F-15E
| F-15E Eagle | |
|---|---|
| Տեսակ | կործանիչ |
| Ենթատեսակ | F-15 Eagle two-seater?, land-based attack fighter? և fighter-bomber? |
| Շարժիչ | Pratt & Whitney F100 |
| Թռիչքի երկարություն | կմ |
| Ստեղծող | |
| Արտադրող | McDonnell Douglas |
| Առաջին թռիչք | 1974 |
| Շահագործման սկիզբ | դեկտեմբեր 1988 |
| Շահագործողներ | Իսրայելի ռազմաօդային ուժեր, Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժեր, Royal Saudi Air Force?, Սինգապուրի Հանրապետության ռազմաօդային ուժեր, ԱՄՆ ռազմաօդային ուժեր, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Իսրայել և Հարավային Կորեա |
| Արտադրման թվականներ | 1976-մինչ օրս |
| Միավոր արտադրված | 470 |
| Միավորի արժեք | 110-130 մլն $[1] |
F-15E Eagle, ամերիկյան արտադրության չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան McDonnell Douglas ընկերության կողմից ստեղծված F–15E կործանիչը չորրորդ սերնդի ամերիկյան մարտավարական բազմաֆունկցիոնալ կործանիչ է։ Այն իր ուրույն տեղն ունի բոլոր ժամանակների կործանիչների շարքում։ F–15 կործանիչն ԱՄՆ-ի պատմության այն յուրահատուկ ինքնաթիռներից է (նախորդ փառահեղ Մուսթանգ, Սեյբր, Ֆանտոմ-2 կործանիչների կողքին), որը մեծ համբավ է բերել ԱՄՆ-ի օդուժին։
Մարտավարատեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած F-15E կործանիչների արտադրությունը սկսվել է բավականին շուտ՝ 1976 թվականին, սակայն մինչև հիմա այն պահպանում է իր փոփոխությունների չենթարկված մարտավարատեխնիկական տվյալները։ Այս կարծանիչների երկարությունը կազմում է 19.43 մ, թևերի բացվածքը շուրջ 13.05 մ, իսկ բարձրությունը ավելի քան 5.63 մ։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 14380 կգ (14.38 տ),իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 36740 կգ (36.74 տ)։ F-15E կործանիչներն իրենց մեջ ներառում են ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներ, բարձր քաշազինվածություն։ Նրանք ընդունակ են մարտեր վարել մեծ հեռավորությունների վրա։ F–15E կործանիչն իրեն մրցակից կործանիչներից տարբերվում է իր յուրօրինակ հատկանիշներով։ Ինքնաթիռում տեղադրված է մարտավարական ռադիոէլեկտրոնային հակազդեցության համակարգ։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև F–15E կործանիչը ստեղծվել է հեռավոր 1976 թվականին, սակայն մինչ օրս մնում է բոլոր ժամանակների լավագույն կործանիչներից մեկը։ F–15E կործանիչն իր կիրառության ընթացքում ռեակտիվ դարաշրջանի ամենաահեղ օդային մարտերում (1980-1990-ականների հակամարտություններ) կարողացել է ունենալ ավելի քան 100 օդային հաղթանակ` առանց որևէ կորստի։ Սա չգերազանցված ցուցանիշ է և հավանաբար չի գերազանցվի մրցակիցների կողմից։ Ինքնաթիռի համար պատերազմի դաշտն ամենալուրջ և ամենակարևոր փորձություն է, որը F–15E կործանիչը փառքով է անցել։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- McDonnell Douglas F-15 Eagle Արխիվացված 2016-08-17 Wayback Machine(անգլ.)
- F-15 Eagle