Սու-30

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սու-30
Sukhoi Su-30 inflight.jpg
Տեսակ կործանիչ
Ենթատեսակ Su-27/30 և Կործանիչ
Օգտագործվում է ինչպես air interdiction և air combat
Շարժիչ Saturn AL-31
Թռիչքի երկարություն կմ
Ստեղծող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Արտադրող Սուխոյ
Առաջին թռիչք 1989
Շահագործման սկիզբ 1992
Շահագործողներ Algerian Air Force
Արտադրման թվականներ 1992
Բազային մոդել Su-27
ՆԱՏՈ-ի կոդ Flanker C
Sukhoi Su-30 Վիքիպահեստում

Սուխոյ Սու-30 (ռուս.՝ Сухой Су-30) խորհրդային (հետագայում ռուսական) արտադրության կործանիչ:

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու-30ՍՄ կործանիչ

ԽՍՀՄ (հետագայում ռուսական) բազմաֆունկցիոնալ երկտեղանի կործանիչը ստեղծված է Սու-27 կործանիչի հիման վրա և նրա կատարելագործված տեսակն է: Սու-30 կործանիչը սկզբում հայտնի էր, որպես Սու-27ՊՈՒ: Այն վերանվանվեց Սու-30 1996 թվականին: Արևմուտքում Սու-30 կործանիչը կաչվում է Flanker-C: Սու-30 կործանիչները հիմնականում գտնվում են հնդկական Ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ, իսկ ռուսական Ռազմաօդային Ուժերում դրանց քանակը սահմանափակ է:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու-30 կործանիչները ստեղծվել են օդում գերազանցություն ապահովելու նպատակով: Այս ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը 1986 թվականին: Արտադրության է դրվել 1992 թվականին: Մինչ օրս Ռուսաստանում ավելի քան 200 հատ Սու-30 կործանիչներ են արտադրվել: Սու-30 կործանիչի մի տարբերակ էլ արտադրվում է Հնդկաստանում: Սու-30 կործանիչները արդեն արտահանվել են մի շարք երկրներ՝ մասնավորապես Ալժիր, Չինաստան, Հնդկաստան, Ղազախստան, Մալազիա, Վենեսուելա, Վիետնամ և այլն:

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու-30 կործանիչի սխեմա

Սու-30 կործանիչների դասավորությունը, շարժիչները, թևերի կառուցվածքի մեծ մասը, պոչը և Վիդեո սարքավորումների մեծ մասը նույն են ինչ Սու-27Ս կործանիչինը, սակայն որոշ պարամետրեր ավելի բարելավված են: Սու-30 ինքնաթիռն ունի նաև հեռահար հրթիռային ռադար: Այս կարողությունների առումով Սու-30 կործանիչը ընդհանուր առմամբ նման է ամերիկյան F-15E կործանիչներին: Այս ինքնաթիռը զինված է ներկառուցված 30 մմ տրամագծով GSH-301 թնդանոթի 150 փամփուշտներով: Այն կարող է իր հետ փոխադրել մինչև 8000 կգ զինամթերք, այդ թվում, կլաստերի և լազերային ռումբեր: Սու-30 կործանիչը սնուցվում երկու Saturn ՀՕ-31F շարժիչներով: Վառելիքի պաշարը կազմում է 3000 կմ և կարող է կատարել 4-5 ժամյա մարտական առաքելություն: Սու-30 կործանիչներն ունեն նաև օդում վերալիցքավորման հնարավորություն:

Մարտավարական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու-30 ինքնաթիռը հիանալի է իրեն դրսևորում մոտիկ մարտերի ժամանակ: Հզոր, երկկոնտուրային տուրբոռեակտիվ շարժիչների շնորհիվ է, որ ունի բարձր քարշազինվածություն, վառելիքի մեծ պաշար: Կործանիչի կարևոր հատկանիշներից է ճկունությունը: Այն ստեղծված է թռչող թև սխեմայով, ինչը, լավ աերոդինամիկայի շնորհիվ, ինքնաթիռին հնարավորություն է ընձեռում փայլուն խուսավարելիություն ապահովել: Ի տարբերություն Սու-27 կործանիչի` Սու-30 կործանիչն ընդունակ է մարտական գործողություններ վարել ավելի մեծ հեռավորությունների վրա` միևնույն ժամանակ հրամանատարական կետ հանդիսանալով այլ ինքնաթիռների համար: Նոր ռադիոլոկացիոն, համակարգչային լուծումների և նոր հրթիռների շնորհիվ է, որ մարտական առաջադրանքներ կատարելիս մեծացել է կործանիչի արդյունավետությունը: Մի քանի զորավարժությունների ժամանակ այս կործանիչներն օդային ուսումնական մարտերում հաղթել են ամերիկյան և եվրոպական կործանիչներին, ինչը հիմք է ծառայել, որպեսզի արագացվի F-22 կործանիչների արտադրությունը:

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու-30 կործանիչներ ունեցող երկրներ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]