F-16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
F-16 Fighting Falcon
F-16 June 2008.jpg
Տեսակ կործանիչ
Ենթատեսակ չորրորդ սերնդի ռեակտիվ կործանիչ և Կործանիչ[1]
Շարժիչ Pratt & Whitney F100
Թռիչքի երկարություն կմ
Ստեղծող Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Արտադրող General Dynamics
Առաջին թռիչք 1975
Շահագործման սկիզբ 1979[2]
Շահագործողներ Բելգիա[3][4] և Բահրեյն[3][4]
Արտադրման թվականներ 1978-մինչ օրս
Միավոր արտադրված 4573[5][6][7][8][9]
ԱՄՆ ՊՆ կոդ F-16
F-16 Fighting Falcon Վիքիպահեստում

F-16 Fighting Falcon ամերիկյան արտադրության չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ:

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

F–16-ը ամերիկյան արտադրության բազմաֆունկցիոնալ թեթև կործանիչ է։ F–16 կործանիչը ստեղծվել է General Dynamics ընկերության կողմից։ F–16 կործանիչը համարվում է չորրորդ սերնդի ամենամասսայական և ամենապատերազմած կործանիչը։ Շնորհիվ իր բազմակողմանի հատկանիշների և ոչ բարձր գնի` F–16 կործանիչը մեծ հաջողություններ է գրանցում միջազգային շուկայում։ Այն գտնվում է շուրջ 24 երկրների սպառազինությունում։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

F-16 Կործանիչը ուղղահայաց վեր բարձրանալիս

Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներն ընթացել են 1960-ական թվականների վերջերից մինչև 1975 թվականը։ F–16 կործանիչն իր հատկանիշներով սիրվեց և, տարածվելով աշխարհում, գերազանցեց Mirage 2000, Viggen կործանիչներին։ Մինչ 2009 թվականը ստեղծվել է շուրջ 5000 F–16 կործանիչներ։

Մարտավարատեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իրենց թեթև քաշին` այս կործանիչներն ունեն բավական բարձր քարշազինվածություն։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 6600 կգ (6.6 տ), իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 15000 կգ (15 տ)։ F-16 կործանիչների երկարությունը կազմում է 15 մ, թևերի բացվածքը շուրջ 10 մ, իսկ բարձրությունը ավելի քան 5 մ։ F-16 կործանիչներն իրենց մեջ ներառում են ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներ։ Օդաչուի խցիկի յուրահատուկ կառուցվածքն օդաչուի տեսադաշտի համար շատ կարևոր է։

մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

F–16 կործանիչը բարձր արդյունավետությամբ է գործում թեʹ խմբային, թեʹ անհատական գործողությունների ժամանակ։ Հաջողությունները փայլուն են ինչպես օդային մարտերում, այնպես էլ ցամաքային գործողությունների ժամանակ։ Այս փաստը բազմիցս ապացուցվել է հատկապես իրաքյան 1991 և 2003 թվականներին (ինչպես նաև այլ մարտական գործողությունների ժամանակ)։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդային մարտերում F–16 կործանիչը, շնորհիվ իր լավ հատկանիշների, ինչպես նաև լավ նշանոցային սարքավորումների և սպառազինության, արձանագրել է յուրահատուկ ցուցանիշներ։ Ամերիկյան ՌՕՈւ-երի և աշխարհի ամենամասսայական կործանիչը լինելու հանգամանքը մեծ հեղինակություն է տալիս F–16 կործանիչին։ Ներկայումս այդ կործանիչի կատարելագործումները նրան կարծես նոր կյանք են խոստանում։

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

F-16 կործանիչներ ունեցող երկրներ
F-16 Կործանիչի սխեմա

Նախկին Օպերատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]