Էշթոն Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էշթոն Քարթեր
անգլ.՝ Ashton Carter
Ashton Carter DOD photo.jpg
Ծնվել է սեպտեմբերի 24, 1954(1954-09-24)[1] (64 տարեկան)
Ծննդավայր Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Եյլի քոլեջ և Էդինբուրգի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Աշխատավայր Հարվարդի համալսարան
Ամուսին Clayton Spencer
Զբաղեցրած պաշտոններ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար
Քաղաքական կուսակցություն Դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Fellow of the American Physical Society
Անդամություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
Ashton Carter Վիքիպահեստում
ԱՄՆ պաշտպանության նախարարության խորհրդանշանը
ԱՄՆ պաշտպանության նախարարի դրոշը

Էշթոն Բոլդուին Քարթեր (անգլ.՝ Ashton Baldwin Carter, ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 24-ին, ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում), ամերիկյան քաղաքական գործիչ և ֆիզիկոս, անվտանգության քաղաքականության փորձագետ։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար 2015 թվականի փետրվարի 17-ից[2]: Քարթերը պաշտոնավարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ մաս կազմելով նրա վարչակազմի։ Քարթերի նախորդն ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում եղել է Չաք Հեյգելը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակալավրի աստիճան է ստացել Եյլի համալսարանում՝ միջնադարյան պատմության և տեսական ֆիզիկայի գծով[3][4][5]: Տեսական ֆիզիկայի բնագավառում գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է որպես Ռոդսի կրթաթոշակառու՝ Օքսֆորդի համալսարանում[5]: Դասավանդել է Հարվարդի համալսարանում, ինչպես նաև Սթենֆորդի համալսարանում[6]: Աշխատել է որպես անվտանգության քաղաքականության խորհրդատու, մասնավորապես՝ Գոլդման Սաքսում (անգլ.՝ Goldman Sachs:

1993—1996 թվականներին աշխատել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմում՝ որպես ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ անվտանգության միջազգային քաղաքականության հարցերով օգնական[7]:

Բարաք Օբամայի վարչակազմում աշխատել է հետևյալ պաշտոններում.

  • 2009 թվականի ապրիլի 29-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 5-ը՝ պաշտպանության նախարարի տեղակալ ձեռքբերումների, թիկունքային ապահովման և տեխնոլոգիաների գծով. այդ պաշտոնում պատասխանատու էր սպառազինությունների գնումների համար[7],
  • 2011 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 3-ը պաշտոնավարել է որպես ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[7]:

2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման ներկայացրեց Քարթերի թեկնածությունը՝ որպես ԱՄՆ պաշտպանության նախարար։ ԱՄՆ Սենատը 2015 թվականի փետրվարին հաստատեց Քարթերի թեկնածությունը։

Ուկրաինայի արևելքում զինված բախման (տե՛ս Պատերազմ Ուկրաինայի արևելքում) կապակցությամբ, Էշթոն Քարթերը հայտարարել է, որ միջազգային հանրության հիմնական ջանքերը պետք է հանգեն նրան, որպեսզի տնտեսական և քաղաքական ճնշում գործադրվի Ռուսաստանի վրա[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:ԱՄՆ պաշտպանության նախարարներ Կաղապար:Բարաք Օբամայի վարչակազմ