Կործանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդային չորրորդ սերնդի Սու-27 կործանիչ
Ամերիկյան արտադրության հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչ

Կործանիչ, ռազմական ինքնաթիռ, նախատեսված է հակառակորդի օդային նշանակետերի դեմ պայքարելու համար։ Կիրառվում է հակառակորդի նկատմամբ օդային գերիշխանության հաստատման համար, ինչպես նաև ռմբակոծիչների, բեռնատար ինքնաթիռների, քաղաքացիական ինքնաթիռների ուղեկցման և հակառակորդի ինքնաթիռներից վերգետնյա նշանակետերի պաշտպանության համար։ Երբեմն կործանիչներն օգտագործվում են վերգետնյա և ծովային նշանակետերի դեմ գրոհներում։

Չնայած ահեղաշունչ անվանմանը՝ կործանիչները դասվում են պաշտպանական սպառազինությունների տեսակին, սակայն վերջին զարգացումներով այս մեքենաների սպառազինությունը գնալով ավելանում է, և նրանք հաջողությամբ կարող են օգտագործվել նաև վերգետնյա և ծովային տարբեր նշանակետերի դեմ գրոհներում։

Որոշ ենթադրությունների համաձայն՝ ապագայում կործանիչների դերն իրենց վրա կարող են վերցնել ԱԹՍ-ները, ինչի ուղղությամբ ակտիվ աշաատանքներ են տարվում։ Դա թույլ կտա կրճատել օդաչուական անձնակազմի կորուստը, պարզեցնել ու էժանացնել ինքնաթիռները, ինչպես նաև ազատել ծանրության սահմանափակումից, որը սահմանափակված է մարդու օրգանիզմի հնարավորություններով։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճակատային կործանիչներ, նախատեսվում են հակառակորդի նկատմամբ օդային գերիշխանության հաստատման համար, ամեն մթնոլորտային պայմաններում։ Ինչպես նաև օգտագործվում են ցամաքային զորքերի կրակային օժանդակություն ապահովելու համար։
  • Պաշտպանական կործանիչ, նախատեսվում են օդային հաձակումներից (ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ) վերգետնյա նշանակետերի պաշտպանության համար, այս նշանակետերից մեծ հեռավորությունների վրա։
  • Կործանիչ-ռմբակոծիչ, հանդիսանում է երկու տեսակի ռազմական ինքնաթիռների միջանկյալ տեսակ, որը մասնակիորեն իրականացնում է, և՛ պաշտպանական, և՛ հարձակողական գործողություններ։
  • Տախտակամածային ռմբակոծիչ, նախատեսված են ավիակիր նավերի վրա տեղակայման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերականգնված И-15 բիս, 2004

Օդային առաջին մարտերը տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Հենց այդ ժամանակ էլ մասնագիտացված ինքնաթիռների անհրաժեշտություն է առաջացել, որոնց նպատակը կլիներ օդային թիրախների ոչնչացումը։

Առաջին կործանիչները ինքնաթիռներ էին, որոնք օգտագործվում էին հետախուզության համար։ Դրանց թռիչքի արագությունը 150 կմ/ժ էր, անձնակազմը բաղկացած էր երկու մարդուց, սակայն շտուրմանը իր հետ ոչ թե տեսախցիկ էր վերցնում, այլ ծանր առարականեր՝ թնդանոթային արկեր, մետաղական ծանրոցներ։ Նկատելով հակառակորդի օդանավը՝ օդաչուն նրան էր մոտենում վերևից, իսկ շտուրմանն ինքնաթիռի վրա էր նետում իր բեռը։ Արդեն մեկ տարի անց այս մեթոդը կատարելագործվում է. շտուրմանն իր հետ է վերցնում ձեռքի գնդացիր կամ ատրճանակ՝ թիրախավորելով հակառակորդի օդանավի օդաչուին[1][2][3]։

Ավելի ուշ ստեղծվում է նոր սարք՝ տուրել, որը թույլ էր տալիս գնդացիրը պտտել 360°-ով։ Այն տեղադրվում էր օդաչուի հետևում, ինչը նշանառուին թույլ էր տալիս կրակել հետին կիսագնդին, սակայն դա բացառում էր կործանիչին բնորոշ ճակատային հատվածը։

Առաջին կործանիչները, որպես այդպիսիք, ի հայտ են եկել Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում։

Այդ ժամանակի գնդացիրներն այնքան հուսալի չէին, որ դրանք տեղադրվեին թևերին, իսկ գնդացիրը պտտվող օդային պտուտակի տեսք ուներ։ Սակայն շուտով ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսը մշակում է համակարգ, որը թույլ է տվել կրակել պտտվող պտուտակից։ Սարքը մետաղական անկյունակ էր, որն ամրացված էր այնպիսի եղանակով, որ գնդակը անդրադարձվում էր օդաչուի ու ինքնաթիռի համար անվնաս տարածություն։ Այդպիսի սարքի թերությունը գնդակների 7-10 % կորուստն էր։ Այս խնդիրը լուծվել է մի փոքր ավելի ուշ, երբ Անտոն Ֆոքերը ստեղծել է կրակը սինքրոնիզացնող սարք, որը թույլ էր տալիս կրակել պտուտակի հարթակից՝ առանց այն վնասելու հնարավոր վտանգի[4]։

Միջպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջպատերազմյան շրջանում ավիացիան զարգացում է ապրել՝ տախտակային բիպլաններից մինչև ամբողջովին մետաղից պատրաստված մոնոպլաններ՝ օդաչուական ծածկած խցիկներով։ Մետաղյա առաջին կործանիչը եղել է գերմանական Junkers D.I.-ը։

1930-ական թվականների վերջի կործանիչները զարգացրել են 450 կմ/ժ արագություն և ունեցել են մի քանի գնդացիր։

Երկրորդ աշխարհամարտի կործանիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Supermarine Spitfire»՝ երկրորդ աշխարհամարտի կործանիչ

Երկրորդ աշխարհամարտի սկզբում կործանիչ ավիացիան արդեն ներկայանում էր որպես ռազմատեխնիկայի լավ ձևավորված ենթադաս։ Որպես կանոն, ժամանակի գերտերություններն ունեցել են կործանիչների մի քանի տիպեր, որոնք միմյանցից տարբերվել են ինչպես թռիչքային բնութագրով, այնպես էլ կիրառման տակտիկայով։ Այսպես, Գերմանիան ունեցել է Bf-109 և Me-110 կործանիչների տարբեր մոդիֆիկացիաներ, Խորհրդային Միությունը՝ И-16 և И-153, Մեծ Բրիտանիան՝ Spitfire և Hurricane կործանիչներ։ Այլ երկրներ ևս, մասնավորապես ԱՄՆ-ն, Ճապոնիան, Ֆրանսիան, ևս ունեցել են կործանիչ ավիացիա։

Եվրոպական ռազմաբեմում ռազմական գործողությունների սկզբին դեռևս հստակ տարորոշված չէր, թե կործանիչների որ հատկություններն են գերակա՝ արագությու՞նը, թե՞ մանևրելու կարողությունը[5]։ Դրանով էր պայմանավորված սխեմաների լուրջ տարբերությունը, որոնցով կառուցվում էին կործանիչները։ Այսպես, խորհրդային И-153 «Чайка» մոդելը բիպլան էր, իսկ ավելի շուտ ի հայտ եկած И-16-ը՝ մոնոպլան։ Գերմանական Me-109 և Me-110 կործանիչները տարբերվում էին շարժիչների քանակով՝ համապատասաանաբար մեկ և երկու։ Սակայն մարտական ակտիվ գործողություններում կործանիչների կիրառումը շուտով հավասարության նժարը թեքել է միաշարժիչ մոնոպլան կործանիչների օգտին։ Այսպես, ամբողջ Երկրորդ աշխարհամարտում արդյունաբերական հիմնական տերությունները ոչ մի անգամ չեն թողարկել բիպլան կործանիչների նոր մոդիֆիկացիաներ։ Համեմատաբար զարգացում է ապրել երկշարժիչանի միայն մեկ կործանիչ՝ ամերիկյան Lightning-ը, որը հիմնականում պայմանավորված է եղել Խաղաղօվկիանոսյան պատերազմի ռազմաբեմի առանձնահատկություններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]