Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակամարտության ներկայիս քարտեզը
Հակամարտության ներկայիս քարտեզը

Սիրիական ճգնաժամ` հակամարտություն, որը սկսվել է 2011 թվականի գարնանը տեղական քաղաքացիական դիմակայություն, վերաճելով Բաշշար Ասադի վարչակարգի դեմ ապստամբության, որում ժամանակի ընթացքում ներգրավվեցին ոչ միայն տարածաշրջանի հիմնական պետությունները, այլ նաև միջազգային կազմերպություններ, ռազմա-քաղաքական խմբավորումներ և համաշխարհային տերություններ։

Հակամարտության հիմնական մասնակիցները համարվում են կանոնավոր զինվորականներն ու ռազմականացված ձևավորումները, հանդես գալով երկրում գործող նախագահ` Բաշշար Ասադի (Սիրիական արաբական բանակ, Պաշտպանության ազգային ուժեր և այլն), «չափավոր» ձևավորումները սիրիական ընդդիմություն (Սիրիական ազատ բանակ, արաբական սուննիական ցեղային ձևավորումները), քրդական ձևավորումները (Պաշտպանության ազգային ջոկատներ), ինչպես նաև տարբեր տեսակի իսլամական ու ջիհադիստական ահաբեկչական խմբավորումներ (ԻՊ, Ջաբաթ ալ Նուսրա և այլն)։

Հակամարտությունը աչքի է ընկնում կատաղի ռազմական գործողություններով, բնակավայրերի անկանոն գնդակոծումներով, մասսայական սպանություններով ու խաղաղ բնակչության դեմ բազմաթիվ ռազմական հանցագործություններով։ Իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործում է շարիաթի օրենքները, որի հետևանքով էլ հալածանքների են ենթարկվում տարբեր կրոնական փոքրամասնություններ, ինչպես նաև ավերվում են մշակութային ժառանգության օբյեկտներ։

«Իսլամական պետության» սրընթաց հարձակումներն ու Սիրիայի ու Իրաքի զգալի տարածքների գրավումը 2014 թվականի ամռանը առիթ դարձավ ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների ինտերվացիային, որոնք 2014 թվականի սեպտեմբերից ավիահարվածներ են հասցնում Սիրիայում իսլամիստների դիրքերին, ինչպես նաև զինում ու ուսուցանում են այսպես կոչված «չափավոր ընդդիմության» ջոկատներին։ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից նախագահ` Բաշշար Ասադի խնդրանքով Սիրիայում ռազմական գործողություններ են անցկացնում Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը, որոնք համակարգում են իրենց գործողությունները կառավարական զորքերի հետ։

2017 թվականը բերեց Սիրիայում իրավիճակի արմատական փոփոխություններ։ Տարվա գլխավոր արդյունքը դարձավ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումը, որը դեռ 2015 թվականին վերահսկում էր ծավալուն տարածքներ Սիրիայում ու Իրաքում։ ԻՊ-ի հիմնական ուժերի ջախջախումը թույլ տվեց Ռուսաստանին հայտարարել ռուսական ՕԴՈՒ-ի հաջող գործողությունների մասին։ Մինչդեռ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտը խաղաղություն չբերեց տարածաշրջանում` սիրիական ընդդիմությունը ու իրեն աջակցող արտաքին ուժերը ցույց տվեցին, որ չեն պատրաստվում մասնակցել երկրի հետպատերազմյան վերականգմանը, եթե երկիրը շարունակի կառավարել Բաշշար Ասադը[1]։

Սիրիայի պաշտոնական դրոշը
Դրոշ, որն օգտագործվում է ընդդիմության կողմից

Առաջին ցույցերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաասադյան գրաֆֆիտի «Բաշշարը կընկնի! (Բաշարը կհեղաշրջվի)» 2011 թ.

2011 թվականի մարտի 15` մի քանի հարյուր մարդ արձագանքեցին սոցիալական ցանցերի կոչերին ու դուրս եկան փողոց Դամասկոսում, Հալեպում, Դեր Զորում, Ալ-Հասաքայում, Դառաայում, Համայում։ Ցուցարարները պահանջում էին դադարեցնել 1963 թվականից գործող արտակարգ դրությունը, քաղբանտարկյալների ազատում, անձնական, քաղաքական ու տնտեսական ազատության վերականգնում, կաշառակերության լիկվիդացիա։ Հակակառավարական ցույցերն ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով ու մասնակիցների ձերբակալություններով[2][3]

Մարտի 16` Դամասկոսում անվտանգության ուժերն ու իշխանությունների կողմնակիցները` զինված մահակներով ցրեցին Մարժե հրապարակում` Սիրիայի ներքին գործերի նախարարության շենքի շրջանում տեղի ունեցող ցույցի մասնակիցներին, ովքեր պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին[2][4][5][6][7]։

Արյունահեղության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 18` Անցկացվեցին հակակառավարական ցույցեր, որի արդյունքում անվտանգության ուժերի հետ բախումներ տեղի ունեցան` Դամասկոսում, Դեր Զորում, Ալ-Կամիշլիում, Հոմսում, Բանիասում։ Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, չեղարկել արտակարգ դրությունը, քաղաքացիական ազատություն ու կառավարության պաշտոնյաների շրջանում համատարած կաշառակերության վերացում[8]։

Մարտի 18` սկսվեց բազմօրյա անկարգությունները Դառաայում` համանուն մարզում` Սիրիայի հարավ-արևմուտքում, Հորդանանի հետ սահմանին[9]։ Անկարգություններին աջակցում էին Սիրիայում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմից։ Արդեն առաջին օրը անվտանգության ուժերի հետ բախման արդյունքում զոհվեց երեք մարդ, ևս մեկը ավելի ուժ զոհվեց ստացած վիրավորումներից։ Նրանց թաղումը դարձավ նոր անկարգությունների պատճառ[10]։ Մարտի 20-ին ցուցարարների ամբոխը այրեցին կառավարող ԲԱԱՍ կուսակցության գրասենյակը, արդարադատության դղյակն ու մի քանի ոստիկական բաժանմունքներ և ավերեցին երկու հեռուստահաղորդակցության ընկերություն։ Անվտանգության ուժերը կրակ բացեցին ամբոխի վրա[11]։ Քաղաք տանող ճանապարհները, ինչպես նաև հենց քաղաքում տեղադրվեցին զինվորական ու ոստիկանական բլոկպոստեր։ Մարտի 22-ին ոստիկանությունը կրակ բացեց Դառաա շարժվող ցուցարարների վրա, ովքեր ցանկանում էին միանալ մնացած ցուցարարներին։ Լարվածությունը տարածվեցին Դառաայի հարևան բնակավայրերի վրա։ Մարտի 23-ի գիշերը անվտանգության ուժերը գրոհեցին ալ-Օմարի մզկիթը, որը համարվում էր ցուցարարների հենարան[12]։ Սիրիական պետական հեռուստատեսությունը ցուցադրեց զենքի պաշարները, որոնք, ինչպես հաղորդվում է հայտնաբերվել են մզկիթի մեջ գրոհի ժամանակ` հրազեն, նռնակներ, զինամթերք[13]։ ԶԼՄ-ների հաղորդմամբ այդ օրը ոստիկանության հետ բախումների հետ պատճառով զոհվել է 15 մարդ[14]։ Ցերեկը, պետական հեռուստատեսությամբ պաշտոնապես հայտարարվեց, որ Բաշշար Ասադը պաշտոնից հեռացրել է մարզի մարզպետին[15]։

Մարտի 25` ընդդիմությունը անկացրեց հերթական ցույցը։ Ամենաքիչը 20 մարդ զոհվեց Դամասկոսից հարավ գտնվող` Աս Սանամեին քաղաքում[16]։

Մարտի 26` անկարգություններ բռնկվեցին Լաթակիայում` ոստիկանությունը գնդակահարեց 2 մարդու, ովքեր փորձում էին այրել կառավարող Բաաս կուսակցության շտաբ-բնակարանը[17], սառը զենքով զինված երիտասարդական խմբավորումները հարձակում գործեցին իրավապահների վրա[18]։ Տուգասում այրեցին կառավարող կուսակցության շտաբը։ Համաներում շնորհվեց 70 քաղբանտարկյալների, ովքեր խստացված ռեժիմով իրենց պատիժը կրում էին Դամասկոսի շրջակայքում գտնվող` Սեիդնայայում[19]։

Մարտի 29` Սիրիայի կառավարությունը հրաժարական տվեց[20]։ Անցկացվեցին նախագահին աջակցող մասսայական ցույցեր երկրի ամբողջ քաղաքներում։

Ապրիլի 3` Նախագահ` Ասադը Ադել Սաֆարին նշանակեց վարչապետ[21]։

Ապրիլի 14` Կազմավորվեց նոր կառավարություն[22]։

Ապրիլի 20` Բաշշար Ասադը պաշտոնապես հաստատեց երկրում արտակարգ դրության չեղարկումը, որը արդեն գործում էր 48 տարի։ Ընդդիմությունը այդ միջոցներն անվանեց «ուշացած»[23]։

Ապրիլի 21-ին Հոմսում անհայտ մարդիկ այրունոտ հաշվեհարդար տեսան սիրիական գեներալներ` Աբո ալ-Տելլավիի և Իյադա Հարֆուշայի ընտանիքների նկատմամբ։ Իշխանությունները այս հանցագործություններում մեղադրեցին ընդդիմադիրներին, իսկ ընդդիմադիրները իշխանություններին[24]։ Մայիսից սկսած Հոմսում և քաղաքի մոտակայքում ցույցերից բացի պարբերաբար գրանցվում էին հարձակումներ, դիվերսիաներ ու սպանություններ, որոնք կատարվում էին զինված գրոհայինների կողմից։ Այսպես, մայիսի 7-ին զինված խմբավորումը հարձակվեց հենակետի վրա, ինչի արդյունքում զոհվեց 1 սպա ու 4 ոստիկան, մի քանի մարդիկ վիրավորվեցին[25]։

Հունիսի սկզբին արյունալի բախումներ տասնյակ զոհերով տեղի ունեցան` Համա, Ջիսր ալ-Շուղուր (Իդլիբի մարզ), Դեր Զոր քաղաքներում[26]։

Հունիսի 5` Օգտվելով Սիրիայում տիրող քաոսից, պաղեստինցի փախստականները փորձ կատարեցին վերադառնալ Իսրայելի կողմից օկկուպացված Գոլանի բարձունքներ[27]։

Հունիսի սկիզբ` Ջիսր ալ-Շուղուրի ճակատամարտ, որի ժամանակ, սիրիական ԶԼՄ-ների հաստատմամբ, ապստամբները սպանեցին 120 ոստիկանի։

Հուլիսի վերջին Հոմսում տեղի ունեցան առաջին բախումները կառավարական զորքերի ու ապստամբների միջև[28]։ Հուլիսի 23-ին երկու պայթյուն տեղի ունեցավ տեղի զինվորական ուսումնարանում[29]։ Հենց այդ օրը Հոմսում կանխամտածված երկաթգծերի վնասումից[30] դուրս եկավ ռելսերից ու այրվեց քաղաքացիական գնացք, զոհվեց մեքենավարը, մի քանի ուղևոր վիրավորվեց[31]։

Հուլիսի 29-ին հայտարարվեց Սիրիական ազատ բանակի ստեղծման մասին, որի մեջ մտնում էին ապստամբների կողմն անցած սիրիական բանակի նախկին զինծառայողները։ ՍԱԲ-ն հայտարարեց իր գլխավոր նպատակը` իշխանությունից հեռացնել Բաշշար ալ-Ասադին։

Հուլիսի 31-ին 142 մարդ զոհվեց Համա քաղաքում։ Սա դարձավ ապստամբությունը սկսելու հետ ամենաարյունալի մարտերից մեկը[32]

Օգոստոսի 9-ին Համա ու Բինիշ քաղաքներում սպանվեց ամենաքիչը 30 մարդ, հայտնում է Ռոյթերս գործակալությունը[33]։

Օգոստոսի 23-ին Ստամբուլում ստեղծվեց Սիրիական ազգային անցումային խորհուրդը։ Խորհուրդը պետք է փաստացի խաղար Սիրիական կառավարության դերը աքսորում, սակայն նրա գործունեությունը կախված էր անձնական ամբիցիաներից ու տարբեր ընդդիմական խմբերի առաջնորդների միջև փոխհարաբերություններից։

Օգոստոսի 25-ին Դեր Զոր քաղաքում սպանվեց 17 մարդ։ Եվրոպական Միությունն ու ՄԱԿ-ը պատրաստվում են լրացուցիչ սանկցիաներ պատժամիջոցներ կիրառել Ասադի կառավարության նկատմամբ[34]։

Օգոստոսի 27-ին ցույցեր սկսվեցին Դամասկոսում, մզկիթների մեկի մոտ ուրբաթօրյա աղոթքից հետո։ Ականատեսը Ալ-Ջազիրա հեռուստատեսության պատմեց, որ ոստիկանությունը ցույցը ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ։ Ցուցարարները սկսեցին քարեր նետել ոստիկանության ուղղությամբ, վերջիններս էլ իրենց հերթին պատասխանեցին հրազենային կրակով, վիրավորելով ութ մարդու[35]։

Սեպտեմբերի 5-ին Հոմս մուտք գործեցին սիրական բանակի ստորաբաժանումները։ Քաղաքի հին մասից մի քանի թաղամաս գրաված գրոհայինների դեմ ռազմական գործողությունների ժամանակ մինչև սեպտեմբերի 10-ը զոհվեց 8 և վիրավորվեց մի քանի տասնյակ զինծառայող[36]։

Սեպտեմբերի 13-ին Սիրիայում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները երեքշաբթի այցելեցին ընդդիմադիր ակտիվիստ` Գիյատ Մատարի հրաժեշտի արարողությանը, ով իրավապաշտպանների տվյալներով, մահացել է անազատության մեջ կտտանքներից։ Նա ձերբակալվել էր իշխանությունների կողմից սեպտեմբերի 6-ին[37][38]։

Հոկտեմբերի 18-ին կառավարական ուժերը Հոմսում անցկացրեցին հատուկ գործողություն։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, բախումների հետևանքով զոհվեց 21 մարդ (որոնց թվում կային խաղաղ բնակիչներ ու անվտանգության ուժերի աշխատակիցներ)[39]

Հոկտեմբերի 30-ին Հոմսում սիրիական բանակի ու զինված անձանց միջև բախման հետևանքով սպանվեց 20 ու վիրավորվեց սիրիական բանակի 53 զինծառայող, բացի դրանից սպանվեց 10 քաղաքացիական անձ[40]։

Նոյեմբերի 7-ի գիշերը սիրիական զորքերը մտան քաղաքի կենտրոն, ապստամբները լքեցին Բաբ Ամրո շրջանը[41]։

Նոյեմբերի 11-ին Ալ Բայադա շրջանում զինված գրոհայինների հետ բախման արդյունքում զոհվեց 2 և վիրավորվեց ևս 2 սիրիացի ոստիկան[42]։

Նոյեմբերի 28-ին Բուստան թաղամասում կառավարական զորքերը կանխեցին խոշոր ահաբեկչություն` բացահայտվեցին ու վնասազերծվեցին ռումբեր, որոնք տեղադրված էին Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ[43]

Բռնության երկրորդ ալիքը, արտասահմանյան կամավորների միացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 23` Դամասկոսում մահապարտների կողմից ղեկավարվող երկու ականապատված ավտոմեքենաներ պայթեցին Սիրիայի պետանվտանգության ուժերի շենքի մոտ[44]։ Չհաշված հարձակումը կատարողներին, զոհվեց 44 մարդ, ևս 166-ը վիրավորվեցին[45]։

Դեկտեմբերի 26` Ինչպես վկայում է հեղափոխականի վիդեոձայնագրությունը կառավարական զորքերի տանկերը Հոմսում կրակ բացեցին բնակելի տների վրա։ Տեսահոլովակում ցուցադրվում է, որ Բաբ Ամր շրջանի նեղ փողոցում պարկած են չորս խաղաղ բնակիչների այլանդակված մարմիններ, հետին պլանում ընթանում են տանկերն ու ռմբակոծում են բնակելի տները։

2012 թվականի հունվարի 6` Դամասկոսում մահապարտը պայթեցրեց ինքն իրեն։ Պայթյունի արդյուքնում զոհվեց 25 մարդ, ևս 50-ը ստացան վիրավորում[46]։

Հունվարի 11` Բաշար Ասադը Դամասկոսում ցույցի ժամանակ հայտարարեց` «Մենք հաղթանակ կտանենք դավադրության դեմ, որը ապրում է իր վերջին օրերը»[47]։ Հենց այդ օրը Հոմսում ապստամբները[48][49] ռմբակոծեցին ցուցարարներին, ովքեր դուրս էին եկե ցույցի ի աջակցություն Սիրիայի նախագահ` Բաշար Ասադի Ակրամա ալավիական թաղամասում[50]։ Արդյունքում զոհվեց 8 և վիրավորվեց 25 մարդ[51], ականանետի ականի պայթյունից զոհվեց ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի լրագրող Ժիլ Ժաքեն[52]

Հունվարի 21` Նախկին զինվորականներից կազմված ապստամբների ջոկատները, գրավեցին 120 հազ. բնակչություն ունեցող Դումա քաղաքը, որը գտնվում է Դամասկոսից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Կատաղի բախումներ են ընթանում Դեր Զորում ու Հոմսում[53]։

Փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը` Սիրիական բանակը ի պատասխան փետրվարի 3-ի Սիրիական ազատ բանակի կողմից իրականացված հարձակման, որի հետևանքով սպանվեց 10 զինվոր իրագործեց Հոմսի մի քանի շրջանների առաջին հրետանային ռմբակոծումը[54][55]։ Ռմբակոծության հենց առաջին օրը զոհվեց ավելի քան 200 մարդ։ Եվս 97 բնակիչներ սպանվեցին փետրվարի 6-ի ռմբակոծության արդյունքում։ Հարյուրավորները վիրավորվեցին։ Սիրիայի իշխանությունները սկզբում հերքեցին մասնակցությունը Հոմսի ռմբակոծությանը, գցելով տեղի ունեցածի պատասխանատվությունը իրենց հակառակորդների վրա։ Հետո նրանք հայտարարեցին, որ քաղաքում անցկացվում են «հակաահաբեկչական գործողություններ»։ Հոմսում խաղաղ բնակչության սպանությունը դատապարտեցին մի շարք միջազգային առաջնորդներ։ Բաշար Ասադի հրաժարականը, մասամբ, պահանջում էր ԱՄՆ նախագահ` Բարաք Օբաման։ Մի շարք երկրներում անցկացվեցին ցույցեր ընդդեմ Ասադի կառավարության։ Փետրվարի 4-ին հարձակում տեղի ունեցավ Աթենքի, Բեռլինի, Կահիրեյի, Քուվեյթի ու Լոնդոնի Սիրիայի դեսպանատան վրա[56]։ ՄԹ-ն ու ԱՄՆ-ին Դամասկոսից հետ կանչեցին իրենց դեսպաններին[57][58]։

Փետրվարի 10` Հալեպ քաղաքում տեղի ունեցավ երկու պայթյուն, որի արդյունքում զոհվեց 28 մարդ, ևս 235-ը վիրավորվեցին[59]։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնեց Սիրիական Ազատ Բանակը[60]։

Փետրվարի 29` Սիրիական բանակը իր վերահսկողության տակ վերցրեց Բաբ Ամր շրջանը Հոմսի կենտրոնում[61][62]։

Մարտի 13` Սիրիական իշխանությունները հայտարարեցին Իդլիբ քաղաքի գրավման մասին[63]։

Մարտի 17` Դամասկոսում երկու պայթյունների հետևանքով զոհվեց 27 մարդ, 97-ը վիրավորվեցին։ Դամասկոսում գտնվող BBC-ի թղթակցի կարծիքով, ահաբեկչությունները համարվում են վարչակարգը թուլացնելու փորձ, որը վերականգնում է երկրի նկատմամբ վերահսկողությունը[64]։

Մարտի 18` Հալեպում պայթեց ականապատված ավտոմեքենա։ Նախնական տվյալներով, երեք մարդ սպանվեց, տասյնակները վիրավորվեցին[65]։

Մարտի 19` Դամասկոսում մարտերի ժամանակ սպանվեց 80 սիրիական զինվոր[66]։

Մարտի 19-ի ցերեկը կառավարական բանակի ստորաբաժանումները անցան Դեր Զոր քաղաքի գրոհին Սիրիայի արևելքում[67]։

Մարտի 28` Սիրիական կառավարական զորքերը անցան երկրի կենտրոնում տեղակայված Քալատ ալ-Մադիկ քաղաքի ու մոտակա գյուղերի գրոհին[68]։

Մարտի 30-ի ցերեկը սիրիական կառավարական զորքերը վերսկսեցին Հոմսի բնակելի թաղամասերի ականանետա-հրետանային ռմբակոծումը[69]։

Ապրիլի 7` Agence France-Presse-ը հղում կատարելով իրավապշտպան կազմակերպությունների, տարածեց տեղեկատվություն այն մասին, որ Սիրիայում կառավարական զորքերի ու ապստամբների միջև բախումների արդյուքնում սպանվել է ավելի քան 100 մարդ, նրանցից 74-ը խաղաղ բնակիչներ[70]։

Ապրիլի 9` Սիրիայում ավելի քան 100 մարդ զոհվեց կառավարական զորքերի կողմից ապստամբների դիրքերի վրա կատարված հարձակումներից[71]։

Ապրիլի 11` Ամենաքիչը 20 միավոր զինտեխնիկա մտավ Հոմսի կենտրոնական փողոցներ։ Փաստացի դրա հետ միաժամանակ սկսվեց Ռաստան քաղաքի հրետանային ռմբակոծումը[72]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Война и мир Сирии. Восстановлению страны мешает раскол между двумя «антитеррористическими коалициями» // «Коммерсантъ», 29.12.2017
  2. 2,0 2,1 Lina Khatib, Ellen Lust. Taking to the Streets: The Transformation of Arab Activism. JHU Press ISBN 1421413132
  3. «Mid-East unrest: Syrian protests in Damascus and Aleppo». BBC. 2011 թ․ մարտի 15. Վերցված է 5 декабря 2017-ին.
  4. Iddon, Paul (30 July). «A recap of the Syrian crisis to date». Digital Journal. Վերցված է 6 декабря 2017-ին.
  5. «Syrian Security Forces Break Up Damascus Protest». Voice of America. 2011 թ․ մարտի 16. Վերցված է 06 декабря 2017-ին.
  6. «Rare protest quashed in Syria». Al Jazeera. 2011 թ․ մարտի 16. Վերցված է 06 декабря 2017-ին.
  7. Полиция в Сирии применила дубинки против демонстрантов // «Росбалт» от 16 марта 2011
  8. «In Syria, Crackdown After Protests». New York Times. 2011 թ․ մարտի 18. Վերցված է 06 декабря 2017-ին.
  9. Clanet, Christian (2011 թ․ հունիսի 10). «Inside Syria's Slaughter: A Journalist Sneaks into Dara'a, the 'Ghetto of Death'». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 5 декабря 2017-ին.
  10. Middle East unrest: Silence broken in Syria // BBC News, 19 March 2011
  11. Holliday, Joseph (December 2011). «The Struggle for Syria in 2011» (PDF). Institute for the Study of War.
  12. В Сирии убиты пятеро участников антиправительственных выступлений // LENTA.RU, 23 марта 2011
  13. «15 killed in clashes in southern Syria». Chicago Sun-Times. 2011 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 13 декабря 2017-ին.
  14. В противостояниях сирийской полиции и манифестантов в Даръа 23 марта погибли 15 человек — оппозиция // ISLAM.RF от 24 марта 2011
  15. Президент Сирии уволил губернатора мятежного города // LENTA.RU от 23 марта 2011
  16. «Сирийская армия начала штурм двух городов». Lenta.ru. 11 апреля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  17. Два человека были застрелены при попытке поджечь отделение партии «Баас» в сирийском городе Латакия
  18. Дамаск подтвердил гибель 12 человек в Латакии
  19. В Туфасе сирийские мятежники сожгли здание горкома правящей партии
  20. «Правительство Сирии ушло в отставку». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  21. «Президент Сирии назначил нового премьер-министра». Lenta.ru. 3 апреля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  22. «Сирия получила новое правительство». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  23. «В Сирии отменен режим чрезвычайного положения». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  24. Двух сирийских генералов с семьями порезали на куски
  25. В некоторых районах Сирии вспыхнули акции протеста Արխիվացված 2014-01-07 Wayback Machine // «Синьхуа» от 7 мая 2011
  26. «Syria unrest: 'Deadly clashes' in Jisr al-Shughour». Bbc.co.uk. 2011 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  27. «Прорыв» превратился в бойню
  28. Сирийские войска продолжают операции в городе Хомс // «Радио Свобода» от 22 июля 2011
  29. Взрывы прогремели в военном училище в сирийском Хомсе, количество пострадавших неизвестно Արխիվացված 2014-01-07 Wayback Machine // «Синьхуа» от 23 июля 2011
  30. Срочно: В Сирии в результате атаки перевернулся поезд, погиб его машинист Արխիվացված 2014-01-07 Wayback Machine // «Синьхуа» от 23 июля 2011
  31. В Сирии совершён теракт против поезда, перевозившего горючее Արխիվացված 2014-01-07 Wayback Machine // «Синьхуа» от 15 января 2012
  32. «Что происходит в Сирии?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  33. «Syria pursues army offensive despite Turkish talks». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  34. Syrian tanks 'resume shelling' eastern town, Al Jazeera English
  35. «В Сирии силы безопасности открыли огонь по мятежникам». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  36. Сирийские войска штурмуют мятежный Хомс // «Вести» от 10 сентября 2011
  37. «Послы США и Франции участвовали в прощании с сирийским активистом». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  38. 11 September 2011 (2011 թ․ սեպտեմբերի 11). «Urgent – Syria: Death in detention of activist Ghiyath Matter, Fear for the life of fellow activist Yahya Sharbaji». Supportkurds.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  39. Более 20 человек погибли при столкновениях в Сирии — правозащитники // РИА «Новости» от 18 октября 2011
  40. Бои армии Сирии с оппозиционными военными унесли жизни 20 солдат // РИА «Новости» от 30 октября 2011
  41. Сирийские власти ввели войска в Хомс
  42. .Столкновения происходят в Сирии, двое полицейских погибли // РИА «Новости» от 11 ноября 2011
  43. Сирия // «Зарубежное военное обозрение», № 1 (778), 2012. стр.101
  44. «В Дамаске взорвали штаб-квартиру спецслужбы». Lenta.ru. 23 декабря 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  45. Боевики в сирийском Туфасе подожгли здание горкома правящей партии
  46. Теракт в Дамаске унес жизни 25 человек, Взгляд
  47. Президент Сирии впервые за все время беспорядков выступил на митинге
  48. «Гражданская война в Сирии». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  49. Le Figaro — Flash Actu : Gilles Jacquier aurait été victime d’une bavure des insurgés(ֆր.)
  50. Французский журналист Жиль Жакье был убит в январе в Сирии из-за взрыва снаряда, выпущенного оппозиционерами // ИТАР-ТАСС от 18 июля 2012
  51. В сирийском городе Хомс боевики напали на демонстрацию. Есть погибшие, среди них журналист France 2
  52. Gilles Jacquier, un journaliste courageux au plus près des gens — francetv info
  53. Сирийские повстанцы захватили пригород Дамаска
  54. «'Hundreds of casualties in Syria's Homs' in army assault on Syria's Homs». Al Jazeera. 2011 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  55. «Syria Live Blog». Al Jazeera. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.
  56. «protesters stormed Syrian embassies in Athens, Berlin, Cairo, Kuwait and London»
    «Syria mourns "horrific massacre" in Homs». DAWN. Agence France-Presse. 2012 թ․ փետրվարի 4. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.(չաշխատող հղում)
  57. Хомс: обстрелы днем, похороны по ночам
  58. Syria crisis: Fear and abandonment in under-fire Homs
  59. «Сирийская оппозиция запуталась в ответственных за теракт в Алеппо». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  60. «Сирийские повстанцы стоят за взрывами в Алеппо». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  61. Сирийская армия начала наступление на Хомс
  62. Сирийская армия взяла под контроль город Хомс
  63. Сирийские власти заявили о захвате города Идлиб. Lenta.ru (13.03.2012)
  64. «В результате взрыва автомобиля в Алеппо есть убитые» (ռուսերեն). BBC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  65. «Взрыв в сирийском городе Алеппо: трое погибших, десятки раненых» (ռուսերեն). News.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  66. «В боях в Дамаске убиты 80 сирийских солдат». Lenta.ru. 19 марта 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  67. «Сирийская армия начала штурм приграничного с Ираком города». Lenta.ru. 19 марта 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  68. «Сирийские войска начали штурм очередного города». Lenta.ru. 28 марта 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  69. «Сирийская артиллерия возобновила обстрел «освобождённого» Хомса». Lenta.ru. 30 марта 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  70. «В годовщину создания партии Асада в Сирии убито 100 человек». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  71. «В Сирии за день убиты более 100 человек». Lenta.ru. 9 апреля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  72. Сирийская армия приступила к выполнению мирного плана штурмом двух городов