողարկված գրոհայինները սպանում են ավելի քան 40 մարդու․ ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[313][314] | 40+ | 50+ |
![]() |
Մարտի 8, 2017 | Իրաքի Տիկրիտ քաղաքի մոտակայքում անցկացված հարսանեկան արարողության ժամանակ երկու մահապարտ ահաբեկիչների իրագործած հարձակման հետևանքով սպանվում է 26 մարդ․ ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը [315][316] | 26 | 67 |
![]() |
Ապրիլի 3, 2017 | Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյուններ, ահաբեկչական գործողություն Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում. հարձակվողը ծնունդով Ղրղզստանից էր և կապեր ուներ ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունների հետ [317] | 5 | 15 |
![]() |
Մարտի 11, 2017 | Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ ալ-Մուսալա թաղամասի Բաբ ալ-Սաղիր գերեզմանոցում կատարված պայթյունների հետևանքով զոհվում է առնվազն 74, և վիրավորվում՝ ավելի քան 120 մարդ․ զոհերի մեծամասնությունն Իրաքի քաղաքացիներ էին[318][319] | 74+ | 120+ |
![]() |
մարտի 22, 2017 | Լոնդոնի ահաբեկչական գործողություն, ահաբեկչական գործողություն Մեծ Բրիտանիայի պառլամենտի՝ Վեստմինստերյան պալատի մոտ՝ ԻԼԻՊ-ի ահաբեկչի կողմից[320]։ | 5 | 40 |
![]() |
Ապրիլի 7, 2017 | Ստոկհոլմի ահաբեկչական հարձակում, Ստոկհոլմի Դրոտնինգաթան փողոցում գողացված բեռնատարը մխրճվում է «Ahlens» խանութի մեջ։ Հարձակման հեղինակը 39-ամյա ուզբեկ տղամարդ էր, ում մերժվել էր Շվեդիայում ապաստանելու հայցումը։ Համաձայն շվեդական ոստիկանության, նա ԻԼԻՊ-ի ստարողներից էր[321][322] | 5 | 15 |
![]() |
Ապրիլի 9, 2017 | Տանտայի և Ալեքսանդրիայի ահաբեկչություն, մի քանի ժամվա տարբերությամբ ահաբեկչական հարձակումներ Եգիպտոսի Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների քրիստոնեական եկեղեցիներում (Ծաղկազարդի տոնակատարությունների ժամանակ). պայթյունների հետևանքով սպանվեց 47, և վիրավորվեց՝ ավելի քան 100 խաղաղ բնակիչ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[323] | 47 | 100+ |
![]() |
Մայիսի 22, 2017 | Մահապարտ պայթյուններ Մանչեստերի արենայում, մահապարտ ահաբեկչական հարձակում 20 000 հանդիսատես տեղավորած «Մանչեստեր արենայում» ԻՊ զինյալի կողմից՝ Արիանա Գրանդեի համերգից հետո[324][325][326]։ | 22 | 129 |
![]() |
Մայիսի 26, 2017 | Հարձակում Մինյայում, հարձակումներ քրիստոնյա ղպտիներին տեղափոխող ավտոբուսի վրա | 28 | 22 |
![]() |
Հունիսի 3, 2017 | Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում, Լոնդոնյան կամրջի վրա երեք ահաբեկիչ միկրոավտոբուսով հարվածեցին անցորդների, ինչից անմիջապես հետո զինյալները դանակներով հարձակվեցին և վիրավորեցին Բորո շուկայի տարածքում գտնվող անցորդներին[327] | 7 | 48 |
![]() |
Հունիսի 6, 2017 | Հարձակում Փարիզի աստվածամոր տաճարի մոտ, հայտնաբերված տեսանյութերից մեկում Իսլամական պետությանը հավատարմության երդում տված ահաբեկիչը մուրճով հարձակում գործեց Փարիզի Աստվածամոր տաճարի տարածքում պարեկություն իրականացնող սպայի վրա՝ վիրավորելով նրան [328] | 0 | 2 (ներառյալ հարձակվողը) |
![]() |
Հունիսի 7, 2017 | Թեհրանի ահաբեկչական հարձակումներ, Զինված գրոհայինները հարձակվում գործեցին Իրանի խորհրդարանի և կրոնական առաջնորդ Այաթոլլահ Ռուհոլլա Խոմեյնիի դամբարանի վրա։ Բոլոր չորս զինյալները ոչնչացվեցին։ Հարձակման արդյունքում սպանվել է 12 մարդ։ ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[329][330]։ | 12 | Բազմաթիվ վիրավորվածներ |
![]() |
Հունիսի 9, 2017 | Քերբելա քաղաքում մահապարտ ահաբեկչության հետևանքով սպանվում է առնվազն 30 բնակիչ։ ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[331] | 30 | 36 |
![]() |
Օգոստոսի 7 | Պայթուցիկներով լի բեռնատարը անսպասսելիորեն գործարկվեց Պակիստանի Լահոր քաղաքում. պայթյունից մի քանի ժամ անց, 7 ահաբեկիչների և ոստիկանական գնդի միջև զինված ընդհարում սկսվեց, որն ավարտվեց 4 ահաբեկչի ոչնչացմամբ, իսկ մնացյալ 3-ին հաջողվեց մթության մեջ նահանջել. ահաբեկիչները նույնականացվեցին որպես «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման անդամներ[332]։ | 2 | 35 |
![]() |
Օգոստոսի 18 | Բարսելոնայի ահաբեկչություն, Բարսելոնա քաղաքի երեք շրջաններում իրականացված հարձակումների հետևանքով սպանվում է առնվազն 15, և վիրավորվում 100-ից ավելի մարդ[333][334]։ | 15 | 120 |
![]() |
Հոկտեմբերի 31 | Ստորին Մանհեթենի ահաբեկչություն, Նյու Յորքի Ստորին Մանհեթենում փիքափի վարորդն իր մեքենայով մխրճվեց հեծանվորդների և վազորդների մեջ, այնուհետև, «Ալլահու Ակբար» բացականչելով, դուրս է եկել ավտոմեքենայից՝ զինվելով փեյնթբոլային ավտոմատով։ Ի վերջո ոստիկանությանը հաջողվել է վիրավորել և ձերբակալել ահաբեկչին[335] Մեքենայում հայնաբերվեցին Իսլամական պետության դրոշը և քարոզչական թղթեր։ Հարձակման հետևանքով սպանվեց 8, և վիրավորվեց 12 մարդ, այդ թվում՝ 2 երեխա[336][337] | 8 | 12 |
Ընդհանուր՝ | 466+ | 998+ |
2018[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
2019[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
2020[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Ընդհանուր վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակաշրջան | Զոհեր | Վիրավորվածներ |
---|---|---|
1970-ականներ | 244 | 180 |
1980-ականներ | 657 | 303 |
1990-ականներ | 1049 | 7757+ |
2000 | 38 | 44 |
2001 | 4687 | 13 500+ |
Ընդհանուր՝ | -- | -- |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lacey, Robert, Inside the Kingdom
- ↑ Seale Patrick (1990)։ Asad of Syria: the struggle for the Middle East։ University of California Press։ էջ 331։ ISBN 978-0-520-06976-3
- ↑ Baer, Robert, See No Evil: The True Story of a Ground Soldier in the CIA's War on Terrorism, Crown Publishers, 2002, p.66
- ↑ Sahimi Muhammad (24 Հոկտեմբերի 2009)։ «The Fog over the 1983 Beirut Attacks»։ PBS։ Վերցված է 7 Հուլիսի 2016
- ↑ Wright, Robin, Sacred Rage, Simon and Schuster, 2001, p. 112
- ↑ Levitt Matthew (23 Հոկտեմբերի 2013)։ «The Origins of Hezbollah»։ The Atlantic։ Վերցված է 7 Հուլիսի 2016
- ↑ «1,100-YEAR-OLD BUDDHIST TEMPLE WRECKED BY BOMBS IN INDONESIA»։ The Miami Herald։ 22 Հունվարի 1985։ Վերցված է 7 Հուլիսի 2016
- ↑ Walker, Jane. "Spanish bomb blast blamed on Jihad / Madrid restaurant explosion blamed on Muslim group." The Guardian, Ապրիլի 15, 1985.
- ↑ Smith William E. (24 Հունիսի 2001)։ «Terror Aboard Flight 847»։ Time։ Վերցված է 7 Հուլիսի 2016
- ↑ Miller Judith (4 Հունվարի 1987)։ «THE ISTANBUL SYNAGOGUE MASSACRE»։ The New York Times։ Վերցված է 7 Հուլիսի 2016
- ↑ Zieve Tamara։ «This Week In History: Terror attack on Bus 405»։ The Jerusalem Post։ Վերցված է Ապրիլի 7, 2014
- ↑ «1990 Global Terrorism: Middle East Overview»։ Վերցված է Ապրիլի 23, 2016
- ↑ «BBC ON THIS DAY | 26 | 1993: World Trade Center bomb terrorizes New York»։ BBC News։ Վերցված է Ապրիլի 7, 2014(չաշխատող հղում)
- ↑ «Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո»
- ↑ «'Proud terrorist' gets life for Trade Center bombing» (8 Հունվարի 1994)։ CNN։ Վերցված է 25 Հուլիսի 2016
- ↑ Joseph Kirschke (Սեպտեմբերի 11, 2011)։ «Before Սեպտեմբերի 11th: Air France Flight 8969»։ Worldpress.org։ Վերցված է Ապրիլի 7, 2014
- ↑ "The most deadly in the Algerian conflict bomb attack took place in Հունվարի", retrieved 18 Ապրիլի 2015.
- ↑ The case of the GIA, retrieved 18 Ապրիլի 2015.
- ↑ "Jammu, India. A bomb hidden in a motor scooter", retrieved 18 Ապրիլի 2015.
- ↑ "GUNMEN IN Egypt KILL 18 IN ATTACK AT TOURIST HOTEL", retrieved 18 Ապրիլի 2015.
- ↑ «Iran Begins Installing More Centrifuges»։ Getbig.com։ Վերցված է Ապրիլի 7, 2014
- ↑ «BBC ON THIS DAY | 17 | 1997: Egyptian militants kill tourists at Luxor»։ BBC News։ Վերցված է Ապրիլի 7, 2014
- ↑ «BBC ON THIS DAY | 7 | 1998: US embassies in Africa bombed»։ BBC News։ Վերցված է Ապրիլի 7, 2014(չաշխատող հղում)
- ↑ Marks Kathy (Դեկտեմբերի 26, 2000)։ «Christmas bombing campaign hits Catholic churches across Indonesia – Asia – World»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին։ Վերցված է Մայիսի 9, 2013
- ↑ "Terrorists attack Parliament; five intruders, six cops killed". 2006. Rediff India. Դեկտեմբերի 13, 2001
- ↑ «Bali bombings 2002»։ International Activities։ Australian Federal Police։ Արխիվացված է օրիգինալից Մայիսի 4, 2009-ին։ Վերցված է Մարտի 18, 2007
- ↑ Hegghammer Thomas (2010)։ Jihad in Saudi Arabia: Violence and Pan-Islamism since 1979։ Cambridge University Press։ էջ 82
- ↑ «The worst Islamist attack in European history»։ the Guardian
- ↑ «Spain still healing 10 years after Madrid '11-M' train bombings»։ latimes
- ↑ BLITZER Wolf։ «BLITZER»։ CNN։ Վերցված է 4 Հոկտեմբերի 2015
- ↑ «American killed in Saudi capital Gunmen have shot dead an American man in the Saudi capital Riyadh - the second such attack this week.»։ BBC։ Վերցված է 4 Հոկտեմբերի 2015
- ↑ «American shot dead in Saudi Arabia Second fatal attack on Westerners in three days»։ CNN։ Վերցված է 4 Հոկտեմբերի 2015
- ↑ MacFARQUHAR NEIL։ «U.S. Military Contract Employee Is Shot Dead in Saudi Capital»։ New York Times։ Վերցված է 4 Հոկտեմբերի 2015
- ↑ «American Killed in Riyadh»։ Washington post։ «Ասոշիեդ պրես»։ Վերցված է 4 Հոկտեմբերի 2015
- ↑ Penketh Anne։ «Irish worker shot dead in Riyadh as militants pick soft targets»։ Independent։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-12-ին։ Վերցված է 4 Հոկտեմբերի 2015
- ↑ «В захвате бесланской школы участвовал саудовский наемник»։ Lenta.Ru։ սեպտեմբերի 1, 2005։ Արխիվացված օրիգինալից 2012-05-19-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2005
- ↑ «Bbc News»։ BBC News։ Սեպտեմբերի 3, 2004։ Վերցված է Ապրիլի 25, 2010
- ↑ «Briton murdered at Saudi shopping centre»։ Daily mail։ Վերցված է 4 Հոկտեմբերի 2015
- ↑ ''Gunman kills Dutch film director''. BBC News (Նոյեմբերի2, 2004). Retrieved on Մայիսի 27, 2012.
- ↑ Sturcke James (7 Դեկտեմբերի 2004)։ «Nine killed as US consulate in Jeddah attacked»։ The Guardian (Guardian News and Media Limited)։ Վերցված է 4 Հոկտեմբերի 2015
- ↑ Delhi blasts toll is 59, 200 injured- rediff.com (հոկտեմբերի 30, 2005)
- ↑ Deadly Bombings Hit Jordan Archived 2006-11-16 at the Wayback Machine. – TheStreet.com (Նոյեմբերի9, 2005)
- ↑ Jordan bombings kill 57, wound 300 – Al Jazeera, Նոյեմբերի9, 2005 Archived July 7, 2011[Date mismatch], at the Wayback Machine.
- ↑ Bomber's wife arrested in Jordan – BBC, Նոյեմբերի13, 2005
- ↑ «Scores dead in Mumbai train bombs»։ news.bbc.co.uk։ Հուլիսի 10, 2006։ Արխիվացված է օրիգինալից Հուլիսի 13, 2006-ին։ Վերցված է Հուլիսի 11, 2006
- ↑ http://content.time.com/time/world/article/0,8599,1583096,00.html
- ↑ 47,0 47,1 Bedi Rahul (Հուլիսի 27, 2008)։ «India on high alert as bombers sought – Telegraph»։ London: Telegraph.co.uk։ Վերցված է Ապրիլի 25, 2010
- ↑ 48,0 48,1 (AFP) – Օգոստոսի 16, 2008 (Օգոստոսի 16, 2008)։ «AFP: Indian police arrest 10 for serial blasts – Օգոստոսի 16, 2008»։ Afp.google.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-22-ին։ Վերցված է Ապրիլի 25, 2010
- ↑ Lakshmi Rama (Նոյեմբերի27, 2008)։ «Washington Post – *26 Նոյեմբերի2008 – Dozens Die in Mumbai Attacks»։ Washingtonpost.com։ Վերցված է Ապրիլի 25, 2010
- ↑ Lakshmi Rama (Դեկտեմբերի 1, 2008)։ «Washington Post – 1 Դեկտեմբերի 2008։ More Indian Officials Quit in Aftermath of Attacks»։ Washingtonpost.com։ Վերցված է Ապրիլի 25, 2010
- ↑ «Հնդկաստանում մահապատժի է ենթարկվել Մումբիայում հարձակման մասնակիցը»։ «Ամերիկայի ձայն»։ նոյեմբերի 21, 2012։ Վերցված է փետրվարի 26, 2017
- ↑ «Chechen rebel claims Moscow attacks»։ Al Jazeera English։ Վերցված է Հունվարի 7, 2015
- ↑ 53,0 53,1 «Blast rips Pune's German Bakery; 9 dead, 45 wounded»։ The Times Of India։ Փետրվարի 14, 2010
- ↑ http://www.bbc.com/news/10483453
- ↑ 55,0 55,1 55,2 http://www.bbc.com/news/world-south-asia-11495500
- ↑ «Suicide attack in Pak affront to humanity: Obama»։ Daily Bhaskar։ Դեկտեմբերի 26, 2010։ Վերցված է Դեկտեմբերի 26, 2010
- ↑ «Число жертв теракта в Домодедово возросло до 37»։ РИА Новости։ Վերցված է Հունվարի 7, 2015
- ↑ "Bosnia: U.S. Sarajevo Embassy Scene Of Shooting ", վերցված է՝ ապրիլի 30, 2015
- ↑ «Christmas attacks in Nigeria by sect kill 39 – USATODAY.com»։ USATODAY.COM։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-06-ին։ Վերցված է Հունվարի 7, 2015
- ↑ «Twin bomb attacks kill 12 in Russia's Dagestan»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-11-ին։ Վերցված է Հունվարի 7, 2015
- ↑ Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակումը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել են 50 հոգի
- ↑ Տաթևիկ Լազարյան (Հունվարի 20, 2013)։ «Ալժիրում ևս 25 պատանդի մարմին է հայտնաբերվել»։ «Ազատություն լրատվական»։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ «Ահաբեկչություն՝ Բոստոնում»։ «irates.am»։ Ապրիլի 16, 2013
- ↑ Blog Post (Ապրիլի 22, 2013)։ «Officials: Hospitalized bombing suspect says he and brother acted alone, motivated by religion»։ NBC։ Վերցված է Մայիսի 9, 2013
- ↑ Թուրքիայում ձերբակալվել է թուրք-սիրիական սահմանի մոտ ահաբեկչության գլխավոր կասկածյալը, «Երկիր Մեդիա»
- ↑ Ռազմական թմբկահարին սպանողները իրենց մեղքը չեն ընդունում
- ↑ «Two shot by police after soldier hacked to death on street near Royal Artillery Barracks in Woolwich, London»։ news.com.au։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-03-ին։ Վերցված է Մայիսի 24, 2013
- ↑ Benedict Moore-Bridger Justin Davenport։ «Woolwich suspect radicalised by hate preacher as MI5 admit both attackers were known to them – Crime – News – London Evening Standard»։ Standard.co.uk։ Վերցված է Մայիսի 24, 2013
- ↑ «2014 Pulitzer Prizes Winners Announced, Coverage of Boston Bombings and NSA Scandal Win Coveted Journalism Awards»։ International Business Times։ Ապրիլի 14, 2014
- ↑ «Kenya Mall Attack Leaves At Least 22 Dead; Al-Shabaab Militants Claim Credit»։ International Business Times։ Սեպտեմբերի 21, 2013
- ↑ «Nairobi Westgate Mall Siege: Dozens of Hostages Seized by 20-Strong Islamic Terrorist Force»։ International Business Times UK
- ↑ «Պակիստանում քրիստոնյաները՝ ահաբեկիչների թիրախ»։ Ազատություն լրատվական
- ↑ «Պակիստանի քրիստոնեական եկեղեցում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի (լուսանկարներ)»։ 1in.am
- ↑ «Պեկինի Տյանանմեն հրապարակում մարդկանց խմբի մեջ մեքենա է մխրճվել՝ կա հինգ զոհ և տասնյակ վիրավորներ»։ «Ankakh.com»
- ↑ «Over 200 killed in Boko Haram Led Attack in Nigerian Town»։ The Biharprabha News։ Վերցված է Հունվարի 7, 2015
- ↑ 76,0 76,1 «BBC News – Nigeria bombings: 'Death toll passes 100'»։ BBC News։ Վերցված է Հունվարի 7, 2015
- ↑ Ուրումչի քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ (Տեսանյութ)
- ↑ Ահաբեկչություն Չինաստանի Սինցզյան նահանգում. կան զոհեր
- ↑ Բրյուսելի Հրեական թանգարանում հրաձգությունն ահաբեկչություն է. Բելգիա
- ↑ «China Focus: 18 Xinjiang terrorist rioting suspects surrender»։ Վերցված է Ապրիլի 23, 2016
- ↑