Jump to content

Ռազմաբեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական կազմավորում
Տիպային ստորաբաժանումներ Տիպային քանակ Տիպային հրամանատար
ջոկ 8–12 սերժանտ
դասակ 15–30 լեյտենանտ
վաշտ 80–150 կապիտան/մայոր
գումարտակ 300–800 փոխգնդապետ
զորագունդ/
բրիգադ
3,000–5,000 գնդապետ/
բրիգադի գեներալ
դիվիզիա 10,000–30,000 գեներալ-մայոր
կորպուս 30,000–50,000 գեներալ-լեյտենանտ
դաշտային բանակ 100,000–300,000 գեներալ
բանակային խումբ 2+ դաշտային բանակներ ֆելդմարշալ/
բանակի ղեկավար
Մարզ/
ռազմաբեմ
4+ բանակային խմբեր գերագույն գլխավոր հրամանատար
ԱՄՆ ԶՈՒ տարածքային միացյալ հրամանատարությունների պատասխանատվության գոտիները (2011 թվականի դրությամբ)
1741 — 1743 թթ. ռուս-շվեդական պատերազմի ռազմաբեմը (ռազմական գործողությունների թատերաբեմը)
Թաբուրին — Ռազմաբեմը — Մանջուրիա, Կորեա և Ճապոնիա, 1904 թվականի «Նիվա» հանդեսի № 7-ից
Վարկածային կամ հավանական Երրորդ համաշխարհային պատերազմի Հեռավորարևելյան ռազմաբեմը ԱՄՆ Պաշտպանության նախարարության Հետախուզական վարչության (ՊՆՀՎ) աշխատակիցների պատկերացմամբ, 1987 թվականին

Ռազմաբեմ (ՌԲ) կամ Ռազմական գործողությունների թատերաբեմ (ՌԳԹ) — համաշխարհային տարածության (ներառյալ, տիեզերական տարածությունը)[1], մի մասը, որի սահմաններում ծավալվում կամ բացազատվում են պետությունների, նրանց կոալիցիաների զինված ուժերը (ԶՈՒ) խմբավորումները (կազմավորումները) և կարող են վարվել ռազմական գործողություններ։ ՌԲ-ն կամ ՌԳԹ-ն կարող է ունենալ ուղղություններ և շրջաններ (գոտիներ)։

Նախկինում, օրինակ՝ Ռուսաստանում, նախքան Առաջին համաշխարհային պատերազմը (1-ին Համաշխարհային պատերազմ, 1-ին Աշխարհամարտ), Գործող բանակի ծավալման և տեղակայման համար տարածքը, կոչվում էր «ռազմական գործողությունների թատերաբեմ» («театр военных действий»)[2]:

Ռազմական գործի գիտաճյուղը, որն ուսումնասիրում է ռազմական գործողությունների թատերաբեմերը կամ ռազմաբեմերը՝ Ռուսաստանում կոչվում է Ռազմական աշխարհագրություն[3]։

Անգլոսաքսոնական ռազմական գործը ռազմաբեմը կամ ռազմագործողությունների թատերաբեմը դասակարգում է (սահմանում է) որպես կազմավորում, ի տարբերություն ռուսական ռազմական գործի կամ ռուսական ռազմական գիտության. վերջինս ՌԲ-ն կամ ՌԳԹ-ն սահմանում է որպես ռազմագործողությունների տարածք կամ վայր։

Հասարակ (առօրյա) լեզվում որպես ՌԲ-ի կամ ՌԳԹ-ի փոխարինող կիրառվում է ռազմաճակատ (ճակատ) անվանումը։

Ռազմական գործողությունների թատերաբեմի՝ ՌԳԹ կամ պարզապես Ռազմաբեմի՝ ՌԲ սահմանները որոշվում կամ սահմանվում են պետության կամ պետությունների կոալիցիայի՝ դաշնախմբի ղեկավարության կողմից։ Օգտագործվում է խաղաղ ժամանակ և պատերազմական ժամանակ ենթակառուցվածքի նախապատրաստման և շինարարության համար։

[4]

Նախկինում Ռազմաբեմը սահմանվում էր, որպես ցամաքի և/կամ համաշխարհային օվկիանոսի մի մասը։ Ռազմաբեմը մի լայնարձակ տարածք է, որն ընդգրկում է մայրցամաքի մի մասը՝ այն ողողող ծովերով կամ օվկիանոսի (ծովի) ակվատորիայով՝ կղզիներով և հարակից մայրցամաքների առափով, ինչպես նաև դրանց վերևում գտնվող օդային տարածությամբ, որոնց սահմաններում ծավալվում են զինված ուժերի (ԶՈՒ) (ցամաքային զորքերի (ՑԶ), ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ, ռազմաօդային նավատորմի՝ ՌՕՆ), ռազմածովային նավատորմի (ՌԾՆ, ռազմածովային ուժերի՝ ՌԾՈՒ) ռազմավարական խմբավորումները և կարող են մղվել ռազմական գործողություններ։

Այսպես, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը Արևմտյան Եվրոպայի ամբողջ տարածքը բաժանում են 3 ցամաքային Ռազմաբեմերի՝

Պատմականորեն առաջացած օվկիանոսային ՌԲ-ներ են հանդիսանում 4 օվկիանոսներից յուրաքանչյուրը՝ Ատլանտյան, Խաղաղօվկիանոսյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ։ Անգլոսաքսոնական աշխարհագրության մեջ ընդունված օվկիանոսներ համարել Հյուսիսային Ատլանտյանը, Հարավային Ատլանտյանը, Հյուսիսային Խաղաղ օվկիանոսը, Հարավային Խաղաղ օվկիանոսը։ Ուստի օվկիանոսային ՌԲ-ների թիվը համապատասխանաբար ավելանում է 2-ով։

Յուրաքանչյուր Ռազմաբեմ ունի որոշակի ռազմաքաղաքական, ռազմական, տնտեսական, ֆիզիկաաշխարհագրական և ազգագրական՝ էթնոգրաֆիական պայմաններ և տարածքների համապատասխան ինժեներական կամ ճարտարագիտական սարքավորում կամ կահավորում, որոնք ազդում են ռազմական գործողությունների նախապատրաստման և վարման վրա[5]։

Ռազմաբեմը կազմված է՝

Կազմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

[6]

Ստորև ներկայացված են ռազմաբեմերը, պատմության զանազան ժամանակաշրջաններում (հայտնի չէ, թե ով է դրանք որոշել կամ սահմանել).

Քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Определение «Театра военных действий» в современном словаре». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. Сайт милитера, Н.
  3. ЭСБЕ
  4. Сайт Милитера, «Военная Литература», Первоисточники.
  5. ВЭС. С. 732.
  6. Постановление РВС СССР «Основы построения Полевого управления войск в военное время», 23 марта 1928 года, Секретно.
  7. Докладная записка № 390сс Наркома обороны СССР Тимошенко Генеральному секретарю Коммунистической партии СССР Иосифу Сталину и Наркому иностранных дел Вячеславу Молотову (совершенно секретно) — 17 июня 1940 года.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Военный энциклопедический словарь (ВЭС), Москва (М.), Военное издательство (ВИ), 1984 год, 863 страниц (стр). с иллюстрациями (ил.), 30 листов (ил.), стр. 732

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]