Ռոնալդ Ռեյգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Ռեյգան
անգլ.՝ Ronald Wilson Reagan
President Reagan posing outside the oval office 1983.jpg
ԱՄՆ-ի 40-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ հունվար 20, 1981
Լքեց պաշտոնը՝ հունվար 20, 1989
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Նախորդող՝ Ջիմի Կարտեր
Հաջորդող՝ Ջորջ Հերբերտ Վոկեր Բուշ
Ծննդյան օր՝ փետրվարի 6, 1911({{padleft:1911|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2][3]
Ծննդավայր՝ Տամպիկո, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի օր՝ հունիսի 5, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2][3] (93 տարեկանում)
Վախճանի վայրը՝ Բել Էյր, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ամուսին ՝ Նենսի Ռեյգան և Ջեյն Ուայման
Երեխաներ՝ Մաուրին Ռեյգան, Մայքլ Ռեյգան, Փեթթի Դևիս և Ռոն Ռեյգան
Հայր՝ Ջեք Ռեյգան
Մայր՝ Նելլ Ուիլսոն Ռեյգան
Պարգևներ՝
Ronald Reagan Signature2.svg

Ռոնալդ Ռեյգան (անգլ.՝ Ronald Reagan, փետրվարի 6, 1911({{padleft:1911|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2][3], Թամփիքո, Tampico Township, Ուայտսայդ շրջան, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հունիսի 5, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2][3], Բել Ամիր, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է 1981 թվականի հունվար 20-ից մինչև 1989 թվականի հունվար 20-ը։

Ռոնալդ Ռեյգանը երիտասարդական տարիներին եղել է դերասան և նկարահանվել է մոտ 19 ֆիլմում[5]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդ Ռեյգանը («հոլանդական» սանրվածքով), նրա եղբայր Նեյլը և նրանց ծնողներ Ջեք և Նելլի Ռեյգանները: Լուսանկարը մոտ 1916-1917 թվականների:

Ռոնալդ Վիլսոն Ռեյգանը ծնվել է 1911 թվականի փետրվարի 6-ին Իլինոյս նահանգի Թամփիքո քաղաքի առևտրային շենքերից մեկի երկրորդ հարկում՝ Ջեք և Նելլի (Վիլսոն) Ռեյգանների ընտանիքում[6]: Ռեյգանի հայրը վաճառական և հեքիաթասաց էր, կաթոլիկ իռլանդացու թոռ, ով արտագաղթել էր իռլանդական Թիփերերի կոմսությունից[7], իսկ նրա մայրը ուներ անգլա-շոտլանդական արմատներ[8]: Ռեյգանի ավագ եղբայրը՝ Նեյլը, գովազդային գործակալ էր[9]: Ռեյգանի հայրը իր որդուն տվել էր «հոլանդացի» մականունը նրա «չաղ փոքրիկ հոլանդացու» տեսքի և «հոլանդացի տղայի» սանրվածքի պատճառով[10]: Այդ մականունը նրա հետ մնաց ողջ երիտասարդության տարիներին[10]: Ռեյգանի ընտանիքը կարճ ժամանակով ապրել է Իլինոյսի մի շարք քաղաքներում, այդ թվում նաև Մոնմաութում, Գեյլսբուրգում, Չիկագոյում[11]: 1919 թվականին նրանք վերադառնում են Թամփիքո և ապրում H. C. Pitney Variety խանութից վերև մինչ այն ժամանակը, երբ նրանք վերջնականապես հաստատվեցին Դիքսոնում[6]: Նախագահ դառնալուց հետո, երբ Ռեյգանն ապրում էր Սպիտակ տան մասնավոր թաղամասերից վեր, հեգնանքով ասում է․ «Ես կրկին ապրում եմ խանութից վերև»[12]:

Ըստ Փոլ Կենգորի՝ «Աստված և Ռոնալդ Ռեյգան» գրքի հեղինակի, Ռեյգանն ուժեղ հավատ ուներ դեպի մարդկային բարությունը, որն էլ գալիս էր իր լավատես մորից՝ Նելլիից[13], և Քրիստոսի նկատմամբ հավատը[13], որն էլ առաջ եկավ 1922 թվականին մկրտությունից հետո[14]: Ժամանակին Ռեյգանի կարծիքը դեպի ռասայական խտրականությունն անսովոր էր, նա հիշում էր այն ժամանակները Դիքսոնում, երբ տեղական պանդոկում թույլ չէին տալիս սևամորթներին մնալ այնտեղ։ Ռեյգանը նրանց տուն բերեց, որտեղ իր մայրը հրավիրեց նրանց գիշերելու և հաջորդ առավոտյան նրանց ճաշի հրավիրեց[15]:

Պատանի Ռոնալդ Ռեյգանը Դիքսոնում, Իլինոյս

Փիթնի խանութի փակվելուց հետո՝ 1920 թվականի վերջերին, Ռեյգանը տեղափոխվեց Դիքսոն[16]: Այդ արևմտյան «փոքրիկ տիեզերքը» տևական տպավորություն թողեց Ռեյգանի վրա[17]: Նա սկսեց հաճախել Դիքսոնի ավագ դպրոցը, որը զարգացրեց նրա հետաքրքրությունները դեպի դերասանություն, սպորտ, հեքիաթասացություն[18]: Նրա առաջին աշխատանքը եղավ որպես փրկարար 1927 թվականին Դիքսոնում՝ Ռոք գետի մոտ՝ Լոքել այգում։ 6 տարվա ընթացքում Ռեյգանը 77 կյանք է փրկում[19]: Ռեյգանը հաճախում է Էվրիկա քոլեջը, որտեղ դառնում է Tau Kappa Epsilon եղբայրության անդամ, ակտիվ մասնակից և մասնագիտանում տնտեսագիտության և սոցիոլոգիայի մեջ։ Սակայն Հասարակական աշխատանքների Միլլեր կենտրոնը նրան բնութագրում էր որպես «անտարբեր ուսանող»-ի։ Նա ավելի շատ խորացավ տնտեսագիտության մեջ և ավարտեց միջին գնահատականներով[20]։ Ռեյգանը բոլոր արհեստների մեջ ճարտար մարդու համբավ ձեռք բերեց՝ հաջողության հասնելով ճամբարային քաղաքականության մեջ, սպորտում և թատրոնում։ Նա ֆուտբոլային թիմի անդամ էր, լողի թիմի ավագն էր և ընտրվել էր ուսանողական խորհրդի նախագահ։ Որպես Ուսանողական խորհրդի նախագահ՝ Ռեյգանը գլխավորեց ուսանողական ապստամբությունը քոլեջի նախագահի դեմ այն բանից հետո, երբ նա փորձեց կրճատումներ իրականացնել ֆակուլտետում[21]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ronald Wilson Reagan — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 http://www.encyclopedia.com/doc/1G2-3435000153.html
  5. «Biography > Hollywood Years» (անգլերեն)։ Ronald Reagan Presidential Foundation։ Վերցված է 2012-01-13 
  6. 6,0 6,1 «Main Street Historic District, National Register of Historic Places Nomination Form»։ Illinois Historic Preservation Agency։ ապրիլի 1, 1982։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 7, 2007-ին։ Վերցված է հուլիսի 27, 2007 
  7. Terry Golway, Ronald Reagan's America (2008) p. 1
  8. Kengor, p. 4
  9. Lynette Holloway (դեկտեմբերի 13, 1996)։ «Neil Reagan, 88, Ad Executive And Jovial Brother of President»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է մարտի 22, 2009 
  10. 10,0 10,1 «Ronald Reagan Facts»։ Ronald Reagan Presidential Foundation։ Վերցված է հունիսի 9, 2007 
  11. Janssen, Kim։ «Is Ronald Reagan's Chicago boyhood home doomed?»։ Chicago Sun-Times։ Վերցված է հունիսի 12, 2012 
  12. Schribman, David (հունիսի 6, 2004)։ «Reagan, all-American, dies at 93»։ Boston Globe։ Վերցված է հունվարի 17, 2008 
  13. 13,0 13,1 Kengor, p. 16
  14. Lewis, Warren and Rollmann, Hans, ed։ (2005). Restoring the First-century Church in the Twenty-first Century. Wipf and Stock. էջեր 181–192. ISBN 1-59752-416-6. 
  15. Kengor, p. 15
  16. Cannon (2001), p. 2
  17. Reagan (1990), p. 27
  18. Brands, Reagan (2015) pp 12-15
  19. Brands, Reagan (2015) pp 16-17
  20. «Ronald Reagan: Life Before the Presidency»։ Miller Center։ Վերցված է օգոստոսի 30, 2015 
  21. Cannon (2003), p. 25
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռոնալդ Ռեյգան հոդվածին