Ռոլան Գարոս
Ռոլան Գարոս ֆր.՝ Roland Garros | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեն Դենի[4] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1918[5][1][3][…] (29 տարեկան) |
Մահվան վայր | Վուզիե[5][4] |
Գերեզման | Վուզիե |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | HEC Փարիզ, Փարիզի Ստանիսլասի քոլեջ և Ժանսոն-դը-Սայի լիցեյ |
Մասնագիտություն | օդաչու, ռեգբի յունիոն խաղացող և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ռոլան Գարոս (ֆր.՝ Roland Garros, հոկտեմբերի 6, 1888[1][2][3][…], Սեն Դենի[4] - հոկտեմբերի 5, 1918[5][1][3][…], Վուզիե[5][4]), ֆրանսիացի օդաչու, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։
1913 թվականին դարձավ առաջին օդաչուն, ով թռչելով անցավ Միջերկրական ծովի վրայով։ Նա նաև առաջինն էր, ով գնդացիրը կիրառեց այնպես, որ հարմար լինի նշանառել թիրախին թռիչքի ժամանակ։ 1915 թ. ապրիլի 18-ին նրա ինքնաթիռը խփվեց հակառակորդի կողմից, նա մնաց գերու կարգավիճակում մինչև 1918 թ. փետրվար ամիսը, նրան հաջողվեց փախչել։ Նույն տարվա հոկտեմբերի 5-ին նրա ինքնաթիռը նորից խփվեց և նա մահացավ։
Ռոլան Գարոսը զբաղվել է նաև սպորտով, մասնավորապես նա հանդես է եկել ռեգբիի «Ստադ Ֆրանս» ակումբում։ Նրա անունով է կոչվում թենիսի համալիր մարզադաշտը, որտեղ անցկացվում է Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը։ Նաև Ռոլան Գարոս է կոչվում հենց այդ մրցաշարը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Mémoire des hommes (ֆր.) — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 690. — ISBN 978-0-942257-70-0
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոլան Գարոս կատեգորիայում։ |