Սերգեյ Ստեպաշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ստեպաշին
 
Կուսակցություն՝ Յաբլոկո և ԽՄԿԿ
Կրթություն՝ ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և Պետական Դումայի անդամ
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 2, 1952(1952-03-02)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Լյույշունկոու, Կվանտունյան մարզ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Կայք՝ ach.gov.ru/eng/about/chairman.php
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան), Արիության շքանշան, «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ, Medal "For Distinction in Military Service", 2nd class, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, «Հասարակական կարգի պահպանման բնագավառում գերազանց ծառայության համար» մեդալ, «Ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին» մեդալ, «Ի հիշատակ Կազանի 1000-ամյակի» մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Medal "For Impeccable Service", 1st class, «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ, «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ,
, Order of St. Seraphim of Sarov, 1st class, Order of St. Seraphim of Sarov, 2nd class,
, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ,
, Փառքի և Պատվի շքանշան,
, Stolypin Medal, 1st class, Stolypin Medal, 2nd class, մեդսալ «Պաշտպանության նախարարության 200-ամյակի առթիվ», «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա), «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա), Order of the Polar Star - Commander 1st Class, Բևեռային աստղի շքանշանի կոմանդոր, Բարեկամության շքանշան, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան, «Դիվանագիտական ծառայությունների համար» շքանշան,
, Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր, «Ազգերի համագործակցության» շքանշան,
, jubilee medal «1000th Anniversary of the Repose of Saint Prince Vladimir», Order of Jerusalem,
, Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն, Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր,
, «200 տարի ՆԳՆ Ռուսաստան» մեդալ, ,

Order of Saint Nicholas the Wonderworker?

և Ախմադ Քադիրովի անվան շքանշան

Սերգեյ Վադիմովիչ Ստեպաշին (ռուս.՝ Сергей Вадимович Степашин, մարտի 2, 1952(1952-03-02)[1], Լյույշունկոու, Կվանտունյան մարզ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 1999 թվականին կարճ ժամանակ (82 օր) ղեկավարել է Ռուսաստանի կառավարությունը։

Հակահետախուզության դաշնային ծառայության երկրորդ և վերջին տնօրենը (1994-1995 թվականներ)։ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) առաջին տնօրեն (1995 թվական)։ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար (1997-1998 թվականներ)։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար (1998-1999 թվականներ)։ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ (1999 թվականի մայիս-օգոստոս)։ Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ (2000-2013 թվականներ)։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-գնդապետ։ Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ[2]։ 2007 թվականից Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակության նախագահն է։ 2014 թվականից «բնակարանային-կոմունալ տնտեսության բարեփոխման աջակցության հիմնադրամ» պետական կորպորացիայի դիտորդական խորհրդի նախագահն է։ 2017 թվականից Ռուսաստանում «ներքին աուդիտորների ինստիտուտի» ոչ առևտրային գործընկերության խորհրդի անդամ է[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ԽՍՀՄ ՌԾՈՒ սպայի ընտանիքում։ Հայրը՝ Վադիմ Դմիտրիևիչ Ստեպաշինը ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ռազմակայանում։ Մահացել է 89 տարեկանում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Գերագույն քաղաքական ուսումնարանում (Լենինգրադ, 1970-1973 թվականներ)։
  • Հեռակա կարգով սովորել է Վ. Ի. Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայում (1981 թվական)։
  • Ավարտել է Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիայի ադյունկտուրան (1983-1986 թվականներ)։
  • Հեռակա կարգով սովորել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը կից ֆինանսական ակադեմիան (2002 թվական)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1973-1981 թվականներին ծառայել է ՆԳՆ զորքերում։ 1981-1990 թվականներին դասավանդել է Լենինյան երիտասարդության համամիութենական կոմունիստական միության ՆԳՆ բարձրագույն քաղաքական ուսումնարանում։ Պաշտպանել է «Լենինգրադի հակահրդեհային կազմավորումների կուսակցական ղեկավարումը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» թեմայով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու թեզը[4][5]։ 1987 թվականին նշանակվել է ԽՄԿԿ պատմության ամբիոնի պետի տեղակալ։

1987-1990 թվականներին բազմիցս եղել է Բաքվի, Ֆերգանի, Լեռնային Ղարաբաղի, Սուխումի «թեժ» հատվածներում։ 1990-1993 թվականին եղել է ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր, 1990 թվականին ընտրվել է ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի անդամ և գլխավորել է հաշմանդամների, պատերազմի և աշխատանքի վետերանների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության հարցերով Գերագույն Խորհրդի կոմիտեի ենթակոմիտեն։ Ռուսաստանի Գերագույն Խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Գերագույն Խորհրդի նախագահության անդամ (1991-1993 թվականներ)[6]։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի հունվար եղել է ՌՍՖՍՀ Դաշնային անվտանգության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ և Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՀՖԲ վարչության պետ[7][8]։ 1991 թվականի դեկտեմբերի 12-ին, հանդիսանալով ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի անդամ, քվեարկել է ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին բելովեժյան համաձայնագրի վավերացման օգտին[9][10]։

1992 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր եղել է ՌԴ անվտանգության նախարարի տեղակալ[11][12][13]։ 1993 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Գերագույն Խորհրդի ցրման ժամանակ մասնակցել է նախագահի և կառավարության կողմից հակամարտության լուծման «զրոյական» տարբերակի մասին բանակցություններին։ 1993 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր եղել է ՌԴ անվտանգության նախարարի առաջին տեղակալ[14][15]։

1993 թվականի դեկտեմբերից մինչև 1994 թվականի մարտ՝ հակահետախուզության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ[16]։

1994 թվականի մարտի 3-ից մինչև 1995 թվականի հունիսի 30-ը՝ ՌԴ հակահետախուզության դաշնային ծառայության տնօրեն (1995 թվականի ապրիլից՝ Անվտանգության դաշնային ծառայության)[17]։ Բուդյոնովսկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ նախագահի հրամանագրով սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից[18][19]։

1994 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «ՌԴ անվտանգության ապահովման Տեսաիրավական ասպեկտները» թեմայով[20]։

1995 թվականի ոյեմբերի 10-ին նշանակվել է ՌԴ կառավարության աշխատակազմի վարչական դեպարտամենտի պետ։ 1996-1998 թվականներին եղել է ՌԴ պաշտպանության խորհրդի անդամ։ 1997 թվականի հուլիսից մինչև 1998 թվականի մարտ՝ ՌԴ արդարադատության նախարար[21][22]։ 1998 թվականի ապրիլի 28-ին նշանակվել է ՌԴ ներքին գործերի նախարար[23]։ 1999 թվականի ապրիլի 27-ին նշանակվել է ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ՝ պահպանելով ՌԴ ներքին գործերի նախարարի պաշտոնը[24]։

1999 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՌԴ կառավարության նախագահի պաշտոնակատար[25]։ 1999 թվականի մայիսի 19-ից օգոստոսի 9-ը՝ ՌԴ կառավարության նախագահ[26][27]։ Նրա կերպարը դիտարկվել է որպես Ելցինի իրավահաջորդ, ինչի մասին ակնարկներ են հնչել «ընտանիքի» կողմից[28]։ Նրա թեկնածության համար պայքարում էր նաև Անատոլի Չուբայսը[29]։

Կառավարության նախագահի պաշտոնից հրաժարականից հետո տեղի է ունեցել հանդիպում նոր վարչապետ Պուտինի և Բորիս Նիկոլաևիչի հետ, որտեղ առաջարկվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բայց այդ ժամանակ Ստեպաշինն «այդ պաշտոնին գնալու տրամադրություն չուներ»[29]։

Նրանց ձևավորած կառավարությունը մնացել է առանց կադրային փոփոխությունների հաջորդ նախագահ Պուտինի կառավարության օրոք։

1999 թվականի դեկտեմբերի 19-ին անկտ Պետերբուրգի 209-րդ Հյուսիսային օկրուգից ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր է ընտրվել «Յաբլոկո» ընտրական միավորումից։ Ի սկզբանե փորձ էր արվում ստեղծել նախընտրական քաղաքական դաշինք, որում, Ստեպաշինից բացի, ընդգրկվեին Կիրիենկոն, Նեմցովն ու Ռիժկովը, բայց ներքին հակամարտության պատճառով չհաջողվեց։ «Յաբլոկո»-ին անդամակցել է Յավլինսկին, սակայն նախընտրական արշավի ընթացքում Ստեպաշինը գոհ չէր Գրիգորի Ալեքսեևիչի արտահայտություններից և անմիջապես հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Պուտինին, այլ ոչ թե Յավլինսկիին[29]։

2000 թվականի հունվարի 26-ից ՌԴ Պետական Դումայի անվտանգության կոմիտեի անդամ է։ 2000 թվականի փետրվարի 23-ին ընտրվել է Պետական Դումայի կոռուպցիայի դեմ պայքարի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2000 թվականի ապրիլի 26-ին ՌԴ Հաշվիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Պետդումայի պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին[29]։

2000 թվականի ապրիլի 19-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 20-ը եղել է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ[30]։

1994-1995 թվականներին եղել է ՌԴ Անվտանգության խորհրդի անդամ։ 1999 թվականին եղել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ։

2008 թվականի մայիսին առաջադրվել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի թղթակից անդամ[31]։ Ընտրությունները ուղեկցվում էին աղմկահարույց սկանդալով. բացի Ս. Վ. Ստեպաշինից, հայցորդների ցուցակում հայտնվել են ավելի քան մեկ տասնյակ պաշտոնյաներ ու գործարարներ, ինչպիսիք են Անդրեյ Բելոուսովը, Գարեգին Թոսունյանը և ուրիշներ[32][33][34][35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Председатель Ассоциации юристов России — Степашин Сергей Вадимович»։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25 
  3. «Институт внутренних аудиторов» (ռուսերեն)։ www.iia-ru.ru։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 3 
  4. Личная биографическая справка
  5. Каталог РНБ
  6. «Аргументы и факты», № 33 (1086) от 15.08.2001
  7. «Указ Президента Российской Федерации от 24.01.1992 г. № 42 «Об образовании Министерства безопасности Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  8. «Указ Президента РСФСР от 26.11.1991 г. № 234 «О руководителях Агентства федеральной безопасности РСФСР»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  9. «Бабурин С. Н. На гибель Советского Союза № 5/2006 2006 Архив | Национальные интересы»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1 
  10. V.Pribylovsky, Gr.Tochkin. Kto i kak uprazdnil SSSR
  11. «Указ Президента Российской Федерации от 24.01.1992 г. № 43 «О руководителях Министерства безопасности Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  12. «РАСПОРЯЖЕНИЕ Президента РФ от 05.10.1992 г. № 554-рп «О заместителе Министра Безопасности Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  13. «Постановление Верховного Совета Российской Федерации от 25.09.1992 г. № 3546-1 «О председателе Комитета Верховного Совета Российской Федерации по вопросам обороны и безопасности»»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25 
  14. «РАСПОРЯЖЕНИЕ Правительства РФ от 23.09.1993 N 1682-р «О ПЕРВОМ ЗАМЕСТИТЕЛЕ МИНИСТРА БЕЗОПАСНОСТИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին։ Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20 
  15. «УКАЗ Президента РФ от 21.12.1993 N 2233 «ОБ УПРАЗДНЕНИИ МИНИСТЕРСТВА БЕЗОПАСНОСТИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ И СОЗДАНИИ ФЕДЕРАЛЬНОЙ СЛУЖБЫ КОНТРРАЗВЕДКИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  16. «РАСПОРЯЖЕНИЕ Президента РФ от 21.12.1993 N 776-рп «О СТЕПАШИНЕ С. В.»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  17. «УКАЗ Президента РФ от 03.03.1994 N 444 «О С. В. СТЕПАШИНЕ»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  18. «УКАЗ Президента РФ от 30.06.1995 N 658 «О СТЕПАШИНЕ С. В.»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  19. Speakercom.ru (2015 թ․ հունիսի 15)։ «Степашин: Спецслужбы знали о возможном «походе» Басаева, но сработал русский авось»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25 
  20. Каталог РНБ
  21. «УКАЗ Президента РФ от 02.07.1997 N 670 «О МИНИСТРЕ ЮСТИЦИИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  22. «УКАЗ Президента РФ от 30.03.1998 N 312 «О СТЕПАШИНЕ С. В.»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  23. «УКАЗ Президента РФ от 28.04.1998 N 467 «О СТЕПАШИНЕ С. В.»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  24. «УКАЗ Президента РФ от 27.04.1999 N 530 «О ПЕРВОМ ЗАМЕСТИТЕЛЕ ПРЕДСЕДАТЕЛЯ ПРАВИТЕЛЬСТВА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ — МИНИСТРЕ ВНУТРЕННИХ ДЕЛ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  25. «УКАЗ Президента РФ от 12.05.1999 N 580 «О ПРЕДСЕДАТЕЛЕ ПРАВИТЕЛЬСТВА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  26. «УКАЗ Президента РФ от 19.05.1999 N 611 «О ПРЕДСЕДАТЕЛЕ ПРАВИТЕЛЬСТВА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  27. «УКАЗ Президента РФ от 09.08.1999 N 1012 «О ПРЕДСЕДАТЕЛЕ ПРАВИТЕЛЬСТВА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 9 
  28. «Интервью Степашина Познеру (07.12.2009)» 
  29. 29,0 29,1 29,2 29,3 «Сергей Степашин: Человек не должен сидеть у власти вечно»։ Сноб։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25 
  30. «Постановление Государственной Думы Федерального Собрания Российской Федерации от 20 сентября 2013 года № 2859-6 ГД «О Председателе Счётной Палаты Российской Федерации»»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23 
  31. В четверг станут известны имена новых академиков РАН Интерфакс 29 мая 2008 года
  32. Преображенский И., Рагозина Е., Шпигель М. Таких не берут в академики // Ведомости № 97 (2119), 29 мая 2008
  33. Имена кандидатов в действительные члены (академики) и члены-корреспонденты РАН Archived 2018-03-09 at the Wayback Machine. // «Поиск», № 38 (1268) от 20.09.2013
  34. Постановление Президиума РАН «Об отмене проведения Общего собрания Российской академии наук в декабре 2013 г.» № 233 от 08.10.2013
  35. «Сергей Степашин: «Я понимаю, почему Путин все больше и больше обращается к Богу»»։ https://www.business-gazeta.ru։ «БИЗНЕС Online»