Jump to content

Բրանդենբուրգյան դարպասներ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրանդենբուրգյան դարպասներ (այլ կիրառումներ)
Բրանդենբուրգյան դարպասներ
Տեսակհաղթակամար, ճարտարապետական հուշարձան, սահմանային անցակետ, ազգային խորհրդանիշ և քաղաքային դարպաս
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունԲեռլին
ՎայրBerlin-Dorotheenstadt?
ՓողոցPariser Platz?[2]
Ճարտարապետական ոճGreek Revival architecture?
Բարձրություն26 մետր
Շինանյութավազաքար[3]
Կազմված էQuadriga?[2], scenes from the legend of Hercules?[4], attic relief on the Brandenburg Gate?[5] և Metope Triglyph frieze?[6]
Մասն էinner German border? և Berlin Customs Wall?
Անվանված էՀաֆելի Բրանդենբուրգ
ՍեփականատերԲեռլին
Հիմնադրված է1791
Բացվածօգոստոսի 6, 1791
ՃարտարապետԿառլ Գոթհարդ Լանգհանս[2] և Heinrich Strack?[2]
ՊատվիրողՖրիդրիխ Վիլհելմ II[2]
Իրադարձություններպատրաստման կամ շինարարության սկիզբ[2], building modification?[2] և building modification?[2]
Ժառանգության կարգավիճակճարտարապետական ժառանգության հուշարձան[2] և cultural heritage monument in Berlin?[7]
Քարտեզ
Քարտեզ
52°30′59″N 13°22′40″E / 52.516272222222°N 13.377722222222°E / 52.516272222222; 13.377722222222
Պաշտոնական կայք
Բրանդենբուրգյան դարպասները Գերմանիայի կապիտուլյացիայից հետո: 1945 թ. հունիս
Բրանդենբուրգյան դարպասները և Բեռլինի պատը: 1988 թ. հունիս

Բրանդենբուրգյան դարպասներ (գերմ.՝ Brandenburger Tor) - ճարտարապետական հուշարձան Բեռլինի կենտրոնում։ Կառուցվել է 1788 - 1791 թթ.:

Նշելով իր 226-րդ տարեդարձը, Բրանդենբուրգյան դարպասները համարվում է Գերմանիայի և Բեռլինի ամենահայտնի սիմվոլը, իսկ 1989 թ.-ից հետո այն դարձավ երկրի վերամիավորման սիմվոլը։

Բրանդենբուրգյան դարպասները Բեռլինում պահպանված միակ քաղաքական դարպասն է, նրա սկզբնական անվանումն էր՝ «Աշխարհի դարպասներ»։ Այն կառուցվել է Կառլ Գոթթարդ Լանգգանսի կողմից 1789-1791 թթ. և համարվում է առաջին զգալի աշխատանքը, որը կատարվել էր բեռլինյան դասականապաշտության ոճով։ Բրանդենբուրգյան դարպասների կառուցման գործում մոդել է ծառայել Աթենքի միջնաբերդը։ Դարպասների ճակատն ի սկզբանե ներկված էր եղել սպիտակ գույնով։ Ճակատի ձևավորումը պատկանում է Յոհան Գոթֆրիդ Շադովին։ Հենց նա էլ մշակել է վեցմետրանոց մարտակառքը, որը վերահսկում է հաղթանակի աստվածուհի Վիկտորիան։ (Այն տեղակայված է արևելյան կողմում)։

Նվաճելով Բեռլինը, Նապոլեոնը հրամայում է քանդել մարտակառքը և տեղափոխել Փարիզ։ Նապոլեոնի դեմ հաղթանակից հետո աստվածուհի Վիկտորիան վերադարձվել է Բեռլին և ստացել Երկաթե խաչ, կառուցված Ֆրիդրիխ Շնիկելի կողմից։

1871 թվականին ֆրանկո-Պրուսական պատերազմից հետո հաղթանակած զինվորների երթը քայլեց դարպասների միջով։ 1918-1920 թթ.- հակահեղափոխական տրամադրվածությամբ զինվորները 1933 թվականին դարպասները վերածեցին Ազգային-սոցիալիստական տոնակատարության տեսարանի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրանդենբուրգյան դարպասները մեծ վնասներ կրեցին, իսկ մարտակառքն ամբողջությամբ ավերվեց։ 1945-1957 թթ. մարտակառքի վրա ծածանվում էր Խորհրդային Միության դրոշը, որից հետո այն փոխարինվում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դրոշի։ (Սկսած 1989 թ., Գերմանիայի միավորումից հետո դարպասների վրա ոչ մի դրոշ չկա)։

1956 թ.-ին դարպասները վերականգնվել են, իսկ մարտակառքը վերականգնվել է միայն 1958 թվականին։ 1961 թ.-ի օգոստոսի 13-ին Բեռլինյան պատը արգելում է անցումը դարպասներով։ Պատը գտնվում էր Արևելյան Բեռլինի տարածքում և Արևմտյան Բեռլինի քաղաքացիները անցնել պատի մյուս կողմը չէին կարողանում։ Բայց նաև Արևելյան Բեռլինի բնակիչները չէին կարող մուտք գործել Արևմտյան Բեռլին, քանի որ այն անջատված էր Արևմտյան Բեռլինից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանդենբուրգյան դարպասներ» հոդվածին։