Խոսե Մարիա Սիսոն
| Խոսե Մարիա Սիսոն | |
| Կուսակցություն՝ | Communist Party of the Philippines? |
|---|---|
| Կրթություն՝ | Ֆիլիպինների համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան և Colegio de San Juan de Letran? |
| Մասնագիտություն՝ | գրող, քաղաքական գործիչ և հեղափոխական |
| Ազգություն | Ilocano? |
| Դավանանք | աթեիզմ |
| Ծննդյան օր | փետրվարի 8, 1939 |
| Ծննդավայր | Cabugao, Ilocos Sur, Ilocos Region, Ֆիլիպիններ |
| Վախճանի օր | դեկտեմբերի 16, 2022[1] (83 տարեկան) |
| Վախճանի վայր | Ուտրեխտ, Նիդերլանդներ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կայք՝ | josemariasison.org |
Խոսե Մարիա Կանլաս Սիսոն (իսպ.՝ José María Canlás Sison, փետրվարի 8, 1939, Cabugao, Ilocos Sur, Ilocos Region, Ֆիլիպիններ - դեկտեմբերի 16, 2022[1], Ուտրեխտ, Նիդերլանդներ[1]), ֆիլիպինցի բանաստեղծ և գրող, Ֆիլիպինների Կոմունիստական կուսակցության Մաոյի և Նոր ժողովրդական բանակի գաղափարների ղեկավարն ու գլխավոր տեսաբանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին երիտասարդ Խոսե Մարիա Սիսոնը զբաղեցնում էր «Ֆիլիպիններ-Ինդոնեզիա» համայնքի գործադիր քարտուղարի պաշտոնը։ Գտնվելով այդ պաշտոնում, այցելել է Ինդոնեզիա, որտեղ ծանոթացել է տեղական մաոիստական Ինդոնեզիայի կոմունիստական կուսակցության գործունեությանը։ 1966 թվականին Խոսե Մարիա Սիսոնը եղել է Պեկինում, որտեղ վերջապես համակվել է մաոիզմի գաղափարներով, և վերադառնալով հայրենիք, զբաղվել է Ֆիլիպինների կոմունիստական կուսակցության մաոիստական ուղղության ստեղծումով։ 1967-ին մաոիստ ակտիվիստների խումբը հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից[2]։
ՖԿԿ (մաոիստական) պաշտոնական պատմությունը հաշվվում է 1968 թվականից և հատկապես կապված է Խոսե Մարիա Սիսոնի գործունեության հետ։ 1969 թվականին Սիսոնի նախաձեռնությամբ ստեղծվեց Ֆիլիպինների Նոր ժողովրդական բանակը որպես մաոսիստական Կոմունիստական կուսակցության զինված թև։ Ինքը՝ Խոսե Մարիա Սիսոնը, ստիպված էր լքել երկիրը և հիմնավորվել Նիդերլանդներում, որը չէր խանգարում նրան գրեթե 50 տարիների ընթացքում իրականացնել Ֆիլիպինների կոմունիստական կուսակցության և Նոր ժողովրդական բանակի գործունեության ընդհանուր ղեկավարմանը «Արմանդո Լիվանագ» և «Ամադո Գերերո» կեղծանուներով։