Mark 82
Mark 82 | |
---|---|
![]() | |
Տեսակ | Բեկորային արկ |
Ենթատեսակ | Mark 80? |
Երկիր | ![]() |
Mark 82, ամերիկյան ավիացիոն ռումբ, որ մշակվել է 1950-ական թվականներին։
Ռումբն ունի 227 կգ անվանական զանգված, սակայն նրա փաստացի զանգվածը տատանվում է՝ կախված ձևափոխումներից։ Կմախքը պատրաստվում է մետաղից։ Այն լցված է 87 կգ Տրիտոնալ պայթուցիկ նյութով։ Мk 82-ը լազերային նշանառությամբ GBU-12, GBU-38 JDAM ռումբերի մարտական մասն է։
Նշանառության համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռումբի նշանառության համար թռիչքի հետագծի ավարտական հատվածում կիրառվում է նշանառության KMU-368B (Laser Guided Bomb Kit WS-212D) լազերային բլոկ, որ մշակել և արտադրել է Texas Instruments, Inc. ընկերությունը (Դալլաս, Տեխաս)[1]։
Համագործակցած կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռումբի մշակման ու արտադրման գործընթացին մասնակցել են հետևյալ կապալառուները (հատացված բյուջետային միջոցները նշվել են հատկացման պահի փոխարժեքով 1969 թվականի տվյալներ).
- General Dynamics — գլխավոր կապալ
- American Machine & Foundry Co., Յորք, Փենսիլվանիա — Mk 82 Mod 1 ռումբերի կմախքների արտադրություն ($6.697.690)[2][3]
- Atlas Fabricators, Inc., Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա — Mk 82 ռումբերի համար պալլետների արտադրություն($1.603.362);[4]
- Borg Warner Corp., Չիկագո, Իլինոյս — ($17.389.100)[2][5]
- Intercontinental Manufacturing Company, Գարլենդ, Տեխաս — Mk 82 Mod 1 ռումբերի կմախքների արտադրություն ($18.320.440)[5]
- Norris Industries, Լոս Անջելես, Կալիֆոռնիա — Mk 82 Mod 1 ռումբերի կմախքների արտադրություն ($53.182.140)[4]
- StraightLine Manufacturing Co., Քորնուելս Հայտս, Փենսիլվանիա — Mk 82 Mod 1 ռումբերի պոչաթևերի արտադրություն ($8.226.988)[6]
- United States Steel Corp., ՄԱքիսպորտ, Փենսիլվանիա — Mk 82 Mod 1 և Mod 2 ռումբերի կմախքների արտադրություն ($3.741.600)[2]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Contract Data—Laser Guided Bomb Kits Procurement History. / The Acquisition of Weapons Systems : Hearings, 93rd Congress, 1st Session. — Washington, D.C.: U.S. Government Printing Office, 1974. — Pt. 7 — P. 2766.
- ↑ 2,0 2,1 2,2 Defense Industry Bulletin, 1969, July (Vol.5, No.7), էջ 48
- ↑ Defense Industry Bulletin, 1969, November (Vol.5, No.11), էջ 36
- ↑ 4,0 4,1 Defense Industry Bulletin, 1969, January (Vol.5, No.1), էջ 36
- ↑ 5,0 5,1 Defense Industry Bulletin, 1969, November (Vol.5, No.11), էջ 37
- ↑ Defense Industry Bulletin, 1969, December (Vol.5, No.12), էջ 39
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Defense Industry Bulletin/. — Washington, D.C.: US Department of Defense, Office of the Assistant Secretary of Defense. 1969. (անգլերեն)