Ռեգբի 15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանրամասների համար տես - Ռեգբի 15 - Խաղի ընթացքը

Ռեգբի 15-ը կոնտակտային սպորտաձև է։ Ռեգբիի այս տարբերակը սկիզբ է առել Անգլիայում վաղ 19–րդ դարում։ Խաղի հիմնական կանոններից մեկն է օվալաձև գնդակը ձեռքում վազը։ Խաղը նախատեսված է բաց և խոտածածկով դաշտի համար որի չափսերն են 100 մետր (երկարություն) և 70 մետր (լայնություն), իսկ դաշտի վերջնամասում տեղադրված են H-աձև գոլեր։

Ռեգբի 15-ը դարձել է Միջազգային Ռեգբիի Միության (ՄՌՄ) անդամ 1886 թվականից և մինչ այժմ ունի անդամներ 115 երկրներում և ազգերում. 1995-ին ՄՌՄ-ն հանեց սպորտսմենների վճարների սահմանափակումները որը և օգնեց սպորտի արագ զարգացմանը մինչև պրոֆեսիոնալ աստիճան։

Առաջին անգամ ռեգբիի աշխարհի առաջնությունը անց է կացվել 1987 թվականին և կայանում է ամեն չորս տարին մեկ անգամ երբ հաղթողին է հանձնվում ռեգբիի հիմնադիր Վեբբ Էլլիսի Գավաթը։ Վեց ազգերի գավաթը եվրոպայում և երեք ազգերի գավաթը հարավային կիսագնդի հավաքականների մասնակցությամբ անց են կացվում ամեն տարի։ Ազգային ամենամեծ առաջնություններից են - Ֆրանսիական Top 14-ը, Անգլիական Guinness Premiership-ը, Հարավային Աֆրիկյան Հանրապետությունում Currie Cup-ը և Նոր Զելանդիայում Air New Zealand Cup-ը։ Այլ միջազգային մրցույթների շարքում են - Magners League-ը որին մասնակցում են իռլանդական, շոտլանդական և Ուելսի ակումբները; Super 14-ը որին մասնակցում են Հարավային Աֆրիկյան Հանրապետության, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ակումբները; և Heineken Cup-ը որին մասնակցում են եվրոպական երկրների ազգային առաջնությունների լավագույն ակումբները։

Ռեգբիի պատմությունը[խմբագրել]

Գերմանիայի և Բելգիայի ռեգբիի հավաքականների միչև տեղի ունեցած խաղը

Ռեգբիի ծագումը հայտնի է 1823 թվականին Անգլիական Ռեգբի քաղաքի դպրոցում ֆուտբոլային խաղի ժամանակ կատարված դեպքից հետո երբ Ուիլիամ Վեբ-Էլլիսը վերցնելով ֆուտբոլի գնդակը ձեռքերում և վազեց դեպի հակառակորդի դարպասը։ Չնայած նրան որ այս պատմական տարբերակը համարվում է կասկածելի, Ռեգբիի Աշխարհի Գավաթը կրում է հենց Ուիլիամ Վեբ-Էլլիսի անունը։ Ռեգբին հիմք է առել նորաստեղծ խաղից որով սկսել էին մրցել Ռեգբի քաղաքի դպրոցում։ Նախկին ռեգբիստ և Քեմբրիջի ուսանող Ալբերտ Պելլը համարվում է առաջին թիմի հիմնադիր և այդ ժամանակներում տարբեր դպրոցներ (Ռեգբի և Էտոն քաղաքներից) նույնպես խաղալով միևնույն խաղը տարբեր կանոններով ձգտում էին պահպանել իրենց նախնտրած կանոնները նաև համալսարանների համար։

Վաղ ժամանակների ռեգբիի զարգացման համար զգալի իրադարձություն եղան այն որ 1845-ին Ռեգբի քաղաքի դպրոցում լույս տեսավ առաջին գրառված ռեգբիի կանոնները, 1863-ին Blackheath ակումբը որոշեց լքել Ֆուտբոլի ասոցացիան և 1871-ին կազմավորվեց առաջին Ռեգբի-ֆուտբոլի միությունը (Rugby Football Union)։ Սպորտաձևի սկզբնական անվանումը հայտնի է ինչպես «ռեգբի-ֆուտբոլ» սակայն 1895-ի վերջնական անջատումից հետո այն վերանվանվեց Rugby Union։ Ինչ վերաբերվում է երկրպագուներին, ապա բոլորն էլ սովոր են անվանել այն ուղղակի – ռեգբի, երբ պետք չի տարանջատել այլ տեսակներից։

Ռեգբիի առաջին միջազգային հանդիպումը կայացել է 1871-ի Մարտի 27-ին Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև։ 1881-ին Իռլանդիան և Ուելսը նույնպես ներկայացրեցին իրենց ազգային հավաքականները և 1883-ին տեղի ունեցավ առաջին Home Nations Առաջնությունը։ Նույն թվականին կայացավ նաև Ռեգբի 7-ի մրցաշարը Մելրոուսում - Melrose Sevens անվանմամբ որը մինչ այժմ անց է կացվում տարին մեկ անգամ։ Հինգ տարի անց երկու կարևորագույն արտերկրյա տուրեր կազմակերպվեցին (որպես ոչ պաշտոնական) Բրիտանական կղզիների ռեգբիստների համար երբ նրանք այցելեցին Ավստրալիա և Նոր Զելանդիա։ Այդ այցը հիմք հանդիսացավ British and Irish Lions-ի տուրերի համար։ Իր հերթին Նոր Զելանդիան 1888-ին նույնպես արտերկրյա այց ունեցավ դեպի Բրիտանիա որը նույնպես առաջինն էր նրանց համար։

1905-ից 1907 թվականներին հարավային կիսագնդի երեք երկրների լավագույն հանդես եկող ակումբները այցելեցին հյուսիսային կիսագունդ – Դեյվ Գալահերի Նոր Զելանդական ակումբը 1905-ին, Պոլ Ռուսի Հարավ–Աֆրիկյան Հանրապետության ակումբը 1906-ին և Հերբերտ Մոուրանի Ավստրալական ակումբը 1906-ին։ Թիմերը իրենց այցով բերեցին նոր խաղաոճ և մարտավարություն ոչնչացնելով այն կասկածները որոնք կային կազմակերպման փուլում։ 1905-ին Ֆրանսիան նույնպես միացավ միջազգային հանդիպումներին։

Առաջին համաշխարհային պատերազմում միջազգային ռեգբիի մրցույթները դադարեցին սակայն մրցույթները շարունակվեցին Նոր Զելանդական Բանակային թիմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը էլ ավելի կանգնեցրեց ռեգբիի ընթացքը Իտալիայում, Գերմանիայում և Ռումինիայում։ Միջազգային հանդիպումների թիվը այդ ժամանակաշրջանում կտրուկ նվազեց, բայց չնայած դրան Քեմբրիջը և Օքսֆորդը շարունակում էին պահել ավանդույթ դարցած ամենամյա համալսարանային մրցույթը։

Առաջին պաշտոնական Ռեգբի 7-ի միջազգային մրցաշարը անց է կացվել 1973-ին Մյուրեյֆիլդում որպես Շոտլանդական Ռեգբիի հարյուրամյակի տոնախմբության մաս։ 1987-ին կայացավ առաջին ռեգբիի աշխարհի առաջնությունը Նոր Զելանդիայում և Ավստրալիայում, որի հաղթողներն էին նորզելանդացիները։ Առաջին Ռեգբի 7-ի աշխարհի առաջնությունը կայացել է 1993-ին Մյուրեյֆիլդում։

Ռեգբին պաշտոնապես համարվում էր սիրողական սպորտաձև, սակայն 1995-ին Միջազգային Ռեգբիի Խորհուրդը հայտարարեց այն «բաց» և անսահմանափակ։

Խաղի կանոնները[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Ռեգբի 15-ի կանոնները 
Scrum-1.JPG
Tackle.JPG

Ռեգբի 15-ը խաղում են երկու թիմերով։ Ամեն մի թիմ սկսում է խաղը դաշտում 15-ական խաղացողներով։ Թիմերը ունեն խաղացողների 7-ական վերադարձով փոխարինման իրավունք (վնասվածքների դեպքում) և ուղիղ փոխարինման իրավունք (որպես տակտիկական քայլ)։ Միջազգային հանդիպումների ժամանակ մինչև 7 փոխարինում է թույլատրվում իսկ ազգային և սահմանակից-հարևան մրցույթներում հնարավոր է մինչև 8 փոխարինում որոնցից 3-ը պետք է պատրաստ լինեն փոխարինեն առաջին գծում խաղացողներին։ Խաղացողները թիմերում բաղկացած են 8 ճակատային (2-ով ավել քան ռեգբի 13-ում) և 7 հետևակայիններից։ Ճակատային խաղացողները մեծամասամբ ուժեղ կազմվածքով են և մասնակցում են scrum-ին երբ ետևակայինները ավելի փոքր են կազմվածքով և արագաշարճ են որի շնորհիվ և օգնում են թիմին վաստակել միավորներ։

Մինչ խաղը մեկնարկելը թիմի ավագները և մրցավարը մետաղադրամի օգնությամբ որոշում են խաղի սկսող կողմին։ Մրցավարի սուլիչի հետ գցված հարվածով (դեպի հակառակորդի կիսադաշտ) մեկնարկում է խաղը։

Գնդակի ձեռքով փոխանցում դեպի առաջ - չի թույլատրվում։ Գնդակը առաջ է տարվում երեք տարբերակով - վազող խաղացողի ոտքի հարվածով, scrum-ի և ruck–ի ելքից։

Գնդակը խաղադաշտից դուրս գալու դեպքում հետևում է գծային մուտքի նետումը (lineout) խաղարկում գնդակը դուրս հանող թիմի հակառակորդի օգտին։ Գնդակի մուտքի նետումը իրացնում է հուկերը դեպի գծով կանգնած գնդակ ընդունողներին 5 մետր հեռավորությունից։ Այս խաղարկումը ռեգբի 13-ի հետ տարբերություններից մեկն է, երբ այն չի խաղարկվում 13-ում։

Խաղը բաղկացած է երկու խաղակեսից, 40-ական րոպե տևողությամբ և ընդմիջումով առաջին խաղակեսի վերջում։ Թիմերը փոխվում են կողմերով առաջին խաղակեսից հետո։ Խաղաժամանակի կանգնեցում կատարվում է խաղացողի վնասվածք ստանալու կամ խաղացողի հանդեպ տույժ կիրառելու համար և դա չի մտնում ընդհանուր խաղաժամի մեջ, և այսպիսով ընդհանուր խաղը կարող է տևել ավելին քան 80 րոպե։ Խաղը ավարտվում է խաղաժամի լրացման և գնդակի դաշտից հեռացման հետ։

Փորձերը իրացվում են գոլային տարածքի և եզրային գծի մեջ ընկած տարածքում։ Ռեգբիի գոլերը ունեն H-ձև որի ձողերի հեռավորությունն է 5.6 մետր իսկ միացնող հորիզոնական դարպասաձողը բարձր է գետնից 3 մետրով։ Այս սպորտաձևում չկան դարպասապահներ և հորիզոնական դարպասաձողից ներքև գնդակի անցումչ չունի ոչ մի առավելություն, քանի որ իրացումները պետք է անցնեն ուղահայաց ձողերի միջով։

Խաղադաշտում ներկա են 3 մրցավար - գլխավոր մրցավարը և 2 եզրային մրցավարներ որոնք նաև հետևում են իրացումներին և ազդանշան են տալիս դրական կամ բացասական իրացման դեպքում դրոշակներով։ Որպես լրացում այլ մասսայական մրցույթների, հաճախ օգնության է գալիս հեռուստա-մրցավարը երբ դաշտում առկա մրցավարները չեն կարողանում տեսնել կատարվածի մանրամասները։ Ի տարբերություն ֆուտբոլի մրցավարների, ռեգբիում մրցավարների վրա առկա է խողափող որի օգնությամբ հեռուստադիտողը կարող է պարզ լսել որոշումների մասին։

Միավորները[խմբագրել]

Միավորները ռեգբիում հնարավոր է վաստակել հետևյալ կերպ -

  • Փորձ (5 միավոր) - հարձակվող թիմի խաղացողը հասցնում և դնում է գնդակը (ուղղակի իջեցնելով/հպելով այն կամ սեղմելով այն դաշտին) հակառակորդի միավորային գոտում որը գտնվում է գոլային գծի և դաշտի վերջնագծի մեջ ընկած տարածքում։
  • Իրացում (2 միավոր) - թիմի ցանկացած խաղացող որը կատարել է "Փորձ" (սովորաբար ամենալավ ոտքով հարվածողը) տեղադրելով գնդակը փորձի կետի հակառակ կողմում (դեպի խաղադաշտ) կատարում է հարված դարպասի ուղղությամբ։ Եթե հարվածի արդյունքում գնդակը անցնում է ուղղահայաց ձողերի միջով (հորիզոնական դարպասաձողից վեր) ապա փորձը համարվում է նաև իրացված։ Այս ժամանակա հակառակորդ թիմի խաղացողները պետք է լինեն սեփական միավորային գոտում։
  • Տուգանային հարված (3 միավոր) - Խաղում որոշ կանոնների խախտման դեպքում մրցավարը նշատակում է տուգանային հարված։ Եթե տուգանային հարվածի իրավունք ստացած թիմը որոշում է իրացնել այն գոլային հարվածով ապա այդ դեպքում գնդակը տեղադրվում է խախտումի կատարման կետում և խաղացողներից մեկը իրացնում է հարվածը։
  • Դրոպ-գոլ (2 միավոր) - Երբ գնդակը խաղի մեջ է, ցանկացած խաղացող իրավունք ունի հարված կատարել դեպի հակառակորդի դարպասը։ Դա իրացնելու համար նա պետք է գցի գնդակը և միայն գետնին հպվելուց հետո կատարել հարվածը ոտքով դեպի դարպասը։ Չի թույլատրվում կատարել հարված ձեռքից։

Խաղացողների տեղերը դաշտում[խմբագրել]

1 - Բաց կողմի առաջին գծի հարձակվող (Left Prop կամ Loosehead Prop) 2 - Խաղարկող (հուկեր) (Hooker) 3 - Փակ կողմի առաջին գծի հարձակվող (Right Prop կամ Tighthead Prop)
4 - Երկրորդ գծի հարձակվող (2nd Row կամ Lock) 5 - Երկրորդ գծի հարձակվող (2nd Row կամ Lock)
6 - Ձախ եզրային (Blindside Flanker) 8 - Հանող (համար 8)(Number 8) 7 - Աջ եզրային (Openside Flanker)
9 - Scrum-ի կիսապաշտպան (համար 9) (Halfback կամ Scrum-half)
10 - Թափառող կիսապաշտպան (համար 10)(First Five-eight կամ Fly-half)
12 - Կենտրոնական երեք-քառորդային (Second Five-eight կամ Inside Center)
13 - Կենտրոնական երեք-քառորդային (Center կամ Outside Center)
11 - Ձախ թևի երեք-քառորդային (Left Wing) 14 - Աջ թևի երեք-քառորդային (համար 14)(Right Wing)
15 - Պաշտպան (եզրափակող)(Fullback)

Գլխավոր միջազգային մրցույթները[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Ռեգբի 15-ի մրցաշարերի ցանկ 
Խաղացողների տեղերը scrum-ի ժամանակ

Ռեգբի 15-ում ամենակարևոր առաջնությունը դա Ռեգբիի Աշխարհի Առաջնությունն է որին մասնակցում են արական սեռի ներկայացուցիչները ներկայացնելով իրենց ազգային հավաքականները որը անց է կացվում չորս տարին մեկ անգամ։ Այժմ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն է պաշտպանող գավաթակիրը - 2007-ի առաջնության հաղթողը որն անց էր կացվում Ֆրանսիայում։ Գավաթակիրները հաղթանակ տարան Անգլիայի հավաքականի հանդեպ որը իր հերթին 2003-ի գավաթակիրն էր։ Գլխավոր միջազգային մրցույթներից են նաև 6 Ազգերի Առաջնությունը և 3 Ազգերի Սերիան որոնք ներկայացնում են հյուսիսային և հարավային կիսագնդերը։

Վեց Ազգերի Առաջնությունը անց է կացվում ամեն տարի, որին մասնակցում են Անգլիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Շոտլանդիայի և Ուելսի ազգային հավաքականները։ Ամեն թիմ հանդիպում է հակառակորդ հինգի հետ մեկ անգամ։ Սկիզբ առնելով միջազգային հանդիպումները Անգլիայի և Շոտլանդիայի միջև 1880-ականներից, Իռլանդիան և Ուեիլզը միանալով կազմեցին Տան Միջազգային Առաջնություններ։ Ֆրանսիան միացավ առաջնությանը 1900-ականներին և 1910 թվականին հաստատագրված ստեղծվեց Հինգ Ազգերի առաջնությունը։ Չնայած դրան, Տան Ազգերը (Անգլիա, Իռլանդիա, Շոտլանդիա և Ուելս) 1931-ին հանեցին Ֆրանսիային համարելով հավաքականին վատ արդյունքներ ապահովող և դաշտում ծեծկռտուկ ստեղծող ռեգբի (15-ը մինչ 1995 թվական, պաշտոնապես համարվել է սիրողական սպորտաձև)։ Ֆրանսիան վերադարձավ 1947-ին և մասնակցում է առաջնության բոլոր խաղերին 2-րդ աշխարհամարտից մինչ այսօր։ 2000-ին Իտալիան նույնպես միացավ այս առաջնությանը դարձնելով 6 Ազգերի Առաջնություն։ Ֆրանսիայի հավաքականը հանդիսանում է այս տարվա առաջնության Grand Slam հաղթողը Մարտի 20-ին 12-10 հաշվով Անգլիայի նկատմամբ։

Երեք Ազգերի Գավաթ միջազգային մրցություն է որն անց է կացվում ամեն տարի ընդգրկելով հարավային կիսագնդի լավագույն հավաքականները - Ավստրալիան Նոր Զելանդիան և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը։ Այս առաջնությունը խաղարկվում է տանը և հյուր տարբերակով ամեն թիմի հետ ունենալով երկու հանդիպում։ Չնայած նրան որ 2006—ին առաջարկվել էր ամեն թիմի հետ 3 հանդիպում, 2007-ին հավաքականները հանդիպեցին 2-ական անգամ հատկապես երբ 2007-ի աշխարհի առաջնությանը Արգենտինայի հավաքականի լավ ելույթից հետո շատերը հավատում են Արգենտինայի մուտքը այս առաջնություն։ Ամենայն հավանականությամբ 2012-ին Արգենտինան կհամալրի այս առաջնությունը դարցնելով այն Չորս Ազգերի առաջնություն։

Տես նաև[խմբագրել]