Տարվա մարդ (Time)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տարվա մարդ (Time)
Տեսակ պարգև
Պարգևադրող Time
Առաջին շնորհում 1927 թվական

«Տարվա մարդ» տիտղոսին արժանացածի անունը Time հանդեսը ավանդաբար հրապարակում է դեկտեմբերի վերջին համարում ։ «Տարվա մարդ» անվանակարգը շնորհվում է 1927 թվականից, երբ այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լինդբերգը՝ պատմության մեջ առաջին անգամ միայնակ թռչել-անցնելով Ատլանտիկան։

Ընտրության պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարվա մարդուն ընտրում է բացառապես գործադիր խմբագիրը։ Ռիչարդ Շտենգելը, Time հանդեսի խմբագրական սյունակում՝ «Կարգուկանոնը վեր դասելով ազատությունից» վերնագրի ներքո, բացատրեց սկզբունքը, որով հանդեսն ընտրում է այս կամ այն հավակնորդին․ «TIME-ի կողմից քննարկված «Տարվա մարդ» անվանումը չի հանդիսանում մեծարանք։ Այն խրախուսանքի նշան չէ։ Եվ ոչ էլ ճանաչված լինելու նշան է։ Լավագույն դեպքում սա աշխարհի լրջմիտ գնահատականն է՝ ինչպիսին այն կա, և ամենակարող մարդկանց և ուժերի, որոնք ձևավորում են այս աշխարհը՝ դեպի վատը կամ դեպի լավը։ Եվ այս անվանակարգը, անկասկած, կապ ունի առաջնորդության որակների հետ՝ անվեհերություն, որը փոխում է մեր մոլորակը»[1]։

Տարբեր տարիների Տարվա մարդ են դարձել Ֆրանկլին Ռուզվելտը, Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշը, ինչպես նաև համացանցի օգտատերը։ 2007 թվականին Տարվա մարդ է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկու անգամ Տարվա մարդ է ճանաչվել 15 հոգի (ժամանակագրական հերթականությամբ)՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Մարշալը, Հարի Ս. Թրումանը, Ուինսթոն Չերչիլը, Դուայթ Էյզենհաուերը, Լինդոն Ջոնսոնը, Ռիչարդ Նիքսոնը, Ռոնալդ Ռեյգանը, Դեն Սյաոպինը, Միխայիլ Գորբաչովը, Բիլ Քլինթոնը, Ամերիկացի զինվորը (վերացական հասկացություն), Ջորջ Բուշ Կրտսերը, Բարաք Օբաման։

Երեք անգամ Տարվա մարդ է դարձել մեկ մարդ՝ Ֆրանկլին Ռուզվելտը։

ԽՍՀՄ/Ռուսաստանի ներկայացուցիչները Տարվա մարդ են ճանաչվել 7 անգամ՝ Իոսիֆ Ստալինը (երկու անգամ), Նիկիտա Խրուշչովը (1 անգամ), Յուրի Անդրոպովը (1 անգամ), Միխայիլ Գորբաչովը (2 անգամ), Վլադիմիր Պուտինը (1 անգամ)։

2001 թվականին «Թայմ» հադեսը չհամարձակվեց Տարվա մարդ ճանաչել Ուսամա բեն Լադենին[2]։

«Տարվա մարդ» դափնեկիրների ցուցակը՝ ըստ TIME հանդեսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Լուսանկար Դափնեկիր Կյանքի տարիներ Ծանոթագրություն
1927 Charles Lindbergh and the Spirit of Saint Louis (Crisco restoration, with wings).jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Լինդբերգ 1902-1974 1927 թվականին այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լինդբերգը՝ պատմության մեջ առաջին անգամ միայնակ թռչել-անցնելով Ատլանտիկան՝ Նյու Յորքից Փարիզ։

.

1928 Walter P. Chrysler at White House (cropped).png Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուոլտեր Կրայլսեր 1875-1940 1928 թվականին Կրայսլերը հետևում էր իր՝ Chrysler Corporation-ի՝ Dodge-ի հետ միաձուլմանը՝ մինչ Chrysler Building-ի կառուցումը։
1929 Owen D. Young.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օուեն Յունգ 1874-1962 Յունգը 1929 թվականից ղեկավարել է Յունգի պլանը գործարկող կոմիտեն, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո կարգավորում էր գերմանական ռազնատուգանքների վճարումը
1930 Gandhi.jpg Հնդկաստան Մահաթմա Գանդի 1869-1948 Գանդին Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդն է եղել։ 1930 թվականին նա ղեկավարել է աղի երթը, որն իրենից ներակյացնում էր 390-կիլոմետրանոց քայլերթ՝ ի նշան բրիտանական իշխանության կողմից աղի համար ներդրված հարկերի դեմ դժգոհության։
1931 Pierre Laval a Meurisse 1931.jpg Ֆրանսիա Պիեր Լավալ 1883-1945 1931 թվականին Լավալն առաջին անգամ ընտրվել է Ֆրանսիայի վարչապետ։ Լավալը հայտնի դարձավ ամերիկյան մամուլում, երբ հանդես եկավ Մորատորիա Գուվերի դեմ՝ վճարների ժամանակավոր սառեցման հետ կապված, ինչը Ֆրանսիայում այնքան տարածված չէր, որքան ԱՄՆ-ում։
1932 Franklin D. Roosevelt TIME Man of the Year 1933 color photo.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրանկլին Ռուզվելտ 1882-1945 Ռուզվելտը վստահ հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում (1932)՝ հաղթելով գործող նախագահ Հերբերտ Հուվերին։
1933 Hugh S. Johnson.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյու Ջոնսոն 1882-1942 1933 թվականին Ջոնսոնը նշանակվեց Ազգային վերականգնման վարչության տնօրեն։
1934 FDR in 1933.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրանկլին Ռուզվելտ 1882-1945 Ռուզվելտը 1933-1945 թվականներին եղել է ԱՄՆ նախագահը։ 1934 թվականի «Նոր կուրս»-ի բարեփոխումներն սկսեցին իրենց տուղները տալ։
1935 Selassie restored.jpg Եթովպիա Հայլե Սելասիե I 1892-1975 Սելասիեն 1935 թվականին Եթովպիայի կայսրն էր, երբ իտալական զորքերը ներխուժեցին Եթովպիա՝ սկսելով երկրորդ իտալ-եթովպիական պատերազմը։
1936 Wallis Simpson -1936.JPG Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեծ Բրիտանիա Ուոլլիս Սիմփսոն 1896-1986 1936 թվականին Սիմփսոնի և նախագահ Էդուարդ VIII-ի հարաբերությունները հանգեցրին նրան, որ թագավորը հրաժարական տվեց՝Սիմփսոնի հետ ամուսնանալու համար։
1937 Chiang Kai-shek(蔣中正).jpg Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չան Կայշի 1887-1975 Չանը 1937 թվականին՝ Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի սկզբում, եղել է Չինաստանի Հանրպետության վարչապետը։
Soong May-ling wearing China Air Force pin.jpg Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Սուն Մեյլին 1897-2003 Սունը Չան Կայշի կինն է եղել 1927 թվականից մինչ 1975 թվականը՝ Կայշիի մահը։
1938 Bundesarchiv Bild 183-H1216-0500-002, Adolf Hitler (cropped).jpg Գերմանիա Ադոլֆ Հիտլեր 1889-1945 Գերմանիայի ապագա կանցլեր Հիտլերը 1938 թվականին՝ Անշլյուսից և Մյունխենի համաձայնագրից հետո, ղեկավարում էր Գերմանիայի՝ Ավստրիայի և Սուդեթի շրջանի հետ միավորումը։
1939 CroppedStalin1943.jpg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իոսիֆ Ստալին 1878-1953 1939 թվականին Ստալինը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր և փաստացի Խորհրդային Միության առաջնորդն էր։
1940 Churchill portrait NYP 45063.jpg Մեծ Բրիտանիա Ուինսթոն Չերչիլ 1874-1965 1940 թվականին՝ Դյունկերկի օպերացիայի ժամանակ, Չերչիլը եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
1941 Franklin Roosevelt signing declaration of war against Japan.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆրանկլին Ռուզվելտ 1882-1945 1941 թվականին՝ Պերլ-Հարբորի վրա հարձակման ժամանակ, երբ արդյունքում ԱՄՆ-ն մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, Ռուզվելտը եղել է ԱՄՆ նախագահը։
1942 JStalin Secretary general CCCP 1942.jpg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Իոսիֆ Ստալին 1878-1953 1942 թվականին Ստալինը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր և կառավարության ղեկավարը, ով հետևում էր Ստալինգրադի ճակատամարտին (1942-1943).
1943 General George C. Marshall, official military photo, 1946.JPEG Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Մարշալ 1880-1959 1943 թվականին ԱՄՆ բանակի շտաբի ապագա ղեկավար գեներալ Մարշալը կարևոր դեր խաղաց Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ գործողությունների կազմակերպման գործում։
1944 General Dwight D. Eisenhower.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դուայթ Էյզենհաուեր 1890-1969 Գեներալ Էյզենհաուերը Նորմանդական դեսանտային օպերացիայի ժամանակ եղել է կարևոր անձանցից մեկը, ով ղեկավարում է Եվրոպայի միացյալ զինված ուժերը (1944)։
1945 Harry S. Truman.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարի Ս. Թրուման 1884-1972 Թրումանը ԱՄՆ նախագահ դարձավ Ֆրանկլին Ռուզվելտի մահվանից հետո՝ 1945 թվականին, սանկցավորեց Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները։
1946 James F. Byrnes cph.3c32232.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Ֆրենսիս Բիրնս 1879-1972 1946 թվականին՝ իրանական ճգնաժամի շրջանում, Բիրնսը ԱՄՆ պետքարտուղարն էր, ով գնալով ավելի լուրջ ու կոպիտ ընդդիմություն էր դառնում Ստալինի համար։ Նրա ճառը, որը կոչվում էր «Գերմանիայի նկատմամբ քաղաքականության վերանայում», հրաժարվելով Մորգենթաուի տնտեսական պլանից և գերմանացիներին ապագայի համար հույս տալով։
1947 General George C. Marshall, official military photo, 1946.JPEG Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Մարշալ 1880-1959 1947 թվականին պետքարտուղար նշանակված Մարշալը եղել է Մարշալի պլանի հեղինակը։
1948 Truman initiating Korean involvement.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարի Ս․ Թրուման 1884-1972 1948 թվականին Թուրմանն ԱՄՆ նախագահ ընտրվեց ինքն իրենով՝ առանց կուսակցական աջակցության, ինչը համարվում է ամերիկյան քաղաքական կյանքի ամենաանսպասելի իրադարձություններից մեկը։
1949 Sir Winston S Churchill.jpg Մեծ Բրիտանիա Ուինսթոն Չերչիլ 1874-1965 Հայտարարվել է «50-ամյակի մարդ»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիային և դաշնակիցներին հասցնելով հաղթանակի։ 1949 թվականին Չերչիլը եղել է բրիտանական ընդդիմության առաջնորդը։
1950 U.S. Marines in the Korean War 002.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի զինվոր Ներկայացնում է ԱՄՆ զորքերը, որոնք մասնակցել են Կորեական պատերազմին (1950-1953):
1951 Mossadeghmohammad.jpg Իրան Մոհամմադ Մոսադեղ 1882-1967 1951 թվականին Մոսադեղն ընտրվել է Իրանի վարչապետ և վտարել արևմտյան նավթային կազմակերպությունները՝ սկսելով Աբադանի ճգնաժամը։
1952 Queen Elizabeth II - 1953-Dress.JPG Մեծ Բրիտանիա Ելիզավետա II ծնված 1926 1952 թվականին՝ հոր՝ Ջորջ VI-ի մահվանից հետո, Ելիզավետան գահ բարձրացավ։
1953 Bundesarchiv B 145 Bild-F078072-0004, Konrad Adenauer.jpg Գերմանիա Կոնրադ Ադենաուեր 1876-1967 1953 թվականին Ադենաուերը վերընտրվեց ԳԴՀ կանցլերի պաշտոնում։
1954 JohnFosterDulles.jpeg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Դալլես 1888-1959 Լինելով ԱՄՆ ապագա պետքարտուղարը՝ 1954 թվականին Դալլեսը դարձավ ՍԵԱՏՕ-ի հիմնադիրը։
1955 Mr. Harlow H. Curtice, General Manager. Buick Motor Division.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարլոու Կյորտիս 1893-1962 Կյորտիսը 1953-ից 1958 թվականներին եղել է Ջեներալ Մոթորս ընկերության նախագահը։ 1955 թվականին Ջեներալ Մոթորսը վաճառեց 5 մլն ավտոմեքենա և դարձավ առաջին կազմակերպությունը, որը մեկ տարվա ընթացքում վաստակեց 1 մլրդ դոլար։
1956 Szétlőtt harckocsi a Móricz Zsigmond körtéren.jpg Հունգարիա Ազատության հունգարացի մարտիկը Ներկայացնում է հունգարացի հեղափոխականներին, ովքեր մասնակցել են չստացված հունգարական հեղափոխությանը:
1957 Bundesarchiv Bild 183-B0628-0015-035, Nikita S. Chruschtschow.jpg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նիկիտա Խրուշչով 1894-1971 1957 թվականին Խրուշչովն ամրացրեց իր կառավարումը Խորհրդային Միությունում:
1958 Bundesarchiv B 145 Bild-F010324-0002, Flughafen Köln-Bonn, Adenauer, de Gaulle-cropped.jpg Ֆրանսիա Շառլ դը Գոլ 1890-1970 1958 թվականին դը Գոլը նշանակվեց Ֆրանսիայի վարչապետ, իսկ 5-րդ հանրապետության հիմնումից հետո դարձավ Ֆրանսիայի նախագահ:
1959 Dwight D. Eisenhower, official photo portrait, May 29, 1959.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դուայթ Էյզենհաուեր 1890-1969 1953 թվականից մինչև 1961 թվականը Դուայթ Էյզենհաուերը դարձավ ԱՄՆ նախագահ:
1960 Conical flask teal.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ գիտնականները Ներկայացված են՝ Ջորջ Ուելս Բիդլը, Ջեյմս Վան Ալլեն, Ռոբերտ Բըրնս Վուդվորթ, Դոնալդ Արթուր Գլեզեր, Չարլզ Դրեյփեր, Ջոշուա Լեդերբերգ, Ուիլլարդ Լիբբի, Էռնեստ Միլս Պարսել, Լայնուս Կարլ Փոլինգ, Իզիդոր Այզեկ Ռաբի, Էմիլիո Սեգրե, Չարլզ Հարդ Թաունս, Էդվարդ Թեփլեր, Ուիլյամ Շոկլի и Ջոն Էնդերս.
1961 John F. Kennedy, White House color photo portrait.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Քենեդի 1917-1963 Քենեդին, 1961 թվականին ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը, անհաջող գրոհ կազմակերպեց Կուբայի դեմ:
1962 Pope John XXIII - 1959.jpg Վատիկան Իտալիա Հովհաննես XXIII 1881-1963 Հովհաննես XXIII-ը 1958 թվականից մինչև 1963 թվականը եղել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարը: 1962 թվականին նա հրավիրեց Վատիկանի 2-րդ համաժողովը:
1963 Martin Luther King Jr NYWTS.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարտին Լյութեր Քինգ 1929-1968 Քաղաքացիական իրավունքների համար շարժման առաջնորդ Քինգը 1963 թվականին արտասանեց իր հայտնի ճառը՝ «Ես երազանք ունեմ»:
1964 37 Lbj2 3x4.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդոն Բ. Ջոնսոն 1908-1973 Ջոնսոնը 1964 թվականին ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ մինչ այդ ընդունելով քաղաքացիական իրավունքների մասին ակտը և դրանով իսկ պատերազմ հայտարարելով աղքատությանն ու ուժեղացնելով ԱՄՆ-ի ներկայությունը Վիետնամի պատերազմում:
1965 Gen William C Westmoreland.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուիլյամ Ուիսթմորլենդ 1914-2005 Գեներալ Ուեսթմորլենդը Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկյան զորքի հրամանատարն էր:
1966 US Birth Rates.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Baby boom»-եր Ներկայացնում են ամերիկացի տղամարդկանց և կանանց այն սերունդը, ովքեր 25 տարեկան և դրանից փոքր են:
1967 37 Lbj2 3x4.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լինդոն Բ. Ջոնսոն 1908-1973 Ջոնսոնը 1963 թվականից մինչև 1969 թվականը եղել է ԱՄՆ նախագահը:
1968 Apollo 8 Crewmembers - GPN-2000-001125.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Ապոլոն 8»տիեզերագնացները 1968 թվականին «Ապոլոն 8»-ի անձնակազմը (Ուիլյամ Անդերսը, Ֆրենկ Բորմանը և Ջեյմս Լովելը) առաջինն էին, ովքեր 1969 թվականին Լուսնի շուրջը պտույտ կատարեցին:
1969 US map-Central.png Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Middle America դասի ներկայացուցիչներ Նաև հայտնի են որպես լռակյաց մեծամասնություն:
1970 Bundesarchiv B 145 Bild-F057884-0009, Willy Brandt.jpg Գերմանիա Վիլի Բրանդտ 1913-1992 Լինելով ԳԴՀ կանցլերը՝ Բրանդտը փառքի է հասել «Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերությունները հարթելու» համար, ինչը նա արել է «ԽՍՀՄ-ի և Արևմտյան թևի նկատմամբ անվախ մտեցման շնորհիվ»:
1971 Richard M. Nixon, ca. 1935 - 1982 - NARA - 530679.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչարդ Նիքսոն 1913-1994 Նիքսոնը ԱՄՆ նախագահն է եղել 1969 թվականից մինչև 1974 թվականը:
1972 Richard M. Nixon, ca. 1935 - 1982 - NARA - 530679.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչարդ Նիքսոն 1913-1994 Որպես ԱՄՆ նախագահ՝ Նիքսոնը 1972 թվականին այցելեց Չինաստան՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելություն կատարեց այդ երկիր: Ավելի ուշ Նիքսոնը պայմանագիր կնքեց ԽՍՀՄ-ի հետ, որը կապված էր ОСВ-I-ի հետ, ինչը տեղի ւնեցավ մինչ նրա վերընտրվելը, որը ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր հաղթանակներից մեկն էր:
Henry Kissinger.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հենրի Քիսինջեր ծնված 1923 Քիսինջերը, ով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, 1972 թվականին Նիքսոնին ուղեկցում էր Չինաստան՝ վերջինիս այցելության ժամանակ:
1973 WatergateFromAir.JPG Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջոն Սիրիկա 1904-1992 1973 թվականին լինելով ԱՄՆ շրջանային դատարանի Կոլումբիայի շրջանի գլխավոր դատավորը՝ Սիրիկան նախագահ Նիքսոնին հրամայեց իրեն տրամադրել Սպիտակ տան ձայնագրությունները, որոնք կապված էին Ուոթերգեյթյան սկանդալի հետ:
1974 King Faisal of Saudi Arabia on on arrival ceremony welcoming 05-27-1971 (cropped).jpg Սաուդյան Արաբիա Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդ 1906-1975 Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆեյսալի անունը կապվում է 1973-1974 թվականների նավթային ճգնաժամի հետ, երբ Սաուդյան Արաբիան աշխարհի շուկաներից հանում էր իր նավթը:
1975 MarilynMonroe - YankArmyWeekly.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ կանայք Ներկայացված են՝ Քեթլին Բայերլին, Սյուզան Բրաունմիլլերը, Էդդի Վայատը, Էլլա Գրասսոնը, Բարբարա Ջորդանը, Բիլլի Ջորդան Քինգը, Ջիլ Քոնուեյը, Քերոլ Սաթոնը, Բեթթի Ֆորդը, Կարլա Հիլզը, Էլիսոն Չիկը և Սյուզի Շարպը:
1976 JimmyCarterPortrait2.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմի Քարթեր ծնված 1924 1976 թվականին Քարթերն ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ջերալդ Ֆորդին:
1977 Anwar Sadat cropped.jpg Եգիպտոս Անվար Սադաթ 1918-1981 Սադաթը, լինելով Եգիպտոսի նախագահը, 1977 թվականին այցելություն կատարեց Իսրայել՝ դառնալով առաջին արաբ առաջնորդը, ով արեց դա՝ եգիպտա-իսրայելական հարաբերությունները կարգավորելու նպատակով:
1978 DengXiaoping.jpg Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դեն Սյաոպին 1904-1997 Չինաստանի փոխվարչապետ: Դենը տապալեց Խուա Գո Ֆենին, որպեսզի 1978 թվականին վերցնի Չինաստանի նկատմամբ փաստացի վերահսկողությունը՝ որպես բարձրագույն ղեկավար:
1979 عکسی از خمینی.JPG Իրան Ռուհոլլա Խոմեինի 1902-1989 Խոմեինին 1979 թվականին ղեկավարել է իսլամական հեղափոխությունը՝ դառնալով բարձրագույն ղեկավար:
1980 Official Portrait of President Reagan 1981.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոնալդ Ռեյգան 1911-2004 1980 թվականին Ռեյգանն ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ջիմի Քարթերին:
1981 Lech walesa prezydent RP.gif Լեհաստան Լեխ Վալենսա ծնված 1943 «Համերաշխություն» լեհական պրոֆմիության ղեկավարը և Գդանսկի համաձայնագրի հեղինակը՝ մինչ իր ձերբակալումը և 1981 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն մտցնելը
1982 Sanco 8001.jpg Անհատական համակարգիչ Հայտարարվել է «Տարվա մեքենա»՝ դառնալով տեղեկատվական դարաշրջանի ծաղկման սկիզբը:
1983 Official Portrait of President Reagan 1981.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռոնալդ Ռեյգան 1911-2004 1983 թվականին լինելով ԱՄՆ նախագահ՝ Ռեյգանը հրամայել է իրականացնել Գրենադա ներխուժումը և պաշտպանել է ռազմավարական պաշտպանության նախաձեռնությունը:
Yuri Andropov - Soviet Life, August 1983.jpg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Յուրի Անդրոպով 1914-1984 Անդրոպովը՝ որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ռազմավարական պաշտպանության նախաձեռնության լուրջ քննադատն էր: 1983 թվականի օգոստոսին Անդրոպովը հոսպիտալացվեց և շուտով՝ 1984 թվականին, մահացավ:
1984 Peter Ueberroth.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պիտեր Յուբերոտ ծնված 1937 1984 թվականին Յուբերոտը ղեկավարում էր Ամառային օլիմպիական խաղերի կազմակերպությունը:
1985 DengXiaoping.jpg Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դեն Սյաոպին 1904-1997 Որպես Չինաստանի բարձրագույն ղեկավար՝ Դենը փառքի արժանացավ «ռադիկալ տնտեսական բարեփոխումների համար, որոնք ձեռնոց էին նետում ուղղափառ մարքսիստներին»:
1986 Corazon Aquino 1986.jpg Ֆիլիպիններ Կորասոն Ակինո 1933-2009 1986 թվականի Դեղին հեղափոխության ժամանակ Ակինոն կարկառուն կերպար էր, ով ընտրվեց Ֆիլիպինների նախագահ:
1987 RIAN archive 850809 General Secretary of the CPSU CC M. Gorbachev (crop).jpg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միխայիլ Գորբաչով ծնված 1931 Լինելով Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը և ԽՍՀՄ առաջնորդը՝ 1987 թվականին Գորբաչովը ղեկավարում էր Վերակառուցումը:
1988 Earth Eastern Hemisphere.jpg Վտանգի մեջ գտնվող Երկիր մոլորակը Տարվա մոլորակը, որը կապված է մայր բնության հետ:
1989 RIAN archive 850809 General Secretary of the CPSU CC M. Gorbachev (crop).jpg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միխայիլ Գորբաչով ծնված 1931 Ճանաչվել է «Տասնամյակի մարդ»: Գորբաչովը, որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար (խորհրդայի առաջնորդ), 1989 թվականին անցկացրեց առաջին խորհրդային ազատ ընտրությունները:
1990 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Հ. Ու. Բուշ 1924- 2018 Լինելով ԱՄՆ նախագահը՝ Բուշը ղեկավարում էր ԱՄՆ մասնակցությունը Իրաք-քուվեյթյան պատերազմին (1990-1991).
1991 Ted Turner LF.JPG Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թեդ Թըրներ ծնված 1938 CNN-ի հիմնադիրը:
1992 Bill Clinton.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բիլ Քլինթոն ծնված 1946 1992 թվականին Քլինթոնն ընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հաղթելով գործող նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշ-ին:
1993 Peace sign.svg Պաղեստին Հարավաֆրիկյան Հանրապետություն Իսրայել «Խաղաղարարներ» Ներկայացված են՝ Յասեր Արաֆաթ, Ֆրեդերիկ դե Կլերկ, Նելսոն Մանդելա և Իցհակ Ռաբին.

Դե Կլերկը, լինելով ՀԱՀ նախագահը, 1990 թվականին հրահանգեց բանտից բաց թողնել Նելսոն Մանդելային: Միասին նրանք վերջ դրեցին ապարտհեյդի համակարգին:
Արաֆաթը՝ որպես Պաղեստինի ազգային վարչության նախագահ, և Ռաբինը՝ որպես Իսրայելի վարչապետ, 1993 թվականին ստորագրեցին Օսլոյի համաձայնագիրը, որն առաջին անձնական համաձայնությունն էր պաղեստինյան և իսրայելական իշխանությունների միջև:

1994 JohannesPaul2-portrait.jpg Վատիկան Լեհաստան Հովհաննես Պողոս II 1920-2005 Հռոմի պապ 1978 թվականից մինչև 2005 թվականը
1995 NewtGingrich.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյուտ Գինգրիչ ծնված 1943 ԱՄՆ «Հանրապետական հեղափոխության» առաջնորդը, ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ
1996 David Ho portrait.JPG Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դեյվիդ Հո ծնված 1952 Գիտնական, ով առաջինը հետազոտություններ իրականացրեց մարդու իմունոդեֆիցիտային վիրուսի բնագավառում:
1997 Andrew Grove.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հունգարիա Էնդրյու Սթիվեն Գրոուվ 1936-2016 1997 թվականին եղել է Ինթել ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենը, կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտի ռահվիրան:
1998 Bill Clinton.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բիլ Քլինթոն ծնված 1946 Լինելով ԱՄՆ նախագահը՝ Քլինթոնը 1998 թվականին իմպիչմենտ գործընթացի ենթարկվեց, ինչը տեղի ունեցավ Լևինսկու հետ սկանդալից հետո: Սենատը նրան ուղղված մեղադրանքները հանեց:
Starr-large (1).jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեննեթ Սթար ծնված 1946 Սթարը իրավաբան է, ով ուսումնասիրել է Քլինթոնի վարչակազմի տարբեր ներկայացուցիչների գործունեությունը, 1998 թվականին ներկայացրել է հաշվետվություն, որը հիմք դարձավ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի համար:
1999 Jeff Bezos' iconic laugh.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆ Բեզոս ծնված 1964 Բեզոսը հանդիսանում է Ամազոն ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը:
2000 George-W-Bush.jpeg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Ու. Բուշ ծնված 1946 2000 թվականին Բուշը ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ալբերտ Գոռին:
2001 Rudy Giuliani.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռուդոլֆ Ջուլիանի ծնված 1944 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակ Ջուլիանին եղել է Նյու-Յորքի քաղաքապետը, ով դարձավ ԱՄՆ՝ հարձակմանն արձագանքելու խորհրդանիշը:
2002 Whistle icon.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Մերկացումներ կատարող անձինք» Ներկայացված են՝ Սինտիա Կուպերը, Քոլին Ռոուլին և Շերոն Ուոտքինսը: 2001 թվականին Ուոտքինսը բացահայտեց Էնրոն-ի ֆինանսական հաշվետվությունների սխալները՝ այդ մասին վկայությամբ հաջորդ տարում հանդես գալով Կոնգրեսի կոմիտեի առջև: 2002 թվականին Կուպերը բացահայտեց WorldCom-ի խարդախությունը, որը կազմում էր 3,8 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ ժամանակ դա ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ խարդախությունն էր: 2002 թվականին Ռոուլին, ով Հետաքննությունների դաշնային բյուրոյի լրտես էր, ցուցմունք տվեց այն մասին, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման հետ կապված տեղեկատվությունը սխալ է կիրառվում:
2003 border|80px Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի զինվոր Ներկայացնում է ԱՄՆ զորքն ամբողջ աշխարհում, հատկապես՝ Իրաքյան պատերազմում (2003-2011).
2004 George-W-Bush.jpeg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջորջ Ու. Բուշ ծնված 1946 2004 թվականին Բուշը վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում, ղեկավարում էր ԱՄՆ մասնակցությունը Իրաքյան պատերազմին:
2005 Bill og Melinda Gates 2009-06-03 (bilde 01).JPG
Bono WEF 2008.jpg
Իռլանդիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Բարի սամարացիներ» Ներկայացված են Բոնոն, Բիլ Գեյթսը և Մելինդա Գեյթսը:

Բոնոն, ով ֆիլանտրոպ էր և U2 ռոք խմբի անդամ, 2005 թվականին օգնեց կազմակերպել Live 8 համերգները: Բիլ Գեյթսը՝ Մայքրոսոֆթի հիմնադիրը և աշխարհի ամենահարուստ մարդը, և նրա կինը՝ Մելինդան, հիմնեցին Բիլի և Մելինդայի բարեգործական հիմնադրամը:

2006 80px [[Դու]] Ներկայացնում է համացանցի օգտատերերին:
2007 Vladimir Putin official portrait.jpg Ռուսաստան Վլադիմիր Պուտին ծնված 1952 2007 թվականին Պուտինը ՌԴ նախագահն էր:.
2008 Handdown (2304868599) (cropped).jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բարաք Օբամա ծնված 1961 2008 թվականին Օբաման ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ հաղթելով Ջոն Մաքքեյնին:
2009 Ben Bernanke official portrait.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեն Բերնանկե ծնված 1953 Դաշնային պահուստների համակարգի նախագահն է եղել 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակ:
2010 Mark Zuckerberg at the 37th G8 Summit in Deauville 037.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մարկ Ցուկերբերգ ծնված 1984 Facebook սոցիալական ցանցի հիմնադիրն է:
2011 Greek student protestor during 2009 G20 London summit protests.jpg Ցուցարար Ներկայացնում է մեծաթիվ գլոբալ բողոքի ակցիաներ, օրինակ՝ Представляет множество глобальных протестных движений - например, Արաբական գարունը:
2012 President Barack Obama, 2012 portrait crop.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բարաք Օբամա ծնված 1961 2012 թվականին Օբաման վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հաղթելով Միթ Ռոմնիին:
2013 Pope Francis Philadelphia 2015 (cropped).jpg Վատիկան Արգենտինա Ֆրանցիսկոս ծնված 1936 2013 թվականին՝ Բենեդիկտոս XVI-ից հետո, ընտրվել է Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու պապ:
2014 PPE Training (2).jpg Էբոլա համաճարակի դեմ պայքարողները[3] Այս վարակի դեմ պայքարողները առողջապահության ոլորտի աշխատակիցներ են, ովքեր օգնել են կանխարգելելու վարակի տարածումը:
2015 Angela Merkel Juli 2010 - 3zu4 (cropped).jpg Գերմանիա Անգելա Մերկել[4] ծնված 1954 2005 թվականից Գերմանիայի կանցլերը մեծ ճանաչում է ձեռք բերել, ինչը կապված է Հունաստանի պարտքային քաղաքականության և եվրոպական միգրացիոն ճգնաժամի պայմաներում իր առաջնորդական հատկանիշների հետ:
2016 Donald Trump August 19, 2015 3 by 2.jpg Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դոնալդ Թրամփ[5] ծնված 1946 2016 թվականին Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով Հիլարի Քլինթոնին:
2017 MeToo hashtag digital text on RGB screen 2017-12-09 version 11.jpg «Լռությունը խախտողները» Մարդիկ, ովքեր հանդես եկան սեռական հետապնդումների դեմ, այդ թվում՝ շարժման վարող մասնակիցներ #MeTooն: Կազմի վրա ներկայացված են ելակ հավաքող Իսաբել Պասկուալը (կեղծանուն), լոբբիստ Ադամա Այվուն, դերասանուհի Էշլի Ջադը, ինժեներ-ծրագրավորող Սյուզան Ֆաուլերը, հեղինակ-կատարող Թեյլոր Սվիֆթը և վեցերորդ կինը՝ հիվանդանոցի աշխատակցուհի է, ով ցանկացել է անանուն մնալ, և ում դեմքը թաքցվել է: Նաև հիշատակվում են՝ դերասանուհի Ալիսա Միլանոն, ակտիվիստուհի Թարանա Բյորքը, դերասանուհի Սելմա Բլերը, դատական գործընթացում 7 հայցվորներ՝ «Պլազա» հյուրանոցի դեմ, քաղաքագետ Սառա Գելզեր, ձեռնարկատեր Լինդսեյ Մեյեր, ափսե լվացող Սանդրա Պեկադան, դերասանուհի Ռոուզ Մակհոուենը, հոգեթերապևտ և գրող Բենդի Ուոլշ, բլոգեր Լինդսի Ռեյնոլդս, տնտեսագետ Խուանա Մելարա. լրագրողուհի Սանդրա Մյուլեր, դերասան Թերի Քրուզ, Ռոչեսթերի համալսարանի պրոֆեսորներ Սելեստա Քիդ և Ջեսիկա Քենթոն, լրագրողուհի Մեգին Քելլի, լրագրողուհի Ջեյն Մերիկ, պրոդյուսեր Զելդա Պերկինս, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թերի Ռեյնտկե, բարեգործական աշխատանքներ իրականացնող Բեք Բեյլի, գեղարվեստական ծրագրերի հոգաբարձու Ամանդա Շմիտ, կինոռեժիսոր Բլեյզ Լիպման և գրասենյակի նախկին անանուն աշխատակից:
2018 թվական «Պահակներ» (կամ «պահապաններ») Լրագրողներ, ովքեր հալածանքի են ենթարկվել իրենց հայացքների և ճշմարտությունը փնտրելու պատճառով։ Տիտղոսը շնորհվել է ողջ աշխարհից մի քանի լրագրողների։ Ցուցակը գլխավորում է սպանված սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջին։ Խմբագրությունը նշել է, որ նրա սպանությունն այդչափ ռեզոնանսային չէր լինի, եթե չլիներ Խաշոգջիի ողջ կյանքի ընթացքում դրսևորած ինքնամերժման խմբագրական աշխատանքը։ Բացի Խաշոգջիից, «պահակների» ցանկում ներառված է նաև Rappler-ի գլխավոր խմբագիր Մարիա Ռեսսան։ Պորտալը վարում է նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օրոք ֆիլիպինցիների կյանքի քրոնիկան՝ նկարագրելով քաղաքացիների կյանքի անցանկալի ռեժիմի դեմ կոշտ պայքարը։ «Տարվա մարդկանց» ցանկում ներառված է նաև ամերիկյան Աննապոլիս քաղաքի The Capital հրատարակությունը։ 2018 թվականի հունիսին որսորդական հրացանով զինված անձը կրակ է բացթողել հրատարակության աշխատասենյակի վրա։ Աշխատակիցներից 5-ը տեղում մահացավ։ Ըստ Time-ի՝ ևս երկու «պահապան» էլ տուժել է «Ռոյթերս» գործակալությունից։ Մուսուլման-ռոհինջաների հալածանքների համար նրանք ստացան 7-ամյա բանտարկություն: Հրատարակությունը նաև նշել է «Эхо Москвы» ռադիոյի հաղորդավար Տատյանա Ֆելհենհաուերին, ով հարձակման է ենթարկվել խմբագրությունում, և այլ լրագրողների՝ տարբեր երկրներից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Richard Stengel Person of the Year 2007 - TIME // Time. — 2007-12-19. — ISSN 0040-718X.
  2. Статья с рассуждениями
  3. The ebola fighters.(անգլ.)
  4. Гиббс, Нэнси (9 декабря 2015)։ «The Choice: Why Angela Merkel Is TIME’s Person of the Year 2015» (անգլերեն)։ TIME։ Վերցված է 2015-12-09 
  5. Шерер, Майкл (7 декабря 2016)։ «Donald Trump: TIME Person of the Year 2016» (անգլերեն)։ TIME։ Վերցված է 2016-12-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]