Էմիլ Բենվենիստ
| Էմիլ Բենվենիստ ֆրանսերեն՝ Émile Benveniste | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 27, 1902[1][2][3][…] |
| Ծննդավայր | Հալեպ, Օսմանյան կայսրություն[4] |
| Մահացել է | հոկտեմբերի 3, 1976[1][2][5][…] (74 տարեկան) |
| Մահվան վայր | Վերսալ, Ֆրանսիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի համալսարան |
| Մասնագիտություն | լեզվաբան, լեզվի սոցիոլոգիա և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Կոլեժ դե Ֆրանս[6] և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7][8], Լինչեի ազգային ակադեմիա[9], Société de Linguistique de Paris? և Լեհական գիտությունների ակադեմիա |
Էմիլ Բենվենիստ (ֆրանսերեն՝ Émile Benveniste, մայիսի 27, 1902[1][2][3][…], Հալեպ, Օսմանյան կայսրություն[4] - հոկտեմբերի 3, 1976[1][2][5][…], Վերսալ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի լեզվաբան, իրանագետ, հայագետ։ Աշակերտել է Անտուան Մեյեին։
Զբաղվել է հնդեվրոպական հիմք լեզվի նախապատմության և կառուցվածքի հնագույն տարրերի ուսումնասիրությամբ։ Մեծ վաստակ ունի հատկապես կոկորդայինների վարկածի հիմնավորման ասպարեզում։ Գլխավոր աշխատություններն են՝ «Սոգդերենի քերականության փորձ» (հ․ 1–2, 1914–29), «Հնդեվրոպական անվանական բառակազմության ծագումը» (1935), «Գործողի և գործողության հնդեվրոպական անունները» (1948), «Օսերենի ուրվագծեր» (1959), «Խեթերեն և հնդեվրոպերեն» (1962), «Ընդհանուր լեզվաբանության պրոբլեմները» (1966)։ Դրանցում և իր հայագիտական հոդվածներում Բենվենիստը առաջ է քաշել հայոց լեզվին վերաբերող մի շարք հարցեր (օրինակ՝ գրաբարի ձայնեղների շնչեղության հարցը), կատարել բազմաթիվ դիտողություններ, տվել կարևոր ստուգաբանություններ։ 1960-ին ձեռնարկել է «Հանդես հայագիտական ուսումնասիրությունների» («Revue des etudes Armeniennes») վերահրատարակումը (տարեկան մեկ՝հատոր)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 3 4 մահվան վկայական — P. 7.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ www.aibl.fr (ֆր.)
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Բենվենիստ» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 396)։ |