Սիրիայի ազատ բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրիայի ազատ բանակ
արաբ․՝ الجيش السوري الحر‎‎
Տեսակզինված կազմակերպություն և ահաբեկչական կազմակերպություն
ՂեկավարAbdul Ilah Al-Bashir?, Salim Idris? և Riad al-Asaad?
Գործունեության տարածք Սիրիա
Ստեղծման տարեթիվհուլիսի 29, 2011
 Free Syrian Army Վիքիպահեստում

Սիրիայի ազատ բանակ (Սիրիական ազատ բանակ, կրճատ` ՍԱԲ, արաբ․՝ الجيش السّورِيّ الحُرّ‎‎, լատիներեն տառադարձությամբ` alĢʌiŝ alSuri alĦỽȓ, տառադարձությամբ՝ Ալ-ջեյշ աս-սուրի ալ-հուր, անգլ.՝ Free Syrian Army, անգլերեն հապավում՝ FSA), Սիրիայում գործող խոշորագույն զինված խմբավորումներից մեկը[1], որը զինված պայքար է մղում Սիրիայի իշխանությունների դեմ, որն էլ գլխավորում է նախագահ Բաշշար ալ-Ասադը;

ՍԱԲ-ի կազմավորման մասին հայտարարվեց 2011 թվականի հուլիսի 29-ին, երբ դասալիք սպաները գնդապետ Ռիյադ Ալ-Ասադի գլխավորությամբ լուսաբանեց տեսագրություն, որտեղ Սիրիայի բանակի զինծառայողը անցնում է իրենց կողմը[2]։ Ներկա պահին ՍԱԲ-ի Բարձրագույն զինվորական խորհուրդը գլխավորում է Սիրիայի զինված ուժերի նախկին բրիգադային գեներալ Իդրիս Սալիմը, սակայն կազմակերպությունը փաստացի ունի դաշտային հրամանատարներ, այս դեպքում Իդրիսին կարելի է համարել ոչ թե զինվորական առաջնորդ, այլ կազմակերպության նախագահ[3][4]։

ՍԱԲ-ն ունի հովանոցաձև կառուցվածք և բաղկացած է գրավված տարածքներում գործող փոքր խմբավորումներից։ «ՍԱԲ» անվանումը հաճախ օգտագործվում է սիրիական բանակի դեմ պայքարող ուժերի համար[4]։ Թվաքանակը 2013 թվականին կազմում էր 30-50 հազար մարդ[1], խմբավորման տվյալներով 2013 թվականի հունիսին կազմակերպությունն ունեցել է մոտ 80 հազար զինյալ[3]։

ՍԱԲ-ի անդամների մեծամասնությունը հանդիսանում են սունի արաբներ, միաժամանակ խմբավորման մեջ գործում են քրդական[5], թուրքմնենական[6], պաղեստինյան[7][8] և լիտվական[9] խմբավորումներ։ ՍԱԲ-ի անդամ են նաև լիբանանցի, թունիսցի, սաուդցի և այլ ազգի ներկայացուցիչներ[10]։

Չնայած Մուսուլման եղբայրների դոմինացիային Սիրիայի ազատ բանակը համարվում է սիրիական ընդդիմության «մեռած» մաս, այնպես ինչպես նրա քաղաքական ներկայացուցիչ սիրիական կոալիցիան։ Չափավոր և արամատական իսլամիզմի միջև եղած հակասությունները հաճախ հանգեցնում են զինված բախումների[11][12]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունն առաջին անգամ երևացել է վիդեոհաղորդագրության մեջ 2011 թվականի հուլիսի 29-ին, տեսագրության մեջ երևում էր, թե ինչպես էին սիրիացի զինծառայողները համալրում ՍԱԲ-ի շարքերը[13]։ Սեպտեմբերի 30-ին ՍԱԲ-ը ակտիվացել է Ալ-Ռասթան քաղաքի մոտակայքում (Հոմսից 20 կմ հյուսիս)[14]։

Որոշ ժամանակ ՍԱԲ-ին զուգահեռ գործում էր նաև «Ազատ սպաների շարժումը»։ Բայց այն բանից հետո, երբ դրա հիմնադիր փոխգնդապետ Հուսեյն Հարմուշը ձերբակալվել է Սիրիայի հատուկ ծառայությունների կողմից և ուղարկվել Թուրքիա, երկու կազմակերպությունները որոշում են ընդունել միանալ[15]։

2011 թվականի նոյեմբերի 16-ին ՍԱԲ-ի զինյալները հարձակվել են Դամասկոսում գտնվող Սիրիայի ՌՕՈւ-ի հետախուզական ծառայության կառույցների վրա, դրանց վրա կրակ բացելով ականանետներով և գնդացիրներով[16]։

2012 թվականի փետրվարի 8-ին տեղեկություն է ստացվել, որ սիրիական հատուկ նշանակության զորքերը Թուրքիայի սահմանին ձերբակալել են ՍԱԲ-ի առաջնորդին[17]։ Մի քանի շաբաթ առաջ սիրիական իշխանությունները սպանել էին խմբավորման հրամանատարներից դասալիք գնդապետ Հուսեյն Հարմուշին[18][19]։

Հակասական տեղեկություններ էին ստացվում, որ ՍԱԲ-ը մասնակցություն է ունեցել 2012 թվականի փետրվարի 10-ին Հալեպում տեղի ունեցած ահաբեկչություններին[20], որի արդյունքում մահացել էր 28 մարդ[21]։ ՍԱԲ-ը գլխավորել է գնդապետ Արեֆ Համուդը, որը գտնվում է Թուրքիայում[22]։

Փետրվարի 14-ին Հոմս քաղաքի Բաբ Ամր թաղամասում կառավարական ուժերը շրջափակման մեջ վերցրին ՍԱԲ-ի ջոկատներից մեկին[23]։

Ապրիլի 2-ին ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի Սաուդյան Արաբիայի և Քաթարի ֆինանսական միջոցներով ՍԱԲ-ը սկսեց իր զինվորներին և սպաներին գումար վճարել[24]։

Հունիսի 4-ին Սամի ալ-Քուրդին հայտնեց, որ Սիրիայի ազատ բանակը չի համաձայնվել կնքել հրադադար[25]։

Հուլիսի 13-ի գիշերը տարբեր սիրիական ընդդիմադիր կազմակերպություններ հայտնեցին, որ Տրեմսում տեղի ունեցած հրաձգության հետևանքով Սիրիայի կառավարական ուժերի կողմից սպանվել է տարբեր տվյալներով 100-ից 200 մարդ։ Սակայն արդեն ցերեկը ՍԱԲ-ի զինյալներից մեկը Ֆրանս Պրեսի հետ զրույցում հայտարարեց, որ հրաձգության հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը չի գերազանցում 7 մարդը։ Մնացած զոհերը եղել են ՍԱԲ-ի անդամներ[26]։ Կանոնավոր բանակից մնաց 25 արբանյակային հեռախոս, 65 ինքնաձիգ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ, 9 նռնականետ[27]։

Հուլիսի 16-ին ՍԱԲ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ տեղի ժամանակով 20:00-ին սկսվեցին մասսայական գրոհներ կառավարական զորքերի վրա[28]։ Գործողությունն ստացավ «Դամասկոսյան հրաբուխ և սիրիական երկրաշարժ» անվանումը։ Հուլիսի 17-ին Դամասկոսում ապստամբություն բարձրացնելու կոչով հանդես եկավ Մուսուլման եղբայրներ կազմակերպությունը[29]։

Հուլիսի 18-ին Դամասկոսում Սիրիայի Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացան պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիխան, անվտանգության հարցերով նրա տեղակալ, ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ասեֆ Շուկաթը (նա Սիրիայի նախագահի փեսան էր) և փոխնախագահի օգնական Հասան Թուրքմանին[30]։ Facebook կայքի միջոցով ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա վերցրեց «Լիվա ալ-Իսլամ» խմբավորումը։ Միաժամանակ ահաբեկչությանը ՍԱԲ-ի մասնակցության մասին հայտնեց ՍԱԲ-ի ներկայացուցիչ գնդապետ Քազիմ Սաադուդդինը։ Բացի այդ Սաադուդդինը հավաստիացնում էր, որ ահաբեկչությունը կատարվել է սիրիական իշխանությունների կարգադրությամբ[31]։

Հուլիսի 19-ին ՍԱԲ-ի ապստամբ սպաներից մեկը YouTube-ում վիդեոհաղորդագրության միջոցով հայտնեց որ երեքշաբաթյա մարտերից հետո նրանց հաջողվել է գրավել Ազզազ քաղաքը, որը անմիջականորեն մոտ է թուրքական սահմանին։ Տեսագրության մեջ ասվում է, որ այրվել ու ոչնչացել է կառավարական ուժերի 20 հատ զրահատեխնիկա[32]։

Հուլիսի վերջին գեներալ Մուստաֆա ալ-Շեյխը ասաց, որ ՍԱԲ-ի համար մեծ նշանակություն ունեն Հալեպը և Բենգազին ասելով, որ «եթե այս քաղաքները գրավվեն ՍԱԲ-ի կողմից, մենք հարևան Թուրքիայի օգնությամբ կարող ենք անհրաժեշտ կերպով զինել մեր զինվորներին»[33]։

2012 թվականի սեպտեմբերին ՍԱԲ-ի ծայրահեղականները Հոմսի Գասսանիա թաղամասում, որտեղ բնակչությունը քրիստոնյա է, սպանել են 5 բնակիչ, իսկ 17 բնակիչ գերեվարվել է[34]։

2015 թվականի դեկտեմբերի 21-ին ՍԱԲ-ը իր վրա է վերցրել Սամիր Կունտարի սպանությունը[35]։

2017 թվականի մայիսի 19-ին Նավա քաղաքում գտնվող ՍԱԲ-ի շտաբում բարձր պայթյուն է որոտում։ Պարզվեց, որ Նավայի ռազմական խորհրդի առաջնորդ Աբու ալ-Ձեն Կասսեմայի հրամանատարական կենտրոն էր ներխուժել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման մահապարտ ահաբեկիչը։ Պայթյունից հետո տեղեկություն ստացվեց ՍԱԲ-ի մի քանի հրամանատարների զոհվելու մասին[36]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍԱԲ-ը գլխավորապես կազմված է սունիներով, որոնք ցնցումների սկսելուց հետո դասալիք դարձան և լքեցին սիրիական բանակը, բացի այդ, ՍԱԲ-ը անընդհատ համալրվում է Լիբանանից, Իրաքից և Թունիսից ժամանած ջիհադիստներով[37]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերին խմբավորման զինյալները առևանգեցին Ուկրաինայի քաղաքացի՝ լրագրող Անխար Կոչնևին, որի ազատության համար պահանջեցին փրկագին (50 մլն ԱՄՆ դոլլար)։ 2012 թվականի դեկտեմբերին նրանք խոստացան մահապատժի ենթարկել գերուն կապված այն բանի հետ, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն ակտիվություն դրսևորելու կոչով դիմել էր պաշտոնական Դամասկոսին, ինչպես նաև ՍԱԲ-ը կոչ արեց սպանել Սիրիայի տարածքում գտնվող ռուսներին, ուկրաինացիներին և իրանցիներին[38]։ Հետագայում խմբավորումը առևանգեց նաև երկու ռուսի և իտալացու, որոնց ազատության համար ևս պահանջեցին փրկագին[39]։

Աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍԱԲ-ի զենքը մատակարարվել է Սաուդյան Արաբիայի բանակի պահեստային միջոցներից, այն ուղարկվում էր Ադանայի օդանավակայանից։ Կապի միջոցները ուղարկվում էին Ֆրանսիայից։

2012 թվականի ամռանը Թուրքիան 20 Շարժական զենիթահրթիռային համակարգեր է մատակարարել ՍԱԲ-ին[40]։ Պետք է նշել, որ հենց այդ ժամանակահատվածում Սիրիայի ռազմաօդային ուժերը լուրջ կորուստներ են կրել՝ օգոստոսից հոկտեմբեր ժամանակահատվածում ամենաքիչը խփվել են 6 ինքնաթիռ և 4 ուղղաթիռ[41]։

ԱՄՆ-ն բացահայտ աջակցում է ՍԱԲ-ին։ Նրանց կողմից պարբերաբար ՍԱԲ-ին մատակարարվում էր BGM-71 (հակատանկային հրթիռային համակարգ), իսկ այս ամենը փոխանցվում էր ուղղակիորեն Վաշինգտոնից[42]։ ՍԱԲ-ը հաճախ հայտնել է, որ իրենց չեն բավարարում հակատանկային հրթիռային համակարգերը[43][44]։

ՍԱԲ-ի համար հիմնական վտանգ էր ներկայացնում 4-րդ մեքենայացված դիվիզիան, որի հրամանատարն էր Մահեր Ասադը, այն ուներ մոտ 25 հազար պայմանագրային զինվոր, որոնք սպառազինության մեջ ունեին հարվածային ուղղաթիռներ և վերջին մոդելի ռուսական տանկեր[43]։ Նաև խմբավորումը խուսափում է սիրիական հատուկ ջոկատայնինների գնդերի և Ազգային գվարդիայի դիվիզիաների հետ ուղղակի բախումներից[43]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սիրիայի ազատ բանակը հայտարարում է շարիաթի կողմնակիցների վրա վերահսկողություն հաստատելու մասին
  2. «Free Syrian Army Founded by Seven Officers to Fight the Syrian Army». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  3. 3,0 3,1 Freedom fighters? Cannibals? The truth about Syria’s rebels
  4. 4,0 4,1 The Structure and Organization of the Syrian Opposition
  5. Defying Common View, Some Syrian Kurds Fight Assad
  6. Turkmen in joint battle 'for Syria democracy'
  7. Սիրիացի աբստամբները պաղեստինցիներից կազմված խմբավորումներ են կազմավորում
  8. Syrian rebels arm Palestinians against Assad
  9. «Druze preachers in Swaida urge defections». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  10. «Lebanese join the Free Syrian Army's struggle». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  11. В Сирии продолжаются столкновения между группировками боевиков
  12. «Боевики-исламисты отбили у «Свободной сирийской армии» г. Аазаз на сирийско-турецкой границе». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  13. Landis, Joshua (2011 թ․ հուլիսի 29). «Free Syrian Army Founded by Seven Officers to Fight the Syrian Army». Syria Comment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Бои за Растан: «Свободная армия Сирии» против войск Асада
  15. Cracks in the army
  16. «Свободная армия Сирии» атаковала окраину Дамаска
  17. «В Идлибе задержан глава Свободной сирийской армии». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  18. «В Сирии казнен полковник — основатель Сирийской Свободной Армии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  19. «Как Асаду продали основателя Сирийской Свободной Армии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  20. «Свободная Армия» пришла освободить сирийцев от жизни
  21. Сирийская оппозиция запуталась в ответственных за теракт в Алеппо
  22. «Свободная сирийская армия атаковала второй по величине город страны: убиты 25 человек и 175 ранены». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  23. Армия Асада возобновила артобстрел сирийского Хомса
  24. Саудовская Аравия и Катар платят зарплату солдатам Свободной сирийской армии, Росбалт
  25. Сирийская свободная армия больше не желает следовать плану Аннана | Сирия | РИА Новости
  26. Сирийская оппозиция признала, что почти все убитые в Тремсе — боевики, ria.ru, 13/07/2012
  27. Сирия: в районе Тремсе закончена спецоперация // warsonline.info, 14.07.2012
  28. Повстанцы объявили о «полномасштабном наступлении» на позиции Асада // km.ru, 17.07.2012
  29. В Сирии повстанцы захватили два города в провинции Хомс // glavred.info, 17.07.12
  30. «Смертник взорвал главу Минобороны Сирии и его зама». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  31. Сразу две группировки взяли на себя ответственность за теракт в Дамаске // interfax.ru, 18 июля 2012
  32. Долгий бой за сирийский город закончился победой повстанцев(չաշխատող հղում) // bcm.ru, 20.07.2012
  33. Алеппо — это наш Бенгази, отсюда мы будем восстанавливать Сирию, La Repubblica, Пьетро Дель Ре
  34. Гассания, неподалеку от Хомса, 5 сентября 2012
  35. «Свободная сирийская армия» взяла на себя ответственность за ликвидацию Кунтара, newsru.co.il, 21.12.2015
  36. «Сирия новости: ИГ ведет огонь по жителям Дейр эз-Зора, смертник атаковал штаб ССА в Даръа | Новости». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  37. Сирийскую оппозицию проконсультировали по вопросам свержения, kommersant.ru
  38. Сирийские боевики обещают казнить украинку, чтобы опозорить Украину. — РИА Новости — Украина, 13 декабря 2012 года.
  39. Сирийский оппозиционер назвал граждан РФ «законной целью боевиков» // РИА Новости — Украина, 19 декабря 2012
  40. СМИ: Турция передала оппозиции Сирии первую партию зенитно-ракетных комплексов // rosbalt.ru
  41. Сирийская революция // skywar.ru (Ստուգված է 18 Հոկտեմբերի 2012)
  42. Сирийские боевики надеются победить Асада американским оружием, которое уже начали получать // RT
  43. 43,0 43,1 43,2 Сирийские повстанцы пообещали взять под контроль химическое оружие // Lenta.ru
  44. Башар Асад получил предвыборную передышку, Газета «Коммерсантъ», № 130 (4915), 18.07.2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիայի ազատ բանակ» հոդվածին։