Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն
FrenchOpenLogo.jpg
Պաշտոնական կայք
Գտնվելու վայրը Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Անցկացման վայրը Ռոլանդ Գարոս մարզադաշտ (1928–ներկա)
Մակերեսը հարդ
Մեծ սաղավարտ

Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն, նաև հայտնի որպես Ռոլանդ Գարոս (ֆր.՝ Les internationaux de France de Roland-Garros կամ Tournoi de Roland-Garros, անվանումը ստացել է ֆրանսիացի մեծ օդաչու Ռոլանդ Գարոսի պատվին։ Այն համարվում է չորս գլխավոր թենիսի մրցաշարերից մեկը։ Առաջին առաջնությունը կայացել է 1891 թվականին։ Մրցաշարը անցկացվում է ամեն տարի հողածածկի վրա։ Տղամարկանց հանդիպումները հինգ սեթանոց են, առանց թայբրեյքի հինգերորդ սեթում, մրցաշրջանը համարվում է ամենաշատ ֆիզիկական աշխատանք պահանջողը։[1][2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես մրցաշարը ֆրանսերենով կոչվում է Internationaux de France de Roland-Garros կամ Tournoi de Roland-Garros (հայերեն "Ֆրանսիական միջազգային Ռոլանդ Գարոսի մրցաշար" կամ "Ռոլանդ Գարոսի մրցաշար"), մրցաշարը շատ հաճախ կոչում են անգլերենով "French Open" և այլընտրանքային որպես "Roland Garros", ինչը նաև օգտագործվում է մրցաշրջանի ձևավորման և գովազդային հոլովակներում։

1891 թվականին սկսվեց թենիսի առաջնությունը, որում կարող էին հանդես գալ միայն ֆրանսիական ակումբների թենիսիստները։ Առաջին հաղթողն էր Բրիթոն-Հ. Բրիգսը, ով Փարիզի բնակիչ էր։ Մրցաշրջանը կոչվում էր ֆրանսերենով Championnat de France, որը թարգմանաբար նշանակում է Ֆրանսիայի առաջնություն։ Կանանց առաջին մրցաշրջանը անցկացվել է 1897 թվականին։ Խառը զույգերի մրցաշարը ավելացվել է 1902, իսկ կանանց զույգերի մրցաշարը՝ 1907 թվականին։ Միայն ֆրանսիայի ակումբների խաղացողների միջև մրցաշարը անցկացվել է մինչև 1924 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clarey Christopher (մայիսի 26, 2006)։ «In a year of change at Roland Garros, the winners may stay the same»։ International Herald Tribune։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 19, 2011-ին։ Վերցված է օգոստոսի 8, 2007 
  2. «French Open – Countdown: Borg's view on RG»։ Eurosport։ մայիսի 22, 2008։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 19, 2011-ին։ Վերցված է մայիսի 22, 2008