Ֆիլիպ Բրիդլավ
Ֆիլիպ Բրիդլավ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Ատլանտա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Արիզոնա նահանգի համալսարան, Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Mount Zion High School? |
Մասնագիտություն | սպա |
Զբաղեցրած պաշտոններ | Supreme Allied Commander Europe? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ֆիլիպ Մարկ Բրիդլավ (անգլ.՝ Philip Mark Breedlove, սեպտեմբերի 21, 1955[1], Ատլանտա, Ջորջիա նահանգ, ԱՄՆ), ամերիկյան ռազմական գործիչ է, ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրոպայում միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ միաժամանակ զբաղեցնելով Եվրոպայում ԱՄՆ ԶՈՒ գլխավոր հրամանատարի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1955 թ. սեպտեմբերի 21-ին Ատլանտայում, Ջորջիա նահանգ[2]։
1977 թ. քաղաքաշինության բնագավառի բակալավրի աստիճանով ավարտել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտը[2]։
Ռազմական ծառայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թ. դարձել է պատվավոր շրջանավարտ ԱՄՆ Ալաբամա նահանգի Մաքսվել ավիաբազայի էսկադրիլիայի սպաների դպրոցում[2]։
Հրամանատարել է՝
- 80-րդ կործանիչ էսկադրիլիա,
- 27-րդ հատուկ նշանակության օպերատիվ խումբ,
- 8-րդ կործանիչ ավիաթև՝ ավիագունդ,
- 56-րդ կործանիչ ավիաթև՝ ավիագունդ,
- 31-րդ կործանիչ ավիաթև՝ ավիագունդ,
- ՌՕՈՒ-ի 3-րդ դիվիզիա։
Մասնակցել է հետևյալ մարտական գործողություններին.
- Սառը պատերազմ,
- Պարսից ծոցի պատերազմ,
- Աֆղանստանի պատերազմ (2001-2014), [[Война в Афганистане (2001-2014)]],
- Աֆղանստանի պատերազմ (2015-ից), [[Война в Афганистане (с 2015)]]։
ԱՄՆ ՌՕՈՒ-ի գլխավոր շտաբի փոխտեղակալի պաշտոնին
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թ. հունվարի 11-ին ստանձնել է ԱՄՆ ՌՕՈՒ-ի գլխավոր շտաբի փոխտեղակալի՝ ժամանակագրական առումով՝ թվով 36-րդի պաշտոնը, փոխարինելով այդ պաշտոնում 35-րդին՝ գեներալ Քերոլ Չանդլերին[3]։
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատարի պաշտոնին
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թ. հուլիսի 31-ին Ռամշտոյն բազայում, Գերմանիա կայացած արարողության ժամանակ Բիդլավը ստանձնեց Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈՒ-ի գլխավոր 35-րդ հրամանատարի պաշտոնը՝ ընդունելով դրոշը ԱՄՆ ՌՕՈՒ-ի գեներալ Մարկ Ուելշից[4]։.
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարների պաշտոնին
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թ. մարտի 28ին ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ Պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարեցին Բրիդլավին ԱՄՆ ԶՈՒ Եվրոպակահան հրամանատարության հրամանատարի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոններին նշանակելու մասին, դրանով իսկ այդ պաշտոնում փոխարնինելով ԱՄՆ ծովակալ Ջեյմս Սթավրիդիսին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից[5][6]։.
2013 թ. ապրիլի 19-ին Բրիդլավի թեկնածությունը հաստատեցին ԱՄՆ Սենատի անդամները[7].
2013 թ. մայիսի 10-ին, ընդունելով դրոշը Սթավիրիդիսի ձեռքից, ստանձնեց ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության հրամանատարի պաշտոնը՝ ԱՄՆ Պաշտպանության փոխնախարար Էշթոն Քարթերի ներկայությամբ՝ Շտուտգարտում, Գերմանիա կայացած արարողության ժամանակ[8][9]։.
3 օր անց՝ մայիսի 13-ին նա զբաղեցրեց Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի ժամանակագրական առումով թվով 17-րդ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի ներկայությամբ՝ գերագույն գլխավոր հրամանատարության Մոնսում, Բելգիա տեղակայված շտաբում կայացած արարողության ժամանակ[10][11]։.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 «General Philip M. Breedlove». ВВС США. Վերցված է 3 апреля 2015-ին.
- ↑ «General Philip M. Breedlove (BSCE '77) Appointed Vice Chief of Staff, U.S. Air Force». Georgia Tech's School of Civil and Environmental Engineering. 27 октября 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 3 апреля 2015-ին.
- ↑ «General Breedlove Becomes 35th USAFE Commander». Африканское командование вооружённых сил США. 1 августа 2012. Վերցված է 30 апреля 2015-ին.
- ↑ «Breedlove nominated as SACEUR, EUCOM Commander». ВВС США в Европе — ВВС в Африке. 28 марта 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 3 апреля 2015-ին.
- ↑ «Statement on the Nomination of General Philip M. Breedlove To Be Supreme Allied Commander Europe». Կաղապար:Не переведено 3. 28 марта 2013. Վերցված է 3 апреля 2015-ին.
- ↑ «Confirmation of Next Supreme Allied Commander Europe General Philip M. Breedlove». Верховное главнокомандование ОВС НАТО в Европе. 19 апреля 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 1 мая 2015-ին.
- ↑ «Breedlove Takes Charge at European Command». Министерство обороны США. 10 мая 2013. Վերցված է 3 апреля 2015-ին.
- ↑ «US European Command's Change of Command Ceremony 10 May 2013». Европейское командование вооружённых сил США. 10 мая 2013. Վերցված է 30 апреля 2015-ին.
- ↑ «SACEUR Change of Command». Верховное главнокомандование ОВС НАТО в Европе. 6 мая 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 1 мая 2015-ին.
- ↑ «General Breedlove becomes the 17th SACEUR». Верховное главнокомандование ОВС НАТО в Европе. 13 мая 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 3 апреля 2015-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Բրիդլավ» հոդվածին։ |
|