Ալեքսանդր Բորտնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բորտնիկով
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1951(1951-11-15) (72 տարեկան)
ԾննդավայրՊերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան և Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինTatyana Borisovna?
Զբաղեցրած պաշտոններDirector of the Federal Security Service?
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNavalny 35?
ԵրեխաներDenis Bortnikov?
 Alexander Vasilyevich Bortnikov Վիքիպահեստում

Ալեքսանդր Վասիլևիչ Բորտնիկով (ռուս.՝ Александр Васильевич Бортников, ծնվ.՝ նոյեմբերի 15, 1951(1951-11-15), Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ, բանակի գեներալ (դեկտեմբերի 20, 2006 թվական2008 թվականի մայիսի 12-ից Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, Միջազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, ԱՊՀ երկրիների հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին համալրում է կոմերիտականների շարքերը։

1973 թվականին ավարտել է Լենինգրադի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտը։

1975 թվականին ավարտել է Մոսկվայի Ֆելիքս Ձերժինսկու անվան ԽՍՀՄ ՊԱԿ բարձրագույն դպրոցը, հենց այս ժամանակ էլ ընդունվեց ԽՄԿԿ։

1975 թվականին ավարտելով կրթությունը սկսել է աշխատել պետական անվտանգության մարմիններում։ Ծառայություն է անցել և պաշտոն զբաղեցրել ԽՍՀՄ Լենինգրադի շրջանի ՊԱԿ-ի հակահետախուզական օպերատիվ կառավարման խորհրդի ստորաբաժանման կազմում[1]։

Մինչև 2003 թվականը եղել է ԽՍՀՄ Լենինգրադի շրջանի ՊԱԿ-ի պետի տեղակալը հակահետախուզական օպերացիաների գծով[2]։

2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2004 թվականի փետրվարի 28-ը` ԽՍՀՄ Լենինգրադի շրջանի ՊԱԿ-ի ղեկավար։

2004 թվականի մարտի 2-ից` Ռուսաստանի ԱԴԾ պետի տեղակալ, Ռուսաստանի ԱԴԾ տնտեսական անվտանգության դեպարտամենտի ղեկավար։

2004 թվականի հուլիսի 11-ից` Ռուսաստանի ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության ղեկավար։

2004 թվականի հոկտեմբերին դարձել է տնտեսական ինտեգրացիայի հարցերով կառավարական հանձնաժողովի անդամ։

2005 թվականի ապրիլից դարձել է Ռուսաստանի Դաշության արտահանման հսկողության հանձնաժողովի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Взят под опеку «Коммерсантъ Власть» № 19 (772) от 19 мая 2008 г.
  2. «А. Бортников»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-21-ին։ Վերցված է 2016-10-17