Գերագույն գլխավոր հրամանատար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գերագույն գլխավոր հրամանատար, (ռուս.՝ верховный главнокомандующий, անգլ.՝ Supreme Commander-in-Chief), գերագույն հրամանատար (անգլ.՝ Supreme Commander), սովորաբար պատերազմական, երբեմն նաև խաղաղ պայմաններում պետության կամ պետությունների կոալիցիայի զինված ուժերի բարձրագույն ղեկավար։ Օժտվում է արտակարգ իշխանությամբ նաև տվյալ երկրի և ռազմաբեմի տերիտորիայում քաղաքացիական հաստատությունների և անձանց նկատմամբ։

Առաջին անգամ համապատասխան անգլերեն տերմինը՝ եզրույթը կամ բառեզրը (commander-in-chief) օգտագործել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի արքա Կարլոս I-ը (1625—1649 թթ.)[1]:

Կառլոս (Չարլզ) I Ստյուարտ, Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի արքա, (1625—1649), Գերագույն գլխավոր հրամանատար

Բրիտանական համագործակցության որոշ երկրներում, որոնք ճանաչում են բրիտանական միապետին, որպես իրենց պետության ղեկավար կամ պետության գլուխ, օրինակ, Ավստրալիայում և Կանադայում, գերագույն գլխավոր հրամանատար է հանդիսանում գեներալ-նահանգապետը կամ ավելի ճիշտ թարգմանությամբ՝ ընդհանուր կառավարիչը, որը վարում է իր պաշտոնը Մեծ Բրիտանիայի թագավորի կամ թագուհու անունից[1]:

Գերագույն գլխավոր հրամանատարները (ԳԳՀ) նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ (1991-ից մինչև այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության ներկայումս գործող Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում Գերագույն գլխավոր հրամանատարը՝ ԳԳՀ, Հայաստանի Հանրապետության վարչապետն է. ՛՛զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը՛՛ [Ն 1]: Մինչև այդ գործած Սահմանադրության հոդված 55-ի կետ 12-ի համաձայն, ՀՀ Նախագահը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարը. ՛՛զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը՛՛[3]:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ 1991 թ.-ից ի վեր Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարի պաշտոնը զբաղեցրել են ՀՀ հետևյալ նախագահները.

     Նախագահի պաշտոնակատար
     Անկուսակցական
     Առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից

Հ/Հ Նախագահը Լուսանկարը Պաշտոնավարման ժամկետը Պաշտոնավարման տևողությունը Կուսակցական պատկանելությունը
1 Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան 11 նոյեմբերի 1991 11 նոյեմբերի 1996 2278 օր Անկուսակցական
Հայոց համազգային շարժում (1990 - 1991)
11 նոյեմբերի 1996 4 փետրվարի 1998
2 Ռոբերտ Սեդրակի Քոչարյան
(1998 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 9-ը՝

ՀՀ Նախագահի պաշտոնակատար)

4 փետրվարի 1998 9 ապրիլի 1998 65 օր Անկուսակցական
9 ապրիլի 1998 9 ապրիլի 2003 3653 օր
9 ապրիլի 2003 9 ապրիլի 2008
3 Սերժ Ազատի Սարգսյան 9 ապրիլի 2008 9 ապրիլի 2013 Գործող Նախագահ
Պաշտոնավարման ժամկետը լրանում է 9 ապրիլի 2018

Հայաստանի հանրապետական կուսակցության
նախագահ

Գերագույն գլխավոր հրամանատարները այլ պետությունների պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն են զբաղեցրել Գերմանիայում Ադոլֆ Հիտլերը (1938-1945 թթ.), գրոսադմիրալ Կ․ Դյոնիցը (1945 թվականի ապրիլի 30-ից), իսկ հակահիտլերյան կոալիցիայում՝ Հյուսիս-Արևմտյան Եվրոպայի դաշնակիցների Ռազմարշավային (էքսպեդիցիոն) ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր գեներալ Դ․ Էյզենհաուերը (1943 թվականի դեկտեմբեր-1945 թվականի հուլիս)։ Մի շարք երկրներում, ըստ սահմանադրության, գերագույն գլխավոր հրամանատար են՝ հանրապետության նախագահը (պրեզիդենտը) (ԱՄՆ, Ֆրանսիա), կանցլերը (ԳՖՀ), կայսրը (Ճապոնիա), թագավորը կամ թագուհին (Մեծ Բրիտանիա, Շվեդիա)

Գերագույն գլխավոր հրամանատարները Ռուսաստանի պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Նիկոլայ II-ը և Գերագույն գլխավոր հրամանատար, մեծ իշխան Նիկոյալ Նիկոլաևիչը՝ ռուսական զորքերի կողմից գրավված ավստրո-հունգարական Պերեմիշլ ամրոցի ամրությունների ստուգատեսի ժամանակ, Պերեմիշլ, 11.04.1915 թվական.
Նիկոլայ Կռիլենկո, ենթասպա, Ռուսաստանյան ժողովրդավարական հանրապետական բանակի վերջին գերագույն գլխավոր հրամանատարը, 1918 թ.

Ռուսաստանի պատմության մեջ այս զինվորական պաշտոնը զբաղեցվել է 1914 թվականի հուլիսի 20-ին։ Այդ պաշտոնին է նշանակվել Նորին Կայսերական Մեծություն մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ (կրտսեր) Ռոմանովը[4] Այդ մասին տրվել է Կայսր Նիկոլայ II-ի հետևյալ հրամանագիրը. «Համապետական բնույթի պատճառներով հնարավոր չհամարելով այժմ ևեթ կանգնելու մեր ցամաքային և ծովային ուժերի գլուխ, որոնք նախատեսված են ռազմական գործողություններ վարելու համար, մենք ճիշտ համարեցինք ամենաողորմածորեն հրամայել մեր գեներալ-ադյուտանտ, Գվարդիայի զորքերի և Պետերբուրգի ռազմական օկրուգի գլխավոր հրամանատար, հեծելազորի գեներալ Նորին Կայսերական Մեծություն Մեծ Իշխան Նիկոլայ Նիկոլայևիչին լինել Գերագույն Գլխավոր Հրամանատար»:

1-ին Աշխարհամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին համաշխարհային պատերազմի կամ 1-ին Աշխարհամարտի տարիներին Ռուսաստանում ԳԳՀ-ի պաշտոնը զբաղեցրել են.

  • գեներալ-ադյուտանտ, հեծելազորի գեներալ Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայևիչ (20 հուլիսի 1914 — 23 օգոստոսի 1915)
  • Համառուսաստանյան Կայսր Նիկոլայ II (23 օգոստոսի 1915 — 2 մարտի 1917)

2 մարտի 1917 թ. Նիկոլայ II-ը, իր հրաժարականից առաջ, դարձյալ Գերագույն գլխավոր հրամանատար նշանակեց Նիկոլայ Նիկոլայևիչին։ Մեծ Իշխան Նիկոլայ Նիկոլայևիչը ժամանեց Գերագույն գլխավոր հրամանատարի Ռազմակայան (Ставка Верховного главнокомандующего), որը տեղակայված էր բելառուսական Մոգիլյով քաղաքում, սակայն գեներալ Մ.Վ.Ալեքսեևի հետ խորհրդակցելուց հետո, հարկադրված էր ՛՛հրաժարվել՛՛ իր նոր պաշտոնից։ Պատճառն այն էր, որ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարությունը, որի ձեռքին էր այդ ժամանակ արդեն իրական իշխանությունը, Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնին նշանակել էր հենց գեներալ Մ.Վ.Ալեքսեևին։

Այսպիսով Ռուսաստանի հաջորդ ԳԳՀ-ներն էին՝

ԳԳՀ-ի պաշտոնից գեներալ Կոռնիլովին հեռացնելուց հետո՝ Ժամանակավոր Կառավարության ղեկավար Կերենսկին ԳԳՀ-ի պաշտոնն առաջարկեց գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սերգեևիչ Լուկոմսկուն և հետևակազորի գեներալ Վլադիսլավ Նապոլենովիչ Կլեմբովսկուն, սակայն այդ երկու ռազմական գործիչներն էլ հրաժարվեցին Կերենսկու առաջարկից։ Վերջինս հարկադրված էր ինքը ստանձնելու ԳԳՀ-ի պաշտոնը։ Ի դեպ, այդ ժամանակ Ռուսաստանը միապետությունից պաշտոնապես անցավ հանրապետական կարգերի և մինչև բոլշևիկյան հեղաշրջումը հանդիսանում էր Ժողովրդավարական Հանրապետություն։

Բոլշևիկների կողմից հարկադրական և խայտառակ Բրեստի հաշտության պայմանագիրը ստորագրելուց հետո տեղի ունեցավ բանակի և նավատորմի վերակազմավորում։ Այդ կապակցությամբ ԳԳՀ-ի պաշտոնը լուծարվեց։

Այն ժամանակվա ղեկավար փաստաթղթերի համաձայն՝ ԳԳՀ-ն ղեկավարում էր միայն գործող բանակը և գործող նավատորմը[5]:

Ռուսաստանում Քաղաքացիական պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկյունային դրոշմակնիքը՝ Գերագույն կառավարիչ և Գերագույն Գլխավոր Հրամանատար ծովակալ Ալեքսանդր Վասիլյևիչ Կոլչակի պաշտոնական նամակների վրա
«Կարմիրների» ԳԳՀ-ները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև՝ 1924 թ. ապրիլի 28-ին, բանակի կոլեգիալ ղեկավարումից կենտրոնացված ղեկավարմանն անցնելու կապակցությամբ՝ Գլխավոր հրամանատարի պաշտոնը լուծարվել է։

Սպիտակ շարժման ԳԳՀ-ները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական բանակի (1919 թ.) Գերագույն գլխավոր հրամանատար և Ռուսաստանի Գերագույն Կառավարիչ ծովակալ Կոլչակը Ռուսական բանակի Արևելյան ռազմաճակատի փլուզումից հետո պատրաստվում էր համառուսաստանյան իշխանությունը փոխանցել գեներալ Անտոն Իվանովիչ Դենիկինին, սակայն պաշտոնապես դա այդպես էլ չկատարվեց։

ԽՍՀՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ ԶՈՒ-ի Գերագույն գլխավոր հրամանատարի դրոշը (1964—1991)



Գերմանա-խորհրդային պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանա-խորհրդային պատերազմի կամ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941 թվականի օգոստոսի 8-ից) և ետպատերազմյան շրջանում ԽՍՀՄ գերագույն գլխավոր հրամանատար էր Իոսիֆ Ստալինը։


1941 թվականի օգոստոսի 8-ին, Գերմանա-խորհրդային պատերազմի կամ ԽՍՀՄ Հայրենական Մեծ Պատերազմի ընթացքում, ԽՍՀՄ Զինված Ուժերի ԳԳՀ նշանակվեց Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը: Ստալինը շարունակեց զբաղեցնել այդ պաշտոնը նաև խաղաղ ժամանակ՝ 1945-1953 թթ., փաստորեն լինելով ԽՍՀՄ ԶՈՒ ցմահ ԳԳՀ-ն։ Նրանից հետո՝ 1953—1955 թթ. փաստորեն ԳԳՀ-ի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար է եղել Ստալինին ԽՍՀՄ Կառավարության նախագահի պաշտոնում փոխարինած Մալենկովը:

ԽՍՀՄ ԳԳՀ-ները 1955-1990 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինից հետո՝ 1955—1990 թթ. ոչ պաշտոնապես ԳԳՀ էին անվանում ԽՍՀՄ Պաշտպանության Խորհրդի նախագահին։

...Նա այն ժամանակ 1959—1962 թթ. աշխատում էր Գլխավոր շտաբում, որպես ԳՇ պետի տեղակալ։ Եվ մենք ազատեցինք նրան այդ պաշտոնից։ Իսկ ես այն ժամանակ ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի Նախագահն էի և հանդիսանում էի ԽՍՀՄ Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարը...

Նիկիտա Խրուշչով

ԽՍՀՄ 1990 թվականի մարտի 14-ի № 1360-I օրենքով Սահմանադրության մեջ մտցվեց 15.1. գլուխ՝ «ԽՍՀՄ Նախագահը» և, ըստ այդ գլխի՝ ԽՍՀՄ Նախագահը հանդիսանում էր ԽՍՀՄ Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարը[6]:

1990 թվականի մարտի 15-ին ԽՍՀՄ Նախագահ ընտրվեց Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը, ով էլ դարձավ ԽՍՀՄ ԶՈՒ ԳԳՀ-ն։

1991 թվականի դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ Նախագահը (պաշտոնաթող լինելուց առաջ) հրապարակեց № УП-3162 հրամանագիրը՝ «ԽՍՀՄ Նախագահի կողմից ԽՍՀՄ Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարի լիազորությունները ցած դնելու և ԽՍՀՄ Նախագահին առընթեր Պաշտպանության Խորհրդի լուծարման մասին» (ռուս.՝ «О сложении Президентом СССР полномочий Верховного Главнокомандующего Вооружёнными Силами СССР и упразднении Совета обороны при Президенте СССР»), որում ասվում էր.

«ԽՍՀՄ Նախագահի պաշտոնից պաշտոնաթղ լինելու կապակցությամբ վայր եմ դնում ԽՍՀՄ Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարի լիազորությունները» (

Միխայիլ Գորբաչով

Ռուսաստանի Դաշնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ԶՈՒ-ի Գերագույն Գլխավոր Հրամանատարի Դրոշը


Դմիտրի Մեդվեդևի ռազմական համհարզից Վլադիմիր Պուտինի ռազմական համհարզին Չեգետի, այսինքն՝ այսպես կոչված ՛՛միջուկային ճամպրուկի՛՛) փոխանցման արարողությունը Ռուսաստանի Նախագահի երդման արարողության ժամանակ, 2012 թ.:[8]

Ռուսաստանում, ըստ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության գլուխ 4-ի հոդված 87-ի, մաս 1-ինի՝ տե՛ս статье 87 Конституции Российской Федерации, Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարն է Ռուսաստանի Դաշնության Նախագահը[9]:

ՌԴ Նախագահն է հաստատում Ռուսաստանի ռազմական դոկտրինը և նշանակում ՌԴ Պաշտպանության նախարարին ու ՌԴ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետին, ինչպես նաև ՌԴ ԶՈՒ ԳՇ մյուս ղեկավարներին[10]:

Ռուսաստանի Զինված Ուժերը բաղկացած են 3 տեսակից. Ցամաքային զորքեր՝ ՑԶ, Ռազմածովային նավատորմ՝ ՌԾՆ և Ռազմաօդային Ուժեր՝ ՌՕՈՒ։ Ի լրումն դրանց, կան նաև երեք անկախ զորատեսակներ. Ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր՝ ՌՆՀԶ, Օդատիեզերական զորքեր՝ ՕՏԶ և Օդադեսանտային զորքեր՝ ՕԴԶ։ Հակաօդային պաշտպանության զորքերը՝ նախկին ԽՍՀՄ ՀՕՊ զորքերը, 1998 թ. մտցվել են ՌՕՈՒ-ի ենթակայության ներքո։

1992 թվականի մայիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Բորիս Նիկոլայևիչ Ելցինը հրապարակեց № 467 Հրամանագիրը՝ «Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ» («О вступлении в должность Верховного Главнокомандующего Вооружёнными Силами Российской Федерации»)[11]. Նախագահի, որպես ԳԳՀ-իլիազորությունները ամրագրված են Ռուսաստանի Դաշնության 1992 թվականի դեկտեմբերի 9ի № 4061-I Օրենքով՝ «Ռուսաստանի՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության՝ Հիմնական Օրենքի փոփոխությունների և լրացումների մասին» («Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) Российской Федерации — России»)[12], որն ուժի մեջ է մտել «Ռոսիյսկայա գազետա» («Российской газета») թերթի 1993 թ. հունվարի 12-ի համարում լոյս տեսնելուց հետո։ 1993 թվականի դեկտեմբերի 25-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, որը հաստատում է Ռուսաստանի Նախագահի՝ Գերագույն Գլխավոր Հրամանատար լինելու կարգավիճակը:

Գերագույն գլխավոր հրամանատարները Արևմուտքի և Արևելքի պետությունների պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմում գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն են զբաղեցրել Գերմանիայում Ադոլֆ Հիտլերը (1938-1945 թթ.), գրոսադմիրալ Կ․ Դյոնիցը (1945 թվականի ապրիլի 30-ից), իսկ հակահիտլերյան կոալիցիայում՝ Հյուսիս-Արևմտյան Եվրոպայի դաշնակիցների Ռազմարշավային (էքսպեդիցիոն) ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր գեներալ Դ․ Էյզենհաուերը (1943 թվականի դեկտեմբեր-1945 թվականի հուլիս)։ Մի շարք երկրներում, ըստ սահմանադրության, գերագույն գլխավոր հրամանատար են՝ հանրապետության նախագահը (պրեզիդենտը) (ԱՄՆ, Ֆրանսիա), կանցլերը (ԳՖՀ), կայսրը (Ճապոնիա), թագավորը կամ թագուհին (Մեծ Բրիտանիա, Շվեդիա

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ԱՄՆ-ի Սահմանադրության հոդված II-ի, մաս 2-ի, դրույթ I-ի՝ ԱՄՆ-ի Նախագահը հանդիսանում է ԱՄՆ-ի Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարը[13][14]:

Մինչև 1947 թ., ԱՄՆ-ի Նախագահը հանդիսանում էր միակ ընդհանուր վերադասը թե՛ Բանակի համար (որը ենթարկվում էր ԱՄՆ-ի Ռազմական կամ Պաշտպանության նախարարին) և թե՛ Ռազմածովային Նավատորմի համար (որը ենթարկվում էր ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի նախարարին)[15]: The National Security Act of 1947, and the 1949 amendements to the same act, created the Department of Defense and the services (Army, Navy, Marine Corps and Air Force) became subject to the "authority, direction and control" of the Secretary of Defense; the civilian cabinet-level official serving as the head of the Department of Defense and who is appointed by the President with the advice and consent of the Senate.[16][17]

2002 թ. հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը հայտարարեց իր որոշումը, որ Գերագույն գլխավոր հրամանատար՝ "Commander-in-chief" տերմինը այդուհետև կվերապահվի միայն Նախագահին[18]:

A painting depicting President George Washington and his troops before their march to suppress the Whiskey Rebellion in western Pennsylvania, 1794.  
Նախագահ Աբրահամ Լինքոլնը և գեներալ-մայորՋորջ մակ Քիլլանը ռազմական վրանում՝ Անիետամի ճակատամարտի, հետո, 1862թ.:  
Նախագահ ԼինդոնLԲ. Ջոնսոնը ԱՄՆ-ի ակնառու ծառայության մեդալով է պարգևատրում ավագ լեյտենանտ Մարտի Ա. Համմերին Վիետնամում, 1966թ.:  
Միջուկային ՛՛ֆուտբոլ՛՛.[19]  
Ծովակալ Մայք Մուլենը և ԱՄՆ Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մասնակցում են մարտական հրամանատարների հետ նախագահ Ջորջ Բուշի հանդիպմանը՝ Սպիտակ Տանը, 2008թ.:  

ԱՄՆ-ի նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի նահանգներում դրանց Կառավարիչները կամ Նահանգապետները հանդիսանում են ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի՝ նահանգում տեղակայված զորքերի և այդ նահանգի Աշխարհազորի ու Նահանգի պաշտպանական ուժերի համար։ Օրինակ՝ Քենթուքքի նահանգում, որը պաշտոնապես կոչվում է Քենթուքքի Համագործակցություն, նահանգի օրենսդրության համաձայն՝ KRS 37.180[20]:


Aquote1.png Նահանգապետը Քենթուքքիի գործող աշխարհազորի գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ Նահանգի ադյուտանտ-գեներալը գործադիր պաշտոնյան է և պատասխանատու կլինի Նահանգապետի առջև՝ Քենթուքքիի գործող աշխարհազորի գործառնության համար, և սույնով իշխանություն և լիազորություն է ստանում՝ անհրաժեշտ գործողություններ կատարելու՝ կատարելագործելու և պահպանելու արդյունավետ կազմակերպություն՝ ստորև բերված գոնպատակների իրականացման համար... Aquote2.png


Համանման դրույթ է պարունակում նաև Կալիֆորնիա նահանգի Սահմանդրության հոդված 5-ի մաս 7-ը՝[21]

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարն է հանդիսանում Հնդկաստանի Նախագահը:

Հորդանան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սահմանադրության համաձայն՝ Գերագույն գլխավոր հրամանատար է հանդիսանում Հորդանանի թագավորը:

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Կարլոս I Իսպանիայի թագավորը ստուգատես է անցկացնում Իսպանիայի թագավորական գվարդիայում 2009 թ. Pascua Militar-ի ընթացքում

Ինչպես շատ այլ Եվրոպական միապետությունների դեպքում, Իսպանիայի միապետի դիրքը, որպես զինված ուժերի ղեկավարի՝ ծագում են դարավոր ավանդույթներից։

1978 թ. Իսպանիայի Սահմանադրությունն իր հոդված 62 (h)-ով Իսպանիայի թագավորին տալիս է՝ ՛՛Իսպանիայի Զինված Ուժերի գերագույն հրամանատարի իրավունքները[22]

Այնուամենայնիվ, Սահմանադրության հոդված 64-ը պահանջում է, որ Թագավորի բոլոր պաշտոնական հրամաններն ու կարգադրություններըպետք է համաստորագրված լինեն Իսպանիայի Կառավարության նախագահի կամ Իսպանիայի Պաշտպանության նախարարության լիազորված որևէ պաշտոնյայի կողմից, որպեսզի ուժի մեջ մտնի։ Ավելին, Սահմանադրության հոդված 97-ը վերապահում է անում, որ Իսպանիայի Կառավարության կազմը պետք է վարի ներքին և արտաքին քաղաքականությունը, քաղաքացիական և ռազմական վարչարարությունը և Պետության պաշտպանությունը[22]: Բացի այդ, Սահմանադրության հոդված 98-ը սահմանում է Կառավարության կազմը (որի անդամ Թագավորը չի հանդիսանում)։ Սահմանադրության որևէ դրույթ չի պահանջում, որպեսզի Թագավարությունը և կամ Կառավարությունը հայցեն Ընդհանուր Կորտեսի կամ Իսպանիայի խորհրդարանի, այսինքն՝ օրենսդիր գերագույն մարմնի հաստատումը՝ զինված ուժերի ստորաբաժանումները կամ զորամասերը արտասահման ուղարկելուց առաջ[22]:

1984 թվականից ի վեր՝ Իսպանիայի Պաշտպանության Շտաբի պետը զինված ուժերի արհեստավարժ պետն է՝ Իսպանիայի Պաշտպանության նախարարին ենթակա լինելով հանդերձ։ Իսպանիայի Պաշտպանության Շտաբի պետն է պատասխանատու ռազմական գործողությունների և ռազմական կազմակերպչական գործունեության համար։

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության հոդված 110-ի համաձայն՝ Իրանի Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամաատարն է հանդիսանում Իրանի գերագույն ղեկավարը (ռահբարը), ով ունի գործնականում անսահմանափակ լիազորություններ բոլոր ռազմական և ռազմաքաղաքական հարցերում։

Նա լիազոր է հայտարարել պատերազմ, խաղաղություն և համընդհանուր զորահավաք։ Ռահբարն է իրականացնում բարձրագույն զորահրամանատարների նշանակումը, տեղափոխումը, հեռացումը և պաշտոնաթողության ընդունումը։

Ռահբարին է ենթարկվում Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։

Թուրքմենստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Թուրքմենստանի Սահմանադրության հոդված 53-ի՝ Թուրքմենստանի Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարն է հանդիսանում Թուրքմենստանի Նախագահը։ Վերջինս տալիս է կարգադրություններ՝

  • համընդհանուր կամ մասնակի զորահավաքի մասին,
  • Զինված Ուժերի կիրառման մասին,
  • ԶՈՒ զորամասերի տեղակայման վայրերի փոփոխման մասին,
  • ԶՈՒ զորամասերը մարտական վիճակի բերելու մասին,
  • ԶՈՒ բարձրագույն ղեկավարության նշանակումների մասին,
  • Թուրքմենստանի Պետական անվտագության խորհրդի գործունեության ղեկավարման մասին։[23].

Ղազախստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի Զինված Ուժերի ԳԳՀ-ն Ղազախստանի նախագահն է, ով իրականացնում է ռազմական շինարարության կամ բանակաշինության գործընթացը, ռազմական կազմակերպության նախապատրաստումն ու կիրառումը, պետության ռազմական անվտանգության ապահովումը։

Տաջիկստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Верховным Главнокомандующим Вооружёнными Силами Таджикистана является Президент Республики Таджикистан[24].

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի Սահմանադրության հոդված 106-ի համաձայն՝ Ուկրաինայի Նախագահը հանդիսանում է Ուկրաինայի Զինված Ուժերի ԳԳՀ-ն։ Նա է նշանակում պաշտոնի և ազատում պաշտոնից Ուկրաինայի Զինված Ուժերի բարձրագույն հրամանատարությանը, այլ զինվորական կազմավորումների բարձրագույն հրամանատարությանը, իրականացնում է ղեկավարումը՝ երկրի ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտներում[25]:

Երրորդ Ռայխ[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին լուծարվեց Գերմանական կայսրության կամ Երրորդ Ռայխի ռազմական նախարարությունը, և ստեղծվեց «OKW»-ն՝ «Գերմանիայի Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարությունը»: Ընդհուպ մինչև իր մահը Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր Ադոլֆ Հիտլերը: Նրան փոխարինեց գրոսադմիրալ Կարլ Դյոնիցը (1945 թվականի ապրիլի 30-ից)։

Գերագույն գլխավոր հրամանատարները ՆԱՏՕ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԱՏՕ-ի Եվրոպական միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ Ռազմաօդային ուժերի 4-աստղանի գեներալ (լրիվ գեներալ) Ֆիլիպ Բրիդլավը, 2013 թ. մայիսի 13-ին ընդունել է Եվրոպական միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը

1950 թվականից սահմանվել է Հյուսիս-ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) եվրոպական միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, որ զբաղեցրել են բացառապես ամերիկյան գեներալները[26]՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Commander-in-Chief
  2. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75780
  3. http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1
  4. Путь русского офицера. Приложение (38).(չաշխատող հղում)
  5. Сайт милитера, Н. Н. Головин, Военные усилия России.(չաշխատող հղում)
  6. Конституция (Основной закон) Союза Советских Социалистических Республик (принята на внеочередной седьмой сессии Верховного Совета СССР девятого созыва 7 октября 1977 г.) (в редакции от 26 декабря 1990 г.)
  7. Союз Советских Социалистических Республик
  8. Mikhail Tsypkin (September 2004)։ «Adventures of the "Nuclear Briefcase"»։ Strategic Insights 3 (9)։ Արխիվացված օրիգինալից-ից 2004-09-23-ին 
  9. «The Constitution of the Russian Federation»։ Presidential Administration of Russia։ Վերցված է 2014-01-10 
  10. «Commander-in-Chief of the Armed Forces»։ Presidential Administration of Russia։ Վերցված է 2014-02-10 
  11. Указ Президента Российской Федерации от 7 мая 1992 года № 467 «О вступлении в должность Верховного Главнокомандующего Вооружёнными Силами Российской Федерации»
  12. Закон Российской Федерации от 9 декабря 1992 года № 4061-I «Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) Российской Федерации — России»
  13. Joseph G. Dawson, ed. Commanders in Chief: Presidential Leadership in Modern Wars (1993)
  14. Matthew Moten, Presidents and Their Generals: An American History of Command in War (2014)
  15. King Archibald (1949/1960 վերատպագրություն)։ Բանակի հրամանատարություն։ Ռազմական գործեր։ Շարլոտսվիլ, Վիրջինիա: The Judge Advocate General's School, U.S. Army 
  16. Կաղապար:UnitedStatesCode
  17. Կաղապար:UnitedStatesCode
  18. "CINC" Is Sunk, American Forces Press Service, 25 October 2002. Retrieved on 2013-05-12.
  19. Associated Press. "Military aides still carry the president's nuclear 'football'". USA Today, May 5, 2005. Accessed 16 December 2009.
  20. Governor is commander in chief -- Adjutant general is executive officer., Constitution of the Commonwealth of Kentucky:
  21. California Constitution - The Executive.
  22. 22,0 22,1 22,2 Constitution of Spain 1978, Government of Spain. Retrieved on 2014-01-09.
  23. Конституция Туркменистана
  24. Конституция Республики Таджикистан.
  25. Конституция Украины — Раздел V
  26. 26,0 26,1 List of Former SACEURs

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տե՛ս ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ), ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով. Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005 թ. նոյեմբերի 27-ի ՀՀ հանրաքվեով[2]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 25 CC-BY-SA-icon-80x15.png