ԱՄՆ-ի պաշտպանության նախարար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կնիքը
ԱՄՆ-ի ներկայիս պաշտպանության նախարարը՝ Էշթոն Քարթերը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար (անգլ.՝ United States Secretary of Defense) — ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում նախարարական պաշտոններից այն մեկի պաշտոնական անվանումը, որը պատասխանատու է ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարման ոլորտի բոլոր հարցերի համար՝ խաղաղ և պատերազմական ժամանակներում։ Հանդիսանում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին նշանակում է ԱՄՆ-ի նախագահը՝ ԱՄՆ-ի սենատի հավանությամբ։ Ըստ օրենքի՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար չի կարող նշանակվել այն քաղաքացին, ԱՄՆ-ի զինված ուժերի կանոնավոր զորամասերի սպայի կարգավիճակով իսկական ծառայությունից ազատվելուց հետո 7 տարվա ընթացքում (ԱՄՆ օրենքների ժողովածու թիվ 10-րդ, բաժին 113)։ Պաշտպանության նախարարը՝ ԱՄՆ-ի նախագահի լիազորությունների ժառանգման գծում՝ ըստ հիերարխիայի պետության մեջ 6-րդ մարդն է։ ԱՄՆ զինված ուժերի ներսում պաշտպանության նախարարին կարճ անվանում են ՍեքԴեֆ (անգլ.՝ Secretary of DefenseSecDef

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային ռազմական կառույցի կնիքը (1947–1949)

Այդ պաշտոնը ԱՄՆ-ում հայտնվել է 1947 թվականին, երբ ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ), բանակը (ցամաքային զորքերը) և ոչ վաղուց ստեղծված ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) միավորվեցին մեկ ազգային ռազմական գերատեսչության կամ ազգային ռազմական կառույցի մեջ (անգլ.՝ National Military Establishment)։ Խոշոր վերակազմավորման արդյունքում ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) նախարարությունը (անգլ.՝ Department of the Army), ԱՄՆ ՌՕՈՒ-ի նախարարությունը (անգլ.՝ Department of the Air Force) և ԱՄՆ ՌԾՈՒ-ի նախարարությունը (անգլ.՝ Department of the Navy) դադարեցին կառավարության անմիջական մաս կազմող նախարարություններ համարվել, իսկ նրանց գլուխ կանգնած նախարարները՝ դադարեցին կառավարության անմիջական անդամներ լինելուց և ենթարկվեցին պաշտպանության նախարարին։ 1949 թվականին ազգային ռազմական գերատեսչությունը վերանվանվեց պաշտպանության նախարարություն, և այդ անվանումը պահպանվում է առայսօր։

ԱՄՆ պաշտպանության նախարարության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ պաշտպանության նախարարության կառուցվածքը 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ

Իշխանությունը և գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանության նախարարը և ԱՄՆ-ի նախագահը միասին հանդիսանում են Լիազորված ազգային հրամանատարություն (անգլ.՝ National Command Authority — ԼԱՀ՝ NCA), որը կարող է գործի դնել ռազմավարական միջուկային զենքը։ Ամբողջ միջուկային սպառազինությունը ենթարկվում է ՛՛երկու մարդու կանոնին՛՛ (անգլ.՝ two-man rule)։ Ըստ այդ կանոնի՝ նրանք երկուսով պետք է հրամայեն գործի դնել միջուկային ուժերը, որպեսզի հրամանը կատարվի։

Պաշտպանության նախարարը ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարն է։ Անմիջականորեն նրան են ենթարկվում.

  • Պաշտպանության նախարարի տեղակալը, Պաշտպանության նախարարի տեղակալը նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը (անգլ.՝ Under Secretary of Defense for Acquisition, Technology, and Logistics),
  • Պաշտպանության նախարարի տեղակալ - գլխավոր ֆինանսական տեսուչը (անգլ.՝ Under Secretary of Defense (Comptroller)),
  • Հետախուզության վարչության պետը, Պաշտպանության նախարարի կադրերի և մարտական պատրաստության գծով տեղակալը (անգլ.՝ Under Secretary of Defense for Personnel and Readiness),
  • Պաշտպանության նախարարի տեղակալը ռազմաքաղաքական հարցերով (անգլ.՝ Under Secretary of Defense for Policy). ԱՄՆ պաշտպանության նախարարի բոլոր տեղակալներին պետք է հաստատի ԱՄՆ-ի սենատը։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին են ենթարկվում ԱՄՆ-ի Միացյալ շտաբների պետերի կոմիտեի պետերը (անգլ.՝ Joint Chiefs of Staff), ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն է հրամանատարում ԱՄՆ-ի միացյալ հրամանատարությունների գլխավոր հրամանատարներին, այդ թվում՝ Եվրոպական Միացյալ հրամանատարության, Հյուսիսամերիկյան Միացյալ հրամանատարության, Հարավամերիկյան Միացյալ հրամանատարության, Աֆրիկյան Միացյալ հրամանատարության, Խաղաօվկիանոսյան Միացյալ հրամանատարության, Կենտրոնական Միացյալ հրամանատարության և այլն։

Պաշտպանության նախարարի գրասենյակը (աշխատակազմը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևները և խրախուսանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգրեսական կոմիտեները (խորհրդարանական հանձնախմբերը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային անվտանգության խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերը ռազմական արդարադատության համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավարարումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատավարձը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ պաշտպանության նախարարները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի ամենաերկար ծառայած պաշտպանության նախարարը Ռոբերտ ՄաքՆամարան է, ով այդ պաշտոնում ծառայել է ընդհանուր առմամբ 2.595 օր։ Համադրելով իր երկու ոչ հաջորդական ծառայության ժամկետները՝ որպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարար, այդ պաշտոնում ծառայության տևողությամբ երկրորդ տեղում է Դոնալդ Ռամսֆելդը, ով ՄաքՆամարայից ընդամենը 10 օր պակաս է ծառայել։ Ամենակարճ ծառայությունը Էլիոթ Ռիչարդսոնինն է, ով արագ տեղափոխվեց ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնին 114 օր հետո՝ Ռիչարդ Քլայնդինսթի հրաժարականից հետո՝ Ուոթերգեյթյան սկանդալի ընթացքում։

Կուսակցութիւնները

  Democratic

  Republican

Կարգավիճակը

     Նշանակում է պաշտպանության նախարարի պաշտոնակատար

No. Դիմանկար Անուն-ազգանուն Բնակության նահանգը Պաշտոնը ստանձնեց Պաշտոնաթող եղավ Ծառայության օրերը ԱՄՆ-ի նախագահը
որի օրոք ծառայել է տվյալ պաշտպանության նախարարը
1 Ջեյմս Ֆորեսթոլ Ջեյմսն Ֆորեսթոլ Նյու Յորք Սեպտեմբեր 19, 1947 Մարտ 19, 1949 558 Հարրի Ս. Թրումեն
2 Լուիս Ա. Ջոնսոն Լուիս Ա. Ջոնսոն Արևմտյան Վիրջինիա Մարտ 28, 1949 Սեպտեմբեր 19, 1950 540
3 Ջորջ Մարշալ Ջորջ Մարշալ Փենսիլվանիա September 19, 1950 September 19, 1951 365
4 Ռոբերտ Ա. Լովեթթ Ռոբերտ Ա. Լովեթթ Նյու Յորք Սեպտեմբեր 19, 1951 Հունվար 20, 1953 491
5 Չարլզ Է. Վիլսոն Չարլզ Է. Վիլսոն Միչիգան Հունվար 20, 1953 Հոկտեմբեր 8, 1957 1,722 Դուայթ Դ. Էյզենհաուեր
6 Նեյլ Հ. ՄաքԷլրոյ Նեյլ Հ. ՄաքԷլրոյ Օհայո Հոկտեմբեր 9, 1957 Դեկտեմբեր 1, 1959 783
7 Թոմաս Ս. Գեյթս Թոմաս Ս. Գեյթս, Կրտսեր Փենսիլվանիա Դեկտեմբեր 2, 1959 Հունվար 20, 1961 415
8 Ռոբերտ Ս. ՄաքՆամարա Ռոբերտ Ս. ՄաքՆամարա Միչիգան Հունվար 21, 1961 Փետրվար 29, 1968 2,595 Ջոն Ֆ. Քեննեդի
Լինդոն Բ. Ջոնսոն
9 Քլարք Մ. Քլիֆֆորդ Քլարք Մ. Քլիֆֆորդ Մերիլենդ Մարտ 1, 1968 Հունվար 20, 1969 326
10 Մելվին Ռ. Լեյրդ Մելվին Ռ. Լեյրդ Վիսկոնսին Հունվար 22, 1969 Հունվար 29, 1973 1,469 Ռիչարդ Նիքսոն
11 Էլիոթ Լ. Ռիչարդսոն Էլիոթ Լ. Ռիչարդսոն Մասաչուսեթս Հունվար 30, 1973 Մայիս 24, 1973 114
Բիլլ Քլեմենթս Բիլլ Քլեմենթս
(acting)
Տեխաս Մայիս 24, 1973 Հուլիս 2, 1973 0
12 Ջեյմս Ռ. Շլեզինգեր Ջեյմս Ռ. Շլեզինգեր Վիրջինիա Հուլիս 2, 1973 Նոյեմբեր 19, 1975 1
1
(2 total)
Ջերալդ Ֆորդ
13 Դոնալդ Ռամսֆելդ Դոնալդ Ռամսֆելդ Իլինոյս Նոյեմբեր 20, 1975 Հունվար 20, 1977 1
14 Հարոլդ Բրաուն Հարոլդ Բրաուն Կալիֆորնիա Հունվար 21, 1977 Հունվար 20, 1981 1,460 Ջիմմի Քարթեր
15 Կասպեր Վ. Վայնբերգեր Կասպեր Վայնբերգեր Կալիֆորնիա Հունվար 21, 1981 Նոյեմբեր 23, 1987 2,497 Ռոնալդ Ռեյգան
16 Ֆրանկ Կարլուչչի Ֆրանկ Կարլուչչի Վիրջինիա Նոյեմբեր 23, 1987 Հունվար 20, 1989 424
Վիլյամ Հովարդ Թաֆթ Վիլյամ Հովարդ Թաֆթ IV
(acting)
Օհայո Հունվար 20, 1989 Մարտ 20, 1989 59 Ջորջ Հ. Վ. Բուշ
17 Ռիչարդ Բ. Չեյնի Ռիչարդ Բ. Չեյնի Վայոմինգ Մարտ 21, 1989 Հունվար 20, 1993 1,402
18 Լես Ասպին Լես Ասպին Վիսկոնսին Հունվար 21, 1993 Փետրվար 3, 1994 378 Բիլ Քլինթոն
19 Վիլյամ Ջ. Փերրի Վիլյամ Ջ. Փերրի Փենսիլվանիա Փետրվար 3, 1994 Հունվար 24, 1997 1,085
20 Վիլյամ Ս. Քոհեն Վիլյամ Ս. Քոհեն Մեն Հունվար 24, 1997 Հունվար 20, 2001 1,457
21 Դոնալդ Ռամսֆելդ Դոնալդ Ռամսֆելդ Իլինոյս Հունվար 20, 2001 Դեկտեմբեր 18, 2006 2,158 Ջորջ Վ. Բուշ
22 Ռոբերտ Մ. Գեյթս Ռոբերտ Մ. Գեյթս Տեխաս Դեկտեմբեր 18, 2006 Հուլիս 1, 2011 764
879
(1,643 total)
Բարաք Օբամա
23 Լեոն Պանետտա Լեոն Պանետտա Կալիֆորնիա Հուլիս 1, 2011 Փետրվար 27, 2013 608
24 Չաք Հեյգելl Չաք Հեյգելl Նեբրասկա Փետրվար 27, 2013 Փետրվար 17, 2015 720
25 Էշթոն Քարթեր Էշթոն Քարթեր Մասսաչուսեթս Փետրվարի 17, 2015 Պաշտոնավարում է 9

Հաջորդականության և իշխանության փոխանցման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի դեկտեմբերի 22ի հրամանով ԱՄՆ նախագահ Ջորջ Ուոքեր Բուշը փոխել է պաշտպանության նախարարությունում մինչ այդ առկա հաջորդականության և իշխանության փոխանցման կարգը, բերելով հետևյալ տեսքի.

  1. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ.
  2. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ հետախուզության գծով.
  3. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ ռազմաքաղաքական գծով.
  4. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ նյութատեխնիկական ապահովման գծով.
  5. ԱՄՆ-ի բանակի նախարար.
  6. ԱՄՆ ՌԾՈՒ-ի նախարար.
  7. ԱՄՆ ՌՕՈՒ-ի նախարար.
  8. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ կադրերի և մարտական պատրաստության գծով և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ - գլխավոր ֆինանսական տեսուչ.
  9. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի օգնական, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ռազմաքաղաքական գծով տեղակալի օգնական և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կադրերի և մարտական պատրաստության գծով տեղակալի օգնական.
  10. Պաշտպանության նախարարության գլխավոր խորհրդատու, պաշտպանության նախարարի օգնական և շահագործման փորձարկումների ու գնահատումների բաժնի պետ.
  11. Պաշտպանության նախարարի լոգիստիկայի և նյութական պատրաստութան գծով տեղակալի օգնական և ՊՆ գիտահետազոտական ու փորձա-կոնստրուկտորական աշխատանքների վարչության պետ (Director of Defense Research and Engineering).
  12. Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարների տեղակալները.
  13. Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարների օգնականները և գլխավոր խորհրդատուները։

Ներկայումս ապրող ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ կենդանի են ԱՄՆ 10 նախկին պաշտպանության նախարարներ, որոնցի ամենատարիքովը Մելվին Լեյըրդն է (ԱՄՆ պաշտպանության նախարար՝ 1969–1973 թվականներին, ծնվել է 1922 թվականին)։ Առավել ուշ շրջանի պաշտպանության նախարարներից վախճանվածներից է Ջեյմս Ռ. Շլեզինգերը (1977–1979)։ Նա վախճանվել է 2014 թվականի մարտի 27-ին։

Անուն Պաշտոնավարման ժամկետը Ծննդյան տարեթիվը (և տարիքը)
Մելվին Լեյըրդ 1969–1973 սեպտեմբերի 1, 1922 (97 տարեկան)
Դոնալդ Ռամսֆելդ 1975–1977, 2001–2006 հուլիսի 9, 1932 (87 տարեկան)
Հարոլդ Բրաուն 1977–1981 սեպտեմբերի 19, 1927 (92 տարեկան)
Ֆրանկ Կարլուչչի 1987–1989 հոկտեմբերի 18, 1930 (88 տարեկան)
Դիք Չեյնի 1989–1993 հունվարի 30, 1941 (78 տարեկան)
Վիլյամ Փերրի 1994–1997 հոկտեմբերի 11, 1927 (91 տարեկան)
Վիլյամ Քոհեն 1997–2001 օգոստոսի 28, 1940 (79 տարեկան)
Ռոբերտ Գեյթս 2006–2011 սեպտեմբերի 25, 1943 (75 տարեկան)
Լեոն Պանետտա 2011–2013 հունիսի 28, 1938 (81 տարեկան)
Չաք Հեյգել 2013–2015 հոկտեմբերի 4, 1946 (72 տարեկան)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]