Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուխոյ Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչը
2 ՛՛Սուխոյ՛՛ Սու-25 գրոհիչները Լաթակիայի նահանգի Բասիլ Ալ-Ասադ միջազգային օդանավակայանում

Ռուսաստանի ռազմական գործողությունը Սիրիայում անցկացնում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը 2015 թ․ սեպտեմբերի 30-ից։ Օդուժի հարվածները հասցնում է Բասիլ Ալ–Ասադի անվան Խմեյմիմ միջազգային օդանավակայանում տեղակայված Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ–ի խմբավորումը, որը կազմված է ռմբակոծիչներից (Սու-24) և գրոհիչներից (Սու-25), որոնք գործում են կործանիչների (Սու-30) պաշտպանության ներքո, ինչպես նաև Մի-24 և Մի-8 ուղղաթիռներից։ Ռազմագործողությանը մասնակցում են նաև Ռուսաստանի հեռահար օդուժի՝ Ռուսաստանում բազավորված ինքնաթիռները։

Սուխոյ Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչը
Սուխոյ Սու-25 գրոհիչ-ռմբակոծիչը
Ռուսական օդուժի Սուխոյ Սու-30ԼԼ կործանիչ ինքնաթիռը` թռիչքուղու վրա
Միլ Մի-24 հարվածային ուղղաթիռը

Խմեյմիմ ավիաբազայի պահպանություննն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի ծովային հետևակի և դեսանտայինների ստորաբաժանումները, հատուկ նշանակության խումբը, ՀՕՊ համակարգը, ինչպես նաև Միջերկրական ծովում գտնվող Ռուսաստանի Դաշնության Ռազմածովային նավատորմի նավերը։ Նպատակակետերի հրթիռակոծումներ են կատարվել նաև Ռուսաստանի Դաշնության Ռազմածովային նավատորմի Կասպիական նավատորմիղի թևավոր հրթիռներով։

Օպերացիայի նախապատրաստումը և սանկցիավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. օգոստոս — սեպտեմբերին հաղորդումներ հայտնվեցին Սիրիայում Ռուսաստանի ՌԾՆ-ի նյութատեխնիկական ապահովման 702-րդ կետի համալրման և ուժեղացման մասին[1][2]։ Տեղեկություններ հայտնվեցին նաև Ռուսաստանի Դաշնային Խորհրդի կողմից Սիրիայում ռուսաստանյան զորքերի օգտագործման հնարավոր սանկցիավորման մասին, եթե նույնիսկ ԱՄՆ-ն հրաժարվի ուժերի միավորման առաջարկությունից[3]։ Ռուսաստանյան ղեկավարությունը նման հարցման պլանը ժխտում էր[4][5]։ Ըստ Reuters լրատվական գործակալության տեղեկությունների՝ Սիրիայում կոնֆլիկտին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելիս կարևոր դեր է խաղացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ԻՀՊԿ-ի գեներալ Քասեմ Սուլեյմանիի գաղտնի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Ռուսաստանի ղեկավարության հետ[6]։ Ինքը գեներալը ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո էր։ Ըստ Bloomberg հրատարակության տվյալների՝ Սիրիայում ռազմական գործողությունների նախաձեռնողներն են եղել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։ Սիրիական պատերազմին միջամտելու հնարավորությունը ռուսաստանյան ղեկավարությունը սկսել է դիտարկել 2015 թ. օգոստոսին[7]։

2015 թ. սեպտեմբերի 30ին ՌԴ Դաշնային խորհուրդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնություն տվեց՝ օգտագործելու Ռուսաստանի Զինված Ուժերը Սիրիայում։ Ընդ որում՝ խոսքը վերաբերվում էր ռազմաօդային ուժերի կիրառման մասին՝ նպատակ ունենալով օդից օգնություն ցուցաբերելու Սիրիայի ցամաքային զորքերին։ Ռազմական օգնության ասին պաշտոնական խնդրանքով Ռուսաստանին դիմեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը[8]։

Ներգրավված ուժերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանյան Օդատիեզերական ուժերի Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչը, որը բազավորված է Բասի Ալ-Ասադի անվան «Խմեյմիմ» միջազգային օդանավակայանում
в Լաթակիա, Սիրիա
Ռուսաստանյան օդուժի խմբավորման ինքնաթիռները Լաթակիայում, 2015 թ. հոկտեմբերի 3

Սիրիայում ռազմական գործողության անցկացման համար այնտեղ բացազատվեց Ռուսաստանի ՌՕՈՒ-ի խառն ավիախմբավորումը։ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի հայտարարության համաձայն՝ այդ օդային խմբավորման մեջ մտան ավելի քան 50 ինքնաթիռներ և ուղղաթիռներ[9]։

Ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ Սիրիայում ծավալել է[10] 12-ական միավոր Սու-24Մ ռազմաճակատային ռմբակոծիչ և Սու-25ՍՄ գրոհիչ, 6 միավոր Սու-34 ռմբակոծիչ, 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչ, ինչպես նաև Մի-24 հարվածային ուղղաթիռներ և Մի-8 մարտական օժանդակության ուղղաթիռներ[10]։ 2015 թ. նոյեմբերի 17-ին հայտարարվեց, որ իրիայում ռազմագործողությանը ներգրավված են հեռահար օդուժի 25 ինքնաթիռ, 8 միավոր Սու-34 ռմբակոծիչ и 4 միավոր Սու-24ՍՄ ռմբակոծիչ[11]։

Ավիաբազայի ահպանության համար Սիրիա նետվեցին Սևծովյան նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ուժերի խմբեր և ՌԴ Օդադեսանտանային զորքերի 7-րդ գվարդիական դեսանտա-գրոհային (լեռնային) դիվիզիայի ստորաբաժանումներ[12]։ Ստրատֆոր գործակալության տվյալներով՝ ավիաբազայում առկա է առնվազն 7 միավոր Տ-90 տանկ (ենթադրաբար), հրետանի և ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ[13]։

Խմբավորման հակաօդային պաշտպանության համար ծավալվել են մի քանի միավոր Պանցիր-Ս1 զենիթային համակարգեր և ՌԷՊ համակարգեր[14] и система РЭБ «Красуха-4»[15]: Ծովի կողմից ավիաբազայի պահպանությունը ապահովում է ՌԾՆ-ի՝ Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող ծովային օպերատիվ ուժերի միավորումը՝ «Մոսկվա» հրթիռային հածանավի գլխավորությամբ[16]։ Օպերատիվ միավորման կազմի մեջ մտնում են նաև «Լադնիյ», «Պիտլիվիյ» և «Սմետլիվիյ» պահականավերը[17], 1241 տիպի Ռ-109 «Բրիզ» հրթիռային նավը, «Սարատով» մեծ դեսանտային նավը և մի շարք այլ օժանդակ մարտանավեր ու փոխադրանավեր[18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Как Рунет искал российские войска в Сирии». BBC. 2015 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. «Сирия. Как это было». Lenta.ru. 2015 թ․ հոկտեմբերի 2.
  3. «СМИ узнали о планах России нанести удары по ИГ без участия США». Интерфакс. 2015 թ․ սեպտեմբերի 24.
  4. «Песков опроверг сообщения об участии России в бомбардировках позиций ИГ». Интерфакс. 2015 թ․ սեպտեմբերի 6.
  5. «Кремль не подтвердил сообщения о запросе в СФ по поводу армии в Сирии». Интерфакс. 2015 թ․ սեպտեմբերի 24.
  6. Laila Bassam, Tom Perry (2015 թ․ հոկտեմբերի 6). «How Iranian general plotted out Syrian assault in Moscow». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. Henry Meyer, Ilya Arkhipov (2015 թ․ հոկտեմբերի 2). «Putin's Gamble: Syria Move Born of Hopes of Coming in From Cold». Bloomberg.
  8. «Асад в письме попросил Путина о военной поддержке». Газета.Ru. 2015 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. Полунин А. (2015 թ․ հոկտեմբերի 1). «ИГИЛ готовит к бою «Стингеры» и «Шилки»». Свободная пресса. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 «Минобороны назвало численность авиагруппы в Сирии». Lenta.ru. 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. «Генштаб РФ собрался привлечь к операции в Сирии еще 25 самолетов». Интерфакс. 2015 թ․ նոյեմբերի 17.
  12. «На охрану российских баз в Сирии отправили морпехов и спецназовцев». Lenta.ru. 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. «Аналитики Stratfor опубликовали новые фотографии российской базы в Сирии». РБК. 2015 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  14. «В Сирии находятся 28 российских боевых самолетов». Радио Свобода. 2015 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 4-10-2015-ին.
  15. «В Сирии замечены новейшие системы радиоэлектронной борьбы «Красуха-4»». Lenta.ru. 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 5-10-2015-ին.
  16. «Российские корабли приготовились прикрывать с воздуха авиабазу под Латакией». Интерфакс. 2015 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 4-10-2015-ին.
  17. «Российские корабли провели учебные стрельбы у берегов Сирии». Lenta.ru. 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 5-10-2015-ին.
  18. «Ракетный крейсер «Москва» возглавит учения у берегов Сирии». Lenta.ru. 2015 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 5-10-2015-ին.