Գրադարձություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրադարձությունը որևէ գրի՝ այբուբենի վերարտադրությունն է՝ փոխարկումը մի այլ այբուբենով, երբ որ մեկ գրի համակարգի յուրաքանչյուր նշանը (կամ նշանների հերթականությունը) փոխարկվում է ուրիշ գրի համակարգի նույն նշանով (կամ նշանների հերթականությամբ)։ Օրինակ՝ ռոմանականացումը՝ ոչ լատինատառ գրերի վերարտադրությունն է՝ ընդլայնված լատինական այբուբենով՝ հնչյունատարբերիչ նշանների և տառակապակցությունների օգտագործմամբ։

Գրաֆիկական փոխարկումը լինում է 4 տեսակների՝

  1. մեկ նշանը՝ մեկ նշանով.
  2. մեկ նշանը՝ նշանների հերթականությայմբ.
  3. մի քանի նշանների հերթականությունը՝ մեկ նշանով.
  4. մի քանի նշանների հերթականությունը՝ մի քանի նշանների հերթականությամբ, որոնք չեն համապատասխանում յուրաքանչյուրն առանձին-առանձին փոխարկված նշաններին։