Time

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Time
Time
Time Magazine logo.svg
Time Magazine - first cover.jpg
Տեսակհանդես և թերթ
Լեզուանգլերեն
ԽմբագիրNancy Gibbs?
Հիմնադրվել էմարտի 3, 1923
ՀիմնադիրBriton Hadden? և Henry Luce?
ՀրատարակիչTime Inc.
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք
ԳրասենյակՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ISSN0040-781X
OCLC1311479
Կայքtime.com և time.com
Time Magazine Վիքիպահեստում

«Թայմ» (անգլ.՝ Time,  անգլ. թարգմանաբար՝ «ժամանակ»), ամերիկյան շաբաթաթերթ, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, այն լուսաբանում է մարդկանց վարկանիշը մեկ տարի կամ մեկ հարյուրամյակ առաջ։ Հրատարակվում է շուրջ 3,4 միլիոն օրինակով[1]։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ 2007 թվականից «Թայմը» հանդիսանում է ԱՄՆ-ի ամենահայտնի հանդեսը[2][3][4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդեսն առաջին անգամ վաճառքի է հանվել 1923 թվականի մարտի 3–ին։ Time թերթի ստեղծման գաղափարը մտահղացել են Հենրի Լյուսը և Բրայթոն Հադդենը՝ հեղինակավոր Եյլի համալսարանում՝ «Գանգ և ոսկորներ» ուսանողների գաղտնի հասարակական կազմակերպության հավաքի ժամանակ[6]։

Սա աշխարհում առաջին ինֆորմացիոն շաբաթաթերթն է։ Տաս տարի անց այն ունեցավ մրցակից՝ Newsweek։ Մինչև Լյուսի մահը՝ 1967 թվականը, հանդեսն արտահայտում էր նրա չափավոր պահպանողական հայացքները։

Հանդեսի ֆիրմային ձևաչափը նախատեսում էր մի քանի տասնյակ հոդվածներ, որոնք հակիրճ կերպով ամփոփում էին շաբաթվա ներքին և արտաքին քաղաքականության, բիզնեսի, կրթության, գիտության, բժշկության, իրավունքի, կրոնի, սպորտի, գրահրատարակման և մշակույթի առավել հայտնի թեմաները։

Ժամանակակից «Թայմը» հանդիսանում է զանգվածային լրատվամիջոցների և շոու բիզնեսի ոլորտում աշխարհում ամենամեծ հոլդինգի՝ Time Warner–ի հիմքը։ Բացի ամերիկյանից, լույս է տեսնում նաև եվրոպական (Լոնդոն), ասիական (Հոնկոնգ) և ավստրալիական (Սիդնեյ) հանդեսի տարբերակները։

2018 թվականին ամերիկյան AT&T ընկերությունը գնել է Time Warner–ը՝ փաստացի դառնալով Time–ի սեփականատերը [7]։

Տարվա մարդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար Time հանդեսը դեկտեմբերի վերջին համարում անվանում է «տարվա մարդուն»։ «Տարվա մարդ» անվանակարգը շնորհվում է 1927 թվականից, երբ այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լիմբերգը, որն առաջին անգամ պատմության մեջ մեն–մենակ հատեց Ատլանտյան օվկիանոսը։

Տարվա անձնավորությանն ընտրում է բացառապես գործադիր խմբագիրը։ Տարբեր տարիների տարվա մարդ կոչմանն են արժանացել Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Բուշը, Միխայիլ Գորբաչովը՝ երկու անգամ՝ 1987 և 1989 թվականներին, վերացական ամերիկացի զինվորը, ինչպես նաև Դու (Թայմ հանդեսի վարկածով տարվա մարդ)։ 2007 թվականին Տարվա մարդ է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2010 թվականին՝ Ֆեյսբուքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, 2011 թվականին Տարվա մարդ է դարձել հավաքական կերպար «Ցուցարարը» («Խռովարարը»)։

Տարվա 100 անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1999 թվականից՝ հանդեսը թողարկում է նաև Time 100–ը՝ տարվա առավել ազդեցիկ հարյուր անձանց ցուցակը։ Ցանկն ընտրվում է գիտնականների հանձնաժողովի կողմից։

20–րդ դարի 100 անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հունիսին թողարկվել է «Time 100․ 20-րդ դարի հերոսներն ու կուռքերը» ցուցակը։ Թեկնածուներին ընտրում է ամերիկացի պատմաբանների, լրագրողների և քաղաքագետների հանձնաժողովը։ 1999 թվականի դեկտեմբերյան թողարկման ժամանակ Time–ի վարկածով անվանվել է հարյուրամյակի մարդը, այն դարձել է Ալբերտ Էյնշտեյնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forbes.com — Magazine Article
  2. «Журнал Time и критерии избрания "Человека года"»։ РИА Новости (ռուսերեն)։ 20121219T1720+0400Z։ Վերցված է 2019-01-12 
  3. www.runyweb.com http://www.runyweb.com/print/articles/13/the-100-most-influential-people-in-the-world.html։ Վերցված է 2019-01-12 
  4. связи © ИноСМИ ru 2000-2019При полном или частичном использовании материалов ссылка на ИноСМИ Ru обязательна Сетевое издание — Интернет-проект ИноСМИ RU зарегистрировано в Федеральной службе по надзору в сфере։ «Time»։ ИноСМИ.Ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-01-12 
  5. «Календарь BALTNEWS.lt: Time - первый в мире СМИ новостной еженедельник»։ baltnews.lt։ Վերցված է 2019-01-12 
  6. Skull and Bones, элита Империи
  7. «Приобретение Time Warner»։ www.intermedia.ru։ 15.06.2018 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]