Ուսամա բեն Լադեն
| Ուսամա բեն Լադեն أسامة بن محمد بن عوض بن لادن | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 10, 1957[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա[4] |
| Մահացել է | մայիսի 2, 2011[5][2][6][…] (54 տարեկան) |
| Մահվան վայր | Osama bin Laden's compound in Abbottabad, Աբոթաբադ, Պակիստան[7] |
| Գերեզման | Արաբական ծով |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | արաբ |
| Մայրենի լեզու | արաբերեն |
| Կրոն | իսլամ |
| Կրթություն | King Abdulaziz University? (1979), King Abdulaziz University? (1981), Al-Thager Model School? (1976), Բրումմանայի վարժարան և Thomas Sprigg Wootton High School? |
| Մասնագիտություն | քաղինժեներ, գործարար, ջիհադիստ և ահաբեկիչ |
| Աշխատանք | տերորիստ |
| Ամուսին | Նաջվա բեն Լադեն, Khadijah Sharif?[8], Khairiah Sabar?, Siham Sabar?[9] և Amal Ahmed al-Sadah? |
| Ծնողներ | Մուհամեդ Բին Ավադ Բեն Լադեն (հայր) Խամիլաա Ալ-ատտաս (մայր) |
| Զբաղեցրած պաշտոններ | General Emir of Al-Qaeda? |
| Անդամություն | Ալ-Կաիդա[10] |
| Երեխաներ | Աբդուլլահ, Օմար, Սաադ, Օսամա, Մուհամեդ Ալի, Խամզա |
Ուսամա բեն Մոհամեդ բեն Աուատ բեն Լադեն (արաբ․՝ أسامة بن محمد بن عوض بن لادن), մարտի 10, 1957[1][2][3][…], Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա[4] - մայիսի 2, 2011[5][2][6][…], Osama bin Laden's compound in Abbottabad, Աբոթաբադ, Պակիստան[7]), հայտնի նաև որպես՝ Ուսամա բեն Լադեն կամ Օսամա բեն Լադեն, «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից է, հայտնի է 2001 թ. սեպտեմբեր 11-ին Նյու Յորքում իրականացված հարձակումների (9-11) և բազմազան այլ ահաբեկչական գործողությունների կասկածյալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսամա Բեն Լադենը ծնվել է 1957 թվականի մարտի 10-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Եղել է միլիարդատեր Մուհամմեդ բեն Լադենի 17-րդ զավակը։ 1968 թվականին ընդունվել է Al Thagher Model School դպրոց, իսկ 1976 թվականին՝ Ջիդդայի Աբդ ալ Ազիզ թագավորի անվան համալսարան, որտեղ ուսումնասիրել է տնտեսագիտություն և պետական կառավարում։ Համալսարանում սովորելու ժամանակ Բեն Լադենը ծանոթացել է շեյխ Աբդալլահ Ազամի հետ, որի հետ ստեղծել է «Մաքթաբ ալ Խադամաթ» կազմակերպությունը։ Նպատակը արաբների հավաքագրումն էր՝ Աֆղանստանում սովետական զորքերի դեմ կռվելու համար։ 1988 թվականին Բեն Լադենը ստեղծում է «Ալ Կաիդա» (արաբերեն՝ բազա) կազմակերպությունը։ Բեն Լադենն ամուսնացած է եղել 5 անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1975 թվականին իր հորեղբոր աղջկա հետ, այնուհետ՝ ևս 3 կնոջ հետ։ Զավակների թիվը անհայտ է, տարբեր տվյալներով՝ ունեցել է 12–24 երեխա։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ սպանվել է 2011 թվականկ մայիսի 2-ի առավոտյան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա գտնվող Աբոտաբատ քաղաքում, ամերիկացի զինվորների իրականացրած հատուկ գործողությունների ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
- 1 2 Wanted Terrorist – Usama Bin Laden
- 1 2 http://www.smh.com.au/world/a-polite-confident-young-man-born-to-great-wealth-20110502-1e588.html
- 1 2 http://www.bbc.co.uk/news/world-us-canada-13256676
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Bowden M. The Finish: The Killing of Osama Bin Laden — 2012. — ISBN 978-1-61185-984-3
- ↑ https://www.news24.com/wives-of-worlds-most-wanted-man-20150429
- ↑ Ghanem N., Laden O. b., Sasson J. Growing Up bin Laden — St. Martin's Press, 2009. — P. 293. — 351 p.
- ↑ https://irp.fas.org/world/para/post.pdf
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսամա բեն Լադեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||