Տառադարձություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տառադարձություն, որևէ լեզվի բառերի արտասանության գրանցումը մեկ այլ լեզվի այբուբենով կամ ընդունված պայմանական նշաններով։ Տարբերում են գիտական և գործնական տառադարձություն։ Առաջինն իր բնույթով միջազգային է և կիրառվում է գիտական ամսագրերում, գրքերում, իսկ երկրորդը՝ ազգային է, այսինքն՝ հիմնված է տվյալ լեզվի այբուբենի վրա, առանց լրացուցիչ նշանների կամ նոր տառերի օգտագործման գործածվում է գեղարվեստական գրքերում, լրագրերում, ամսագրերում այլ լեզուների անձնանունների, տեղանունների և չթարգմանվող իրակությունների (ռեալիա) տառադարձման համար։ Գիտական տառադարձություն լինում է՝ 1․ հնչյունային կամ նեղ, որի դեպքում տրվում է բառի ըստ հնարավորին ճշգրիտ արտասանությունը, ընդ որում նշվում են շեշտը և հնչույթների դիրքային տարբերությունները, և 2․ հնչույթային կամ լայն, որով տրվում է բառի հնչույթային կազմը։ Հնչյունային տառադարձություն նըշվում է քառակուսի, հնչույթայինը՝ շեղ փակագծերով։ Հնչյունային տառադարձությամբ ատյան բառը կունենա at‘yan, հնչույթային տառադարձությամբ՝ atyan տեսքը։ Սովորաբար տառադարձության հիմքում ընկած է որևէ տարածված լեզվի, ավելի հաճախ՝ լատինական այբուբենը։ Հայերենի գիտությունների տառադարձության համակարգը մշակել է Հ․ Հյուբշմանը՝ լատինական, այբուբենի հիման վրա, դիակրիտիկ նշանների հավելումով, այնուհետև այն կատարելագործել են Ա․ Մեյեն և Է. Բենվենիստը [Հյուբշման-Մեյե-Բենվենիստի (ՀՄԲ) համակարգ]։ Ասոցիացիայի (ՄՏԱ) մշակած գիտական՝ հայերենին հարմարեցված։ Այսպես, օրինակ, հայերեն Քոչար ազգանունը գիտական տառադարձությամբ կլինի՝ ՀՄԲ-ով՝ K‘ocar, ՄՏԱ-ով՝ Khotshar, գործնական տառադարձությամբ այն կլինի՝ ռուսերեն Кочар, անգլերեն Kochar, ֆրանսերեն Kotchar, գերմաներեն Kotschar, իտալերեն Khotchar։ Տառադարձություն պետք է տարբերել գրադարձությունից, որի դեպքում նկատի է առնվում բառի գրությունը և ոչ թե արտասանությունը (օրինակ, Մկրտիչ բառի տառադարձումը կլինի МэкэгШ, իսկ գրադարձումը՝ Mkr- tic*)։ Հայերենի բարբառների հնչյունները ճիշտ գրանցելու նպատակով Աճառյանը մշակել է բարբառագիտական տառադարձություն, որ հիմնված է հայերեն այբուբենի վրա 4 լրացուցիչ նշանների օգտագործմամբ։ Այսպես, ա նշանակում է առաջնային ստորին բարձրացման ձայնավոր, ա․՝ առաջնային վերին բարձրացման շրթնայնաոցած ձայնավոր, ա՝ շրթնայնացած ա․ բ, գ՝, դ՝՜ արտահայտում են շնչեղացած բ, Գ․ Դ- Գյ, Կ1» Ք]4 քմայնացած գ, կ, ք․ կ՝ կոկորդային խուլ պայթական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 591