Dassault Rafale

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rafale
Rafale - RIAT 2009 (3751416421).jpg
Տեսակ կործանիչ
Ենթատեսակ չորրորդ սերնդի ռեակտիվ կործանիչ
Օգտագործվում է ինչպես բազմանպատակային ռազմական ինքնաթիռ
Շարժիչ Snecma M88
Թռիչքի երկարություն կմ
Ստեղծող Ֆրանսիա Ֆրանսիա
Արտադրող Dassault aviation
Առաջին թռիչք 1986
Շահագործման սկիզբ մայիսի 18, 2001
Շահագործողներ French Air Force, French Navy, Egyptian Air Force, Qatar Air Force և Indian Air Force
Արտադրման թվականներ 2001-մինչ օրս
Միավորի արժեք 150 մլն $[1]
Dassault Rafale Վիքիպահեստում

Dassault Rafale ֆրանսիական արտադրության չորրորդ սերնդի բարելավված աստիճանի բազմաֆունկցիոնալ կործանիչ:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dassault Rafale կործանիչները ստեղծվել են Dassault aviation ընկերության կողմից՝ ACX (Advanced Combat Experimental) ծրագրի շրջանակներում։ Նոր տեխնոլոգիաներ կիրառելու համար, և իր ունակություններով այս կործանիչները առավել մոտ է հինգերորդ սերնդին։ Այս կործանիչներն եկել են փոխարինելու Ֆրանսիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերում գտնվող Mirage F-1, Super Etander, F-8, իսկ հետագայում` Mirage-2000 կործանիչներին։ Այս կործանիչի ստեղծմամբ Ֆրանսիան ապացուցեց, որ ավիաշինության ասպարեզում մնում է առաջատար դիրքերում։ Այս կործանիչներն ունեն նաև իր երկտեղանի տարբերակը, որը կոչվում է Dassault Rafale B:

Մարտավարատեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dassault Rafale կործանիչի սխեմա

Չնայած նրան որ Dassault Rafale կործանիչների արտադրությունը սկսվել է 2001 թվականից, սակայն մինչև հիմա ոչ մի մարտավարատեխնիկական փոփոխությունների չի ենթարկվել։ Այս կործանիչների երկարությունը կազմում է 15.27 մ, թևերի բացվածքը շուրջ 10.8 մ՝ բարձրությունը ավելի քան 5.34 մ։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 9060 կգ (9.06 տ), իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 24500 կգ (24.5 տ)։ Dassault Rafale կործանիչներն ունեն բավականին ժամանակակից ՌՏԿ, նոր էլեկտրոնային սարքավորումներ։ Այս ինքնաթիռները կառուցված են բադ սխեմայով, ունեն հիանալի թռիչքա-տեխնիկական հնարավորություններ, պատկերների համակարգի հետ լազերային հեռաչափ, օդոչուի զարգացած սաղավարտ և այլն։ Dassault Rafale կործանիչներում օգտագործված են ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ։

Մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dassault Rafale կործանիչներ ունեցող երկրներ

2011 թվականի մարտի 9-ին սկսված Լիբիայի դեմ պատերազմում, ՆԱՏՕ-ի կազմում գտնվող Dassault Rafale կործանիչներն իրենց փայլուն դրսևորեցին։ 2011 թվականի մարտի 24-ին այս կործանիչը խոցեց լիբիական բանակի G-2 Galeb մարտական ինքնաթիռը։ Հատկանշականն այն է, որ այս ռազմական գործողություններից հետո Հնդկաստանը և Հունաստանը, որոնք հետաքրքրված են մի շարք կործանիչներով (ՄիԳ-29, F-18E, F-16, Dassault Rafale, Eurofighter), նախապատվությունը տվեցին Dassault Rafale կործանիչներին։

Սպառազինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]