Բեթի Ֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթի Ֆորդ
անգլ.՝ Betty Ford
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Բենինգթոնի քոլեջ և Ինովացիոն կենտրոնական ավագ դպրոց
Մասնագիտություն՝ պարուհի, գրող, ինքնակենսագիր, մոդել, կանանց իրավունքների պաշտպան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 8, 1918(1918-04-08)[2][3][4][…]
Ծննդավայր Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի օր հուլիսի 8, 2011(2011-07-08)[5][2][6][…] (93 տարեկան)
Վախճանի վայր Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Թաղված Միչիգան
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Elizabeth Anne Bloomer Ford[1]
Ամուսին Ջերալդ Ֆորդ և William Warren?
Զավակներ Մայքլ Գերալդ Ֆորդ[3], Ջոն Գարդներ Ֆորդ[3], Սթիվեն Ֆորդ[3] և Սյուզան Ֆորդ[3]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բեթի Ֆորդ (անգլ.՝ Elizabeth Anne «Betty» Bloomer Ford, ապրիլի 8, 1918(1918-04-08)[2][3][4][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 8, 2011(2011-07-08)[5][2][6][…], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդի կինը, ԱՄՆ առաջին տիկինը 1974 թվականի օգոստոսի 9-ից մինչև 1977 թվականի հունվարի 20-ը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ էն Բլումերը ծնվել է 1918 թվականին Չիկագոյում, եղել է ընտանիքի երրորդ երեխան և միակ դուստրը։ Աղջկա մանկությունն անցել է հիմնականում Միչիգան նահանգի Գրանդ Ռեփիդս քաղաքում, որտեղ նա ավարտել է կենտրոնական միջնակարգ դպրոցը։ 1929 թվականի սև հինգշաբթի օրվանից հետո Բեթի Բլումերը զբաղվել է հագուստի մոդելավորմամբ, ինչպես նաև սկսել է սովորեցնել մյուս երեխաներին պարել վալս, ֆոքստրոտ և մեծ խնձոր։ Նա պարել է Կալի Թրևիսի պարային ստուդիայում, որտեղ ուսումը ավարտել է 1935 թվականին։ Երբ Բլումերը 16 տարեկան էր, շմոլ գազի թունավորումից մահացավ նրա հայրը՝ ավտոտնակում աշխատելու ժամանակ։

Կարիերայի կայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Բեթին մտադիր էր շարունակել պարային ուսուցումը Նյու Յորքում, սակայն նրա մայրը դեմ էր այդ ամենին։ Դրա փոխարեն Բլումերը երկու տարի ամառաը հաճախել է Բենինգթոնի պարի դպրոց, որը գտնվում է Վերմոնտ նահանգի Բենինգտոն քաղաքում, սովորել է Մարթա Գրեմի ղեկավարությամբ։ Ուսման վարձը վճարելու համար զուգահեռաբար որպես մոդել աշխատում էր Ջոն Ռոբերտ Փաուերսի ընկերությունում։ Շուտով Բեթին մտավ Գրեմի օժանդակ պարային խումբ և սկսեց ելույթ ունենալ Կարնեգի հոլում։ Մայրը հավանություն չի տվել դստեր կարիերային ուղուն և Բեթիից պահանջել է վերադառնալ հայրենիք։ Սակայն շուտով մայրն ու դուստրը կարողացան փոխզիջման գալ։

1941 թվականին Բլումերը վերադարձել է Միչիգան, որտեղ սկսել է աշխատել տեղի հանրախանութում՝ նորաձևության համակարգող։ Նա նաև ստեղծել իր պարային խումբը և զբաղվել է պարարվեստի դասավանդմամբ, այդ թվում՝ կրթելով նաև հաշմանդամ երեխաներին։

Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

A man in a suit leads a flower-carrying woman by the hand, walking out of a chapel.
Ֆորդ ամուսինները ամուսնության օրը՝ 1948 թվականի հոկտեմբերի 15-ին

1942 թվականին Բլումերն ամուսնացել է կահույքի վաճառող Ուիլյամ Ուորենի հետ, ում նա ճանաչում էր 12 տարեկանից։ Ընտանեկան զույգը երեխաներ չուներ։ 1947 թվականին նրանք բաժանվեցին։ Բեթիի նոր ընտրյալը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրավաբան և վետերան Ջերալդ Ֆորդը։ Պսակադրությունը տեղի է ունեցել 1948 թվականի հոկտեմբերի 15-ին Գրանդ Ռապիդսում։ Ընտանեկան զույգը 4 երեխա ուներ՝ Մայքլ Ջերալդ Ֆորդ (ծնված 1959 թվականին), Ջոն Գարդներ Ֆորդ (ծնված 1952 թվականին), Սթիվեն Մեյնս Ֆորդ (ծնված 1956 թվականին) և Սյուզան Էլիզաբեթ Ֆորդ (ծնված 1957 թվականին)։ 1974 թվականին Ուոթերգեյթյան սկանդալից հետո նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց։ Ջերալդ Ֆորդը, որն այդ պահին զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ Բեթին և Ջերալդը Սպիտակ տան ամենաազատ ընտանեկան զույգերից էին և չէին ամաչում բացեիբաց դրսևորել փոխադարձ սերը[7]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի սեպտեմբերին Բեթի Ֆորդը հայտնվում է հիվանդանոցում։ Նրա մոտ հայտնաբերվում է կրծքի քաղցկեղ։ Բժիշկները հեռացրին նրա աջ կուրծքը։ Հոսպիտալում նրա վերականգնման ժամանակ նա հազարավոր նամակներ, հեռախոսազանգեր և ծաղիկներ է ստացել իրեն աջակցող մարդկանցից։ Նա որոշել է օգտագործել նախագահի կնոջ իր դիրքը, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրի կանանց կրծքի պարբերական հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտության վրա՝ վաղ փուլերում քաղցկեղի հայտնաբերման նպատակով։ Նա բացահայտ և ազնվորեն խոսում էր իր հիվանդության մասին՝ կոտրելով հասարակական կարծրատիպերը։ Փորձագետների կարծիքով՝ նրա գործունեությունը բազմաթիվ կանանց կյանքեր է փրկել։ Բեթի Ֆորդը հաջողությամբ վերականգնվել է և 1976 թվականին անցկացված ստուգումներից հետո բժիշկները հայտարարել են, որ հիվանդությունը նահանջել է։ 1978 թվականին Բեթի Ֆորդը հրատարակել է «The Times of My Life» ինքնակենսագրականը։ 1982 թվականին նա հիմնադրել է Բեթի Ֆորդ կենտրոնը՝ ալկոհոլիզմի և թմրանյութերի կախվածության դեմ պայքարի կազմակերպությունը, որով տառապել է վերջին երկու տասնամյակների ընթացքում[8]։ 1987 թվականին Ֆորդը հավերժացվել է Միչիգանի կանանց փառքի սրահում[9]։ 1991 թվականին պարգևատրվել է նաև Ազատության նախագահական մեդալով, իսկ 1999 թվականին՝ Կոնգրեսի ոսկե մեդալով։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթի Ֆորդը մահացել է 2011 թվականի հուլիսի 8-ին 93 տարեկան հասակում Կալիֆոռնիայի Ռանչո-Միրաժ քաղաքում՝ ավելի վաղ տարված ինսուլտի բարդությունների հետևանքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20211212141045/https://www.fordlibrarymuseum.gov/grf/bbfbiop.asp
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 http://abcnews.go.com/Politics/lady-betty-ford-dead-93/story?id=3348308
  6. 6,0 6,1 6,2 FemBio database (գերմ.)
  7. «Betty Ford: The Real Deal» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2019-03-25 
  8. Former first lady Betty Ford dies at 93(չաշխատող հղում)
  9. «Betty Ford: Michigan Women's Hall of Fame» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2019-03-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]