F-22 Raptor

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
F-22 Raptor
Տեսակկործանիչ
Ենթատեսակfifth-generation jet fighter?
Օգտագործվում է ինչպեսair superiority fighter?
Թռիչքի երկարությունկմ
ՍտեղծողԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱրտադրողLockheed Martin
Առաջին թռիչք1997
Շահագործման սկիզբդեկտեմբերի 15, 2005
ՇահագործողներԱՄՆ ռազմաօդային ուժեր
Արտադրման թվականներ2003-մինչ օրս
Միավոր արտադրված195
Միավորի արժեք220 մլն $[1]
 Lockheed Martin F-22 Raptor Վիքիպահեստում

F-22 Raptor ամերիկյան արտադրության հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

F-22 կործանիչը ստեղծվել է կործանիչների կատարելացման ATF (Advanced Tactical Fighter) ծրագրի շրջանակներում։ F-22-ը հինգերորդ սերնդի կործանիչն է աշխարհում և մինչև օրս միակ խմբաքանակով արտադրվածը։ F-22 կործանիչները համալրված են նոր, երկու տուրբոռեակտիվ երկկոնտուրային շարժիչներով, որոնք ունեն թվային կառավարում և ամենահզորն են իրենց տեսակի մեջ։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

F-22 Raptor կործանիչ

Չնայած նրան որ F-22 կործանիչների արտադրությունը սկսվել է 2003 թվականին, սակայն մինչև հիմա ոչ մի մարտավարատեխնիկական փոփոխությունների չի ենթարկվել։ Այս կործանիչների երկարությունը կազմում է 18.92 մ, թևերի բացվածքը շուրջ 13.56 մ, իսկ բարձրությունը ավելի քան 5.9 մ։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 11000 կգ (11 տ),իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 28000 կգ (28 տ)։ Այս կործանիչների հիմնական առավելություններից է նաև նրա թռիչքի առավելագույն բարձրությունը, որը կազմում է շուրջ 19800 մ։

Հիմնական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կործանիչի հիմնական հատկանիշներն են` գերձայնային, հիմնական (կրեյսերական) արագություն, քիչ նկատելիություն` հակառակորդի ՌՏԿ-ների տեսադաշտում, հիանալի մանևրելու ունակություն (այդ թվում` նաև գերձայնային արագության պայմաններում), բարձր արդյունավետությունը` օդային մարտի բոլոր տեսակներում, առանձնակի հնարավորություններ` ոչ մոտակա օդային մարտում։ F-22 կործանիչները փայլուն են գործում նաև խմբային գործողությունների ժամանակ։ F-22 կործանիչների նոր ռադիոլոկացիոն համակարգը ընդունակ է ոչ միայն տեղեկություն տալ օդաչուին` օդում հայտնաբերված ինքնաթիռի մասին, այլև նշել նրանում գտնվող թերություններն ու վառելիքի եղած պաշարը և այլ տվյալներ, ինչը բացառիկ է և շատ կարևոր օդաչուի համար `օդային մարտը կազմակերպելու գործում։

Օդային մարտերում արձանագրած հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

F-22 Raptor կործանիչ

F-22 կործանիչները համարվում են բոլոր ժամանակների ամենաահեղ, ամենաթանկ կործանիչներն աշխարհում։ Այս կործանիչները բոլոր համեմատություններից դուրս են։ Ահա այս բոլոր հատկանիշների շնորհիվ` F-22 Raptor կործանիչները լավագույն տասնյակում գրավում է առաջին հորիզոնականը։ Հետաքրքիր է այն փաստը, որ սպառազինությունում գտնվող միակ, լիարժեք, հինգերորդ սերնդի կործանիչը նախորդ սերնդի` ամերիկյան F-15E, F-16, F-18 կործանիչների հետ ուսումնական օդային մարտերում արձանագրել է հաղթանակներ` 144:0 փոխհարաբերությամբ։ Օդային մարտերն ընթացել են մեկը չորսի հարաբերությամբ` հօգուտ վերջիններիս, իսկ հաղթանակները հիմնականում արձանագրվել են հեռակա մարտերում։ Խառը մարտակարգով օդային մարտերում F-22 կործանիչներ հաղթել են 241:2 փոխհարաբերությամբ։ Երկու պարտությունները կրել են F-22 կործանիչների կողմից ղեկավարվող F-15E կործանիչները, որոնց օդաչուները համեմատաբար անփորձ են եղել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]